hնիկյան, կոկոսյան Ա․), երկփետրաձև (կարիուոա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոպս, լիվիստոնա են)։ Փետրաձև տերևների երկարությունը հասնում է մինչև 22 մ, հովհարաձև տերևների թիթեղի տրամագիծը՝ մինչև 4 մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ։ Տերևների երկարակեցությունը 1-7 տարի է։ Պտուղները՝ հաղարջի մեծությունից մինչև 25 կգ (Lodoicea seychellarum)։ ՀՍՍՀ–ում որպես դեկորատիվ բույսեր աճեցվում է Ա–ի միայն 2 տեսակ (փյունիկյան և հովհարատերև)։ Ա․ իրենց բնական տարածման երկրներում ունեն տնտեսական նշանակություն, օրինակ, կոկոսյան (Cocos nucifera) և յուղային Ա․ (Elaeis guineensis) արևադարձային Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համար կարևորագույն յուղատու բույսերից են։ Նույնքան մեծ է փյունիկյան Ա–ի (Phoenix doctylifera) նշանակությունը Հյուսիսային Աֆրիկայի, Արաբիայի, Հարավային Միջագետքի համար՝ որպես պտղատու բույս։ Ա–ից ստացվում է նաև դիմացկուն, թեթև փայտանյութ։ Որոշ տեսակների տերևներից ստանում են թել, որն օգտագործում են ճոպաններ, ցանցեր պատրաստելու, ներքնակներ լցնելու համար։
Հ. Տոնականյան
Ճակտոնազարդ (ակրոտերիոն) արմավիկի ձևով (մահարձանի ֆրագմենտ Ֆանագորիայից, մ․ թ․ ա․ IV դ․, մարմար, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։
ԱՐՄԱՎԻԿ (ֆրանս․ Palmete), արմավենու ոճավորված տերևների ձևով զարդամոտիվ։ Լայն տարածում է գտել տարբեր ժամանակների (Հին Արևելքի, Հին Հունաստանի ևն) դեկորատիվ արվեստում։ Հաճախ Ա–ի ձև են ունեցել անտեֆիքսերը, ճակտոնազարդերը։ Մ․ թ․ ա․ V-IV դդ․ հուն. մահարձանները նույնպես պսակվում էին Ա–ով։ Հայաստանում Ա–ի զարդամոտիվը կիրառվել է դեռևս ուրարտական շրջանում, նույն ձևով են լուծված եղել Գառնիի հեթանոսական տաճարի ճակտոնազարդերը։
Ա․Ստեփանյան
ԱՐՄԱՎԻՐ, Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Ա–ի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրար տական պետության անկումից հետո Ա․ շարունակել է գոյատևել, իսկ մ․ թ․ ա․ IV դ․ վերջին դարձել է Այրարատյան Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ․ թ․ ա․ 189-ին, երբ Արտաշես Ա հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Ա․ դարձավ նրա մայրաքաղաքը։ Ա–ի միջնաբերդը գտնվում էր 76 մ բարձրությամբ բլրի գագաթին, իսկ շուրջը քաղաքի թաղամասերն էին։
Պեղածո նյութեր Արմավիրից․ 1․նախշազարդ ափսե (ձախից), նախշազարդ կուժ (II-I դդ․ մ․թ․ա․), 2․ ոսկյա կրծքազարդ (VI-IV դ․ մ․թ․ա․)
Մ․ թ․ ա․ III-II դդ․ Ա․ տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Ա–ի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Ա․, իբրև քաղաք, հիշատակել է հույն աշխարհագիր Պտղոմեոսը (90-168)։ Արտաշատի հիմնադրմամբ Ա․ դադարել է մայրաքաղաք լինելուց։ Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են միջնաբերդի պարսպի և շատ շենքերի հիմնապատեր, խեցեղեն, մետաղյա իրեր, զենքեր, զարդարանք, որոնք վկայում են, որ Ա․ եղել է տնտեսական և մշակութային կենտրոն՝ զարգացած արհեստագործությամբ, առևտրով։ Ա․ առևտըրական ճանապարհներով կապված է եղել Կովկասի, Իրանի, Միջագետքի, Ասորիքի, Միջերկրական ծովի արլ․ և Սև ծովի հվ․ ափերի երկրների հետ։ Տես նաև Արգիշաիխինիլի։
Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մանանդյան Հ․, Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ, Ե․, 1946։ Տիրացյան Գ․ Ա․, Արմավիրի պեղումները, «ԼՀԳ», 1972, N: 2, 1974, N: 12։ Նույնի, Древнеармянская керамика из раскопок Армавира, «ՊԲՀ», 1971, N: 1; Тер-Мартиросов Ф, И․, К стратиграфии Армавирского холма, «ԼՀԳ», 1974, N: 1։
Արմավիրի միջնաբերդի հատակագիծը
Բ․ Առաքելյան
ԱՐՄԱՎԻՐ, քաղաք ՌՍՖԱՀ Կրասնոդարի երկրամասում, Կուբան գետի ձախ ափին։ 155 հզ․ բն․ (1974), որից 8200-ը՝ հայեր։ Տրանսպորտային հանգույց է Մոսկվա–Սոչի, Մոսկվա–Բաքու ճանապարհներին։ Կրասնոդարից հետո երկրամասի արդյունաբերական երկրորդ կենտրոնն է։ Ունի շուրջ 50 արդ․ ձեռնարկություն։ Զարգացած են սննդի (մսի պահածոների և յուղի կոմբինատներ), փայտամշակման, թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը (սարքաշինական, փորձարկող մեքենաների, էլեկտրատեխնիկական, երկաթուղային, նավթային մեքենաշինության գործարաններ)։ Ունի մանկավարժական ինստ․, Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստ.-ի մասնաճյուղ, 4 տեխնիկում, բժշկական ուսումնարան, 25 հանրակրթական դպրոց, թանգարան, դրամատիկական թատրոն, հեռուստատեսային կենտրոն։
1839-ին չերքեզական գյուղերից գաղթած հայերը հիմնել են գյուղ և 1848-ին այն կոչել Արմավիր՝ Հայոց հնագույն մայրաքաղաք Արմավիրի անունով։ Գյուղի թաղամասերը կառավարել են պատվավոր ավագները։ Թաղամասի ներսում յուրաքանչյուր տոհմ ունեցել է ինքնավարություն։ Գյուղական համայնքի բոլոր գործերը վճռել է տոհմապետներից գումարվող գյուղական ժողովը, որն ընտրել է գեղջավագ–թամադային։ XIX դ․ գյուղում հիմնվել են հայկական դպրոցներ․ 1847-ին՝ արական (35 աշակերտ), 1865-ին՝ ծխական (65 աշակերտ), 1871-ին՝ իգական։ Ա–ում հրատարակվել են «Կարիք» (1917-19), «Բանվորի կարիք» (1920) և «Բանվորի ձայն» (1920) հայերեն թերթերը։ Կովկասյան պատերազմների ժամանակ ցուցաբերած ռազմական ծառայությունների համար ռուսական կառավարությունը 1864-ին Ա–ի հայերին տվեց 5130 դեսյատին հող։ Նրանք հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և առևտրով։ Երկաթուղու կառուցումից (1875) հետո Ա–ում զարգացավ արդյունաբերությունը։ 1856-ին Ա․ ունեցել է 2758, 1876-ին՝ 3715 հայ բն․։ 1911-ին Ա․ ուներ 37220 բն․, որից 5518-ը՝ հայեր։ 1914-ից Ա․ քաղաք է։
Ա–ի աշխատավորությունը եղել է հեղափոխական շարժումների գործուն մասնակից։ 1918-ին քաղաքը գրավել են սպիտակգվարդիականները։ Դենիկինյան ուժերի ջախջախումից հետո, 1920-ի մարտի 16-ին, կարմիր բանակն ազատագրել է Ա․։ 1943-ին քաղաքն ազատագրվել է հիտլերյան զորքերից, վերականգնվել է ավերված տնտեսությունը։
Գրկ․ Щербина Փ․ А․, История Армавира и черкесо-гаев, Екатеринодар, 1916; Поркешян X․ А․, Происхождение черкесогаев и основание г․ Армавира, «ԼՀԳ», 1971, N: 5․ Մ․ Դանիլկևիչ
ԱՐՄԱՎԻՐ (մինչև 1935-ը՝ Ղուրդուղուլի), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց,