Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գոշ գյուղերից եկածները՝ 1840–45-ին։ Գյուղի մոտ է գտնվում Գոշավանքի համալիրը (տես Գոշավանք), կան գյուղատեղինևր, վիմափոր խաչեր, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանատներ։

ԳՈՇԱՎԱՆՔ, Նոր Գետիկ, հայկական ճարտարապետական հուշարձան, XII – XIII դդ․ վանքային կոմպլեքս Իջեվանի շրջանի Գոշ գյուղում, Գետիկ գետի ափին։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է Մխիթար Գոշը՝ անվանելով Նոր Գետիկ։
Գոշավանքի (XII –XIII դդ․) գլիւավոբ հատակագիծը․ 1․ Ս․Աստվածածին եկեղեցին (1191–96), 2․ Գավիթը (1197–1203), 3․ Ս․Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231-ին), 4․ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1237–41), 5․ Ժամատան մնացորդները (մինչև 1241 թ․), 6․ Գրատուն–զանգակատուն
Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել է Գոշավանք։ Գ․ եղել է միջնադարյան Հայաստանի հոգնոր, կրթական և մշակութայիև խոշոր կենտրոններից։ Պատմական աղբյուրներում անվանվել է՝ վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Գ–ում ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտության, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշաևավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գ–ի ավանդները։ Գ–ում պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։ 1260–1266-ին, երբ թուլացավ Զաքարյանների իշխանությունը, Գ․ վաճառվեց ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին։ ճարտ․ կոմպլեքսի կազմում պահպանվել են Ս․ Աստվածածին, Ս․ Գրիգոր եկեղեցիները, գավիթը, Գ․ Լուսավորիչ և երկու փոքրաչափ այլ մատուռները, երկհարկանի գրատուն–զանգակատունը, ժամատան մնացորդներ, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր։ Շինությունների մեծ մասը (Ս․ Աստվածածինը, գավիթը, Ս․ Հռիփսիմե մատուռը ևն), ըստ արձանագրությունների և Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է «Հյուսն» մականունով Մխիթար վարպետը։ Գլխավոր եկեղեցին՝ Ս․ Աստվածածինը (1191–96), գմբեթավոր դահլիճ տիպի, 11,66X15,41 չափերի կառույց է արլ–ից երկու կրկնահարկ խորաններով, արմ–ից և հս–ից՝ մուտքևրով։ Արլ․ և հվ․ պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուև թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Գավիթը (1197–1203) 14,34X15,59 չափերի, չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Կենտրոնական մասը ծածկված է ութանիստ, վրանանման, երդիկավոր գմբեթով, ունեցել է ռոտոնդա, որը չի պահպանվել։ Արլ․ երկու անկյուններին ունի երկհարկանի խորաններ։ Արմ․ ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը հեռանկարային պորտալն է։ Գ-ի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։ Ս․ Աստվածածնից հվ․, շատ մոտ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի (6,94X9,98) Ս․ Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հվ․ պատին գրեթե կից է Ս․ Գրիգոր Լուսավորիչ թաղածածկ դահլիճ–եկեղեցին (1237–41), որը, չնայած փոքր չափերին (3,96X5,78), իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված կոմպլեքսի կառույցների շարքում։ Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտ․ նոր բովաևդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է: Գավթից հս․, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն–զանգակատունը։ Չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» (որոնք հետո փլվել են) գրատունը և արմ–ից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը, ըստ Կիրակոս Գանձակեցու, կառուցվել է Մարտիրոս վանահոր օրոք, մինչև 1241-ը։
Գոշավանքի (XII –XIII դդ․) ընդհանուր տեսքը հյուսիս–արևելքից
Գոշավանք, գավթի ներսը
Հետագայում գրատան վերին մասը փոխարինվել է խաչաձևվող կամարների համակարգով, երդիկավոր գմբեթով և վրան կառուցվել երկրորդ հարկը (1291, ճարտ–ներ՝ Գրիգոր և Զաքիոս), որն արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, արլ–ից մեկական լուսամուտ ունեցող խորանանման փոքր աղոթարաններով կառույց է։ Մուտքը արմ–ից է, ուր բարձրանում էին երկու կողմից՝ անկյուն կազմող բարձակային քարե աստիճաններով։ Խաչի թևերը ծածկված են թաղերով, իսկ կենտրոնական մասն ավարտվել է ռոտոնդայով (չի պահպանվել), որը հիմնվել է հազարաշենի սկզբունքով կառուցված կենտրոնական քառակուսուն։ ժամատունը (պատերն են պահպանվել) հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։ Կոմպլեքսի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերը (Ս․ Գրիգոր Լուսավորիչ մատուռի արմ․ ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության, խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291-ին։