Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ․ Ի*․ Բունիաթյան Ն․ Գ․ Բունիաթյան քարտուղար, 1958–61-ին՝ ՀՍՍՀ ԴԱ ակա– դեմիկոս քարտուղար, 1961–67-ին՝ վիցե– պրեզիդենտ։ 1961-ից՝ ՀՍՍՀ ԴԱ կենսա– քիմիայի ինստ–ի դիրեկտոր։ Բ–ի գիտական աշխատանքները նվիրված են վիտամին– ների (մասնավորապես A և C) ուսումնա– սիրությանը, նյութափոխանակության նյարդա–հումորալ և պայմանական–ռեֆլեկ– տորային կարգավորման հարցերին։ Հե– տազոտել է գամմա–ամինակարագաթթվի դերը ուղեղի կենսաքիմիական պրոցեսնե– րում։ Աշխատակիցների հետ միասին Բ․ հայտնաբերել է նոր տվյալներ ուղեղում և այլ օրգաններում նեյրոհումորների ու ֆոսֆոլիպիդների փոխանակության վե– րաբերյալ։ Նշանակալից արդյունքներ են ստացվել ուղեղի ազոտային փոխանակու– թյան բնագավառում։ 1947–55-ին Բ․ եղել է Հայաստանի ֆիզիոլոգների, կենսաքի– միկոսների և դեղաբանների, իսկ 1960-ից՝ Հայաստանի կենսաքիմիկոսների ընկե– րության նախագահը։ Բ․ Նյարդաքիմիկոս– ների միջազգային միության, Կենսաքի– միկոսների միջազգային միության ազգա– յին կոմիտեի, Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության, Կեն– սաքիմիկոսների համամիութենական ըն– կերության նախագահության անդամ է, Միջազգային նյարդաքիմիական ընկե– րության խորհրդի անդամ (1975-ից)։ Անգ– լիայում հրատարակվող «Նյարդաքիմիա» («Journal of Neurochemistry») միջազ– գային հանդեսի, «Կենսաքիմիա» («Био– химия»), «Բժշկական քիմիայի հարցերը» («Вопросы медицинской химии») և «Հա– յաստանի կենսաբանական հանդես» պար– բերականների խմբագրական կոլեգիանե– րի անդամ է։ Պարգեատրվել է Հոկտեմբեր– յան հեղափոխության շքանշանով, Աշխա– տանքային կարմիր դրոշի 2 շքանշաննե– րով ու մեդալներով։ Երկ․ Фосфатиды, как про- и антиокси– данты при самоокислении жиров и витамина «А» (каротийоидов), Е․, [1937]; Инсулиновая гипогликемия и значение центральной нерв– ной системы в реализации гипогликемическо- го действия инсулина, <Вопросы биохимии», т․ 1, Е․, 1960; Deamination of nucleotides and the role of their deamino forms in ammonia formation from amino acids, Handbook of Neurochemistry, v․ 3, N․ Y․–L․, 1970; The urea cycle, Handbook of Neurochemistry, v* 5, N․ Y․–L․f 1971․ Հ․ Գևորգյան

ԲՈՒՆԻէաՏԱՆ Մենտոր Աբրահամի [1877, գ․ Ցղնա (այժմ՝ Չանանաբ, Նախիջեանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում) – 31․12․1969, Փարիզ], հայ տնտեսագետ, բուրժուական քաղաքատնտեսության սուբյեկտիվ դըպ– րոցի ներկայացուցիչ։ Մովորել է Լայպցի– գի, Բեռլինի, Ստրասբուրգի և Մյունխենի համալսարաններում։ 1903-ից՝ Մյունխե– նի համալսարանի քաղաքական գիտու– թյունների դոկտոր, 1915-ից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, այնուհետե աշ– խատել է Թիֆլիսում և Երեանում։ 1920-ին մշտական բնակություն է հաստատել Փա– րիզում։ 1925–40-ին պրոֆեսոր էր Փա– րիզի համալսարանում։ 1937-ին հանդես է եկել դասախոսություններով ժնեի հա^ մալսարանի բարձրագույն միջազգային հետազոտությունների ինստ–ում։ Բ–ի աշ– խատություններում արծարծվել են քաղա– քատնտեսության գրեթե բոլոր կարեոր հարցերը։ Նա գրել է ապրանքի, փողի, կապիտալի, վարկի, շահույթի, ճգնաժա– մերի և կապիտալիզմի մյուս տնտ․ կատե– գորիաների մասին։ Արժեքի մեկնաբա– նության հարցում նա մնացել է որպես քաղաքատնտեսության սուբյեկտիվ դըպ– րոցի ․կողմնակից։ Բ․ կապիտալի հանդես գալը կապում էր մեքենական արտադրու– թյան առաջացման հետ։ Նա կապիտալը բաժանում էր «հասարակական կամ սո– ցիալական կապիտալի», «մասնագիտա– կան կապիտալի», «ազատ կապիտալի»։ Ըստ նրա, հասարակական կապիտալը հասարակության տնօրինության ներքո գտնվող արտադրության միջոցներն են, մասնագիտական կապիտալն ունեցվածք Է, որն առանձին անձանց տալիս է եկա– մուտ, իսկ ազատ կապիտալը վւոխատվա– կան կապիտալի գործողությունն Է։ Բ․ կապիտալի նկատմամբ պատմական մո– տեցում է ունեցել, սակայն որոշակի չի ասել, որ կապիտալն արտահայտում է շահագործողական հարաբերություններ։ Բ․ արժեքավոր դատողություններ ունի շահույթի և տնտ․ ճգնաժամերի մասին։ Այս հարցերում նկատվում է Մարքսի ազ– դեցությունը Բ–ի վրա։ Բ․ եղել է քաղ․ գի– տությունների ակադեմիայի (ԱՄՆ), Տըն– աեսական գիտությունների ֆրանսիական ընկերության, Էկոնոմետրիական ընկե– րության (Ֆրանսիա), Ամերիկյան տնտե– սագիտական ընկերության և մի շարք այլ գիտական ընկերությունների անդամ։ Երկ․ Экономические кризисы, М», 1915; Les fluctuations &onomiques, P․, 1959; Les theories economiques et Albert Aftalion, P․, 1966․

