Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Գրկ․ Մովսես Խորենացի, Պատ–մություն Հայոց, Ե․, 1968։ Եղիշե, Վարդանի ն Տայոց պատերազմի մասին, Ե․, 1971։ Ս ե– բ և ո ս, Պատմութիւն, Ե․, 1939։

ԴԻՄԵԴՐՈԼ, Dimedrolum, հակահիստա– մինային ակտիվ դեղանյութ։ Վերացնում է հիաուսմինից առաջացած հարթ մկան–ների կծկումը, իջեցնում մազանոթների թափանցելիությունը, կանխում ալեր– գիական ռեակցիան։ Օժտված է ևաև ընդ–հանուր հանգստացնող, հակաբորբոքա–յին ն սպազմոլիտիկ հատկություններով։ Օգտագործվում է ալերգիական և կենտ– րոնական նյարդային համակարգի որոշ հիվանդությունների դեպքում։ Նշանակ–վում է հաբերի, վւոշիների և լուծույթների ձներով։

ԴԻՄԻՏՐԻԱԴԻ Օդիսեյ Աքիլլհսի [ծն․ 24․6 (7․7)․ 1908, Բաթում], սովետական դի–րիժոր։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1958)։ Ավարտել է Թբիլիսիի (1930) և Լենինգրա– դի (1936) կոևսերվատորիաները։ 1947– 1952-ին եղել է Վրաց․ ՍՍՏ սիմֆոնիկ նվագախմբի, 1952–65-ին՝ Վրացական օպերայի և բալետի թատրոևի գլխավոր դիրիժոր․ 1965-ից՝ Մոսկվայի Մեծ թատ–րոևի դիրիժոր։ Վրաց․ օպերայի և բալետի թատրոևում մասնակցել է օպերաների բեմադրություններին։ Տամերգներում (Մոսկվա, Լենինգրադ, Երնան և այլուր) կատարել է նաև Ա․ Սպենդիարյանի, Ս․ Բալասանյանի, Է․ Միրզռյանի, Ա․ Տա– րությունյանի, Ղ․ Սարյանի գործերը։

