յանը (1955), Ռ․ Վահանյանը (1971), իսկ շախմատային կոմպոզիցիայի գծով՝ Տ․ Գասպարյանը (1972)։
ԳՐՈՍՄԱՆ Վասիլի Սհմյոնովիչ [29․11 (12․12)․1905, Բհըդիչև – 14․9․1964, Մոսկ–վա], ռուս սովհտակաև գրող։ Առաջիև վիպակը՝ «Գլյուկաուֆ» (1934), պատկե–րում է Դոնբասի ածխահատների կյանքը։ «Ստեպան Կոլչուգին» քառահատոր վե–պը (1937–40) ռուս, բանվոր դասակարգի կյանքի համայնապատկերն է՜ Տայրենա–կան պատերազմի ժամանակ եղել է սո–վետական բանակի շարքերում։ Զինվորա–կան թերթերում, հատկապես «Կրասնայա զվեզդա»-ում տպագրել է ակնարկներ («Գլխավոր հարվածի ուղղությունը»)։ «ժողովուրդն անմահ Հ> (1942) վեպը պատերազմական թեմայով առաջին ծա–վալուն գործն է։ «Տանուն արդար գործի» (1952) անավարտ վեպի գաղափարական հիմքը սովետական ժողովրդի բարոյա–կան ուժն է, բարոյալքված ֆաշիզմի կոր–ծանումը։ 1961-ին ռուսերենի է թարգմա–նել Տ․ Քոչարի «Մեծ տան զավակները» վեպը։ Գ․ բազմիցս եղել է Տայաստանում, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմու–թյունն ու մշակույթը, գրել «Բարին ընդ ձեզ» գիրքը, որը լույս տեսավ ետմահու (1966)։ Երկ․ Գլխավոր հարվածի ուղղությունը, Ե․, 1943։ ժողովուրդն անմահ է, Ե․, 1949։ հանուն արղար գործի, Ե․, 1958։ Բարին ընդ ձեզ, Ե․, 1966։ Գրկ․ Бочаров А․ Г․, В․ Гроссман, М․, 1970․
ԳՐՈՏԵՍԿ (ֆրանս․ grotesque – ծիծաղա–շարժ, իտալ․ grottesco–արտառոց, <grot- ta – քարանձավ), 1․ կերպարվեստի մո–տիվների (բուսական ն կենդանական ձներ, մարդկային ֆիգուրներ, դիմակներ նն) արտառոց, ֆանտաստիկ զուգորդումնե–րով ստեղծված զարդապատկեր։ Գ․ են կոչվել հին հռոմեական ծեփածո զարդա–պատկերները, որ հայտնաբերվել են AVi}․, Տռոմում, Ներոնի «Ոսկե ւոուն> (մ․ թ․ I դ․) և այլ ստորգետնյա շինություն–ների («քարանձավների») պեղումներով։ Գ–ները կիրառվել են Վերածննդի դեկո–րատիվ որմնանկարներում։ 2․ Գեղար–վեստական պատկերավորման տեսակ (կերպար, ոճ, ժանր), որ հիմնված է ֆան–տաստիկայի, հիպերբոլի, երևակայակա–նի և իրականի, գեղեցիկի և տգեղի, ող–բերգականի և կատակերգակաևի, ճշմար– տացիի և ծաղրաևկարայինի արտառոց զուգորդման ու հակադրության վրա։ Գ․ խիստ կերպափոխում է իրական ձները, ձգտում կեցության առանցքային հակա–սությունների ամբողջական արտահայտ–ման։ Գ․ հատուկ է բոլոր ժողովուրդների դի–ցաբանությանն ու հին արվեստին։ Գ–ի միջոցներից օգտվել են Արիստոֆանեսն ու Պլավտուսը, միջնադարյան արվեստը («քիմեռների» ֆիգուրները տաճարների վրա, Սատանայի կերպարը դրամայում)։ «Գրոտեսկային ռեալիզմի» գեղարվեստա–կան բարձունքը Վերածննդի գրականու–թյունը, գեղանկարչությունը