Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մեծ դատավարության Գ․ եղել է Տայոց կրոնապետի «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։ Մաղխազու–թյան Գ․ հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Թագակապ կամ թա–գադիր ասպևտության Գ․ վարել է արքայի թագադրման ն այլ արարողություններ։ Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցու–թյուններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։ Մատենագրական աղբյուր–ներում, ըսա խնդրո, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ (մահակարար, համբարա–կապետ), շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հան– դերձապետ, սպանդունիք, դրան եպիսկո–պոս, դրան երեց ևն։ Արշակունիների ան–կումից (428) հետո Գ–ները աստիճանա–բար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վե–րականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ Գ՜ներ (սպարապետություն, մեծ դատավարություն ևն), ինչպես նաև ստեղ–ծել նորերը (մարզպանության, իշխանաց իշխանի ևն)։ Մարզպանության Գ․ վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներ–քին գործերը։ Բագրատունինևրի օրոք գործակալը կոչվել է ևաև ձեռնավոր։ Կիլիկյան Տայաստանի արքունիքում հիմ– նըվել են նոր Գ–ներ։ Խնամակալության Գ․ եղել է թագավորի խորհրդատու մար–մինը, թագաժառանգի խնամակալը, իսկ թագավորի բացակայության կամ անչա–փահասության դեպքում՝ երկիրը կառա–վարողը։ Խնամակալության գործակալը կոչվել է պայլ։ Սեղանապետության Գ․ իր բնույթով համապատասխանել է հազարա–պետության Գ–ին, գործակալը կոչվել է սենեսկալ կամ սենեսջալ, այսինքն՝ սե– ղանապետ, սեղանադիր։ Մաքսապետու– թյան Գ․ վարել է ֆինանսական գործերը, հսկել մաքսերի գանձմանը, ներքին և արտաքին առևտուրը։ Մաքսապեաությաե գործակալը կոչվել է պռոքսիմոս, սրան են ենթարկվել մաքսատների, առնտրական ու նավահանգստային կենտրոնների վե–րակացուները։ Արքունի քարտուղարու–թյան գործակալը կամ ատենադպիրը (կոչ–վել է կանցլեր կամ ջանցլեր) վարել է ար–տաքին հարաբևրությունները, դեսպանա–կան հանձնարարությունները, գրագրու–թյունը։ Սպարապետության Գ․ (գործակա–լը կոչվել է ևան գունդստաբլ) վարել է զինված ուժերի գործը, ինդենտանտու– թյան Գ․ (գործակալը կոչվել է մարա–ջախտ)՝ զբաղվել բանակի մատակարար– մամբ։ Կային նան այլ, մանր գործակալ–ներ՝ ջամբռայլ (համապատասխանել է սենեկապետին), սուրհանդակապետ նն։ Կիւիկիայում Գ․ չի եղել որնէ տոհմի ժա–ռանգական պատիվը։ Գործակալներին նշանակել է արքան՝ ըստ իր հայեցողու–թյան։ Կիլիկիայի հայկ․ պետության վե–րացումից (XIV դ․ վերջ) հետո Գ–ները դա–դարել են գոյություն ունենալուց։ Գրկ, Ինճիճեան Ղ․, Տնախօսութիւն աշխարհագրական Հայաաոանեայց աշխարհի, հ․ 2, Վնւո․, 1835, էջ 67–76։ Ալի շան Ղ․, Սիսուան, Վնա․, 1885։ Նույնի, Այրարաա, Վնա․, 1890։ Մանանդյան Տ․, Ֆեոդա– լիզմը ՛Հին Տայաստանում, Ե․, 1934։ Ս ա– մ ու և լ յ ա ն Ի*․, ՛Հին հայ իրավունքի պատ–մությունը, հ․ 1, Ե․, 1939։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, 2 изд․, Е․, 1971․

ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ վիճակագրու– թ յ ա ն մեջ, հարաբերական մեծու–թյուններով արտահայտված որակական ցուցանիշներ, այսինքն միատեսակ կամ տարատեսակ, բայց միմյանց հետ կապ–ված սոցիալ–տնտ․ երևույթների չափերի համեմատումը ներկայացնող արդյունք–ներ։ Ըստ բովանդակության Գ․ (վիճակա–գրության մեջ) կարող են բնութագրել․ 1․ սոցիալ–տնտ․ որնէ երևույթի զարգաց–ման արագությունը (դինամիկայի Գ․), 2․ որոշակի միջավայրում երնույթի առա–ջացման ևաճախականությունը, օր․, ծնե–լիության Գ․, 3․ աշխատանքային, նյութա–կան կամ դրամական ռեսուրսների օգտա–գործման աստիճանը, օր․, սարքավորում–ների էքստենսիվ (ժամանակի մեջ) կամ ինտենսիվ (ըստ հզորության) բեռնվածու–թյան Գ․, արդյունավետության բոլոր Գ․, 4․ կոորդինացիան, այսինքն որակապես տարբեր երևույթների փոխկապվածու– թյունը, օր․, բնակչության խտության Գ․, 5․ հատկանիշների մեծության վարիա–ցիան (տատանողականություն), օր․, ռիթ–միկության Գ․։ Գ․ արտահայտվում ևն տոկոսներով, հազարի հարաբերությամբ, մեկի հարաբերությամբ (բայց ոչ բոլոր հարաբերական մեծություններն են Գ․)։

ԳՈՐԾԱՎԱՐՁ, տես Աշխատավարձ։

ԳՈՐԾԱՎՈՐ», շաբաթաթերթ։ ԱՄՆ–ի Բան–վորական կուսակցության ևայկական հատ–վածի օրգան։ Տրատարակվել է 1924-ին, Նյու Յորքում։ Պրոպագանդել է մարքսիզմ– լենինիզմի ուսմունքը, ձգտել ամերիկահայ աշխատավորությանը համախմբել Բան–վորական կուսակցության շուրջը։ Տպա–գրել է ամերիկահայ կոմունիստների պատգամավորական ժողովի նյութերը, Բանվորական կուսակցության թեգիսնե– րը միջազգային, ազգային և տեղական հարցերի վերաբերյալ, լուսաբանել Սովե– տակաև Տայաստանի տնտ․ և կուլտուրա–կան հաջողությունները։ Տպագրել է Ա․ Մյասնիկյաևի (Մարտունի) «Եռամյա սոցիալիստական Տայաստանի առօրյա խնդիրները» աշխատությունը։

ԳՈՐԾԱՐԱՆ, արդյունաբերական ձեռնար–կություն, որի արտադրական պրոցեսնե–րը մեքենայացված են․ պատրաստում է․ առավելապես, արտադրության միջոցներ։ Քաղաքատնտեսական առումով նույնաց–վում է ֆաբրիկա հասկացության հետ։ Նախապես, արտադրության տեխնիկայի և տեխնոլոգիայի օգտագործման նկատա–ռումով՝ Գ–ի և ֆաբրիկայի միջև կային որոշ տարբերություններ։ Տեխնիկայի գարգացմամբ այդ տարբերությունները վերացել են, և այս կամ այն ձեռնարկու–թյանը Գ․ կամ ֆաբրիկա անվանելը այժմ պայմանավորված է սովորույթով։

ԳՈՐԾԱՐԿԻՉ, էլեկտրական ապարատ, ծառայում է հեռավորության վրա էլեկ–տրաշարժիչները գործարկելու և կանգ–նեցնելու համար։ Առավել տարածված են մագնիսական գործարկիչները։

