Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(աես Աթենական դաստիարակություն) բնույթ։ Ֆեոդալական հասարակարգում երեխաներն ստանում էին հիմնականում ռազմաֆիզիկական, իսկ եկեղեցական դասի երեխաները՝ կրոնական Դ․ (տես Ասպետական դաստիարակություն)։ Բուրժուական հասարակարգում ավելի է խորանում Դ–յան դասակարգային Էու–թյունը։ Եթե ունևորների երեխաներն ուսա–նում էին Էկոնոմիկայի, քաղաքականու–թյան, գիտության ու կուլտուրայի բնագա–վառներում աշխատելու համար, ապա՝ «․․․ բանվորների ու գյուղացիների երի–տասարդ սերնդին ոչ այնքան դաստիա–րակում Էին, որքան վարժեցնում նույն այդ բուրժուազիայի շաևերը պաշտպանե– լուն։ Նրանց այնպես Էին դաստիարակում, որպեսզի բուրժուազիայի համար պիտանի ծառաներ ստեղծեն, որոնք ընդունակ լի–նեն նրան շահույթ տալու և միաժամանակ չվրդովեն նրա հանգիստն ու պարապու–թյունը» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 31, Էջ 346)։ Սոցիալիստական հեղափոխությունից հետո Դ․ նոր բնույթ է ստացել։ Փոխվել են նրա բովանդակությունն ու մեթոդները։ Սոցիալիստական հասարակությունը իր կարևոր խնդիրն է համարում անհատի բազմակողմանի զարգացումը, նրա մտա–վոր, բարոյական, աշխատանքային, ֆի–զիկական և գեղարվեստական Դ․։ Սովե–տական մանկավարժության մեջ Դ․ ու կրթությունը միասնական պրոցես են։ Ուսումևա–դւսստիարակչական հիմնար– կություններից կարևորագույնը դպրոցն Է։ Անձի ձևավորման համար կարևոր է հասարակակաև միջավայրը, գեղարվես–տական գրականությունը, թատրոնը, կի–նոն, հեռուստատեսությունը։ Մանկա–կան ու երիտասարդական կազմակեր–պությունները երեխաներին մասնակից են դարձնում հասարակական գործունեու–թյանը, զինում նրանց քաղաքականապես և գաղափարապես։ Կոմունիստական կու–սակցության կարևոր խնդիրներից է աշ–խատավորության դաստիարակությունը։ Դրա համար ՍՍՏՄ–ում ստեղծվել են կուլ– {/ւոէր–լոաավոբական բազմաթիվ հիմնար– կություններ։ Դ–յան հիմնական սկզբուն– քըն է կապը կյանքի, սոցիալիստական շի–նարարության, աշխատանքի և կոլեկտիվի հետ։ Այդ սկզբունքին համապատասխան գործադրվում են մանկավարժական ներ–գործության տարբեր մեթոդներ։ Տես նաև Կոմունիստական դաստիարակություն։ Գյւկ․ Маркс К․ и Энгельс Ф․, О воспитании и образовании [сб․], М․, 1957; Ленин В․ И․, О воспитании и образова–нии [сб․], М․, 1968; Программа КПСС, М․, 1961 (ч․ 2, разд․ 5, пункт 1,2); Крупская Н․ К․, Избр․ педагогические произведения, М․, 1957; Կոմունիստական դաստիարակու–թյան հիմունքները, Ե․, 1963։ Մ ա կ ա ր և ն– կ ո Ա․ Ս․, Գասախոսություններ երեխաների դաստիարակության մասին, Ե․, 1941։ Շ․ Սիմոնյան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ, իշխանությունը զավ– թելու կամ պետության կառավարման հիմքերի դեմ ուղղված որևէ այլ ևանցա– գործություն կատարելու համատեղ գաղտ–նի համաձայնություն։ Օրենքով հետա– պընդվում է որպես հայրենիքի դավաճա–նություն։ Դ․ ավարտված հանցագործու– թյուն է նրա վերաբերյալ համաձայնու–թյուն կայացնելու պահից՝ անկախ հետե– վանքներից։

ԴԱՎԱԼՈՒՍՈՒՆ, Թ ա վ լ ու ս ու ն, գյու–ղաքաղաք Թուրքիայում, Կեսարիայի գա–վառում։ XX դ․ սկզբին ուներ 120 տուն հայ բնակիչ, գյուղում բնակվում էին նաև թուր–քեր և հույներ։ Զբաղվում էին երկրագոր–ծությամբ, անասնապահությամբ և ար–հեստներով։ Տայերն ունեին եկեղեցի (Ս․ Թորոս) և երկսեռ վարժարան (Ս․ Մեսրոպյան)՝ 45 աշակերտով։ Տայերը տեղահանվել են 1915-ի եղեռնի ժամանակ։

