պի Լուսին է թռել «Ապոլլոն–12» տիեզե–րանավով, Լուսնի շուրջը գործել 44 պաույա։
ԳՈՐԵՂԱՄԿՆԵՐ (Spalax), կրծողների կարգի կաթնասունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչն 35 սմ Է։ Վարում են ստորգետնյա կյանք։ Աչքերը ետ են զար–գացած։ Կտրիչները շատ մեծ են, հար–մարեցված փորելու համար։ Տարածված են Տարավ–Արևելյան Եվրոպայում, Տա– րավ–Արնմայան Ասիայում։ Ապրում են տափաստանային, անտառատափաստա–նային, կիսաանապատային և լեռնամար–գագետնային լանդշաֆտում, մինչև 2500 մ բարձրության լեռներում։ ՍՍՏՄ–ում հայտ–նի է 3 տեսակ, ՏՍՍՏ–ում մեկ՝ Ղու– կասյանի, Արթիկի, Ախուրյանի, Թալինի շրջաններում։ Բազմանում են տարեկան մեկ անգամ՝ ունենալով 2–5 ձագ։ Սըն– վում են բույսերի ստորգետնյա մասերով (մեծ պաշար են կուտակում ձմռան հա–մար)։ Երբեմն վնաս են հասցնում բան–ջարանոցներին՝ կրծելով արմատապտուղ–ները։
ԳՈՐԵՔ, Գ ա ւ ր և ք, գավառ Մեծ Տայ– քի Չորրորդ Տայք նահանգում (տեղա–դրվում է նահանգի հվ–արմ–ում, Արածանի գետից հվ․)։ Այդտեղ հիշվում է Լուսա– թառիճ քաղաքը (այժմյան Լուստարիչ գյուղը Դերսիմում, Չարսանջակի շրջա–նում)։ ԳՈՐԻ, քաղաք Վրացական ՍՍՏ–ում, Մեծ Լիախվա և Կուր գետերի միախառնման տեղում։ 53 հզ․ բն․ (1975)։ Գտնվում է– Թբիլիսիից 76 կմ հս–արմ․։ Երկաթուղա–յին կայարան է* Ունի բամբակե գործվածք–ների կոմբինատ, սարքաշինական, փայ–տակոճերի ներծծման, գինեգործական, պահածոների գործարաննևր, մսի կոմ–բինատ, մանկավարժական ինստ․, գյու– ղատնտ․ տեխնիկում, բժշկ․ և երաժշտա–կան ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, պատմաազգագրական թանգա–րան։ Քաղաք է 1801-ից։ Գ․ վրաց տարե–գրության մեջ հիշատակվում է VII դարից։ Քաղաքում XII դ․ բնակություն են հաս–տատել Անիից գաղթած հայերը։ Տիմնա– դըրման մասին պատմագիր Մատթեոս Ուռհայեցին հաղորդում է» որ թուրք– սելջուկների արշավանքներից տեղահան եղած ևայ բնակչության հոծ զանգվածնե–րը բնակություն ևաստատեցին դևռ իր անկախությունը պահպանած Վրաստա– նում։ Վրաց թագավոր Գավիթ II (1089– 1125) բարյացակամ վերաբերմունք ցու–ցաբերեց և նրանց թույլ տվեց կառուցելու Գոռա (այժմ4 Գորի) անունով քաղաքը, իսկ գյուղերից գաղթած հայերը բնակու–թյուն հաստատեցին Գորի գավառում ու հիմնադրեցին մի քանի գյուղեր։ Գ–ի հայերն զբաղվում էին առևտրով, արհեստ–ներով, իսկ գյուղացիները՝ երկրագործու–թյամբ և այգեգործությամբ։ Գ–ի հայերից և վրացիներից կազմված կամավորների ջոկատը (250 մարդ) ռուս, բանակի կազ–մում 1853–55-ին կռվել է թուրքերի դեմ։ XX դ․ սկզբին 10457 բնակչից 