Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նեբ՝ կապար, ցինկ, պլաաին և նրա խում–բը, բիսմուտ, քրոմ, նիկել, կոբալա, ռե– նիում, սելեն, թելուր, ինդիում, գերմա–նիում, ւոալիում, իրիդիում, երբիում ևն։ Տայրենական մեծ պատերազմից հետո նոր միջոցառումներ իրագործվեցին ՏՍՍՏ–ում Գ․ մ–ի արագ զարգացման հա–մար։ Կառուցվեց նոր արտադրամաս երի համալիր Ալավերդու պղնձաձուլական գործարանում։ 1948–49-ին ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզային և վայերբարսային պղնձի արտադրամաս։ Պղնձահանքաքա–րի ԼՐԻՎ վերամշակման նպատակով ար–մատապես վերափոխվեց Ալավերդու պղնձաքիմ․ կոմբինատը։ Պղնձամոլիբ–դենային և բազմամետաղային հանքերի ևետազոտված պաշարների հիման վրա կառուցվեցին Գ․ մ–ի նոր ձեռնարկու–թյուններ։ 1952-ին շահագործման հանձ–նվեցին Քաջարանի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները, 1954-ին՝ Ախթալայի բազմամետաղային հանքանյութերի հարստացուցիչ գործա–րանը, 1963-ին՝ Ագարակի պղնձամոլիբ–դենային կոմբինատը, 1976-ին՝ «Տայոսկի» արտադրական միավորումը, Երևանում բերովի հումքի վրա աշխատում է Քանա– քեռի ալյումինի գործարանը։ Կառուցվում է Տրազդանի լեռնաքիմ․ կոմբինատը՝ Թեժ սարի նեֆելինային սիենիտների հա–մալիր վերամշակման նպատակով։ Նա–խատեսվում է շահագործման հանձնել Ղափանի մոլիբդենային կոնցենտրատի վերամշակման գործարանը։ Տայաստա– նը դառնում է Սովետական Միության գունավոր մետաղների հանույթի և վե–րամշակման կարևոր շրջաններից մեկը։ ՏՍՍՏ–ում 1975-ին 1970-ի համեմատու–թյամբ Գ․ մ–ի արտադրանքը աճեց 1,5 անգամ։ Գունավոր մետաղների համաշխարհա–յին արտադրության մեջ մեծ տեղ են գրա–վում կապիտալիստական և նոր զարգա–ցող երկրները։ 1970-ին այդ երկրներում պղնձի, կապարի, ցինկի հանույթը հան–քաքարից կազմել է համապատասխանա–բար՝ 4994,0, 2397,2 և 4186,4 հզ․ ա։ Այդ թվում․ ԱՄՆ–ում՝ 1562,0, 558,4, 557,6 և Կանադայում՝ 581,2, 342,6, 1208,2 հզ․ ա։ Ա․ Մեչքոնյւսն

ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻ–ՏՈՒՏ գի տահետազոտական և նախագծային (Երևան), Տայկա–կան ՍՍՏ գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների նախագծման և գի–տահետազոտական գլխավոր հիմնարկու– թյուն։ Ենթարկվում է ՍՍՏՄ գունավոր մետալուրգիայի մինիստրության գիտա–հետազոտական և նախագծային ինստ– ների գլխավոր վարչությանը։ Կազմա–կերպվել է 1971 –ին, գունավոր մե–տալուրգիայի ձեռնարկ ու - թյունների նախագծման հայկական պետական ի ն ս– տ ի տ ու տ ի (հիմնադրվել է 1952-ին, Երևանում) և լ և ռ ն ա –մ և տ ա լ ու ր– գիական գիտահետազոտա–կան ինստիտուտի (հիմնադրվել է 1957-ին, Երևանում) միավորմամբ։ Ունի գիտական և նախագծային բաժիններ։ Տիմնական խնդիրներն են․ հանքահոււք– քի արդյունահանման, հարստացման և մետալուրզիական վերամշակման նոր տեխնոլոգիական պրոցեսների և տեխնո–լոգիայի մշակում, սարքավորման նոր տեսակների մշակման տեխնիկատնտ․ հիմ–նավորումների և տեխ․ առաջադրանքնե–րի կազմում, ոչ ստանդարտ սարքավոր–ման նախագծում, փորձարկում և արմա–տավորում, ձեռնարկություններում նոր սարքավորման փորձարկում, հետազո–տական և նախագծային աշխատանքների անցկացում։ Ինստ–ի և նրա ենթակապա–լառու նախագծային կազմակերպություն–ների համատեղ նախագծերով կառուց–վել են Քաջարանի և Ագարակի պղնձա–մոլիբդենային, Ղափանի պղնձահանքա–յին, Ալավերդու լեռնամետալուրգիական, Զոդի ոսկեհանքային, Տրազդանի լեռ– նաքիմ․ և Իջևանի բենտոնիտների կոմբի–նատները, Երևանի ալյումինի գործարա–նը (ԿԱՆԱԶ) ն Ախթալայի հարստացու–ցիչ ֆաբրիկան։