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ Մնացական Ռուբենի [ծն․ 12․1․1932, գ․ Հացառատ (այժմ՝ Կամո քա– ղաքի թաղամաս)], հայ սովետական մաթե– մատիկոս։ Տեխ․ գիտությունների թեկնա– ծու (1972)։ ՍՄԿԿ անդամ 1965-ից։ Ավար– տել է Երեանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (-1954)։ 1960–70-ին աշխատել է Երեանի մաթ․ մեքենաների գիտահետազոտական ինստ–ում որպես լաբորատորիայի վարիչ։ Զբաղվել է Էլեկ– տրոնային հաշվողական մեքենաների ծրագրավորման ավտոմատացման և մաթ․ ապահովման ներկառուցված համակար– գերի մշակմամբ։ 1970-ից դասախոսում է Երեանի պետական համալսարանում։ «Նաիրի» Էլեկտրոնային հաշվողական մե– քենաների ընտանիքի մաթ․ ապահովման աշխատանքների համար 1971-ին արժա– նացել է ԱՍՀՄ պետ․ մրցանակի։

ԲՈՒՆԻէաՅԱՆ (Բ ու ն ի ա թ ո վ) Նիկո– ղայոս Դաբրիեւի (24․8(5․9)․ 1878, Թիֆ– լիս – 13․12․1943, Մոսկվա], հայ սովետա– կան ճարտարապետ։ 1914-ին ավարտել է Պետերբուրգի Դեղարվեստի ակադե– միան։ 1914–16-ին մասնակցել է Ն․ Մառի կազմակերպած Անիի հնագիտական ար– շավախմբերին, զբաղվել հայկ․ ճարտ․ Ն․ Դ․ Բունիաթյան․ Գաոնիի հեթա– նոսական տաճարի (I դ․) գլխավոր ճակատը (վերակազմություն) Ն․ Դ․ Բ ու ն ի ա–< թյան․ «Երեան> հյուրանոցը (նախ– կին «Ինտուրիստ*, 1926) Ն․ Գ․ Բունիաթյան․ մեկ հարկանի բնակելի տուն Երեանի Նալբանդյան փողո– ցի վրա (1920-ական թթ․ հատակագիծ) հուշարձանների ուսումնասիրությամբ ու չափագրությամբ, արդյունքները հրապա– րակել առանձին աշխատություններով։ 1924-ին Բ․ Մոսկվայից հրավիրվել է Հա– յաստան։ 1924–38-ին եղել է Երեանի գլխավոր ճարտարապետը, ղեկավարել Հայաստանի մայրաքաղաքի վերակառուց– ման գործը, նախագծել և կառուցել է 70-ից ավելի շենք, այդ թվում՝ «Երեան» (1926) և «Սեան» (1938) հյուրանոցները, գյուղա– տնտ․ բանկը (1930), Վ․ Ի․ Լենինի պողո– տայի բնակելի համալիրը (1936) Երեա– նում։ Բ–ի կառույցները, որ աչքի են ընկ– նում ճարտ․ կերպարների մեկնաբանման նորությամբ, պլաստիկ և հարուստ ձեե–