Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բանյանը և Ե․ Շահինյանը։ Հակաֆաշիս–տական ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության անդամներից շատե–րը, հայտնվելով Ֆբանսիայում, միացան տեղական Դ․ շ–մանը։ 1944-ի հուլիսին Ֆըանսիայում կազմակերպվեց սովետա–կան պարտիզանական առաջին ջոկատը (հիմնականում՝ հայ ռազմագերիներից), որը կապիտան Բ․ Պետրոսյանի գլխավո–րությամբ մարտնչում էր ֆրանս․ ազատ հրաձիգների և պարտիզանների շարքե–րում։ 1944-ի օգոստոսին հայկ․ պարտի–զանական ջոկատներից ստեղծվեց երկու գումարտակից կազմված Սովետական առաջին պարտիզանական գունդը Ֆրան– սիայում՝ մայոր Ա․ Ղազարյանի հրամա–նատարությամբ։ Գունդը մասնակցեց ֆրանս․ մի շարք քաղաքների (Լիոն, Մանդ, Նիմ ևն) ազատագրմանը։ Գրկ․ Դ ր ա մ փ յ ա ն Տ․ Ս․, Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին։ 1941 – 1944, Ե․, 1967։ Ի U բ ա խ Ա․ Ա․, Նրանք մարտնչել են Ֆրանսիայի համար, Ե․, 1967։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, Ե․, 1970։ Антифашистское движение Сопротивле–ния в странах Европы в годы второй мировой войны, М․, 1962; Семиряга М․ И․, Советские люди в Европейском движении Сопротивления, М․, 1970․ Տ․ Դրամփյան

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ–ՅԻ, 1․ էլեկտրական հոսանքին հաղորդչի կամ էլեկտրական շղթայի հակազդեցու–թյունը բնութագրող մեծություն։ Տաստա– տուն հոսանքի դեպքում Դ․ է․ 2- կոչվում է օհմական կամ ակտիվ դիմադրություն՝․ Այն կախված է հաղորդչի չափերից, նյու–թից ն ջերմաստիճանից։ Լայնական կտըր– վածքի Տ հաստատուն մակերեսով և / երկարությամբ համասեռ հաղորդչի դի–մադրությունը՝ R = Р~» որտեղ p-ն հաղորդ–չի նյութը բնութագրող տեսակարար ղհմաոոութւունն է (մէւավոր եր–կարություն և լայնական կարվածքի միա– վոր մակերես ունեցող հաղորդչի դիմա–դրությունը)։ Էլեկտրական շղթայի դիմա–դրության ֆիզիկական բնույթի հարցը քննարկելիս, հաճախ օգտագործում են տեսակարար դիմադրության հակադարձ մեծությունը՝ տեսակարար հա–ղորդ ա կ ա ն ու թ յ ու ն ը՝ о– ։ Դիմադրության կախումը ջերմաստիճա–նից, վերջինիս փոփոխման բավական սահմանափակ տիրույթում, արտահայտ–վում է այսպես՝ R=R0[1+a(T–To)] (R0 և To-ն դիմադրության և ջերմաստիճանի սկզբնական արժեքներն են, R-ը՝ Դ․ է․ շ․ T ջերմաստիճանում, а-ն՝ դիմադրության ջերմաստիճանային գործակիցը)։ Փոփոխական ևոսանքի դեպքում, բացի օհմական R դիմադրությունից, հանդես է գալիս նան ռեակտիվ (ինդուկտիվ և ուևակային) դիմադրությունը, որը պայ–մանավորված է հոսանքի v հաճախակա–նությամբ, շղթայի С Էլեկտրաունակու– թյամբ ն Լ ինդուկտիվությամբ։ Փոփոխա–կան հոսանքի դեպքում լրիվ Դ․ է– 2-' Z=1^R2+X2 (Х-ը ռեակտիվ դիմադրու–թյունն է)։ 2․ Դ․ է․ Ն հաճախ կոչվում է նաև շղթա–յում հոսանքը սահմանափակող կամ կար– գավորող սարքը։ Կարգավորվող դիմա–դրությունը կոչվում է ռեոստատ։ Տոսանքի ընդունիչի ևետ հաջորդաբար միացված չկարգավորվող դիմադրությունը կոչվում է լրացուցիչ դիմադրություն, իսկ զուգա–հեռ միացվածը՝ շ ու նա։ Չափումների համար կիրառվող Դ․ է– 2- լինում է դի–մադրությունների կոճի կամ տուփի ձնով։

ԴԻՄԱԻԱՂ, միմիկա (<հուն․ լււ^ւ– хос; – նմանվող), դեմքի մկանների շար–ժումներ, որոնք արտահայտում են մար–դու այս կամ այն զգացմունքը, տրամա–դրությունը։ Դ․ մարդկանց միմյանց հա–ղորդակցվելու օժանդակ միջոցներից է» ուղեկցում է խոսքին, օգնում նրա արտա–հայտչականությանը, լինում է անմիջա–կան և կամովին։ Դ․ դերասանական ար–վեստի կարևոր տարրերից է* դերասանին օգնում է աչքերի, դեմքի խոսուն արտա–հայտությամբ (խաղով) բացահայտել կեր–պարի տարբեր հոգեվիճակները, շեշտում է բեմական խոսքի իմաստը։