ԳՈՒՆԱՎՈՐ ՑԵՄԵՆՏ, տես Պորտււսևդ– ցեմենւո։

ԳՈՒՆԴ, երկրաչափական մարմին, որն ստացվում է շրջանն իր տրամագծի շուր–ջը պտտելուց։ Սահմանվում է նաև որպես եռաչափ տարածության բոլոր այն կետե–րի երկրաչափական տեղ, որոնց հեռավո–րությունը սևեռած կետից (Գ–ի կենտ–րոն) չի գերազանցում տված R-ը (Գ–ի 4 շառավիղ)։ Գ–ի ծավալն է v=–лИ3, իսկ մակերևույթի մակերեսը՝ 8 = 4лЯ2։ Տանգունորեն սահմանվում է ևաև ո–չա– փանի Գ․։

ԳՈՒՆԴ, զորամաս (հրաձգային, հետևա–կային, հեծելազորային, տանկային, հրե–տանային, ավիացիոն, ինժեներական ևն)։ Կազմված է գումարտակներից (դիվի–զիոններից, Էսկադրիլիաներից, վաշտե–րից ևն), ունի ինքնուրույն շտպբ, ապա–հովման և թիկունքային ստորաբաժա–նումներ։ Գ–երը, որպես կանոն, մտնում են զորամիավորումների (դիվիզիաներ, բրի–գադներ) կազմի մեջ։ Տին աշխարհի պետություններում Գ․ է կոչվել ամբողջ զորքը, բանակը, իսկ ավելի ուշ՝ մարտում որոշակի նշանա–կության զորամասերը (առաջապահ, կողմնապահ, թիկնապահ կամ վերջա–պահ, պահեստային, պաշարող նն)։ Ըստ զինվածության Գ–երը կոչվել են աղեղնա–զեն, նիզակավոր ևն։ Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում Գ․ որպես զորա–մասի անվանում տարածվել է XVI – XVIII դդ․։ Մինչև XX դ․ Գ․ ենթարկվել է կազմակերպական փոփոխությունների։ Այժմ համարյա բոլոր բանակներում ունի միևնույն նշանակությունը։ Տին և միջնադարյան ՏայաստանուԱ բանակը կազմվել է արքունական և նա–խարարական կամ իշխանական Գ–երից։ Արքունական կամ Ոստանիկ Գ․ կոչվեւ է նաև Այրարատյան (թագավորական կալվածք Այրարատ նահանգի անունով)։ Փավստոս Բուզանդը հիշատակում է «Մա– տենիկ գունդ», որը հավանաբար Պարսից «Մատյան» կամ «Անմահներ» կոչվող Գ–ի նման բաղկացած է եղել 10 հզ․ ընտիր մարտիկներից (մարտում զոհվածների տեղերն անմիջապես համալրվել են)։ Նախարարական կամ իշխանական ուժե–րը կոչվել են «Տանուտիրական գունդ», «Ազատագունդ վաշս^ «Ազատագունդ զորք» ևն։ Բագրատունիների ժամանակ իշխանական ուժերից կազմված զորքը կոչվել է ևաև «Մարզպետական գունդ»։ Տայր Մարդպետի առաջնորդած զորամա–սը կոչվել է «Մարդպետական գունդ»։ Թովմա Արծրունին և Ասողիկը հիշատա–կում են հետևակ «Սաղար գունդը», որը հավանաբար ճակատամարտում ունեցել է առաջատար, գլխավորող՝ սալարական (զորավարական) դեր։ Առանձին Գ․ է կազմվել շինականներից ու ռամիկներից։ Գբկ․ Ինճիճյան Ղ․, Հնախօսութիւն աշխարհագրական Հայասաանեայց աշխարհի, հ․ 2, Վնա․, 1835, էշ 272-275։ Հ․ Գրիգոբյան

ԳՈՒՆԴԵՄԻՐ, Կուտեմիր, գյուղ Արև– մըտյան Տայաստանում, Րիթլիսի վիլա–յեթի Վարդո գավառում, Բյուրակնյան լեռների (Բինգյոլ) հարավային ստորո–տին։ 1909-ին ուներ 60 տուն հայ բն․։ Զբաղվում էին բանջարաբուծությամբ, այ–գեգործությամբ և ծխախոտագործու - թյամբ։ Բնաջնջվել է առաջին համաշխար–հային պատերազմի տարիներին։ Տեսարան Գունդեմիրից

ԳՈՒՆԴՍՏԱԲԼ (ֆրանս․ connetable), Կի– լիկիայի հայկական պետությունում զոր–քերի գլխավոր հրամանատար (սպարա–պետ)։ Գ–ի պաշտոնը որևէ տոհմի ժառան–գական մենաշնորհը չէր։ Գ․ նշանակվել են արքունական տան անդամները կամ արքունիքին հավատարիմ, զինվորական գործին առավել ընդունակ խոշոր ավա–տատեր բերդատերերը։ Գ․ մեծ ազդեցու–թյուն է ունեցել երկրի քաղ․ կյանքում։ Նրան, որպես գլխավոր հրամանատարի, ենթարկվել են սպասալարը՝ հեծելազորի հրամանատարը և մարաջախտը, որը Գ–ի անմիջական տեղակալն էր և ղեկավարում էր բանակին ռազմասարք ու պարեն մա–տակարարող գործակալությունը։ Գբկ․ Բուռնազյան Ս․, Սոցիալ–տըն– ւոեսական հարաբերությունները Կիյիկյան