Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան մեջ։ Պղնձի 0,05 մմ հաստությամբ փայլաթիթեղով ևբեսպատված Գ․ օգտա–գործվում է ռադիոտեխնիկայում։

ԳԵՏՆԱԵԼԱԿ (Fragaria), վարդազգիների ընտանիքի բազմամյա, խոտանման բույ–սերի ցեղ։ Տայտնի է մոտ 50 (այլ տվյաւ ներով 30–35) տեսակ։ ՍՍՏՄ–ում տա–րածված է վայրի Գ–ի 6 տեսակ, որոնցից են Գ․ (F․ vesca), եչակը (F․ moschata), կանաչ Գ․ (F․ viridas), արևելյան Գ․ (F․ orientalis), բուխարական Գ․ (F․ buchari- ca), հարթավայրային Գ․ (F․ campestris)։ Մշակվում է գլխավորապես այգու Գ․ (F․ ananassa)։ Աշխարհում հայտնի են Գ–ի 2000-ից ավելի սորտեր։ ՏՍՍՏ–ում վայրի Գ․ տարածված է անտառային շըր– ջաններում։ Գ–ի սորտերը Տայաստանում մշակության մեջ հայտնի են XIX դարի II կեսերից սկսած, գլխավորապես Երե– վանի շրջակայքի տնամերձ այգիներում։ 1930–35-ից մշակվում է ՏՍՍՏ համարյա բոլոր շրջաններում։ Գ․ 40–50 սմ բարձ–րությամբ թուփ է^ Տերևները եռամասն ևն, ծաղիկնևրը՝ հիմնականում երկսեռ, սպի–տակ, բաց վարդագույն կամ մուգ կարմիր գույնի՝ հավաքված ողկուզաձև կամ վահա–նաձև ծաղկաբույլի մեջ։ Պտուղները հա–տապտուղ են։ Սերմերը դասավորված են պտղի վրա մեծ քանակությամբ։Պտուղները հասունանում են ծաղկումից մեկ ամիս անց, հասունացումը տևում է 15–20 օր։ Բուրավետ են, օգտագործվում են թարմ, վերամշակված վիճակում (մուրաբա, օշա–րակ, ջեմ, հյութ ևն)։ Գ․ բազմանում է սերմերով և բեղիկներով՝ վերերկրյա փռվող ընձյուղներով։ Բերքատվությունը 50–100 ց/հա։ Ցրտադիմացկուն է, լավ ձմե–ռում է ձյան ծածկոցի տակ, լավ է աճում խոնավ, սննդանյութերով հարուստ հողե–րում։ Հ․ Շահինյան

ԳԵՏՆԱԽՆՁՈՐ (Helianthus tuberosus), գետնատանձ, բարդածաղկավորնե–րի ընտանիքի բազմամյա բույս։ Ցողունի բարձրությունը՝ 2–4 մ։ Տերևները ձվա–ձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղ–կաբույլը՝ զամբյուղ։ Տողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկա–րավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16– 22% ինուլին (բազմաշաքար), վիտամին Գետնախնձորի սորտերի պա–լարները․ /․ սպիտակ, 2․ կարմիր, 3․ պատատ, 4․ ֆյուզո, 5․ գելիանտի Bi։ Պալարներն օգտագործվում են որպես ուտելիք և կեր։ Ստանում են սպիրտ, ֆրուկտոզ։ Փրերից պատրաստվում է սիլոս։ Տայրենիքը Տյուսիսային Ամերի–կան է^ ՍՍՏՄ–ում մշակվում է հիմնակա–նում հարավային շրջաններում։ Պալարնե–րի բերքը 400–500 ց/հա։ Ա․ Մաթևոսյան ԳԵՏՆ ԱՄՈՒՇԿԱՆ ՄԱՆՆ ԵՐ, գետնա– մուշկայիններ (Lycopsida), բարձ–րակարգ սպորավոր բույսերի տիպ։ Տա–րածված են եղել դեռևս դևոնյան և քա– րածխի շրջանում։ Մեծ մասամբ եղել են փայտացողուն բույսեր։ Պահպանվել է միայն 4 ցեղ։ Բարձրությունը 30 ыг/–ից չի անցնում։ Ցողունը սողացող է։ Տերևնե–րը բարակ են, հարթ և պարուրաձև դասա–վորված։ Ցողունի գագաթին գտնվում են սպորոֆիլները՝ հավաքված սպորանգիու– մում։ Վերջիններում առաջանում են սպոր– ները։ Գ–ին բնորոշ է սերունդների հաջոր–դականությունը։ Սպորոֆիտը առաջաց–նում է սպորներ, որոնք աճելով տալիս են գամետոֆիտ։ Գամետոֆիտի վրա գոյանում են սեռական օրգաններ, որտեղ առաջանում են ձվաբջիջներ ու սպերմա–տոզոիդներ։ Վերջիններիս բեղմնավորու–մից առաջացած սաղմը սնունդ է ստանում գամետոֆիտից։ Թ․ Ծաաուրյան

