Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կայի մկանները։ Նրա կազմում կան նաև ճաշակելիքի նյարդեր և ենթալեզվային ու ենթածնոտային թքագեղձերը նյարդա– վորող սեկրետոր նյարդաթելեր։

ԴԻՄԱՊԱՏԿԵՐ (գեղանկարչության մեջ, գրաֆիկայում՝ դիմանկար, քան–դակագործության մեջ՝ դիմաքան– դ ա կ), կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկերը կամ նկարագիրը, կերպարվեստի ժանր, որի ստեղծագործու–թյուններում վերստեղծվում է մարդու որոշակի անհատականության կերպար։ Պատկերվող անձանց քանակով տարբեր–վում են՝ մեկ անձի, զույգի, խմբի Գ․, ըստ պատկերման բնույթի՝ մոնումենտալ, հան–դիսավոր, ինտիմ, ևրգիծական կամ հու–մորիստական (շարժ) Գ․, զանազանվում են նաև՝ ողջ հասակով, գոտկատեղից, կրծքավանդակից վեր պատկերված Դ–ներ, քանդակագործության մեջ՝ ևուշարձան– ներ, դիմաքանդակային արձաններ, խըմ– բաքանդակներ, կիսանդրիներ, ևարթա– քանդակ Դ–ներ (այդ թվում՝ դրամնևրի, մեդալների, գեմմաների վրա)։ Գեղա–նկարչական հատուկ տարատեսակ է ման–րանկարչական Դ․։ Դ–ները կատարվում են բնորդից, փաստական նյութերի հի–ման վրա, երևակայությամբ (օրինակ, հեռավոր անցյալի գործիչների Դ–ները)։ Դ–ի տարածված տեսակներից է ինքնա–պատկերը։ է․ Դ և գ ա․ Երի–տասարդ կնոջ դի–մանկար (մոտ 1867, Իմպրեսիո–նիզմի թանգա–րան, Փարիզ) Ռեալիստական Դ–ի խնդիրներից է ոչ միայն պատկերվողի անհատական կեր–պարային նմանության, դեմքի, բնորոշ կեցվածքի, շարժումների, դիմախաղի ար–տահայտումը, այլն հոգեբանական բնու–թագրման միջոցներով բնորդի ներաշխար–հի, բնավորության, սոցիալական, ազգա–յին տիպական գծերի բացահայտումը։ Բացահայտելով մարդկանց հոգևոր ու բարոյական արժանիքները, ռեալիստա–կան Դ․ դառնում է հասարակական կյանքը ճշմարտացիորեն արտացոլելու միջոց, սո– ցիալ–դաստիարակչական մևծ դեր է խա–ղում ժամանակի առաջավոր գաղափար–ները հաստատելու պայքարում։ Դ․ լայն տարածում է ստացել դեռևս ստրկատիրա–կան հասարակարգում։ Տին Եգիպտոսում Դ․ հիմնականում ունեցել է պաշտամուն–քային նշանակություն, կատարվել հստակ կանոններով, որոշ գործերում՝ ռեալիստա–կան բնութագրումներով (Զոսերը, Նե– ֆերտիտին նն)։ Տին հունական արվեստի նախնական շրջանում Դ–ները աբստրահ–ված ու սխեմատիկ են, ապա՝ ռեալիստո– րեն ընդհանրացված, որոնք հետագայում ստացել են առավել անհատականացված Վ․ Ի․ Մ ու խ ի– ն ա․ «Պարտիզա–նուհի» (1942,Տրե– այակովյան պատ–կերասրահ, Մոսկ–վա) կերպարավորում։ Տին Տռոմի Դ–ներին բնորոշ են ճշմարտացի, սուր շեշտադրու–մով կամ նուրբ հոգևբանական բնութա–գրումները։ Անտիկ Դ․ ազդել է Եվրոպայի, Տյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Տնդկաաոանի և այլ շրջանների Դ–ի վրա, որտևղ ըստ տեղական ավանդների ու պայմանների, ունեցել է ինքնատիպ զար–գացում։ Միջնադարում Դ–ի դերն ու նշա–նակությունը նվազել Է, չնայած պահ– պանվևլ են բյուգանդական, հայկ․, վրաց․ և այլ ժողովուրդների մի շարք ինքնատիպ Դ–ներ։ Վերածննդի դարաշրջանում Դ․ աննախընթաց զարգացման է ևասել Ս․ Բո– աիչելլիի, Դոնատելլոյի, Լեոնարդո դա Վինչիի, Զորջոնեի, Տիցիանի (Իտալիա), Ցան Վան–Էյքի, Լ․ Լեյդենցու (Նիդեր– լանդներ), Ա․ Դյուրերի, Տ․ Տոլբայն Կըրտ– սերի, Լ․ Կրանախի (Գերմանիա) և այլոց արվեստում։ XVII դ․ Դ–ին նոր որակ և իմաստավորում տվեցին Ռեմբրանդը, Ֆ․ Տալսը (Տոլանդիա), Պ․ Ռուբենսը, Ա․ Վան–Դեյքը (Ֆլանդրիա), Դ․ Վելասկե– զը (Իսպանիա) և ուրիշներ։ Նշանակալից երևույթ t XVIII–XIX դդ․ ֆրանս․ Դ․ (Ա․ Վատւոո, ժ․ Ա․ Տուդոն, Գ․ Կուրբե, 0․ Ռենուար և ուրիշներ) ու ռուս․ (Կ․ Բրյուլլով, Ն․ Գե, Ի․ Ռեպին, Վ․ Սե–րով և ուրիշներ) Դ․։ Դ․ նոր բովանդակություն և արժեքա–վորում ստացավ սովետական արվես–տում, երբ առաջնահերթ դարձավ նոր մար–դու հոգեբանական կերպարի ստեղծու–մը։ Սովետական Դ–ի վարպետներից են գեղանկարիչներ՝ Ա․ Գերասիմովը, Ի․ Գրաբարը, Պ․ Կորինը, Մ․ Նեստերո– վը, քանդակագործներ՝ Ն․ Անդրեևը, Ս․ Կոնենկովը, Վ․ Մուխինան։ Տայկ․ Դ․ ունեցել է Իր հետևողական զարգացումը։ Եզակի են միջնադարում ստեղծված Դ–ները (Գագիկ I-ի արձանը, XI դ․, XIII–XIV դդ․ մանրանկարներում հանդիպող Դ–ները ևն)։ XVII–XVIII դդ․ հայկ․ կերպարվեստում նկատվող մի–տումներն իրենց հետքն են թողել նաև Դ–ի վրա, որի լավագույն օրինակներին հանդիպում ևնք ինչպևս բուն Տայաստա– նում (Տովնաթաևյաններյ, այնպես էլ գաղթօջախներում (Մինաս, Տ․ Մրքուզ, Բոգուշներ, Բ․ Սալթանով և ուրիշներ)։ Տայկ․ Դ–ի փայլուն օրինակները տվել է Տ․ Տովնաթանյանը։ XIX դ․ երկրորդ կե–սին և XX դ․ սկզբին ռեալիստս՛ ան Դ–ներ են ստեղծել Ս․ Ներսիսյանը, Սուրեն– յանցը, Ս․ Աղաջանյանը, Ա․ Տեր–Մարուք– յանը, Փ․ Թերլեմեզյանը, Տ․ Գյուրջյանը, Ե․ Թադևոսյանը, Մ․ Սարյանը և ուրիշ–ներ, որոնց ավանդույթները զարգացման նոր աստիճանի են ևասել հայ սովետական Դ–ում։ Վերածնված հայրենիքի աշխատա–վոր մարդկանց Դ–ներ են ստեղծել Ս․ Աղա–ջանյանը, Մ․ Սարյանը, Ա․ Սարգսյանը, Տ․ Կոջոյանը, Ս․ Ստեփանյանը, Ա․ Բաժ– բեուկ–Մելիքյանը, Ե․ Քոչարը, Գ․ Գրի– գորյանը (Ջիոտտո), Տ․ Ավետիսյանը, Ն․ Նիկողոսյանը, Դ․ Դանիելյանը, Մ․ Քա– մալյանը, Մ․ Ավետիսյանը, Ե․ Գոջաբաշ– յանը և ուրիշներ։ Պատկերազարդումը տես 256-րդ էջից հետո՝ ներդիրում, աղյուսակ XIII, և 392-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Մարտիկյան Ե․, Ստեփան Աղա– ջանյան, Ե․, 1956։ Алпатов М․В․, Очер–ки по истории портрета, [М․–Л․], 1937; Павлов В․ В․, Египетский портрет I–IV веков, М․, 1967; Казарян М․, Худож–ники Овнатаняны, М․, 1968; Андрони–кова М․, Об искусстве портрета, М․, 1975․ Մ․ Ղազարյան

ԴԻՍԱՔՍՅԱՆՆԵՐ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Տայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, նախարարական աս–տիճանի է բարձրացել Արաաշես Ա–ի օրոք, ևրբ վերջինիս դայակորդի Գիսա–կը փրկելով նրան՝ զոհվել է դեմքը սրով երկատվելուց (այստեղից էլ ըստ պատմի–չի՝ նախարարության Դիմակեսյան կամ Դիմաքսյան անվանումը)։ Մ․ թ․ I դ․ 40- ական թթ․ Դեմոնաքս իշխանի գլխավորու–թյամբ հայ ավագանին դիմագրավել է Տայաստան ներխուժած հռոմեա–իբերա– կան զորքին։ Ըստ Արշակունյաց գահնա–մակի, Դ․ ունեցել են չորս ճյուղ, Տայոց արքունիքում գրավել 34, 35, 37 և 67-րդ գահերը, բանակին տվել 600 հեծյալ։ Նրանք ժառանգական տիրույթներ են ունեցևլ Շիրակում, Տայք նահանգի Բու– խա գավառում՝ նստոց ունենալով Բող– բերդ ամրոցը (այժմ՝ Բուղա–կալա)։ Դ–ի մի ճյուղը կալվածներ է ունեցել Վանան– դում, ուստի Եղիշեի Պատմության մեջ հիշատակվող զորապետ Թաթուլ Դիմաք– սյանը Ղազար Փարպեցու մոտ ունի «Վա– նանդեցի» վերադիրը։ 380-ական թթ․ Դ–ից Աշխադարը, ուրիշ ազատների հետ, Ար– շակ Գ թագավորի գանձերը Տայաստանի բյուգանդական հատվածից գաղտնի տե– ղաւիոխել է երկրի մյուս մասում թագա–վորող Խոսրով Դ Արշակունու մոտ, փո– խարենը ստանալով գյուղեր և ագարակ–ներ։ V դ․ կեսի ազատագրական պատե–րազմում Վարդան Մամիկոնյանին զի– նակցել է Տմայակը (մասնակցել է Արտա– շատի ժողովին, ապա Ավարայրի ճակա–տամարտին, որտեղ և զոհվել է)’- Նույն ժամանակ Խաղխաղի ճակատամարտին մասնակցել է Դ՜ի զորագունդը՝ Գազրիկի և Մուշի գլխավորությամբ (վերջինս զոհ–վել է մարտում)։ Դ–ից Վարդանի կուսա–կիցների թվում էին նաև Թաթուլը, Սատը և երկու ուրիշ ազատներ։ VII դ․ սկզբին Վրկանից մարզպան Սմբատ Բագրատու– նու գինակիցնևրից են Դ․ Միհրուն և Մարգիսը։ 653-ի հայ –արաբ, պայմանագրի կնքումից հետո զորքով Տայաստան ներ–խուժած բյուգանդական կայսր Կոստան– դինին դիմավորող հայ նախարարների թվում հիշվում ևն նաև Դ․, որոնք այնու–հետև չեն երևում պատմաբեմում։