3500-ը հա–յեր էին, իսկ գավառի հայկ․ գյուղերի բնակիչների հետ միասին՝ 15147 մարդ (2860 ընտանիք)։ Գ–ի հայերն ունեին երկսեռ վարժարաններ, Մարիամյան անու նով ուսումնարան (բացված 1870)։ Գ–ում կար նաև հինգ հայկ․ եկեղեցի։ Գ–ում են ծնվել Ի․ Վ․ Ստալինը և Կա– մոն (Ս․ Ա․ Տեր–Պետրոսյան)։ Գ–ում է Ի․ Վ․ Ստալինի տուն–թանգարանը։ Գրկ․ Մաաթեոս Ու ռ հ ա յ և ց ի, ժա–մանակագրություն, Ե․, 1973, էջ 279։ Հայ ժո–ղովրդի պատմություն, հ․ 5, Ե․, 1974, Էջ 46, 251։ Մ․ Դարբինյան
ԳՈՐԻԼԱ (Gorilla gorilla), պրիմատների կարգի, մարդանման կապիկների ընտա–նիքի ամենախոշոր կապիկ։ Տասուն արուի հասակը մինչև 175 սմ Է, ձեռքերի բաց–վածքը՝ 260 սմ, քաշը՝ 135–180 կգ։ Էգերն ավելի փոքր են (75– 110 կգ)։ Մազերը սև են, կողքերում՝ շագանակագույն։ Գլու–խը մեծ Է, վերհոնքային մասը ցցված, իրանը՝ մեծածավալ, վերին վերջավո–րություններն ավելի երկար են, քան ստո–րինը։ Ուղեղի տուվփ ծավալը 500–600 սմ3 Է, ուղեղը կազմությամբ մոտ է մարդու ուղեղին։ Տարածված է Տասարակածային Աֆրիկայում։ Տայտնի է 3 ենթատեսակ։ Գ–ներն ապրում են արնադարձային կամ լեռնային անտառներում, խմբերով (5– 30 անհատ)։ Գ․ քայլում է չորս վերջավո–րություններով։ Սնվում է պտուղներով, հատապտուղներով, ընկույզով։ Տղիու– թյունը 250–290 օր Է։ Կյանքի տևողու– թյուևը 25–30 տարի Է։ Ոչնչացման վտան–գի հետևանքով ներկայումս Գ–ի որսն արգելված Է։
ԳՈՐԻՀԱՆ, գյուղ Արևմտյաև Տայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավա–ռի Շիրվան գավառակում։ 1909-ին ուներ ավելի քան 50 տուն հայ բնակիչ։ Զբաղ–վում էին այգեգործությամբ և աևասևա– պահությամբ։ Տեղահաևվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե–րին։ Նրանց մեծ մասը զոհվել Է, մի քանի–սին հաջողվել է անցնել Արևելյաև Տա– յաստան։
ԳՈՐԻՍ, գետ Տայկական ՍՍՏ–ում, Գորիսի շրջանում․ Որոտանի ձախ վտակը։ Վերին հոսանքում հայտնի է նաև Վարարակ կամ Վարարակն անունով։ Երկարությու–նը՝ 29 կմ, ավազանը՝ 146 կմ2։ Սկիզբ է առնում Իշխանասարի հվ–արլ․ լանջից, 3100 մ բարձրությունից հոսում է դեպի հվ․, անցնում Գորիս քաղաքի միջով և Քարահունջ գյուղից հվ․ միանում Որո–տանին։ Սնվում է ստորերկրյա ջրերից և մթնոլորտային տեղումներից։ Տորդացու– մը՝ ապրիլ–մայիսին, միջին տարեկան ծախսը՝ 1,17 մ3/վրկ (Գորիս), տարեկան հոսքը՝ 36,8 մլն մ3։ Ջրերն օգտագործ–վում են էլեկտրաէներգիայի համար։