ն թատրոնն են (Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմա–րության»-^ Ֆալստաֆի կերպարը Շեքս–պիրի մոտ, Կոմեդիա դել արտև թատրոնը, Վ․ Ս․ Գրոսման О․ Գրոանոլ Տ․ Բոսխի, Պ․ Բրեյգելի գեղանկարչությու–նը, Ֆ․ Ռաբլեի «Գարգանտյուան ն Պան– տագրյուելը»)։ Լուսավորությունն ստեղ–ծել է տգիտության և բռևության աշխարհը մերկացնող ևրգիծական Գ․ (Զ․ Սվիֆթ, Ֆ․ Գոյա)։ Ռոմանտիկական Գ․ արտա–հայտել է կյանքի բանական ճանաչողու–թյան «անհնարինությունը», անհատի հա–մար կործանարար նրա հակասություննե–րի ողբերգական զգացողությունը (Վ․ Տյու– գոյի «Մարդ, որը ծիծաղում է>, Է․ Թ․ Ա․ Տոֆմանի «Լվևրի տիրակալը»)։ XIX դ․ ռեալիստների մոտ (Չ․ Դիքենս, 0․ Դո– միե, Ն․ Վ․ Գոգոլ, Մ․ Ե․ Սալտիկով– Շչեդրին) Գ․ հասել է սոցիալ–պատմական ընդհանրացման և կոնկրետության։ ХХ^ Գ․ նորից դարձել է արվեստի (այդ թվում մի շարք մոդեռնիստական ուղղություն–ների՝ էքսպրեսիոնիզմի, սյուրռեաւիզմի) բնորոշ ձներից։ Մոդեռնիստական Գ․ ներթափանցված է «կյանքի սարսափով» և կեցության աբսուրդության գիտակցու–թյամբ (Է․ Իոնեսկո, Ս․ Բեքեթ, Ս․ Գալի)։ Մոդեռնիստական Գ–ի մոտիվներն առկա են ХХ^ բազմաթիվ խոշոր արվեստագետ–ների գործերում (Ֆ․ Կաֆկայի «Դատա–վար ություն»-ը, Լ․ Պիրանդելլոյի պիես–ները, Մ․ Շագալի գեղանկարչությունը, Պ․ Պիկասոյի որոշ նկարներ)։ Ռեալիստա–կան Գ․ (Չա․ ՞Հաշեկ, Չ, Չապլ{ւԱ, Р․ Բբեիսո), արտահայտելով XX դ․ սոցիա–լական բախումները, զարգացրել է «գրո–տեսկային ռեալիզմի» և ժող․ ծաղրի հիմ– ևական մոտիվները։ Սովետական արվես–տում Գ․ կիրառվել է Վ․ Վ․ Մայակովսկու երգիծական կատակերգություններում («Փայտոջիլ», «Բաղնիք»), Ե․ Լ․ Շվարցի հեքիաթ–պիեսներում («Մերկ արքան»), Ս․ Ս․ Պրոկոֆնի «Սեր առ երեք նա–րինջ» հեքիաթ–օպերայում, Ե․ Բ․ Վախ– թանգովի և Վ․ Է․ Մեյերխոլդի ռեժիսու–րայում։ Տայ իրականության մեջ Գ–ի արտահայտչամիջոցներն օգտագործել են գրողներ Տ․ Պարոնյանը, Ե․ Օտյանը, Դ․ Դեմիրճյանը, նկարիչներ Գ․ Ցակու– լովը, Մ․ ն Ս․ Արուտչյանները, Ա․ Սա– րուխանը, ռեժիսորներ Վ․ Աճեմյանը, Ա․ Գուլակյանը։ Որպես ոճի տարր, սուր կոմիկական մի–ջոց, Գ․ հատուկ է մի շարք ժանրերի՝ ծաղրանկարին, էկամֆւետին, ֆարսին, բուֆոնաղին նն։
