Ջուղայի տանուտերերը և ուրիշներ։ Սկզբնական շրջանում Դ․ P․ հանկարծա– կի հարձակումներով պարտության մատ– նեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահա– բեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիք–ների (Տաթևի մահմեդականացած մելիք Բաղրի և ուրիշներ, հետագայում՝ Արծվա– նիկի մելիք Ֆրանգյուլի) և մահմեդական ցեդապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Դ․ Բ–ին օգնում էիև Ղարաբաղի զինված ուժերը։ 1724-ի գար–նանը Ավան Յուզբաշին Շուշիից 2000-անոց զորքով օգնության եկավ սյունեցիներին։ Այնուհետն Դ․ Բ–ի զորքը հաջող մար–տեր մղեց Օրդուբադի, Նախիջնանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեո–դալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարնոր ամրացված կետերն ու բնակա–վայրերը՝ Շինուհայրը, Տալիձորը, ՒՎւձո– րեսկը, Զեյվան, Որոտանը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղա– րադաղի խանի հարձակումը։ Սյունիքում Դ․ Բ․ ստեղծեց հայկ․ իշխանություն, որի կենտրոնն էր Տալիձորի բերդը։ Դ․ Բ․ կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Բանակում հաստատել է ամուր կարգա–պահություն․ այն խախտողները խիստ պատժվել են։ Չնայած այս հաջողություն–ներին, Գ․ Բ–ի զորքերը Նախիջնանի և Եղվարդի ճակատամարտերում պարտու–թյուն են կրել։ 1725-ի սկզբներին հաղթա–կան մարտեր է մղել Գողթնում, Օրդուբա– դի, Բարգուշատի և Ատրպատականի սահ–մանամերձ շրջանների խաների դևմ։ Իր զինակիցներ Մխիթար բեկի (սպարապե–տի), Տեր–Ավետիսի, Ստեփանոս Շահում– յանի գլխավորությամբ զորամասեր է ուղարկել Ղափան, այնտեղից դուրս վա– նել քոչվոր ցեղերին։ 1725-ի գարնանը թուրք, զորքերը գրավել են Անդրկովկա–սը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարա– բաղն ու Սյունիքը։ Թուրք, բանակի առա–ջապահ գնդերը, բախվելով Դ․ Բ–ի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրք, հր՛ամանատարությունը իր կողմն է գրա–վել հայ առնտրա–վաշխառուական խա–վին, մահմեդական հողատերերին, թա–փանցել Օրդուբադ, Ագուլիս, Մեղրի՝ դըժ– վար դրություն ստեղծևլով Դ․ Բ–ի ևամար։ Ռուսաստանը իր վիճակի բարդացման պատճառով չկարողացավ օգնություն ուղարկել։ Դ․ Բ–ի շուրջը համախմբված մելիքների և տանուտերերի մեծ մասը լքեց նրան ն հպատակվևց թուրքերին։ Դ․ Բ․ նահանջեց և ամրացավ Տալիձո– րում, որը պաշարեց թշնամին։ Այդ ծանր ժամանակաշրջանում հայ ազատագրա–կան շարժման նեցուկը հանդիսացող աշխատավոր զանգվածները մինչն վերջ հավատարիմ մնացին հայրենիքի ազա–տության գաղափարին։ Դ․ Բ․ կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հար–ձակումով ջախջախել և փախուստի մատ– նել հակառակորդին։ Դաշնակցելով պար–սիկների հետ՝ Դ․ Բ․ Մեղրու, Բարգու– շատի, Բեխ ավանի մատույցներում վե– րըստին հաղթեց թուրք, զորքին։ 1727-ին Դ․ Բ․ կապ հաստատեց Ատրպատակա– նում գտևվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյու–նիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ Դ․ P․ Ագուլիսում (չնայած տեղի առնտրա– վաշխառուական խավի դավաճանությանը և մարտադաշտից պարսից օգնական զոր–քի հեռանալուն) հաղթեց թուրք, զորքին, սակայն երբ նրանք ուժերի ճնշող գևրա– կըշռություն ձեռք բերեցին, ստիպված ևղավ ճեղքել պաշարումը և անցնևլ Ղա–փան։ 1728-ի գարնանը թուրք, զորքերը արշավեցին Սյունիք ն Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դ․ Բ–ի փոքրաթիվ զինված ուժերը չէիև կարող հարատև ու անհավասար կռիվներ մղևլ զորևղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճաևված Դ․ Բ–ին փոխարի–նեց Մխիթար սպարապետը։ Որոշ ուսում–նասիրողներ (Պ․ Տ․ Տարությունյան և Ա․ Գ․ Տովհաննիսյան), ելևելով այն պա–րագայից, որ արխիվային վավերագրե–րում խիստ սակավ ևն տեղեկությունները Դ․ Բ–ի մասին, և որ 1726-ի գարնանը ռու–սաց ցարին ուղարկված գրության տակ ստորագրևլ է միայն Մխիթար սպարապե–տը (որն ըստ տապանաքարի հիշատակու–թյան, վախճանվել է 1727-ին), կարծիք են հայտնել, որ Դ․ Բ․ մահացել է ոչ թե 1728-ին, այլ 1725-ի վերջերին կամ 1726-ի սկզբներին։ Դ․ Բ–ին են նվիրված Րաֆ– ֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը և Ա․ Տիգ– րանյանի «Դավիթ Բեկ» օպերան։ Գրկ․ Ընաիր պատմություն Դավիթ Բեգին․․․, Վաղ–պաա, 1871։ Միրզոյան Ա․, "Հայ ազատագրական շարժումները Սյունիքում (1722 –1730 թթ․), «Տայաստանի Պետ․ պատմ․ թանգարանի աշխատություններ», 1949, հ․ 2։ Պարսամյան Վ․, Լեհահայերի մաս–նակցությունը Դավիթ–Բեկի ապստամբությա–նը, Ե․, 1962։ Կնյազյան ՞Հ․ Ա․, Ազատա–գրական պայքարը Դավիթ Բեկի գլխավորու–թյամբ, Ե․, 1963։ Տովհաննիսյան Ա․, Դավիթ–Բեկի գլխավորած Ղափանի ապստամ–բությունը, «ԲՀ», 1970, № 1։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 4, Ե․, 1972։ Арутюнян П․ Т *, Освободительное движение армянского народа в первой четверти XVIII в․, М․, 1954; Армяно-русские отношения в первой трети XVIII в․, т․ 2, ч․ 2, Е․» 1967․ Վ% Պարսամյան
ԴԱՎԻԹ ԲԵԿ (Մարտիրոս Սարգսյան, 1870, Արաբկիր, Արևմտյաև Տայաստաև– 1938, Փարիզ), հայ բանասեր, լեզվաբան, թարգմանիչ։ Սովորևլ է Սորբոևի ևամալ– սարանում։ Տայոց լեզվին և պատմու– թյաևը ևվիրված աշխատություններ է հրա– տարակել հայերեն ու ֆրանս․։ Աշխատակ–ցել է «Տանդես ամսօրյա», «Բանասեր» և այլ հաևդեսների։ Ուսումնասիրել է Լու– սինյանների պատմությունը, Արաբկիրի, Մարաշի բարբառները, կազմել հայ– ֆրանս․ բառարան, հայերենի դասագիրք՝ օտարազգիների համար, գրել ևոդվածներ բաղդատական քերականության և լեզ–վաբանական հարցերի շուրջ։ Իտալերե–նից ֆրանսերենի է թարգմանել Վ․ Թո– թոմյանցի «Armenia Economica» գիրքը, տպագրել Փարիզում (1920)։ Տայերևնից ֆրանսերենի է թարգմանել Տ․ Թուման– յանի «Անուշ»-ը, ինչպես և Ա․ Անտոնյաեի աշխատությունները՝ հայկ․ ջարդերի մա–սին։ Եղել է Փարիզի հայագիտական ըն–կերության հիմնադիր անդամներից (1920), գործուն մասնակցություն ունեցել «Տա– յագիտական ուսմանց հանդես»-ին («Re–vue des Etudes arnn^niennes»)։ Երկ․ Լուսինյանք, Վնն․, 1900։ Արաբկիրի գավառաբարբառը, Վնն․, 1919։ Գրպանի բառ–գիրք հայերեն–ֆրանսերեն, ֆրանսերեն–հա– յերեն, Փարիզ, 1927։ 9–․ Աբգարյան
