յան․․․, ԿՊ, 1892։ Զարդար յան Վ․, հիշատակարան, հ․ 1, ԿՊ, 1910, էշ 37–38։ Ա․ Գրիգորյան
ԳԱԼՖԱՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1866-ին, Կ․ Պոլսում (Ի»աս գյուղում), Ս․ Գաւֆւսյանի կողմից։ Առաջին աշա– կերտները եղել են 1865-ի ժանտախտի հետեանքով որբացած հայ աղջիկները։ Գ․ վ․ պահպանվում է իր կալվածքների հասույթներով, նպաստներով, սանուհի– ների անձնական աշխատանքի արդյուն– քով։ 1871-ին դպրոցը տեղափոխվել է նոր շենք։ 1876–1926-ին գործել է միջնակարգ դպրոցի ծրագրով։ 1972–73 ուս․ տարում ուներ ավելի քան 100 աշակերտուհի։ Տնօրեններից նշանավոր են Ռ․ Թադեոս– յանը, Հ․ Շիշմանյանը, Հ․ Ուղուրլյանը, Վ․ Գյուտյանը, Լ․ Գրալյանը, Մ․ Չրաքյա– նը (1945-ից), ուսուցիչներից՝ Գ․ Մեսրո– պը, Մ․ Նարոյանը, Ա․ Ւ»որասանճյանը, Ն․ Խուդավերդյանը, Հ․ Տատյանը, Ա․ Մխի– թարյանը, Զ․ Մեհրաբյանը, Խ․ Թանթաճ– յանը։ 1966-ին Ստամբուլում տոնվել է վարժարանի 100-ամյակը։ Գրկ․ Ջարդարյան Վ․, հիշատակա– րան, հ․ 1, ԿՊ, 1910։ Չինար ^տ․, է ր գ ի– յ ա ն Պ․, ’’Հարյուրամյա հիշատակարան Գալ– ֆայան տան, 1866 – 1966, Ստամբուլ, 1966։ Ա․ Գրիգորյան ԳԱՀ, 1․ շքեղակերտ բազկաթոռ, բարձ, որը միապետության դարաշրջանում խոր– հըրդանշում էր աշխարհիկ կամ հոգեոր իշխանություն։ Հանդիսավոր ընդունելու– թյուններ կամ ծիսակատարություններ վա– րելիս Գ–ին բազմում էր ավանդական պատ– վանշաններով ու տարազով զգեստավոր– ված միապետը, կրոնապետը կամ տեղա– կան բարձրաստիճան պաշտոնյան (գահա– կալ թագավորը, գահերեց հոգեորականը կամ իշխանը)։ Առանձնակի շքեղությամբ աչքի էին ընկնում թագավորական բազ– Ադամանդակուռ գահ (գործ հայ վարպետնե– րի, Մոսկվա, զինապալատ) Կիփկիայի հայոց թագավոր Լեոն Բ գահի վրա (իր ոսկե կնիքը) կաթոռ–գահերը, որոնք հաճախ ունենում էին առյուծագլուխ (առյուծը խորհրդանշել է իշխանություն, զորություն) թիկնակներ ու բազուկներ, առյուծաթաթ ոտքեր և զար– դանախշվում էին պատերազմի, որսոր– դության կամ կենցաղային տեսարաններ ներկայացնող մանրապատկերներով, ազ– նիվ մետաղների ու անգին քարերի ընդե– լուզումով։ Հայտնի են նաև ծածկ ունեցող խորանատիպ (եկեղեցական), երբեմն էլ երկտեղ (աշխարհիկ) բազկաթոռ–գահեր։ Մոսկվայի Կրեմլի զինապալատ–թանգա– րանի հազվադեպ զարդերից է պարսկա– հայ վարպետների կերտած ալմաստե Գ․, որը, ի նշան բարեկամության, 1660-ին Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչին նվիրել է Սպահանի հայ առետրական ընկերությունը (տես <Աչմասէոե գահ>)։ Այս և նման շքեղակերտ ու հնագույն Գ–երն օգտագործում էին բացառիկ դեպքերում՝ թագադրության և հատուկ հանդիսու– թյունների առիթներով։ Հայոց մեջ Գ․ է անվանվել նաև այն տե– ղը, բազմոցը կամ բարձը, որ նախարարնե– րը գրավում էին արքունիքում հանդիսա– վոր հավաքների կամ խնջույքների ժամա– նակ։ Հայ թագավորները պարբերաբար դասակարգել և սաեմանել են այս տեղե– րը․ դրանով էլ (տես Գահնամակ) որոշվել է նախարարներից յուրաքանչյուրի ավա– գության աստիճանը։ 2․ Բարձր տեղ, բարձունք։ Լ․ Պեարոսյան