ԴԻՄԻՏՐՈՎ Գեորգի Միխայլովիչ (18․6․ 1882, գ․ Կովաչևցի, Պերնիկի օկրուգ– 2․7․1949, Բարվիխա առողջարան, Մոսկ–վայի մոտ), բուլղարական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ 1902-ից Բուլղարիայի բանվորական ս–դ․ կուսակ–ցության (ԲԲՍԴԿ), իսկ նրա պառակտու–մից (1903) հետո ԲԲՍԴ (տեսնյակ սոցիա–լիստների), 1919-ից Բուլղարիայի կոմու–նիստական (տ–ս․) կուսակցության ան– ռամ։ 1905–ՉՅ–Էւն եւլել է Ընդհանուր բանվորական արհմիության ղեկավար–ներից (1909-ից քարտուղար)։ Մասնակ– ցել է բալկանյան ս–դ․ I (1909) և II (1915) կոևֆերաևսևերիև։ Առաջին համաշխար–հային պատերազմի (1914–18) շրջանում, որպես պառլամենտի դեպուտատ (1913– 1923-ին) քվեարկել է ընդդեմ իմպերիա–լիստական պատերազմին Բուլղարիայի մասնակցելուն ն ռազմական վարկե–րի։ 1917-ին ողջունել է Տոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը Ռուսաս–տանում։ 1921-ին մասնակցել է Կոմին–տերնի III կոնգրեսին, հանդիպել Վ․ Ի․ Լենինի հետ։ 1923-ին Վ․ Կոլարովի հետ ղեկավարել է սեպտեմբերյան հակաֆա–շիստական ապստամբությունը, որի պար–տությունից հևտո մեկնել է ՍՍՏՄ։ Կո–մինտերնի V կոնգրեսում (1924) ընտրվել է նրա Գործադիր կոմիտեի անդամության թեկնածու։ 1933-ին Բեռլինում ձերբա–կալվել է Ռայխստագի հրկիզման կեղծ մեղադրանքով։ Լայպցիգի դատական պրոցեսում (1933-ի սեպտ․ 21–դեկտ․ 23) Դ․ համարձակ մեղադրել է ֆաշիստներին, բարձր պահելով պրոլետարական ինտեր–նացիոնալիզմի դրոշը։ Դ–ին փրկելու հա–մար միջազգային լայն շարժում է ծավալ–վել, որին ակտիվ մասնակցել են նաև Տա– Գ․Մ․ Դիմիւորով Ա․ Լ․ Դիմշից յասաանի աշխատավորները և սփյուռ–քահայության առաջավոր ներկայացու–ցիչները։ Բանտից ազատվելուց (1934) հետո ապրել է ՍՍՏՄ–ում։ Ընտրվել է (1934) Լենինգրադի քաղսովետի դեպու–տատ, 1935–43-ին, մինչն Կոմինտերնի լուծարքը՝ Կոմինտերնի Գործադիր կոմի–տեի գլխավոր քարտուղար, 1937–45-ին՝ ՍՍՏՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) Բուլղարիայի Տայրենական ճակատի նա–խաձեռնողն ու ղեկավարն էր, որը մեծ դեր է խաղացել 1944-ի սեպտ․ 9-ի հեղա–փոխության հաղթանակի գործում։ 1945-ին, ֆաշիզմի դեմ մղված պայքարում աչքի ընկնող ծառայությունների համար, ՍՍՏՄ Գերագույն սովետի Նախագահությունը Դ–ին պարգնատրել է Լենինի շքանշանով։ 1945-ի նոյեմբ․ 6-ին Դ․ վերադարձել է հայրենիք։ Լինելով ԲԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար (1948-ից) ն Մինիստրների սովետի նախագահ (1946-ից) Դ․ իր ուժերը նվիրել է ժողովրդա–դեմոկրատական կարգի ամրապնդմանն ու սոցիալիզմի կառուցմանը։ Դ․ եղել է բուլղարա–սովե– տական բարեկամության ջատագովը։ Դ–ի անվան հետ է կապված Բուլղարիայի ժո–ղովրդական Տանրապետության հռչակու–մը․ (19Հ6–ի սեսլւո․ 15)։ Դ–ի ղեկավարա– թյալքբ ԲԿԿ ԿԿ աշխատանք է ծավալել Բուլղարիայի ազգային փոքրամասնու–թյուններին, այդ թվում հայ աշխատավո–րությանը պրոլետարական ինտերնացիո–նալիզմի ոգով դաստիարակելու ուղղու–թյամբ։ Դ–ի աճյունը ամփոփված է Սոֆիա– յի Սեպտեմբերի 9-ի անվ․ հրապարակի դամբարանում։ ԲԺՏ–ում սահմանված է Գ․ Դիմիտրովի շքանշան ն պետ․ մրցա–նակ։ Նրա անունով են կոչվում Դիմիտ– րովգրադ քաղաքը, Բուլղարիայի երիտա–սարդական կոմունիստական միությունը, մի շարք խոշոր կառույցներ։ Սոֆիայում ստեղծվել է Դ–ի տուն–թանգարանը։ Տա– յասաանում Դ–ի անունն են կրում բնակա–վայրեր, դպրոցներ, փողոցներ, պիոնե–րական դրուժինաներ։ Երկ․ Сочинения, т․ 1–14, София, 1951 – 1955; Избр․ произвел․, т․ 1–2, М․, 1957; В борьбе за единый фронт против фашизма и войны, М․, 1939; Лейпцигский процесс․ Речи, письма и документы, М․, 1961․ Գրկ․ Ղարիբջանյան Գ․ Բ․, Գեոր–գի Դիմիւորով, Ե․, 1962։ Գ․ Ղարիբջանյան

ԴԻՄԻՏՐՈՎ (մինչն 1949-ը՝ Ներքին Ղույ– լասար), գյուղ Տայկական ՍՍՏ Արտաշա– տի շրջանում, Երնան–Արտաշատ խճու–ղու մոտ, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս– արնմուտք։ Կոլտնտեսությունն զբաղ–վում է այգեգործությամբ, պտղաբուծու–թյամբ, բանջարաբոստանային կուլտու–րաների ն հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա–դարան, մանկապարտեզ, կինո, կենցաղ–սպասարկման օբյեկտներ։ Բնակիչների նախնիները եկել են Պարսկաստանից, 1830-ին։