ԳԵՏՆԱՆՈՒՇ (Arachis), թիթեռնածաղկա–վորների ընտանիքի խոտանման բույսե–րի ցեղ։ Տայտնի է մոտ 15 տեսակ, հայրե–նիքը Տարավային Ամերիկան է։ Մշակվում է միայն Arachis hypogaea տեսակը։ Միամ–յա բույս է, 25–75 սմ բարձրությամբ, կանգուն, կիսականգուն կամ փռվող ցողունով։ Տերևները զույգ փետրաձև են։ Պտուղը ունդ Է։ Փոշոտումից ևետո սերմնարանը աճում և դուրս է գալիս ծաղ–կապատյանից, հաստացած խողովակի ձևով (գինոֆոր) խորասուզվում է հողի մեջ մինչև 8–9 սմ, որտեղ զարգանում ու առաջացնում է պտուղը։ Ծաղիկները՝ դեղին կամ նարնջագույն, հավաքված ծաղ–կաբույլում։ Պտուղը պարունակում է 1–7 սերմ։ Սերմերը պարունակում են 50% և ավելի ձեթ, մոտ 30% սպիտակուց և մինչև 10% ածխաջրեր։ Գ–ի սերմերից ստացված ձեթն օգտագործվում է պահածոների, մար–գարինի, օճառի, հրուշակեղենի և սննդի արդյունաբերության մեջ։ Բոված սերմերը սննդարար և հաճելի ուտելիք են, քուսպը, ինչպես նաև վեգետատիվ զանգվածը, լավ կեր է։ Ջերմասեր, խոնավասեր բույս Է։ ՍՍՏՄ–ում մշակվում է Միջին Ասիայում, Ուկր․ ԱՍՏ–ում, Անդրկովկասում, ՏՍՍՏ–ում՝ Մեղրու շրջանում։ Ա․ Մաթևոսյան

ԳԵՏՆԱՍԿՅՈՒՌՆԵՐ (Citellus), սկյուռնե–րի ընտանիքի կրծողների սեռ։ Ետին վեր–ջավորությունները առջևի վերջավորու–թյուններից կարճ են։ Աչքերը մեծ են, ար– տացցված։ Ականջի խեցին թերզարգացած է։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Տյուսիսային Ամերիկայում։ Տայտնի է 20 տեսակ (9-ը՝ՍՍՏՄ–ում)։ Մեկ տեսակը' եվրոպական գետնասկյուռը (Citellus ci–tellus), տարածված է նաև ՏՍՍՏ Թալինի, Տոկտեմբերյանի, Սպիտակի, Ախուրյանի, Կիրովականի, Ղուկասյանի․ Արթիկի և Ապարանի շրջաններում։ Բնակվում են տափաստաններում և կիսաանապատնե–րում։ Վարում են ցերեկային կյանք, փո–րում են խորը բներ (մինչև 2 մ), որտեղ ձմեռը քուն են մտնում։ Ամառվա ընթաց–քում մեկ անգամից ունենում է 6–8 ձագ։ Սնվում են խոտաբույսերով, հացահատիկ ներով, պալարներով։ Մեծ վնաս են հասցը– նում գյուղատնտևսությանը, որոշ տեսակ–ները մարդու և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածող–ներ են։ Մորթին արժեքավոր է։ Լ․ Հովհաննիսյան