ԴԻՄԱԿ (պահլ․ demak – կերպարանք, ձև), որևէ պատկերով (մարդու դեմք, կենդանու մռութ, դիցաբանական էակի գլուխ) խավաքարտից կամ այլ նյութերից պատրաստված՝ մարդու դեմքին հագցը– վող հատուկ հարմարանք։ Դ–ները գոր–ծածվում են հնագույն ժամանակներից' 1․ որպես ծիսադիմակներ․ կրել են ծիսակատարությունների (պաշտամուն–քային ն մոգական պարեր նն) մասնակից–ները։ 2․ Թաղելիս մահացածի դեմքին դրվող Դ․։ Փայտից, կավից, ոսկուց և այլ նյութերից պատրաստված Դ–ներ են հայտ–նաբերվել Եգիպտոսի, Կարթագենի, Նին– վեի, Մեքսիկայի, Իրանի ն ուրիշ երկըր– ների հին գերեզմանոցներում։ Այդ դի–մակները մեծ մասամբ անհատական են և դիմապատկերային։ 3․ Թատերա–կան դիմակներ, օգտագործել են ղեոասաններն անտհև Թատրոնում։ Դ–նեոռ փոխարինել են դիմախաղին, հաղորդել տարբեր հոգեկան ապրումներ (օրինակ, Դ–ի մի կողմում պատկերվում էր տառա–պանք, մյուսում՝ ուրախություն)։ Դերասա–նի ձայնը ուժեղացնելու համար Դ–ի հեր–սում եղել են մետաղյա ձայնադարձիկներ։ Միջին դարերում Դ–ներ ևն օգտագործել հիստրիոնևերը, սկոմորոխները։ Տայ գուսաններն օգտագործել են նաև երկդեմ Դ–ներ։ XVI–XVIII դդ․ Դ–ներ են կրել իտալական կոմեդիա դե и արտեի կատակ–երգական պերսոնաժները։ Թատերական Դ–ները տարածված են եղելՏնդկաստանի, 1․ Թաղման դիմակ՝ Միկենքի Ա գերեզմանոցի IV դամբարանից, ոսկի (մ․ թ․ ա․ XVI դ․, Ազ–գային թանգարան, Աթենք), 2․ ծիսային դիմակ (Աֆրիկա) Թատերական դիմակներով դե–րասաններ․ 1․ մանրանկար XIII դ․ Կի– լիկիայում ընդօրինակված Ավետարանից (ձեռ․ N« 2629), 2․ մանրանկար 1290-ին Դրազարկում ընդօրինակված Ավետարանից (ձեռ․ N 5736), ծաղկող՝ Թորոս քահանա (երկուսն Էլ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում) Ինդոնեզիայի, &ապոնիայի և Ասիայի այլ երկրների ավանդական թատրոններում։ Երբեմն Դ–ներ օգտագործվում են ժամա–նակակից թատրոնում (օրինակ, «Բեռլի– ներ անսամբլում», ԳԴՏ, Բ․ Բրեիսոի «Կովկասյան կավճե շրջանակը» պիեսի ներկայացման մեջ)։ 4․ Ծպտվելու Դ–ներ, որ կրում են կառնավալնևրի, դիմակա–հանդեսների ժամանակ։ 5․ Գիպսից կամ այլ նյութից մահացածի դեմքից հանված պատճեն։ 6․ Բժշկության ասպարեզում՝ սարք (կամ ապարատի մաս), որ դնում են հիվանդի դեմքին օրգանիզմի ընդհա–նուր ցավազրկման (նարկոզ) նպատակով։ 7․ Կոսմետիկայում՝ դեմքի մաշկը բուժե–լու կամ խնամելու եղանակներից մեկը։

ԴԻՄԱԿ», կիսամսյա հանդես։ Տրատա– րակվել է 1862-ին, Զմյուռնիայում։ Խըմ– յյացհո՝ Կ– Տետեյան։ Պարբերականը հիմ– նականում արտահայտել է եվրոպական երկրների հետ սաետրական կապն] ունե–ցող զմյուռնահայ վաճառականների հա–սարակական ձգտումները։ Տպագրել է թարգմանություններ եվրոպական գրա–կանությունից, բարոյախոսական հոդված–ներ, ակնարկներ արնմտահայ կյանքի, կրթական–լուսավորական ընկերություն–ների մասին։ Ունեցել է պահպանողա–կան դիրքորոշում Ազգային սահմանադրու–թյան նկատմամբ։ Տանդեսը ծաղրել է զմյուռնահայ կենցաղի նորամուծություն–ները, բուրժ․ վերնախավի ցոփությունն ու պերճամոլությունը։ Անդրադարձել է նաև աշխարհաբարի մշակման հարցերին։

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, մոլորակի դիրք, երբ նրա և Արեգակի խավարածրայիև երկայ–նությունների տարբերությունը հավասար է 180°-ի։ Դիմակայության ժամանակ մոլորակի հեռավորությունը Երկրից լի–նում է նվազագույնը ն նպաստավոր է դիտումների համար։

ԴԻՄԱՅԻՆ ՆՅԱՐԴ (Nervus facialis), գըլ– խուղեղային VII զույգ նյարդը, սկսվում է ուղեղաբնում տեղավորված երեք կորիզ–ներից, ապա անցնելով քունքոսկրի հա–մապատասխան խողովակով, գանգից դուրս է գալիս և մտնում հարականջային թբագեղձի մեջ, ուր բաժանվում է բազ–մաթիվ ճյուղերի և նյարդավորում միմի–