նինգրադի տեխ․ մահուդի գործարանը, Թբիլիսիի կամվոլա–մահուդային ֆաբրի– կան ևն։ 1940-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 152 մլն մ2 բրդե գործվածք, 1950-ին՝ 193 մլն մ2, 1960-ին՝ 439 մլն մ2, 1970-ին՝ 644 մլն մ2, 1975-ին՝ 740 մլն մ2։ 1973-ին բրդե գործվածքների արտադրությամբ ՍՍՀՄ–ը աշխարհում գրավել է առաջին տեղը։ Հայաստանում մինչև սովետական կար– գերի հաստատումը Բ․ գ․ ա․ ունեցել է տնայնագործական, ջուլհակա–արհեստա– նոցային բնույթ։ Բ․ գ․ ա․ Հայաստանում արագ տեմպերով սկսեց զարգանալ Հայ– րենական մեծ պատերազմից հետո։ 1946-ին Երևանում սկսեց գործել մահուդի ֆաբրի– կան, որի համար հիմք ծառայեցին 1942-ին Ռոստովից Երևան տեղափոխած սարքա– վորումները։ Մինչև 1946-ը Հայաստանում P․ գ․ ա․ կենտրոնացած էր արհեստագոր– ծական կոոպերացիայի արտելներում, տեխնիկապես թույլ բազայի վրա։ 1946– 1947-ին մահուդի ֆաբրիկան վերազինվեց նորագույն սարքավորումներով՝ «Գարտ– ման» սանրող, «Շնեգեր» հյուսող տիպի մեքենաներով։ 1948–49-ին ֆաբրիկայում կազմակերպվեցին ներկման և հարդար– ման տեղամասերը։ Եթե ֆաբրիկայի հիմ– նադրման տարում նրա հզորությունը նա– խատեսված էր 100 հզ․ գծամետր գործ– վածքի համար, ապա 1949-ին այն հասավ 600 հզ․ գծամետրի։ 1954-ին Երևանում գործարկվեց բրդե գործվածքների երկ– րորդ խոշոր ձեռնարկությունը՝ բրդե նուրբ գործվածքների կոմիբնատը։ 1971-ին մահուդի ֆաբրիկայի տեխ․ վերազինման հետևանքով նրա տարեկան հզորությունը հասցվեց 1,1 մլն գծամետ– րի։ Հայաստանում 1972-ին արտադրված 852 մլն մ2 գործվածքներից բրդե գործ– վածքների բաժինը կազմել է 6,1 մլն it2։ 1975-ին Երևանի մահուդի ֆաբրիկայի արտադրանքը կազմել է 2,5 մլն գծա– մետր։ Եթե 1940-ին Հայաստանում ար– տադրվել է ընդամենը 17 հզ․ գծամետր բրդե գործվածք և մեկ շնչին ընկել է 0,01 գծամետր, ապա 1975-ին՝ համապատաս– խանաբար 6,6 մլն և 2,4 գծամետր, կամ բրդե գործվածքի արտադրանքն աճել է 388 անգամ։ Թեթև արդյունաբերության պատմության մեջ զարգացման այդպիսի տեմպը հազվադեպ Է։ ԲՐԴԻ ՄԱՆՈՒՄ, բրդից կամ բրդի և այլ մանրաթելերի խառնուրդից ւէւսնվւսծք ստանալու տեխնոլոգիական պրոցեսների ամբողջություն։ Կատարվում է երկու հիմ– նական եղանակով՝ սանրագզային և ապա– րատային։ Սանրագզային եղանակով ստացվում է բարակ, հարթ, հավասարա– չափ, բավականաչափ ամուր, փափուկ մանվածք։ Որպես հումք ծառայում է եր– կարությամբ և հաստությամբ խիստ հա– վասարաչափ, երկար (55–60 ւէւէ միջին երկարությամբ), բնական բուրդը, ինչ– պես նաև արհեստական մանրաթելերը։ Սանրագզային մանումը ապարատայինից տարբերվում է թելերի նրբացման համար ձգման կիրառմամբ, մշակման հաջորդա– կան գործողությունների