ԳԱՎԻԹ ԲԵԿ (մինչև 1949-ը՝ Զեյվա), գյուղ Տայկական ՍՍՏ Ղափանի շրջա–նում, Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիս– արնելյան ստորոտին, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ևացահատիկի, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, անաս–նապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, մանկապարտևզ, գրա–դարան, ծննդատուն, անասնաբուժական տեղամաս։ Գյուղի մոտ է «Կարմրաքար» հանգստյան տունը։
ԴԱՎԻԹ Գ (ծն․ թ․ անհտ․– 1433), Աղթա– մարի կաթողիկոս 1393-ից։ Տաջորդել է եղբորը՝ Զաքարիա Բ Նահատակին։ 1408– 1410-ին պայքարել է Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտների դեմ։ Վերջիններս 1408-ին կամեցել են, Դ․ Գ–ին գահընկեց անելով, Աղթամարի հակաթոռ կաթողի–կոսությունը միացնել Սսի Տայոց ընդ–հանրական աթոռին, սակայն հաջողու–թյուն չեն ունեցել։ Աթոռակից է ձեռնադրել և հաջորդ հռչակևլ եղբորորդուն (հետագա Զաքարիա Գ կաթողիկոսին)։ Դ․ Գ մի քանի վանքերին կից հիմնել է դպրոցներ (դպրեվանքեր)։ 1431-ին քրդական ցեղե–րը գրավել են Աղթամարը, և Դ․ Գ ստիպ–ված հեռացել է Մոկաց Կեցաև գավառի Ուրանց գյուղը։ Երկու տարի հետո, հա– մաձայևությաև գալով քուրդ ցեղապետի հետ, վերստացել է գահը։ Գրկ․ Ակինյան Ն․, Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն․, 1920։
ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ (ծն․ թ․ անհտ․, Վաղարշապատ – 1633, Սպա–հան), Տայոց կաթողիկոս 1590–1629-ին։ 1584-ից եղել է կաթողիկոս Գրիգոր ԺԲ Վաղարշապատցու աթոռակիցը։ Ունեցել է երեք աթոռակից (կաթողիկոսական գոր–ծերը մեծ մասամբ վարևլ են նրանք), որոնց հետ գժտված է եղել։ 1604-ի գաղթի ժամա–նակ տարվել է Սպահան, 1612-ին՝ վերա–դարձել Էջմիածին։ 1617-ին հեռացել է Սպահան։ 1629-ին հրաժարվել է կաթողի–կոսությունից։
ԴԱՎԻԹ–ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԵՃ, երկպառակտ–չական պայքար հայ եկեղեցու ներսում կաթողիկոսական գահի համար։ Սկիզբ առավ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի մահից հետո (1799-ի դեկտ․ 27)։ Կաթողի–կոսական ընտրությունների ժամանակ ազգային–պահպանողականները կաթողի–կոս ընտրևցին Կ․ Պոլսի հայոց պատրի–արք Դանիել Սուրմառեցուն։ Մինչ այդ, կաթողիկոսական գահի նկատմամբ հա–վակնություն ունեցող Տովսեփ արքեպիս–կոպոս Արղությանը, ռուս, կառավարու–թյան օժանդակությամբ, հարկադրեց P․ Դռանը չեղյալ հայտարարել Դանիելի կաթողիկոսությունը հաստատող ֆերմա–նը, Դանիելին աքսորել տվեց Թենեդոս կղզին և հաջողացրեց իր ընտրությունը։ Բայց Էջմիածնի ճանապարհին, Թիֆլի– սում, Արղությանը հանկարծամահ եղավ, և կրկին ծառացավ կաթողիկոսի ընտրու–թյան հարցը։ Կաթողիկոս դարձավ Դավիթ Ե էնեգեթցին։ Դանիելի կուսակիցները