Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

■■м.– ииигжгагп Գեւոափիի կաղամբի դաշտերը Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժ– կայան:

ԳԵՏԵՐ, ջրհոսքեր, որոնք մշտապես կամ տարվա մեծ մասը հոսում են իրենց ստեղ– ծած հունով: Բնութագրվում են երկարու– թյամբ, լայնությամբ, խորությամբ, սըն– ման ավազանով, մակարդակով, արագու– թյամբ, ջրի և բերվածքների ծախսով, տա– րեկան հոսքով, ջրի քիմ. կազմով: Գ–ի առաջացման համար անհրաժեշտ է կլի– մայական և գեոմորֆոլոգիական պայման– ների որոշակի համադրում: Գ. բաժանվում են 2 մեծ խմբի' լեռնային և հարթավայրա– յին: Լեռնայինները արագահոս են և սովո– րաբար ունեն նեղ հովիտներ: Տարթավայ– րայիններն ունեն ավելի դանդաղ ընթացք: Վարարման ժամանակ ողողված տարա– ծությունը կոչվում է ողողատ, նախկին, ավելի բարձր ողողատների մնացորդնե– րը' դարավանդներ: Գ–ի մեջ թափվող վտակները նրանց ևետ կազմում են գետա– յին ցանց: Գ. օվկիանոսի, ծովի, լճի մեջ են թափվում գետաբերանում: Դրանք տարեկան Տամաշխարհային ծվկիանոս են տանում մոտ 36 հզ. կմ3 ջուր և տեղափո– խում 24 մլրդ ա հանքային նյութ, որից 11 մլրդ' լուծված վիճակում: Գ. ունեն անձրևային, ձնային, ստորերկրյա, սառ– ցադաշտային և խառը սնուցում: ՏՍՍՏ Գ. սնվում են ձնհալքի, անձրևի և ստորերկրյա ջրերից (վերջինս հատկապես բնորոշ է հրաբխային ծածկույթների տարածման շրջաններին): Գ–ի մակարդակի, ծախսի, հոսքի, սնուցման, ջերմային, սառցակսւլ– ման և այլ բնութագրությունների տարեկան ընթացքը կոչվում է ռեժիմ: Ռեժիմը հիմ– նականում կախված է Գ–ի սնուցման բնույ– թից և տեղանքի կլիմայական պայմաննե– րից: Գ–ի կլիմայական առաջին դասակար– գումը տվել է Ա. Ի. Վոյեյկովը, 1884-ին, ըստ որի Գ. բաժանվում էին 4 խմբի: Տե– ւոագսւյում այդ դասակարգումը որոշ փո– փոխությունների ենթարկեցին Մ. Ի. Լվո– վիչը և Բ. Դ. Զսւյկովը: Վերջինս ՍՍՏՄ Գ. բաժանեց 3 խմբի, որոնք կազմված են 10 տիպից. I խումբ' գարնանային հորդաց– ման գետեր (Ղազախստանյան, Արևելա– Եվրոպական, Արևմտա–Սիբիրական, Արե– վելա–Սիբիրական, Ալթայան տիպեր): II խումբ' տարվա տաք ժամանակամիջո– ցում ջրառատ գետեր (Տեռավոր–Արևել– յան, Տյան–Շանյան տիպեր): III խումբ' վարարման ռեժիմով գետեր (Մերձսևծով– յաև, Ղրիմյան, Տյուսիս–Կովկսւսյսւն տի– պեր): Մեծ Գ–ի վտակները կարող են պատկսւ– նել տարբեր տիպերի' առաջացնելով բարդ համակցություն: ՏՍՍՏ–ում հոսող 10 կմ և ավելի երկարություն ունեցող 408 Գ. (26881 կմ ընդհանուր երկարությամբ) պատկանում են հիմնականում Արևելսւ– Եվրոպական տիպին, հորդանում են գար– նանը, սակավաջուր են ամռանը և ձմռա– նը, հոսքը նորից մեծանում է աշնանը: Տորդացման առավելագույն ծախսը 10– 20 անգամ գերազանցում է տարեկան մի– ջին ծախսը: Վարարման տեսակներից են սելավները: Գ. կատարում են հսկայական Էրոզիոն աշխատանք: վերին հոսանքնե– րում, օժտված կինետիկ էներգիայով, քայ– քայում և խորացնում են հունը: Միջին և ստորին հոսանքներում անկումը վւոքրսւ– նում է և բերվածքներն աստիճանաբար կուտակվում են (ալյուվիալ նստվածքներ): Գ. ժող. տնտեսության մեջ օգտագործվում են արդ. և կենցաղային ջրամատակա– րարման, նավարկության և լաստառաք– ման համար, որպես հիդրոէներգիայի աղբյուր, ջրամբարների և ոռոգման ցան– ցի սնուցման, ինչպես նաև ձկնորսության համար: Գրկ. Գաբրիելյան Տ. Կ., Հիդրո– լոգիա, մաս 1, Ե., 1963: Львович М. И., Элементы водного режима рек земного шара, Свердловск–М., 1945; Зайко в Б. Д., Средний срок и его распределение в году на территории СССР, Л.–М., 1946; Воей– ков А. И., Избр. соч., т. 1, М., 1948. Հ. Գաբբիեւյան ԳԵՏԻ ԱՎԱ&ԱՆ, ջրբաժան գծով սահմա– նափակված ցամաքի հատված, որի ջրհոս– քերը ևավաքվում են առանձին գետում կամ գետային ցանցում: Ընդգրկում է գետի մակերեսային և ստորերկրյա ջրհավաքնե– րը: Վերջինիս սահմանները դժվար է որո– շել, այդ պատճառով էլ Գ. ա–ի մեծությունն ընդունված է համարել մակերեսային ջըր– հավաքը: Տիմնականում բնութագրվում է տարածությամբ, մակերեսի' ըստ ուղղա– ձիգ գոտիների բաշխմամբ, լայնությամբ, երկարությամբ, միջին բարձրությամբ և թեքությամբ: Ֆ. Գևորգյան ԳԵՏԻ ԾԱՒՍ, Ժամանակի միավորի ըն– թացքում հոսանքի լայնական կտրվածքով անցնող ջրի ծավալը: Խոշոր գետերի և ջրանցքների համար արտահայտվում է մ3/վրկ, գետակների և աղբյուրների հա– մար' l/վրկ: Գ. ծ–ի սիստեմատիկ որոշ– ման հիման վրա հաշվարկում են միջին օրական, առավելագույն և նվազագույն ծախսի մեծությունները, ինչպես նաև ջրի հոսանքի ծավալը: Գեաիկը ստորին հոսանքում