ԳԵՏՆԱՏՈՒՆ, գետնափոր կամ կիսագետ–նափոր բնակարան՝ ծածկված մեծ մա–սամբ գերաններով, վրայից՝ հողով։ Տայտ–նի է դեռևս քարի դարից։ Կենտրոնում սովորաբար եղել է կրակնոցը, պատերի տակ՝ որմնաթախտեր։ Քսենոփոնը (մ․ թ․ ա․ V–IV դդ․) «Անաբասիս»-ում վկա–յում է․ որ Տայաստանում եղել են գետնա–փոր տներ, որոնց մուտքը նման է եղել ջրհորի բևրանի, իսկ ելումուտը կատար–վել է սանդուղքով։ Անասունների համար փորված է եղևլ առանձին մուտք։ XIX դ․ կեսից ռազմական նպատակով օգտագործ–վող Գ․ է բլինդաժը։

ԳԵՏՆԱՓՈՐՆԵՐ (Soricidae), միջատակեր–ների կարգի կաթնասունների ընտանիք։ Արտաքինով նման են մկներին։ Մորթին թավշանման է, գլուխը՝ մեծ, շարժուն կնճիթներով։ Մարմնի երկարությունը 3,5–18 սմ էւ քաշը՝ 100–150 գ։ Պոչը երկար է՝ ծածկված խիտ մազերով կամ եղջերային թեփուկներով։ Տայտնի է 25 սեռ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում։ ՍՍՏՄ–ում հանդիպում է 5 սեռ, ՏՍՍՏ–ում՝ 3 սեռ՝ 8 տևսակ։ Ամենակեր են (առավելապես սնվում են միջատներով և թրթուրներով)։ Մեկ օրվա ընթացքում իրենց քաշից 2– 2,5 անգամ ավելի կեր են ընդունում։ Բազ–մանում են տարին 1–2, հազվադեպ՝ 3 անգամ։ Գ․ օգտակար են, ոչնչացնում են վնասատու միջատներին։ Լ․ Հովհաննիսյան

ԳԵՏՆՈՒՂԻ, հին և միջնադարյան ամրոց–ների, երբեմն նաև քաղաքների՝ դրսի հետ հաղորդակցության ստորգետնյա գաղտնի ճանապարհ։ Եղել է երկու տեսակ, մեկը, սկիզբ առնելով միջնաբերդում, ելք է ունեցել բերդից դուրս (դրանցով երթևե–կել են սուրևանդակներ, կամ, թշնամուն չհանձնվելու համար, փախել իշխանական տան անդամները), մյուսը ամրոցը կապել է մոտակա հոսող ջրի հետ՝ պաշարված ժամանակ բնակիչներին ջրով ապահովե–լու համար (ջրի ափիև եղել են ստորգետ–նյա ջրամբարներ)։ Տայաստանում Գ–ներ ունեցել են Արտաշատը, Դվինը, Անին, Ամբերդը, Լոռե բերդը ևն։ Կ․ Ղաֆադարյան ԳԵՏ* (մինչև 1945-ը՝ Դահ առլի), գյուղ Տայկական ՍՍՏ Ախուրյանի շըր– ջանում, Լենինական – Տոկտեմբերյան խճուղու վրա, շրջկենտրոնից 13 կմ հարավ– արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, բան–