զգալիորեն ավե– լի մեծ թվով։ Ապարատային եղանակով մշակվում է ցանկացած տեսակի ու որակի բնական բուրդ՝ մաքուր և խառնուրդային (սանրագզային արտադրության մնացուկ– ներ, բամբակ ևն) վիճակում։ Հայաստանում Բ․ մ–ով զբաղվել են դեռևս ուրարտական շրջանում։ Թեյշե– բաինիի (Կարմիր բլուր) պեղումներից հայտնաբերված բրդե թելով փաթաթված իլիկը և թելի կծիկը վկայում են, որ Հա– յաստանում Բ․ մ․ տարածված է եղել մ․ թ․ ա․ VII դ․։ Թելի մանումը կատարվում Էր իլիկով կամ ճախարակով։ Բ․ մ․ տարած– ված էր Հայաստանի բոլոր գավառներում։
ԲՐԵԱԼ (Breal) Միշել [26․3․1832, Լանդաու (Բավարիա) – 25․11․1915, Փարիզ], ֆրան– սիացի լեզվաբան, համեմատական լեզ– վաբանության և դասական լեզուների մաս– նագետ, իմաստաբանություն գիտական առարկայի հիմնադիր։ Ֆրանսիայում առա– ջինն է զբաղվել հնդեվրոպական լեզունե– րի համեմատական ուսումնասիրությամբ։ Հրատարակել է «Լատիներենի ստուգա– բանական բառարան» (1902)։ Իմաստա– բանության զարգացման վրա մեծ ազդեցու– թյուն է գործել «Իմաստաբանության փորձ» (1897) աշխատությունը։ Գ․ Ջահուկյան ԲՐԵԳ (Bragg), անգլիացի ֆիզիկոսների ընտանիք։ Բ․ Ու ի լ ի ա մ Հենրի (2․7․1862, Ուիքթոն – 12․3․1942, Քամբեր– լենդ), Լոնդոնի թագավորական ընկերու– թյան անդամ (1906-ից) և պրեզիդենտ (1935–40)։ Ավարտել է Քեմբրիջի համալ– սարանը։ Ռենտգենյան ճառագայթներով բյուրեղների կառուցվածքի ուսումնասիր– ման աշխատանքների համար 1915-ին արժանացել է նոբելյան մրցանակի։ Բ․ Ուիլիամ Լ ո ր և ն ս (ծն․ 31․3․ 1890, Ադելաիդա), Ու․ Հ․ Բ–ի որդին, Լոնդո– նի թագավորական ընկերության անդամ (1921)։ Աովորել է Ադելաիդայի (Ավստրա– լիա) և Քեմբրիջի համալսարաններում։ 1937–38-ին՝ ազգային, 1938–53-ին՝ Կա– վենդիշի լաբորատորիաների և 1954– 1966-ին՝ Քեմբրիջի թագավորական ինստ–ի դիրեկտոր։ Գ․ Վ․ Վոււֆի հետ միաժամանակ ձևակերպել է Բրեգ–Վուչ– ֆի պայմանը։ Որոշել է մի շարք սիլիկատ– ների կառուցվածքը։ 1915-ին հոր հետ միասին արժանացել է նոբելյան մրցանա– կի։ ԲՐԵԳ–ՎՈՒԼՖԻ ՊԱՅՄԱՆ, ռենտգենյան ճառագայթների ինտերֆերենցիայի մաք– սիմումների դիրքը որոշող պայման, երբ այդ ճառագայթները ցրվում են բյուրե– ղից՝ առանց ալիքի երկարությունը փոխե– լու։ Իրարից անկախ հաստատել են Ու․ Լ․ Բրեգը, Գ․ Վոււֆը՝ ռենտգենյան ճառա– գայթների դիֆրակցիայի հայտնաբերու– մից (Մ․ Լաուե) անմիջապես հետո։ Ըստ Բ–վ․ պ–ի մաքսիմումները առաջանում են, երբ բյուրեղի զուգահեռ հարթություն– ներից անդրադարձած ռենտգենյան ճա– ռագայթների ընթացքների տարբերությու– նը հավասար է ամբողջ թվով ալիքի եր– կարությանը։ Բ–Վ․ պ․ գրվում է 2dsin0=nA, տեսքով, d-ն հարթությունների միջև եղած հեռավորությունն Է, 0-ն ընկնող ճառա– գայթի կազմած անկյունն է անդրադարձ– նող հարթության հետ (սահքի անկյուն), X-ն՝ ռենտգենյան ճառագայթի ալիքի եր– կարությունը, ո–ը՝ անդրադարձման կար– գը, որը դրական ամբողջ թիվ Է։