ԳԵՏԻԿ (ն. ճամբարակ), գետ Տսւյկսւ– կան ԱՍՏ–ում, Աղստևի աջ վտակը: Երկա– րությունը 48 կմ է, ավազանը' 581 կմ7: Ակիզբ է առնում Քաշաթաղ գագաթի (Սևա– նի լեռնաշղթա) արմ. լանջի աղբյուրներից, 2450 մ բարձրությունից: Ընդունում է մոտ 56 վտակ: Վերին հոսանքում հարթավայ– րային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան' տիպիկ լեռնային, այստեղ հոսում է խոր, անտառապատ հովտով: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, տարեկան միջին ծախսը' 2,95 մ3/վրկ, սառցային երևույթները' մինչև 122 օր: Վարարում է մայիս–հունիսին: Ջրերը մա– սամբ օգտագործվում են ոռոգման նպա– տակով:

ԳԵՏԻԿ, մինչև 1972-ը' գյուղ Տայկական ՍՍՏ Ղուկասյանի շրջանում: Ապաբնսւ– կեցված է, բնակիչները տեղափոխվել են շրջանի մյուս գյուղերը:

ԳԵՏԻԿ Ի ԱՐԳԵԼԱՎԱՅՐ, գտնվում է Տայ– կական ՍՍՏ Կրասնոսելսկի շրջանում, Գե– տիկգետի ավազանում, Կրասնոսելսկի ան– տառատնտեսության կազմում: Ստեղծվել է 1972-ին, բուսական և կենդանական աշ– խարհի պահպանման նպատակով: Զբա– ղեցնում է 6 հզ. հա տարածություն: Ան– տառն առաջին կարգի է, ունի հողապաշտ– պան, ջրապաշտպան և կլիմայակարգա– վորիչ նշանակություն: Տիմևական ծառա– տեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին: Կենդանական աշխարհը հարուստ է: Կա արջ, այծյամ, գորշուկ, աղվես, կզաքիս, լուսան, նապաստակ, անտառա– յին կատու, թռչուններից' մոխրագույն կաքավ, աղավնի ևն: Կլիմայավարժեցվում են բծավոր եղջերուն, վայրի խոզը:

ԳԵՏԻՆԱՔՍ, շերտավոր պլաստիկ նյութ: Ստանում են ռեզոլային խեժով (տես Ֆենոչֆորմաւդեհիդային խեժեր) ծծեցված թղթի դարսը 150–160°Շ–ում մամլելով: Երբեմն երեսպատում են պղնձի էլեկտրո– լիտային փայլաթիթեղով, ապակյա, բամ– բակյա կամ ասբեստե գործվածքով, ամ– րանավորում մետաղական ցանցով: Կի– րառվում է որպես ՜էլևկւորամեկոՆսիչ Vi կոնստրուկցիոն նյութ, մեքենաշինության մեջ' ատամնանիվներ, գլանիկներ, խո– ղովակներ, մեջդիրներ պատրաստելու հա– մար, ինչպես նաև կահույքի արտադրու– Հիմնական տվյալներ 4ՍՍ^ մի բանի գետերի մասին Գետեր Ավազանի մեծու– թյունը հզ. կմ2 Երկարությունը կմ Տարեկան միջին ծախսը ւՐքվրկ Տարեկան հոսքի ծավալը կմ3 Աբաքս 102000 1072 285,0 8,97 Ախուրյան • • • • 9670 186 31,8 1,00 Որոտան …. 2020 178 21,5 0,67 Հրազդան • • • • 2560 141 22,6 0,71