Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և արվեսաի վերաբերյալ աշխատություն–ներ։ Քննադատական ռեալիզմի ոգով են գրված Գ․ ևղբայրների մի շարք վեպեր՝ «Շառլ Դըմայի»-ն (I860), որտեղ պատկեր–ված է տաղանդների կործանումը ծախու մամուլի աշխարհում, «Ռենե Մոպրեն»-ը (1864), որը տալիս է բուրժ․ բարոյականու–թյան վերլուծությունը, «Քույր Ֆիլոմե– նա»-ն (1861) և «ժերմինի Լասերտե»-ն (1865), որոնցում նկարագրված է աղքատ դասի մարդկանց ներաշխարհը։ Սակայն Գ․ եղբայրների վերջին համատեղ գրած վեպերի վրա բացասական ազդեցություն է գործել նատուրալիզմը («Մանետ Սա– լոմոն», 1867, «Տիկին ժերվեզե», 1869)։ Արժեքավոր է նրանց բազմահատոր «Օրա–գիր»^, որը մինչև 1895-ը շարունակել է մեծ եղբայրը։ Գ․ առանձին գրել են վե–պեր՝ «Զեմգանո եղբայրները» (1879), «Ֆոստեն դերասանուհին» (1882) ևն։ 1896-իև հիմնադրել է Գոնկուրյան ակա–դեմիան, որը 1903-ից ամեն տարի գոն–կուրյան մրցանակ է շնորհում լավագույն երիտասարդ արձակագրին։ Երկ․ Դեռահաս միջակորյարը, ԿՊ, 1905։

ԳՈՆԿՈՒՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ֆրանսիական գրական ամենամյա մրցանակ։ Ստեղծ–վել է Էդմոն Գոնկուրի (1822–96) կտա–կով։ Շնորհում է Գոնկուրյան ակադե–միան։

ԳՈՆՁԱՐ Օլես (Ալեքսանդր) Տերենտևիչ (ծն․ 3․4․1918, գ․ Սուխա, Պոլտավշչինա), ուկրաինացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Դնեպրո– պետրովսկի համալսարանը (1946)։ Առա–ջին պատմվածքները տպագրվել են 1938-ին։ Ետպատերազմյան տարիներին գրել է վեպեր, պատմվածքներ, նովելներ։ Գ–ին հռչակ է բերել «Դրոշակակիրներ» եռերգությունը (մաս 1, «Ալպեր», 1946, մաս 2, «Երկնագույն Դանուբը», 1947, մաս 3, «Ոսկե Պրագա», 1948)։ Վեպն ար–ժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի։ Նա– ոիական ուկր․ գյուղացիության դասակարգային գիտակցության արթնաց– մանն է նվիրված «Տավրիա» (1952) վե–պը։ «Մարդը և զենքը» (1960) վեպն արժա–նացել է Տ․ Շևչենկոյի անվ․ մրցանակի (1962), «Տրոնկա» (1963, լենինյան մրցա–նակ, 1964) վեպի հերոսները իր ժամանա–կակիցներն են։ 1970-ին լույս է տեսել «Ցիկլոն» վեպը։ Գ–ի ստեղծագործություն–ներն աչքի են ընկնում քնարականությամբ, ռոմանտիկ վեհությամբ, միաժամանակ՝ կյանքի երևույթների ռեալիստական պատ– կերմամբ։ Եղևլ է Ուկրաինայի գրողնե–րի միության վարչության նախագահ (1959–71), ՍՍՏՄ գրողների միության քարտուղարն է, ՍՍՏՄ Գերագույն սովե–տի դեպուտատ։ Երկ․ Դրոշակակիրներ, Ե․, 1950։ Տրոնկա, Ե․, 1973։

ԳՈՆՁԱՐՈՎ Իվան Ալեքսանդրովիչ [6(18)․ 6․1812, Սիմբիրսկ – 15(27)․9․1891, Պե– տերբուրգ], ռուս գրող։ 1831–34-ին սո–վորել է Մոսկվայի համալսարանի բանա–սիրական բաժնում։ 1852–54-ին «Պալ– լադա» ռազմանավով կատարել է շուրջ–երկրյա ճանապարհորդություն։ 1858-ին առանձին գրքով հրատարակել է «Պալ– լադա» առագաստանավը» ակնարկա– շարը։ 1856-ին աշխատել է որպես գրա–քննիչ, 1862–63-ին՝ «Սևեռնայա պոչտա» («Северная почта») թերթի խմբագիր, 1863–67-ին՝ մամուլի խորհրդի անդամ։ 1839-ին գրել է «Երջանիկ սխալ», 1842-ին՝ «Իվան Սավվիչ Պոդժաբրին» վիպակները։ 1847-ին պարբերական մամուլում հրա– տարակել է «Սովորական պատմություն» վեպը։ Գրել է «Օբլոմով» (1859) և «Զառի–թափ» (1869) վեպերը, որոնցով մտել է ռուս և համաշխարհայիև գրականություն՝ որպես քննադատական ռեալիզմի ակա–նավոր ներկայացուցիչ։ Պրոբլեմատիկա–յով միմյանց հետ սերտ կապված այս վե–պերը կարելի է դիտել որպես եռերգու– թյուն։ Նրա վեպերն աչքի են ընկնում վիպագրական վարպետությամբ, կենցաղի ռեալ պատկերումով։ Կերպարների ընդ–հանրացման ուժը հասնում է այն աստի–ճանի, որ «Օբլոմով» անունը դարձել է մի ամբողջ հասարակական երևույթի հո– մաևիշ։ 1869-ից ծավալել է գրաքննադա–տական գործունեություն։ Գրականության վերաբերյալ նրա հոդվածներից առանձ–նակի նշանակություն ունի «Միլիոն տա–ռապանքներ» հոդվածը՝ նվիրված Ա․ Ս․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կա–տակերգության մեկևաբանմանը։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–6, М․, 1972; Лите–ратурно-критические статьи и письма, Л․, 1938; Օբլոմով, Ե․, 1941։ Զառիթափ, Ե․, 1953։ Սովորական պատմություն, Ե․, 1963։ Գրկ․ И․ А․ Гончаров в русской критике, М․, 1958; Алексеев А․ Д․, Летопись жизни и творчества И․ А․ Гончарова, М․–Л․, 1960; Его же, Библиография И․ А․ Гон–чарова (1832–1964), Л․, 1968․

