Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Շրջադիտա– կով հրետա– նային բ ու– ս ո լ․ /․ ուղղա– ձիգ աոանցք–ա– տամնանվակ, 2․ կողմնորոշիչ–բու– սոլ, 3․ տեղակայ– ման որդնակ, 4․ հաշվարկի որդ– նակ, 5․ դիտակ տակով հրետանային P-ով դիտումներր կարելի է կատարել նաև թաքստոցից։

ԲՈՒՎԱՅՀԻՆԵՐ, իրանական (դեյլեմիտ– ների) դինաստիա, կառավար ել է Արեմըտ– յան Իրանում և Իրաքում (935–1055)։ Հիմնադրել են Ահմեդ, Ալի և Հասան Բ․ եղբայրները, որոնք իրանական Զիյարի– ների դինաստիայի զորավարներն էին։ Բ․ 935-ին նվաճել են Արեմտյան Իրանը, իսկ 945-ին գրավելով Բաղդադը, վերաց– րել Աբբասյանների խալիֆայությունը և ստեղծել ֆեոդալական պետություն՝ իրենց տոհմի անունով։ X դ․ 2-րդ կեսին Բ․ ըն– դունել են շահնշահի տիտղոս։ Բ–ի պե– տությունը ուժեղացել է X դ․ 2-րդ կեսին, երբ երկիրը ժամանակավորապես միավոր– վել է։ Ընդլայնվել է ոոոզման ցանցը, մայ– րաքաղաք Շիրազում, Բաղդադում և այլ քաղաքներում կատարվել են շինարարա– կան աշխատանքներ։ Ֆեոդալական մաս– նատվածության հետեանքով X դ․ վերջին և XI դ․ սկզբին Բ․ թուլացել են։ 1029-ին պետության արլ․ մասը ենթարկվել է․ Մահմուդ Ղազնևիին։ 1055-ին Բ–ի պետու– թյունը կործանվել է սելջուկների կողմից։ ԲՈՒՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճար– տարապետ։ 1301-ին կառուցել է Հովհան– նես Կարապետ վանքը (այժմ՝ ՀՍՍՀ Արա– րատի շրջանի Ղարախաչ գյուղի մոտ), Ջալալ Օրբելյան իշխանի և նրա կնոջ՝ Դոնցայի պատվերով, Կիրակոս և Սար– գիս վարդապետների մասնակցությամբ։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963, էջ 101 – 103։

ԲՈՒՏԱԴԻԵՆ, բ ու տ ա դ ի և ն – 1, 3, դ ի վ ի ն ի լ, է ր ի տ ր և ն, CH2 = CH– –СН = СН2, դիենային ածխաջրածին։ Ան– գույն, բնորոշ հոտով գազ է, եռման ջեր– մաստիճանը՝ –4,5°С, հալմանը՝ –108,9°С, խտությունը՝ 650 կգ/մ3 (–6°С)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և հեղուկ ածխաջրածիններում։ Բ–ի 1,6–10,8% խառ– նուրդը օդի հետ պայթուցիկ է։ Բ․ խիստ ռեակցունակ է, միանում է ջրածնի, հալո– գենների, հալոգենաջրածնի և այլ նյութե– րի հետ։ Միացումը կատարվում է գլխա– վորապես 1 և 4 ածխածինների հետ՝ ւ 2 3t4 Br2 СН2 = СН-СН = CH2-*BrCH-CH = CH- –CH2Br Մալեինաթթվի անհիդրիդի հետ առաջաց– նում է տետրահիդրոֆթալա– թթվի անհիդրիդ (Բ–ի քանակա– կան որոշման եղանակ)։ Բ․ հեշտությամբ պոլիմերվում և համատեղ–պոլիմերվում է՝ առաջացնելով լավորակ կաուչուկներ։ Արտադրության մեջ Բ․ ստացվում է էթիլալ– կոհոլից, ացետիլենից կամ բուտանից և բուտաններից։ Բ–ի արտադրությունը էթիլ– ալկոհոլից առաջին անգամ իրականաց– վել է ՍՍՀՄ–ում (Ս․ Վ․ Լեբեդե, 1931–32)։ Համեմատաբար հեռանկարային և զար– գացող արտադրական եղանակ է Բ–ի ստացումը նորմալ բուտանից և բուտեն– ներից՝ դեհիդրման միջոցով։ Բ․ օգտա– գործվում է բու ւոադիենային կաուչուկ, բոււոադիեննիւոբիւային կաուչուկ, բուաիչ– կաուչուկ ստանալու և այլ սինթեզների համար։ Բ–ի թույլատրելի քանակությունն օդում՝ 0,1 գ/ւէ3։