ԴԻՄՇԻՑ Ալեքսանդր Լվովիչ (12․7․1910, Ռնել– 31․1․1975, Մոսկվա), ռուս սովե–տական գրականագետ–քննադաա, հասա–րակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Բանասիրական գիտ․ դ–ր, պրոֆեսոր, ԳԴՏ արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ՏՍՍՏ կուլտուրայի վաստ․ գոր–ծիչ (1970)։ ՍՍՏՄ ԳԱ ռուս գրականու–թյան ինստ–ի դիրեկտորի տեղակալ (1936–41)։ 1928-ից հրատարակել է գրա–կանագիտական աշխատություններ՝ նվիր–ված սոցիալիստական ռեալիզմի տեսու–թյան, մարքսիստական գեղագիտության, սովետական բազմազգ գրականության, ինչպես նահ արտասաևմանյան (հատկա–պես գերմ․) գրականության հարցերին։ Դ․ ուսումնասիրություններ է գրել բանաս–տեղծներ Սայաթ–Նովայի, Տ․ Թումանյա– նի, Ա․ Իսահակյանի, Տ․ Սահյանի, նկա–րիչներ Մ․ Սարյանի, Ա․ Կալենցի, Ե․ Քո–չարի ստեղծագործությունների մասին։ Պարգնատրվել է Տայրենական պատերազ–մի II աստիճանի, Կարմիր աստղի երկու և «Պատվո ևշան» շքանշաններով։ Երկ․ Проблемы и портреты, М․, 1972․

ԴԻՄՈՎ Դիմիտր (1909–1966), բուլղար գրող։ 1938-ին հրատարակել է «Պորու–չիկ Բենցը» վեպը՝ համակված արհմտա– եվրոպական մոդեռնիզմի ևովերով։ Տո– գեբանական վերլուծության վարպետու–թյամբ աչքի է ընկնում «Դատապարտ–ված հոգիներ» (1945) վեպը, որտեղ մեր–կացվում է ճիզվիտական օրդենի դավա–դիր գործունեությունը Իսպանիայում՝ քա–յլ ւսքււ/ցի ւսկւսՆ կռիվների Հ/րերիձ՜․՜ Նրօս «Ծխախոտ» (195ալւծանտցնլ է ԴսՏա– րովյան մրցանակի, 1952) վեպ–էպոպեան պատկերում է մինչսոցիալիստական Բուլ– ղարիաև, բուրժ․ վերնախավի և կառավա–րող շրջանների գաղափարական ու բա–րոյական անկումը։ Գրել է պիեսներ՝ «Անցյալով կանայք» (1959), «Տանցավո– րը» (1961), «Կարճատն դադար Արքո Իրիսում» (1963)։ Գրկ․ Марков Д․, Болгарская лите–ратура наших дней, М․, 1969․ Կ․ ճինգոզյան

ԴԻՄՈՐՖԻ&Մ {դի․․ • և հուն, ււօբփդ – ձն), տես Երկձևություն։ ԴԻՆ (<հուն․ 6i3va|LU£;–ուժ), ուժի միա–վոր՝ ֆիզիկական մեծությունների չափման միավորների CGS համակարգում։ Դ․ ածանցյալ միավոր է և հավասար է այն ուժին, որը 1 գ զանգվածին հաղորդում է 1 աէ/վրկ2 արագացում։ Նշանակվում է դն։ 1 դն= 1 գ • սմ/վրկ2– 10՜5 ն։

ԴԻՆԱՄԻԿՍ (<հուն․ 6i3va|iiG –ուժ), մե–խանիկայի բաժին, ուսումնասիրում է մե–խանիկական համակարգի շարժման կա–խումը նրա վրա ազդող ուժերից։ Ցուրա– քանչյուր մեխանիկական համակարգի շարժումը բնութագրվում է իներտու–թյամբ ն ազդող ուժերով։ Նյութական կե–