ԲՐԵԴԲԵՐԻ (Bradbury) Ռեյ Դուգլաս (ծն․ 22․8․1920, Իլլինոյս), ամերիկացի գրող։ Բ․ չորս անգամ ընտրվել է Միացյալ Նա– հանգների ֆանտաստ գրողների րնկե– րության պրեզիդենտ։ Առավել հայտնի են «Մարսեցու քրոնիկները» (1950), «45Г ըստ Ֆարենհայտի», «Արևի ոսկե խնձոր– ները» (1953) պատմվածքները։ Արժանա– ցել է Ֆրանկլինի և 0’Հենրիի անվ․ մրցա– նակների։ Բ–ի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Երկ․ Տիեզերագնացը, Ե․, 1963։ Կնոջ ճիչը, Ե․, 1970։
ԲՐԵԴԵԼ (Bredel) Վիլլի (2․5․1901, Համ– բուրգ – 27․10․1964, Բեռլին), գերմանա– ցի գրող, հասարակական գործիչ (ԳԴՀ)։ 1917-ին մտել է «Ապարտակ միության» մեջ, 1920-ին՝ ԳԿԿ–ի շարքերը։ 1933-ին հիտ– լերականները բանտարկել են նրան։ 1934-ին փախել և ապաստանել է ԱԱՀՄ–ում։ Իսպանական ժողովրդի ազգային–հեղա– փոխական պայքարի տարիներին (1936– 1939) եղել է Թելմանի անվ․ գումարտակի կոմիսարը։ «Փորձություն» (1935), «Քո անծանոթ եղբայրը» (1937) վեպերում նկա– րագրել է գերմ․ ժողովրդի պայքարը ֆաշիզմի դեմ։ 1945-ին վերադարձել է հայրենիք։ Հրատարակել է «Հարազատ– ներ և ծանոթներ» (1941 – 53) պատմական եռերգությունը, որը պատկերում է Գեր– մանիայի բանվոր դասակարգի կյանքը։ Մասսայականություն է վայելում «Էռնստ Թելման» (1948) գիրքը։ Երկ Փորձություն, Ե․, 1941։ էռնստ Թելման, Ե․, 1954։ Ա․ Գաացարյան
ԲՐԵԴԻխԻՆ Ֆեոդոր Ալեքսանդրովիչ [26․11 (8․12)․1831, Նիկոլաև – 1(14)․5․ 1904, Պետերբուրգ], ռուս աստղագետ։ Պե– տերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890)։ Ավար– տել է Մոսկվայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1855)։ 1865-ից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ 1873-ին նույն համալսարանի աստղադիտարանի դիրեկ– տոր։ Գլխավորել է նաև Պուլկովոյի (1890– 1895) աստղադիտարանը։ Բ–ի հիմնական աշխատանքները նվիրված են գիսավորնե– րի ձևերի տեսությանը։ Համաձայն այդ տեսության, գիսավորների գեսերի առա– ջացման պրոցեսում հիմնական դերը խա– ղում է վանող ուժերի մեծությունը, որից գլխավորապես կախված է ինչպես գեսերի ձևը, այնպես էլ նրանց կառուցվածքը։ Ընտրվել է ռուսական և արտասահմանյան գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Գրկ․ Зигель Փ․ Ю․, Фёдор Алек– сандрович Бредихин․ Его жизнь и деятель– ность, М․, 1957․
ԲՐԵԺՆԷՎԼեոնիդ Իլյիչ [ծն․ 19․12․1906, գ․ Կամենսկ (այժմ՝ ք․ Դնեպրոձերժինսկ)], կուսակցական, սովետական, միջազգային կոմունիստական և բանվորական շարժ–