ԳՐՈՏԵՎՈԼ (Grotewohl) Ouiinn (11․3․1894, Բրաունշվայգ – 21․9․1964, Րեռլին), գեր–մանական բանվորական շարժման, ԳԴՏ քաղաքական ն պետական գործիչ։ 1912-ից Գերմանիայի ս–դ․ կուսակցության ան–դամ։ Սովորել է Լայբնիցի անվ․ ակադե– միայում (1924–26)։ 1938-ին պետ․ դավա–ճանության մեղադրանքով բանտարկվել է։ Ֆաշիզմի ջախջախումից հետո Գ․ ակ–տիվ գործունեություն է ծավալել վերա–կանգնելու ԳՍԴԿ։ 1945-ին ընտրվել է ԳՍԴԿ կենտրոնական վարչության նախա–գահ։ Գ–ի անմիջական մասնակցությամբ Արնելյան Գերմանիայում Գերմանիայի կոմուևիստական ն ս–դ․ կուսակցություն–ները միավորվեցին (1946) Սոցիալիստա–կան միասնական կուսակցության (ԳՍՄԿ) մեջ։ Գ․ ընտրվեց ԳՍՄԿ կենտրոնական վարչության անդամ, Վ․ Պիկի հետ միա–սին՝ կուսակցության նախագահ։ ԳԴՏ ստեղծումից (1949 հոկտ․ 7) հետո ընտըր– վել է ԳԴՏ մինիստր–նախագահ։ 1956-ից եղել է ԳԴՏ ազգային խորհրդի ազգային ճակատի անդամ, 1960-ից՝ պետական խորհրդի նախագահի տեղակալ։ Պարգե– վատրվել է Կարլ Մարքսի, Տայրենիքին մատուցած ծառայության (ոսկյա) 3, Լենինի շքանշաններով։ 1954, 1959 ն 1964-ին արժանացել է ԳԴՏ աշխատանքի հերոսի կոչման։
ԳՐՈՏԵՖԵՆԴ (Grotefend) Գեորգ Ֆրիդ–րիխ (9․6․1775, Մյունխեն– 15․12․1853, Տաննովեր), գերմանացի լեզվաբան։ Ել–նելով Աքեմենյան թագավորնևրի արձա–նագրություններում կրկնվող բառերից ն հենվելով տրամաբանության վրա՝ 1802-ին հիմք է դրել հին պարսկ․ սեպագրերի վերծանմանը։ Գրկ․ Կազանսկի Բ․, Վերծանված գրեր, Ե․, 1973։
ԳՐՈՏԻՈՍ Տուգո դե Գրոոտ (Grotius Hugo de Groot) (10․4․1583, Դելֆտ– 28․8․1645, Ռոստոկ), հոլանդացի իրա–վաբան, պետական գործիչ, բնական և մի–ջազգային իրավունքի տեսության հիմնա–դիրներից։ Քաղ․ պայքարին մասնակցելու ևամար 1619-իև դատապարտվել է ցմահ բանտարկության, 1621-ին փախել Ֆրան–սիա, ապա հաստատվել Շվեդիայում։ Գրնլ Հ «Ազատ Օով» աշխատությունը (1609), որտեղ պաշտպանել է ծովերի ազատ լինելու գաղափարը։ Տայտնի է նան Գ ի «Պատերազմի ն խաղաղության իրավունքի մասին» (1625) աշխատությու–նը, որտեղ զարգացրել է հետաքրքրական տեսակետևեր պատերազմի բնույթի, հա–կառակորդի սեվւականության ոչնչացումն ու խաղաղ բնակչության նկատմամբ դա–ժանություններն արգելելու վերաբերյալ։ Առաջարկել է ստեղծել պետությունների միջև տարաձայևությունները կարգավո–րող մարմին։ ԳՐՈՑ ԼԵձՈՒ, տես Գրաբար։
ԳՐՉԱԳԻՐ, հայկական գրատեսակ։ Միջ–նադարում հայտնի է նաև «աղյուսակ գիր» կամ «տախտակագիր», ժամանակակից բանասիրության մեջ՝ «ուղղագիծ կամ ուղ–ղանկյուն երկաթագիր» անուններով։ Գ–ի ուղղաձիգ գծերը իրար միանում են ուղղ–անկյան տակ, հորիզոնական ուղիղ նուրբերով։ Գրվում է երկու տողագծերի միջև, հավասար բարձրությամբ, ուղիղ և թեք գրությամբ։ Գ․ գրչությաև հիմնա–կան գիր էր մինչն XII դ․՝ բազմաթիվ տարբերակներով։ Երբ բոչորգիրը դար–ձավ գրչության հիմնական գիր, Գ․ եր–կաթագրի հետ միասին օգտագործվեց գերազանցապես որպես գլխագիր։ Այժմ