ԳՈՆՁԱՐՈՎԱ Նատալյա Սերգեևևա (4․6․ 1881, Լադիշկիևո, Տուլայի նահանգ– 17․10․1962, Փարիզ), ռուս նկարչուհի։ Մասնակցել է «Զոլուոոյե Ռունո» ամսա–գրի, «Բուբնովի վալետ» (1910), «Օսլինի խվոստ» (1912) և «Միշեև» (1913) միավո–րումների ցուցահանդեսներին։ Կրել է կոնբիղմի և ֆոււոուրիզմի ազդեցություևը։ Գ, ռուս պրիմիտիվիզմի և դեկորատիվ աբստրակցիոնիզմի առաջիև փորձերից մեկի՝ «Լուչիզմի» (Մ․ Ֆ․ Լարիոնովի հետ) հիմնադիրներից Է։ 1915-ից ապրել է Փա–րիզում, ձևավորել (1914–29) Ս․ Պ․ Դյա– գիլևի անտրեպրիզի բեմադրությունները (Ռիմսկի–Կորսակովի «Ոսկե աքաղաղ», 1914, Ստրավինսկու «Տազարան բլբուլ», 1926 ևն)։ Տայաստանի պետական պատ–կերասրահում են Գ–ի «Տղան՝ աքաղաղը ձեռքին» (1900-13), «Ուռենիներ» (1906), «Կանացի դիմանկար» (1904–11) կտավ–ները։ ԳՈՆ ՍԱԼԵՍ ԴԻԱԱ Գալո (1894–1958), չիլիական բանվորական շարժման գոր–ծիդ Չիլիի կոմունիստական կուսակցու–թյան (ՉԿԿ) անդամ 1927-ից։ 1925-ին կազմակերպել է Չիլիի տրանսպորտի բանվորների արհմիությունը և ընտրվել է նրա գլխավոր քարտուղար։ 1930-ից ՉԿԿ ԿԿ–ի անդամ։ 1930–32-ին գլխավորել է Չիլիի տրանսպորտի բանվորների արհ–միութենական ֆեդերացիան։ 1934–46-ին եղել է ՉԿԿ ԿԿ–ի կադրերի հսկման հանձ–նաժողովի նախագահ, 1940–49-ին՝ ՉԿԿ ԿԿ–ի տեսական և քաղ․ օրգան, «Պրինսի– պիոս» («Principios») ամսագրի խմբագիր, 1946–49-ին՝ ՉԿԿ ԿԿ–ի քարտուղար, 1949–58-ին՝ գլխավոր քարտուղար։

ԳՈՆՍԱԼԵՍ ՏՈՒՆՅՈՆ (Gonzalez Тйпоп) Ռաուլ (ծն․ 1905), արգենտինացի բանաս–տեղծ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուներում՝ «Սատանայի ջութակը» (1926), «Մաշված գուլպաների փողոցը» (1930), արտահայտել է բուրժ․ աշխարհի նկատմամբ իր դժգոհությունը։ «Վարդը զրահում», (1936), «Տրե դարպասներ» (1938), «Մահ Մադրիդում» (1939), «Ւաւան– սիտո Պանդուխտի պոեմները» (1941) նվիրված են արգենտինական և իսպա–նական ժողովուրդների հեղափոխական պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրել է բանաս–տեղծություններ սովետական մարդկանց արիության, պատերազմից հետո՝ խա–ղաղության պայքարի մասին («Աշխարհի բոլոր մարդիկ եղբայրներ են», 1954)։

ԳՈՆՍԱԼՎԻՇ (Գոնսալվես) Բենտու Ան– տոնիու (1902–1942), պորտուգալական բանվորական շարժման գործիչ։ Պորտու– գալիայի կոմունիստական կուսակցության (ՊԿԿ) անդամ 1928-ից։ Պատանի հասա–կից մասնակցել է ևեղափոխական շար–ժումներին։ 1929-ին ընտրվել է ՊԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար։ 1935-ին ձերբակալ–վել է և ուղարկվել ֆաշիստական համա–կենտրոնացման ճամբար (Տարաֆալ, Կա–նաչ հրվանդանի կղզիներ), որտեղ և մահացել է։

ԳՈՆՏԱ Վասիլ, տես Կոնւոա Վասիչ։ ԳՈՇ, գյուղ Տայկական ՍՍՏ Դիլիջան քաղաքի վարչատերիտորիալ կազմում, Միափորի լեռնաշղթայի հյուսիս–արևմըտ– յաև ստորոտին, Դիլիջանից 10 կւէ արե– վելք։ Կաթնա–անասնապահական սովե–տական տնտեսություն է։ Ունի ութամյա, հանրակրթական և բաներիտ դպրոցներ, գրադարան, ակումբ, բուժկայան, կենցաղ–սպասարկման օբյեկտ։ Գ–ում գործում է տեղական արդ․ գործարանի արտադրա–մասը։ Կա ավազահանք։ Տին բնակա–տեղի է։ Ներկայիս Գ․ հիմնադրել են Նոյեմբերյանի շրջանի Դոստլու և Կողբ