Ա․ Ա․ Գրոմիկո պան Մեծ Բրիտանիայում։ 1953-ից ՍՍՏՄ արտաքին գործերի մինիստրի առաջին տեղակալ, 1957-ից՝ մինիստր։ Գլխավո–րել է ՍՍՏՄ պատվիրակությունները Դում– բարտոն–Օքսի (1944) և բազմիցս ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի սեսիաներում։ Մասնակցել է ՍՍՏՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտա– նիայի կառավարությունների ղեկավար–ների Ղրիմի և Պոտսդամի կոնֆերանսնե–րին (1945), միջազգային այլ կոնֆերանս–ների ու խորհրդակցությունների։ Միջազ–գային հարաբերությունների գծով գի–տական աշխատությունների հեղինակ է։ 1952–ին ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի անդա–մության թեկնածու, 1956-ին՝ անդամ, 1973-ին՝ քաղբյուրոյի անդամ։ ՍՍՏՄ II և V–IX գումարումների Գերագույն սո–վետի դեպուտատ է– Պարգևատրվել է Լենինի 5 և այլ շքանշաններով։
ԳՐՈՊԻՈՒՍ (Gropius) Վալտեր (18․5․ 1883, Բեռլին – 5․7․1969, Բոստոն, Մաս– սաչուսեթս, ԱՄՆ), գերմանացի ճարտա–րապետ և տեսաբան, ֆոմւկցքւոնւաքւզէ1ի ներկայացուցիչ, <Բաուհաուզի> ստեղծո–ղը։ Միս վւսն դեր Ռոեի և Լը Կորբյուզիեի հետ աշխատել է (1907–10) Պ․ Բեռեն– սի արվեստանոցում։ 1919–28-ին եղել է «Բաուհաուզի» դիրեկտորը, 1929– 1957-ին՝ ժամանակակից ճարտ․ Միջազ–գային կոնգրեսի (CIAM) վիցե–պրե– զիդենտը։ Նացիստների իշխանության գլուխ անցնելուց հետո 1934-ին Գերմա–նիայից արտագաղթել է Լոնդոն, ապա՝ ԱՄՆ։ Գ–ի անվան հետ է կապվում ճարտ․ զարգացման առավել հետաքրքրական փուլերից մեկը՝ ֆունկցիոնալիզմի կազ–մավորումը։ Գ․ առաջիններից էր, որ իրաց–րեց ինդուստրիալ արտադրության հնա–րավորությունները, ստեղծելով ժամանա–կակից ճարտ․ և դիզայնի նոր ձևեր։ Զբաղ–վելով շինարվեստի սոցիալական պրոբ–լեմներով՝ Գ․, սակայն, դուրս չեկավ ռե–ֆորմիստական պատրանքների սահման–ներից, հուսալով, որ բանական ճարտ․ ի վիճակի է հասարակության մեջ արմա–տավորել սոցիալական հարաբերություն–ների խելամիտ և արդարացի ձևեր։ Գ–ի աշխատանքներից են՝ «Ֆագուս» գործա–րանը Ալֆելդում (Ներքին Սաքսոնիա, 1911, համատևդ Ա․ Մայերի հետ), «Բաու– հաուզը» (Գեսսաու, 1925–26), Տարվար– դի համալսարանի նոր մասնաշենքերը (1948–50), բնակելի տուն «Ինտերբաու» ցուցահանդեսում (Արևմտյան Բեռլին, 1957), Բաղդադի համալսարանը։ Երկ․ Границы архитектуры, М․, 1971․ Գյւկ․ Всеобщая история архитектуры, т* 11, М․, 1973; Ciedion S․, Walter Gro–pius Mensch und Werk, Stuttgart, 1954․
ԳՐՈՍԳԵՅՄ Ալեքսանդր Ալֆոնսովիչ [23․2(6․3)․ 1888, գ․ Լիխովկա (այժմ՝ Դնեպրոպետրովսկի մարզում) – 4․12․ 1948, Լենինգրադ], սովետական բուսա–բան, ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ Ադրբ․ ՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1945)։ 1912-ին ավարտել է Մոսկվայի համալսա–րանը։ 1913–26-ին աշխատել է Թիֆլիսում, 1927–46-ին՝ Բաքվի համալսարանում։ Գ․ եղել է Ադրբ․ ՍՍՏ ԳԱ բուսաբանության ինստ–ի դիրեկտորը, ղեկավարել ՍՍՏՄ ԳԱ բուսաբանության ինստ–ի կովկասյան ֆլորայի բաժինը։ Աշխատանքները նվիր–ված են Կովկասի ֆլորային, բուսականու–թյանը, բուսական պաշարներին։ Գ–ի «Կովկասի բուսական պաշարները» (1946) գիրքը 1948-ին արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի։ Պարգևատրվել է Աշխատան–քային կարմիր դրոշի շքանշանով։
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ (գերմ․ Gro|3meister –մեծ վարպետ), սպորտային բարձրագույն պատվավոր կոչում շախմատի և շաշկու գծով։ Շնորհում են միջազգային, ինչպես նաև ՍՍՏՄ և Տունգարիայի (միայն շախ–մատի գծով) ֆեդերացիաները։ ՍՍՏՄ–ում շախմատի Գ․ կոչումը սահմանվել 1 1935-ին (մինչև 1970-ը այդ կոչմանն արժանացել են 40 հոգի, առաջինը՝ Մ․ Բուովքւննիկը)։ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԳԵ) միջազգային Գ․ կոչումը սահմա– նել է 1949-ին (մինչև 1971-ը այդ կոչմանն արժանացել են 104 շախմատիստ, այդ թվում՝ 36-ը ՍՍՏՄ–ից)։ ՍՍՏՄ շաշկու Գ․ կոչումը սահմանվել է 1961-ին, միջազգա–յինը՝ 1948-ին։ ՍՍՏՄ–ում միջազգային Գ․ կոչմանն են արժանացել 3 շաշիստ։ Տայ շախմատիստներից միջազգային Գ–ի կոչման են արժանացել Տ․ Պետրոս– Վ․ Գ ր ո պ ի ու ս․ 1․ Հարվարդի համալսարանի հանրակացարանը Քեմբրիջում (ԱՄՆ, համահեղինակների հեա), 1948 – 50, 2․ «Բաուհաուզի» համալիրը Գեսսաուում, 1926, 3․ Գործարանային և վարչական շենքերը «Գերմանական Վերկբունդի» ցուցահանդեսում (1914, համատեղ Ա․ Մայերի հեա), Քյոլն, 4–5․ Գրոպիուսի տունը Լինկոլնում (ԱՄՆ, Մ․ Բրոյերի մասնակցությամբ), 1937, տեսքը հարավից և ներքին տեսքը, 6․ Կահույք, 1927, Բեռլին, 7․ Բոստոնի առնտրա–վարչական կենտրոնը, 1953, մանրակերտ, 8․ «Ադլեր» ավտոմեքենան, 1930