ԳՈՐԾԱՐՔ, քաղաքացիների և կազմակեր–պությունների քաղաքացիական իրավունք– ներն ու պարտականությունները սահմա– նող, փոփոխող կամ դադարեցևող գործո–ղություն։ Գ․ իրավաբանական փաստ է– Լինում է միակողմ, երկկողմ (բազմակողմ)։ Միակողմ Գ․ արտահայտում է մեկ անձի կամքը (օրինակ, կտակը)։ Երկկողմ (բազ–մակողմ) Գ․ պայմանագիրն է։ Գ․ համար–վում է վավեր, եթե՝ 1․ կողմերը իրավու–նակ ն գործունակ են (քաղաքացիական օրենսգրքի 9, 11, 13, 15-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում Գ․ կարող են կնքել նաև սահմանափակ գործունակ անձինք), 2․ կնքված է սահմանված ձնով և չի հակասում օրենքին, 3․ Գ–ի կողմերի արտահայտած կամքը համապատասխա–նում է իրենց ներքին կամքին։ Պայման–ների խախտման դեպքում Գ․ անվավեր է– Անվավեր է ևաև պետության ու հասարա–կական շահերին հակասող Գ․։ Դիտավորությամբ կնքված գործարքը նս համարվում է անվավեր և ստացված ողջ գումարը կողմերից բռնագանձվում է հօգուտ պետությանը։ բ․ Ամիրխանյան

ԳՈՐԾԻ ԿԱՍԵՑՈՒՄ, քրեական կամ քաղա–քացիական գործի վարույթի ընդհատում։ Կատարվում է օրենքով սահմանված խո–չընդոտներ առաջանալիս և վերսկսվում վերացումից հետո, համապատասխան պաշտոնատար անձի պատճառաբանված որոշմամբ։ Ըստ ՏՍՍՏ քրեական դատա–վարության օրենսգրքի 187 հոդվածի Գ․ կ–ման հիմք են, երբ․ 1․ մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ պարզված չէ նրա գտնվելու վայրը․ 2․ հոգեկան կամ այլ ծանր հիվանդու–թյան պատճառով մեղադրյալը քննության ենթակա չէ– 3․ պարզված չէ, թե ում պետք է ենթարկել քրեական պատասխանատվու–թյան։ Քաղաքացիական Գ․ կ–ման հիմ–քերը սահմանված են ՏՍՍՏ քաղաքացիա–կան դատավարության օրենսգրքի 213– 214 հոդվածներով։ Հ․ Պիվազյան

ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄ, քրեական կամ քաղա–քացիական գործի վարույթի դադարեցում; Կատարվում է քննության ժամանակ գոր–ծի հետագա ընթացքը բացառող հանգա–մանքների պայմաններում։ ՏՍՍՏ քրեա–կան դատավարության ու ՏՍՍՏ քաղա–քացիական դատավարության օրենսգըր– քերով նախատեսվում են Գ․ կ–ման զա–նազան հիմքեր։ Քրեական գործը կարող է կարճվել դատավարության բոլոր փուլե–րում՝ հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի և դատարանի որոշ– մամբ։ Քաղաքացիական գործը կարճում է դատարանը։ Հ․ Պիվազյւսն

ԳՈՐԾԻՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ երաժշտա–կան, գիտություն երաժշտական գոր–ծիքների կառուցվածքի, ձայնային (ակուս– տիկական) և արտահայտչակաև հատկա–նիշների ու նրանց դասակարգման մասին, ընդգրկում է ևան դրանց զարգացման պատմությունը։ Գ․ առնչվում է երաժշտա–կան ձայնագիտության, գործիքաշինու–թյան, երաժշտագիտության ն ազգագրու–թյան հետ։ Որպես երաժշտագիտության ինքնուրույն բնագավառ ձնավորվել է XIX դ․ 2-րդ կեսին։ Գրկ* Տես Գործիքավորում, Ձայնագիտու–թյուն երաժշտական ն Երաժշտական գոր–ծիքներ հոդվածների գրականությունը։ Գ․ Արմեն յան