ԴԱՎԱՋԻ, Տ և և ճ ի, գյուղ Արևմտյան Տայաստանում, Դիարբեքիր վիլայեթի Բալու գավառում, համանուն քաղաքից հյուսիս–արևմուտք։ XX դ․ սկզբին ուներ 25 տուն, որից 15-ը՝ հայ, մնացածը՝ քուրդ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասևապահությամբ։ Տայ բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VII դ․ հայ բանաստեղծ։ Տայտնի է «Ողբք ի մահն Զեւանշէրի՝ մեծի իշխա–նին» դամբանական ողբով, դրը պաևպան– վել է Մովսես Կաղանկատվացու «Պատմու–թյուն Աղվանից աշխարհի» երկում։ «Ողբք»-ի հորինման առիթը իղել է «Տա– յոց Արևելից կողմանց» (Աղվասքի) իշխան Ջևանշերի (637–670) սպանությունը։ Դա–վադիրը, որի բարերարն էր եղել իշխանը, գիշևրն ուղեկցում է նրան և պարտեզում դաշունահարում։ «Ողբք»-ը աշխարհիկ թե–մայով պահպանված ստեղծագործություն–ներից հնագույնև է հայ պոեզիայում։ «Ողբք»-ի մեջ համադրված են գրա–վոր բանաստեղծության և ժող․ բանա–հյուսության հարուստ ավանդները։ Տե– ղինակը ծանոթ է եղել անտիկ դիցաբա–նությանը և էպոսի հունական առասպելա– բաևությունից բերում է զուգահեռներ, ոգեշնչման համար դիմում «աստվածային բանի» զորությանը, ինչպես Տոմերոսը՝ Մուսային։ Դ․ Ք–ի խոսքը հարուստ է բա–նաստեղծական պատկերներով ու գյու–տերով։ Գրկ․ Մնացականյան Ա․, Աղվա–նից աշխարհի գրականության հարցերի շուր–ջը, Ե․, 1966։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968։ Պ․ Խաչատրյան

ԴԱՎԹԱՇԵՆ (մինչև 1950-ը՝ Այնալի), գյուղ Տայկական ՍՍՏ Թալինի շրջանում, Երևան–Լենինական խճուղու մոտ, շըրջ– կենտրոնից 7 կմ հարավ–արևելք։ Կոլտնտե–սությունն զբաղվում է պտղաբուծությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ, գրադարան, բուժկայանն

ԴԱՎԹՅԱՆ Գագիկ Ստեփանի [ծն․ 7(20)․ 11․1909, Դիլիջան], հայ սովետական ագրո–քիմիկոս, հիդրոպոնիկայի հիմնադիրնե–րից մեկը ՍՍՏՄ–ում։ Գյուղատնտեսական զիտ․ դ–ր (1940), պրոֆեսոր (1942), ՏՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1950), ՏՍՍՏ գիտու–թյան վաստակավոր գործիչ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի հա–մալսարանի գյուղատնտեսական ֆակուլ–տետը (1930)։ Աշխատել է նույն համալսա–րանի ագրոքիմիայի ամբիոնում (1928 – 1930), Լենինգրադում՝ Պարարտացման և ագրոհողագիտության ինստ–ի մաս– նաճյուղում (1930–33), Տայաստանի քի–միացման կայանում (1933–36), ՍՍՏՄ ԳԱ Դոկուչաևի անվ․ ինստ–ում (1936–40)։ 1941-ին Երևանում հիմնադրել է հողի բեր–րիության, իսկ 1947-ին՝ ՏՍՍՏ ԳԱ ագրոքիմիայի լաբորատորիաները (վեր–ջինիս բազայի վրա 1966-ին կազմակերպ–վել է ՏՍՍՏ ԳԱ ագրոքիմիական պրոբ–լեմների և հիդրոպոնիկայի ինստ–ը)։ 1950–55–ին ՏՍՍՏ ԳԱ գյուղատնտեսա–կան գիտությունների բաժանմունքի ակա–դեմիկոս քարտուղարի տեղակալ, ապա՝ ակադեմիկոս քարտուղար։ 1955–57-ին՝ ՏՍՍՏ Մինիստրների սովետի նախա–գահի տեղակալ, 1957–61-ին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 1967– 1971-ին՝ ՏՍՍՏ ԳԱ ակադեմիկոս քար–տուղար (միաժամանակ եղել է ՏՍՍՏ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրո–պոնիկայի ԳՏԻ դիրեկտոր)։ 1966–74-ին՝ Տայկական սովետական հանրագիտա–րանի գլխավոր խմբագրի տեղակալ։ Դ․ զբաղվել է ագրոքիմիայի մեթոդիկայի, հողի բերրիության, պարարտանյութերի կիրառման, բույսերի սննդառության, Տա–յաստանի հողերի ֆոսֆորական ռեժիմի ուսումնասիրության հարցերով, իսկ 1950- ական թթ․ ագրոքիմիայում զարգացրել է հետազոտությունների յուրօրինակ երկու նոր ուղղություն, կենսոլորտի ագրոքի–միան՝ բնության մեջ սննդատարրերի միգ–րացիան, շրջանառությունը և հաշվեկշի–ռը մթնոլորտային տեղումներ–ոռոգման ջրեր–հող–բույս համակարգում, որը կապ–ված է «Մարդը և կենսոլորտը» միջազգա–յին արդի պրոբլևմի ևետ, և բույսերի անհող սննդառության ու բարձրարգասիք արդյունաբերական հիդրոպոնիկայի ֆի– զիոլոգա–ագրոքիմիական հիմունքները։ Տողագիտության, Բույսերի անհող ար–տադրության, Արդյունաբերական բուսա–բուծությանը նպաստող միջազգային գի–տական ընկերությունների և Բույսերի անհող մշակույթի միջազգային ընկերու–թյան խորհրդի անդամ է։ ՏԿԿ XVIII– XXI և XXIII համագումարներում ընտրվել ․ է ՀԿԿ կկ անդամ։ Եղել է ՍՍՏՄ V գու–մարման Գերագույն սովևտի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքա–յին կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքա–նշաններով։ Երկ․ Հանքային պարարտանյութեր, Ե․, 1930։ Прибор для полевого определения нит–ратов в хл-ке, «Советский хлопок», 1939, № 7; Фосфорный режим почв Армении, Е․, 1946; Советская агрохимия и некоторые ее задачи․ «Вопросы философии», 1955, № 1; Растениеводство без почвы, в сб․։ Наука и че–ловечество․ Международный ежегодник, М․, 1965; Гидропоника как произв․ достижение агрохимической науки (18-ое Прянишников- Գ․ Ս․ Դավթյան