ԲՈՒՏՍ ԴԻԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿ, դ ի վ ի– ն ի լ այ ի ն կ ա ու չ ու կ, սինթե– տիկ կաուչուկ, [․․․ –CH2–СН = СН– –СН2–․․․]ո, բուտադիենի պոլիմերման արդյունք։ Պոլիմերման պայմաններից կախված ստացվում են տարբեր տեսակի Բ․ կ–ներ։ Պոլիմերումն ընթանում է հարու– ցիչների (գերօքսիդներ, գերսուլֆատներ են), կատալիզատորների [Na, СОС12+ + A1(C2HS)2C1, TiCl4+Al(C2H5)3 են] ներկայությամբ։ Նատրիումի ներկայու– թյամբ բուտադիենի պոլիմերմամբ ստաց– վում են այսպես կոչված ոչ–կարգավորված (СКБ), իսկ մյուսների դեպքում՝ կարգա– վորված (CKD) պոլիմերներ։ Ոչ–կարգա– վորված նատրիում–բուտադիենային կաու– չուկը առաջին արհեստական կաուչուկն է աշխարհում (Ս․ Վ․ Լեբեդե, 1932)։ Կար– գավորված Բ․ կ–ի արտադրությունը ՍՍՀՄ–ում կազմակերպվել է 1965-ին։ Այս կաուչուկից պատրաստած ռետինը էլաս– տիկությամբ և դիմացկունությամբ գերա– զանցում է բնական կաուչուկին։ Տարբեր կառուցվածքների Բ․ կ–ներն ունեն հա– մարյա միենույն խտությունը (900–920 կգ/մ3) և դիէլեկտրիկ հատկություններ։ Լուծելի են բենզինում, բենզոլում, քլո– րոֆորմում և այլ լուծիչներում։ Տաքաց– նելիս, ուլտրամանուշակագույն ճառա– գայթների, օզոնի, թթվածնի ներգործու– թյամբ ենթարկվում են կառուցվածքային փոփոխության և կորցնում իրենց արժե– քավոր հատկությունները։ Բ․ կ․ վուլկա– նացնելու համար օգտագործում են ծծումբ, օրգ․ դիսուլֆիդներ, գերօքսիդներ են։ Որպես լցանյութ կիրառվում է մուրը։ Կարգավորված Բ․ կ․ արտադրվում է հե– տնյալ առետրական մակնիշներով՝ СКБ, СКД (ՍՍՀՄ), ամերիպոլ CB, ցիս–4, բու– դեն, դիեն (ԱՄՆ), պոլիսար տակտին (Կանադա), բունա С В (ԴՖՀ), ինտեն (Անգլիա), նիպոլ BR, ասադեն (ճապո– նիս!) են։ Բ․ կ․ գլխավորապես օգտագործ– վում է դողերի արտադրությունում, ինչպես նաե տեղափոխման ժապավեններ, ցրտա– դիմացկուն առարկաներ, տեխ․ և կենցա– ղային ռետինե իրեր պատրաստելու հա– մար։