ԳՈՐԻՍ, Տին Գորիս, Կ յ ո ր Մ ս, գյուղ Սյունիքի Տաբանդ գավառում, Գո–րիս գետի միջին հոսանքի ձախ ափին, Լաստի կալ (Խութ) լեռան հյուսիս–արև– մըտյան լանջերն ակոսող ձորում։ Գ․ որոշ ուսումնասիրողներ կապում են Ս․ Օրբելյանի (XIII դ․) հիշատակած Գորու և Գորայք գյուղերի անուն–ների, ոմանք էլ՝ այժմյան Գ–ից 2 կմ արմ․ գտնվող Կ յ ու փ և ր կոչված վայրի ան–վան հետ։ Գ․ բնակավայր է եղել վաղ ժա–մանակներից․ մարդը նրա քարաևձավնե– րըն ու քարայրերը որպես կացարան օգ–տագործել է դեռնս խոր հնադարում։ Մի–ջին դարերում եղել է կարևոր հանգույց ^ին Գորիս Նախիջևանից Զանգեզուրով դեպի Ար–ցախ և Մերձկասպյաև տափաստանները գնացող այն բանուկ ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր Նախիջնանի աղը։ Պահպանվել է քարայրերի մեջ եղած քարվանսարան։ Գ․ մելիքանիստ էր։ Առա–ջին մելիքը՝ Օհանը, որ Փանահ խանից իր տիտղոսն ստացել էր Ղարաբաղի Մե– լիք–Շահնազարի միջնորդությամբ, 1765-ին կառուցել է Գ–ի եկեղեցին։ 1805-ին Գ․ դարձավ ռուս, ռազմակայան։ 1826-ի հու–լիսին, երբ սկսվեց ռուս–պարսկ․ պատե–րազմը, Գ–ում տեղավորված էր ռուս, բանակի 42-րդ եգերական գնդի երեք վաշտ՝ երկու թնդանոթով։ Գնդապետ Գ․ Նազիմկայի հրամանատարությամբ նրանք շարժվեցին դեպի Ղարաբաղ՝ օգ–նելու Շուշիի պաշտպաններին։ 1823-ին Գ․ ուներ 119 ծուխ։ Բնակչությունը ստվա–րացավ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Պարսկաստանից Արևելյաև Տա– յաաոան վերադարձած հայերի հաշվին։ Մինչն 1841-ը Գ․ մտնում էր Տաթնի մահա–լի մեջ, այնուհետև դարձավ ևրա արլ․ հատվածի գյուղերից կազմված՝ Գորիսի գավառամասի կենտրոնը։ 1868-ի վարչա–կան բաժանմաւ/բ Գ․ դարձավ Ելիզավետ– պոլի նահանգի Զանգեզուրի գավառի կենտրոնը։ Սակայն ձորի սահմանափակ տարածքը խոչընդոտում էր նրա զարգաց–մանը, և 1870-ին գյուղի դիմաց, գետի աջ կողմի հարթավայրում հիմնվեց Գորիս քաղաքը, որը և ստանձնեց Գ–ի վարչա–կան դերը։ Ներկայումս Գ․ մտնում է քաղաքի շրջագծի մեջ։ Գ–ի քարայրերը, քարանձավներն ու բրգաձն ժայռերը (տես Գորիսի <բուրգեր>) ներշնչանքի աղբյուր են եղել շատ ար–վեստագետների համար։ (Տես նաև Գորիս քաղաք, Գորիսի շրշւսն)։ Ա․ Սիմոնյան
ԳՈՐԻՍ, քաղաք Տայկական ՍՍՏ–ում, Գորիսի շրջանի վարչական կենտրոնը։ Տիմնադրվել է 1870-ին՝ որպես Ելիզա– վեւոպոլի նահանգի Զանգեզուրի գավա–ռի կենտրոն։ 1921–30-ին եղել է Տայկա–կան ՍՍՏ Զանգեզդւրի գավառի, ապա Գորիսի շրջանի վարչական կենտրոնը։ Մինչև 1970-ը՝ շրջաևային, այնուհետև հանրապետական ենթակայության քա–ղաք։ Տևռավորությունը Երևաևից 254 կմ է, ամենամուո երկաթուղային կայարա–նից՝ Ղափանից՝ 67 կմ։ Գտնվում է Գորիս գետի հովտում։ Գե–տահովիտը Գ–ի սահմաններում բավա–կանին ընդարձակ, խոր տաշտականման