ԳԱՀԱԿԱԼ ԻՇՒԱՆ, IX-XI դարերում Հայաստանում ֆեոդալական դասակար– գի վերնախավի իշխան։ Գ․ ի–ները առան– ձին դաս էին՝ կազմված նախկին սեպուհ– ներից։ Նախկինում ֆեոդալական տան գլխավոր անձը՝ տանուտերը, նահապետը կամ նախարարը, եղել է տոհմի կալվածքի լիակատար տնօրինողը և զինվորական ջոկատների հրամանատարը։ Այդ տան մյուս իշխանները՝ սեպուհները, զուրկ էին նման իրավունքներից։ IX դ․ նախա– րարները կորցրել են տոհմի ամբողջ կալվածքի նկատմամբ տնօրինության իրավունքը և զինված ուժերի հրամանա– տարի պաշտոնը, մինչդեռ սեպուհները տոհմի ունեցվածքից ձեռք են բերել կալ– վածքներ, տիրացել ամրոցների ու բեր– դերի, ստեղծել զինվորական ջոկատներ, ստանձնել դրանք տնօրինելու իրավունք։ Նախարարի և սեպուհի միջե այս նոր հարաբերությունները առաջ են բերել նոր հորջորջումներ։ Նախկին սեպուհին անվանել են Գ․ ի․, նախարարին՝ գահե– րեց իշխան։ Գ․ ի․ վասալական կախման մեջ էր գահերեց իշխանից։ Գրկ․ Պ ո ղ ո ս յ ա ն Ս․, Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները ՝՝Հայաստանում IX–XIII դդ․, Ե․, 1956։ Ս․ Պողոսյան
ԳԱՀԵՐԵՑ ԻՇՒԱՆ, IX–XI դարերում Հա– յաստանում ֆեոդալական տոհմի գլխավոր անձը՝ նախկին տանուտերը, նահապետը կամ նախարարը։ Նախորդ դարերում նա– խարարն ինքնակամ տնօրինել է տոհմի ներքին գործերը, տիրել նրա կալվածքին։ Տոհմի մյուս իշխանները՝ սեպուհները, զուրկ էին նման իրավունքներից։ IX դա– րից սեպուհները ձեռք են բերել սեփական կալվածքներ, ստեղծել իրենց տնտեսու– թյունը, կազմակերպել զինված ջոկատներ, տնտեսապես անկախ դարձել նախարարից։ Վերջինս այլես իրավասու չէր տնօրինե– լու տոհմի ողջ սեփականությունը։ Տանու– տեր, նահապետ, նախարար անվանումնե– րը դարձել են անիմաստ, նրանց փոխա– րինել է Գ․ ի․ անվանումը։ Եթե նախկինում տանուտեր է դարձել տոհմի տարիքով ավագ անդամը և ձեականորեն է հաստատ– վել թագավորի կողմից, ապա IX դ․ թա– գավորն է նշանակել ֆեոդալական տոհ– մի Գ․ ի–ին՝ տոհմի գահակաչ իշխաննե– րից։ Գ․ ի․ տոհմի ավագն էր և վասալական կախման մեջ էր թագավորից։ Ս․ Պողոսրսն
ԳԱՀՆԱՄԱԿ (պահլ․ Gahnamak), հայոց արքունիքում իշխանների կամ նախարար– ների ունեցած տեղերի, գահերի կամ պատ– վաստիճանների հրովարտակ, վավերա– կան ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտ․ ու ռազմ, հգո– րությամբ (տես Զորանամակ), ինչպես նաե հնագույն ավանդական հիմքով։ Ավա– տատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարար– ների կամ իշխանների նկատմամբ տերու– նական իրավունքներ ունեցած թագավո– րը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպ– քերում (պետ․ դավաճանության, տոհմի սպառման են) թագավորը կարող էր Գ–ում մասնակի փոփոխություններ մտցնել։ Հայ իշխանների զահակարգությունը ավանդ– վել է հնագույն ժամանակներից։ Մովսես իյորենացին այդ հրովարտակի հիմնադիրը համարում է Հայոց ավանդական թագա– վոր Վաղարշակին։ Մատենագրական տե– ղեկությունների համաձայն՝ նախարարա– կան զահակարգությունը գործել է Արշա– կունիների թագավորության ամբողջ ժա– մանակաշրջանում (I–V դդ․)։ Այ*1 շարու– նակվել է նաև մարզպանական ժամանակ– ներում (V–VII դդ․) Սասանյան թագա– վորների գերագահության ներքո։ Տարբեր դարերից մեզ հասած Գ–ի օրինակների տեղեկությունները գահ ունեցող նախա– րարների թվի և նրանց զբաղեցրած գահերի աստիճանների մասին տարբեր են ու անորոշ։ Ըստ IV դ․ վերագրվող Գ–ի, որը պահպանվել է «Ներսեսի վարք»-ում, Ար– շակ P-ի գահակալման ժամանակ (350– 368) հայ նախարարների թիվը հասել է 400-ի։ Սակայն «Վարք»-ի հեղինակը հի– շատւսկել է ընդամենը 167 նախարարի անուն (որից 13-ը գահ չունեցող)՝ վեր– ջում ավելացնելով, որ չի կարող բոլորին գրի առնել։ XIII դ․ հայ պատմիչ Ստեփա– նոս Օրբելյանը նույնպես հիշատակում է Տրդատ Գ Մեծի օրոք (287–332) եղած 400 գահ ու պատիվ ունեցող նախարարնե– րի։ Փավստոս Բուզանդը Արշակ Բ–ի ժա– մանակ հիշատակում է 900 գործակալ իշ–