ԲՈՒՏԱԴԻԵՆՆԻՏՐԻ ԼԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿ, դիվինիլնիտրիլային կաու– չուկ, սինթետիկ կաուչուկ, [–CH2–СН = = CH–CH2]n– [–CH2–CH– ]m, բու– I CN տադիենի և ակրիլանիտրիլի համատեղ պոլիմերման արդյունք, խտությունը՝ 940– 1020 կգ/մ3։ Դեղինից մինչե բաց շագանա– կագույն, կետոններում լուծվող նյութ է։ Կայուն է տեխ․ յուղերի, բենզինի, ալիֆա– տիկ ածխաջրածինների և ջերմության նկատմամբ։ Ակրիլոնիտրիլային պարու– նակության ավելացումը պոլիմերում մե– ծացնում է դիմացկունությունը, փոքրաց– նում՝ առաձգականությունը և ցրտադիմաց– կունությունը։

ԲՈՒՏԱՆՆԵՐ, С4Ню, հագեցած ածխա– ջրածիններ։ Հայտնի են նորմալ բուտանը (I) և իզոբուտանը (II), որոնք անգույն, անհոտ գազեր են։ I-ի եռման ջերմաստի– ճանը –0,5°Cէ, հալմանը՝ –138,4°С։ II-ինը համապատասխանաբար՝ – 11,73°Cև 159,6°С։ CH3CH2CH2CH3tCH3CH-CH3 ItI CH3 II Լուծվում են օրգ․ լուծիչներում, չեն լուծ– վում ջրում։ Բ–ի խառնուրդներն օդի հետ (I-ի 1,5–8,5%-ը և H-ի 1,8–8,4%-ը) պայթուցիկ են։ Բ․ պարունակվում են նավթային, կրեկինգային և բնական գա– զերում։ Կենցաղում օգտագործվող «հե– ղուկ* գազը սովորաբար Բ–ի և պրոպանի խառնուրդ է։ Նորմալ Բ․ օգտագործվում են բուտադիեն և իզոբուտեն ստանալու համար, իսկ վերջինը պոլիիզոբուտիլե– նային կաուչուկի, իզոօկտանի և նեոհեք– սանի արտադրության կարեոր ելանյութ է։

ԲՈՒՏԱՖՈՐ (իտալ․ buttafuori), սկզբնա– կան շրջանում իտալական թատրոնի բեմի աշխատող, որ կուլիսներից զանազան առարկաներ (զենք, ծաղիկներ, գրքեր ևն) էր մատուցում դերակատարներին։ ժամանակակից թատրոնում՝ մարդ, որ պատրաստում է բուտաֆորիա՝ նմանեցված առարկաներ (կահույք, ամա– նեղեն, զենք, զարդարանք են) թատերա– կան ներկայացումներում իսկական իրե– րի Փոխարեն օգտագործելու համար։

ԲՈՒՏԻԼԱԼԿՈՀՈԼՆԵՐ, C4H9OH, միատոմ ալկոհոլներ։ Հայտնի են չորս իզոմերներ, նորմալ առաջնային Բ․՝ СНзСН2СН2СН2 ОН (I), նորմալ երկրորդային Բ․՝ СНзСН(ОН)СН2СНз (II), իգոբուտիլալ– կոհոլ՝ (СН3)2СНСН2ОН (III) և եր– րորդային Բ․4 (СНз)зСОН (IV)։ Անգույն (սպիրտներին բնորոշ հոտով) հեղուկներ են։ IV հիշեցնում է կամֆորայի հոտը։ Բո– լոր հարաբերություններով լուծվում են եթերում և էթիլալկոհոլում։ Օգտագործվում են որպես լուծիչ նիտ_ րոլաքերի արտադրության մեջ, IY-ը ելա– նյութ է արհեստական մուսկուսի համար*․

ԲՈՒՏԻԼԿԱՈՒՉՈՒԿ, բարձրամոլեկուլային միացություն, սինթետիկ կաուչուկներից։ իզոբուտիլենի և քիչ քանակությամբ իզոպ– րենի համապոլիմերման արդյունք։ Ունի իզոպրենային և իզոբուտիլենային խմբերի ոչ կանոնավոր հաջորդականությամբ գծա– յին կառուցվածք․