Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, առանց մարդկային ձայնի մասնակցության, երա– ժըշտական գործիքներով կատարվելու հա–մար ստեղծված երաժշտություն։ Լինում են մենակատարային (նվագակցությամբ կամ առանց դրա), անսամբլային և նվա–գախմբային։

ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՊՈՂՊԱՏ, ածխածնային կամ ւեգիրված ւկողպաւռ։ Օգտագործվում է կտրող և չափիչ գործիքներ, սառը և տաք ձևափոխման դրոշմոցներ, ինչպես նաև աշխատանքի ընթացքում շուտ մաշվող մեքենամասեր պատրաստելու համար։ Շահագործման հատկությունները լավաց–նելու նպատակով Գ․ պ․ ենթարկում են ջերմային մշակման {մխում, մխամեղմում)։ Գ․ պ–ները, որպես կանոն, պարունակում են ավելի քան 0,6–0,7% C, բացառություն են կազմում տաք ձևափոխման դրոշմոցա–յին պողպատները, որտեղ C-ն 0,3– 0,6% Է։ Նայած տաքացման նկատմամբ ունեցած կայունությանը՝ Գ․ պ–ները բա–ժանվում են երեք խմբի՝ փոքր կայունու–թյան, մեծ կայունության և կայուն։ Փ ո– քըր կայունության պողպատները մեծ կարծրությունը պահպանում են մինչև 150–200°C։ Կիրառվում են փափուկ նյու–թերը փոքր արագությամբ կտրող գործիք–ներ և սառը ձևափոխման դրոշմոցներ պատրաստելու համար։ Մեծ կ ա յ ու– ն ու թ յ ա ն պողպատներն իրենց շա–հագործման հատկությունները պահպա–նում են մինչև 250–400°C։ Դրանք, հիմ–նականում, լեգիրված պողպատներն են, որոնք պարունակում են մինչև 12% քրոմ։ Այս պողպատներն ունեն մեծ մաշակայու–նություն, կարծրություն, շիկակայունու–թյուն։ Դրանցից պատրաստում են խոշոր դրոշմոցներ, վիրաբուժական գործիքներ։ Կ ա յ ու ն պողպատներն իրենց կարծ–րությունը պահպանում են մինչև 560– 700°C։ Շիկակայունությունն ապահովող հիմնական լեգիրող տարրերը վոլֆրամն ու մոլիբդենն են։ Ածխածնի մեծ պարու–նակության (0,7–1,5%) և կարծրության պողպատները (արագահատ պողպատ) օգտագործվում են մեծ արագություններով աշխատող կտրող գործիքներ, իսկ մինչև 0,4% С պարուևակողևերը՝ տաք ձևա–փոխման դրոշմոցներ, ճնշման տակ մե–տաղների ձուլակաղապարներ պատրաս–տելու համար։ Թ․ Ղազանչյան

ԳՈՐԾԻՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–ԹՅՈՒՆ, մեքենաշինության ճյուղ, ստան–դարտ և նորմալ մետաղահատ գործիքներ արտադրող՝ մասնագիտացված ձեռնար– կություևների համալիր։ Նախահեղափո–խական Ռուսաստանը գործիքների ար–տադրությամբ աշխարհում գրավում էր 12-րդ տեղը։ ՍՍՏՄ–ում մասնագիտացված Գ․ ա․ ստեղծվել է սովետական իշխանու–թյան տարիներին, բուռն զարգացում ստա–ցել հատկապևս 1950–60-ական թթ․։ 1975-ին ՍՍՏՄ գործիքների արտադրու–թյամբ աշխարհում գրավում էր երկրորդ տեղը։ SUUS-ում Գ․ ա․ փաստորեն ծնունդ է առել ետպատերազմյան տարի–ներին։ 1975-ին SUUS-ում գործում էր Գ․ ա–յան 3 ձեռնարկություն՝ Չարենցա– վանի գործիքաշինական գործարանը (տես Գործիքաշինական գործարան Չ ա ր և ն– ց ա վ ա ն ի), Երևանի տեխնոլոգիական սարքավորումների (ունի երկու մասնա–ճյուղ՝ Վարդենիսում և Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում), Արտաշատի փորձ–նական գործիքաշինական գործարաննե–րը։ ՏՍՍՏ Գ․ ա–յան արտադրանքը առաքվում է Սովետական Միության բոլոր հանրապետությունները, ինչպես նաև արտասահմանյան 20 երկիր։

ԳՈՐԾԻՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ, Չ ա– րենցավանի, ՍՍՏՄ հաստոցաշի–նական և գործիքաշինական արդյունաբե–րության մինիստրության ձեռնարկություն։ Տիմնադրվել է 1964-ին։ Արագահատ պող–պատից և մետաղակերամիկական կարծր համաձուլվածքներից արտադրում է տար–բեր տեսակի ճշգրիտ մետաղահատ գոր–ծիքներ (խառատային հատիչներ, թոր– ծաններ, գլխանիստային և սկավառակա–յին եռակողմ ագուցով ֆրեզներ ևն)։ Մասնաճյուղեր ունի Մարտունու շրջանի Երանոս, Ստեփանավանի շրջանի Կուր– թան, Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղերում։ Արտադրանքն առաքվում է նաև արտասաևմանյան երկրներ։ X հըն– գամյակում նախատեսվում է գործարանի տեխ․ վերազինում, հատուկ հաստոցների արտադրություն։ Կառուցվելու է 70 հզ․ ա կարողությամբ դարբնոցա–պատրաստու– քային մասնաշենք թե՛ սեփական և թե՝ ՏՍՍՏ հաստոցագործիքաշինական ար–դյունաբերության պահանջները կռածոնե–րով բավարարելու համար։

ԳՈՐԾԻՔԱՎՈՐՈՒՄ, լարային, փողային, սիմֆոնիկ նվագախմբերի կամ գործիքա–յին այլ անսամբլի ևամար երաժշտական երկը շարադրելու արվեստ։ Տիմնվում է ամեն մի գործիքի (նրանց միատարր և բազմատարր զուգորդումների} տեխ․ ու արտահայտչական հնարավորություննե–րն առավել արդյունավետ օգտագործե–լու, ստեղծագործության մտահղացման հա–մեմատ նրանցից ևամապատասխան հըն– չողություն ու երանգ ստանալու, մասնա–վորապես՝ ուժային ու գունային հակադրու–թյուններ գոյացնելու վրա։ Որպես կա–նոն կազմում է երաժշտական երկի ստեղ–ծագործման բուն պրոցեսի մասը կամ շարունակությունը։ Գ–ի զարգացումը կապ–ված է եղել երաժշտական արվեստի ընդ–հանուր զարգացման, ոճերի հաջորդա–փոխման, նոր գործիքների ստեղծման և հևերի բարելավման, ինչպես նաև ՛նվագի տեխնիկայի կատարելագործման հետ։ XVII դ․ կիրառվում էր նվագախմբային երաժշտության պարտիտուրային (տես Պարաիւոտր) շարադրումը, մինչ այդ կոմ–պոզիտորները չէին գործիքավորում իրենց երկևրը, ուստի միևնույն երկը տարբեր նվագախմբերում տարբեր էր հնչում։ Գ–ման կայուն և ռացիոնալ ավանդներ ստեղծե–լու մեջ մեծ ծառայություն ունեն վիեննա– կան դասական դպրոցի ներկայացուցիչներ Յո․ Տայդնը, Վ․ Ա․ Մոցարտը, Լ․ Բեթ– հովենը։ Նրանց շրջանից մինչև 6ո․ Բրամ– սը Գ–ման ավանդական դարձած տեխնի–կան էր՝ ջութակներին տալ կարևոր նվա–գամասը, փայտյա փողայինները և վալդ– հոռնը գործածել խնայողաբար, որպես գունային էֆեկտ, փողը և տրոմբոնը պա–հել զանգվածային հնչողության ծայրա–գույն էֆեկտների համար և հարվածային–ները կիրառել գլխավորապես ռիթմական նպատակներով։ Գ–ման արվեստն առանձ–նապես զարգացել է XIX–XX դդ․ ծրա–գրային ևրաժշտության գեղարվեստական սկզբունքների և ռոմանտիկական օպերա–յի զարգացմանը համեմատ։ Տ․ Բեռլիո– զը, Ֆ․ Լիաոը, Ռ․ Վագները մեծացրին նվագախումբը, առանձին նվագամասեր տարբերակեցին ավելի նրբորևն, մասնա–վորապես ավելացրին փողայինների մե– նանվագային դերը։ Ռ․ Շտրաուսը, Մ․ Ռա– վելը, Ի․ Ստրավինսկին, Բ․ Բարտոկը ավելի ազատ օգտվեցիև նվագախմբային գույներից, հաճախ լարայիններին հատ–կացնելով գունային էֆեկտը, փողայիննե–րին (մասնավորապես փողին)՝ գլխավոր մեղեդիական նվագամասը, հարվածային–ներին՝ ինքնուրույն և ցայտուն դեր։ Գ–ման միջոցով սիմֆոնիկ նվագախմբի արտա–հայտչական հնարավորություններն ընդ– լայնել են նաև Մ․ Գլինկան, Պ․ Չայ–կովսկին, Ն․ Ռիմսկի–Կորսակովը և ուրիշ–ներ։ Նրանց ավանդները զարգացնում են սովետական կոմպոզիտորները։ Գ․ կոմ–պոզիտորական անհատականություն, բնորոշություն դրսևորող միջոցներից է։ Այս առումով առանձնապես աչքի են ընկ–նում Ա․ Սպենդիարյանի, Ա․ Խաչատրյա–նի, Գ․ Եղիազարյանի երկերը։ Գբկ․ Видор Ш․ М․, Техника совре–менного оркестра, пер․ с франц․, М․, 1938; Р им с к и й-К орсаков Н․ А․, Основы оркестровки․․ ․, 2 изд․, ч․ 1–2, М․–Л․, 1946; Василенко С․Н․, Инструментовка для симфонического оркестра, т․ 1, М․, 1952․ Գ․ Աբմենյան

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ , աստ–ղագիտության հնագույն բաժիններից, զբաղվում է աստղագիտական գործիքնե–րի կիրառման, գործիքի ու դիտորդի սխալների հաշվառման հարցերով, դի–տումների մեթոդներով, աշխարհագրա–կան և աստղագիտական կոորդինատնե–րի, ինչպես նաև ժամանակը որոշելու եղանակների մշակմամբ։ Ընդգրկում է գեոդեզիական աստղագի– տությունը, ծովագնացային աստղագիտությունը և օդա– գընացայիե աստղագիտ ու– թ յ ու ն ը։ Գ․ ա–յան մեջ կիրառվող գործիքներից են ունիվերսալ գործիքը, զենիթային աստղադիտակը, ուղղաձիգ շրջանը, ճոճանակավոր, քվարցային և ատոմային ժամացույցները, սեքստանտը (ծովագևացության և օդագնացության մեջ) ։ Դիտումների ճշգրտությունը մեծացնելու նպատակով չափումնևրը կրկնվում են բազմաթիվ անգամ։ Գործիքների տեսու–թյունը մշակելիս աշխատում են հաշվի առնել ու նվազագույնի հասցնել գործիքա–յին սխալները։ Տեղի աշխարհագրական կոորդինատների ճշգրիտ որոշումը հնա–րավորություն է տալիս ոչ միայն ճշտել աշխարհագրական քարտեզները, այլև ուսումնասիրել Երկրի ձևը, դեֆորմա– ցիան, բևեռների տեղաշարժը ևն։ Գ․ ա–յան խնդիրներն ունեն գիտական ու գործնա–կան կարևոր նշանակություն։ Գբկ․ Պոպով Պ․ Ի․, 4ա1ւրամաւոչնլի գործնական աստղագիտություն, Ե․, 1952։ Блажко С․ Н․, Курс практической аст–рономии, 3 изд․, перераб․, М․–Л․, 1951; Миннарт М․, Практическая астрономия , пер․ с англ․* М․, 1971․