Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյունը։ «Տխուր պատկերի ասպետ» ար–տահայտությունը համարժեք է Գ– Կ․ անվանը և համաշխարհայիև գրակաևու– թյան մեջ ստացել է բազմաթիվ մեկնաբա– նություններ, դարձել բարի, խիզախ, ճըշ– մարտախոս, բայց և իրակաևությունից կտրված մարդու կերպար։ Գրկ․ Снеткова Н․, Дон Кихот Сер–вантеса, 2 изд․, доп․, Л․, 1970*

ԴՈՆԱԲԵԴՈՎ Տակոբ Տիգրանի (ծն․ 3․12․1910, Ունիե, Թուրքիա), սովեաա կան երկրաֆիզիկոս։ Երկրաբանա–հան– քաբանական գիտ․ դ–ր (1943)։ ՍՄԿԿ ան–դամ 1960-ից։ 1934-ին ավարտել է Լենին–գրադի լեռնային ինստ–ը։ 1959-ից աշ–խատում է Մոսկվայում՝ Այրվող օգտակար հանածոների երկրաբանության և շահա–գործման ինստ–ում։ Զբաղվում է Գոնեցկի ածխային ավազանի, ՍՍՏՄ հվ–ի, այդ թվում նան ՏՍՍՏ տարածքի խորքային կառուցվածքի երկրաֆիզիկական մեթոդ–ների ուսումնասիրմամբ, ապարների ֆի–զիկական հատկանիշնևրի ռեգիոնալ վւո– վւոխությունների, երկրաֆիզիկական դաշ–տերի ու երկրակեղնի ժամանակակից շարժումների փոխհարաբերության ն օգ–տակար հանածոների (հատկապես նավթի ն գազի) հանքավայրերի տարածման օրի–նաչափությունների հետազոտման հար–ցերով։

ԴՈՆԱՏԵԼԼՈ (Donatello, Դ n ն ա ա n դի Նիկոլո դի Բետաո Բար– դ ի, Donato di Niccol6 di Betto Bardi, մոտ 1386, Ֆլորենցիա – 13․12․1466, Ֆլորենցիա), իտալացի քանդակագործ։ Վևրածնևդի քանդակագործության հիմ–նադիրներից։ 1404–07-ին աշխատել է Լ․ Գիբերտիի մոտ։ 1425–38-ին ընդհա–նուր արվեստանոց է ունեցել ճարտ․ Մի– քելոցցոյի հետ։ Ստեղծագործել է հիմնա–կանում Ֆլորենցիայում, ինչպես և Սի– ևնայում, Տռոմում, Պադուայում։ Դ–ի Դոնաաելլո․ «Դավիթ», բրոնզ (1430-ական թթ․, Ազգային թանգա–րան, Ֆլորենցիա) ստեղծագործությունը ֆլորենտական քվաթրոչենաոյի․ արվեստի բարձունքնե–րից է։ Նրա գործերում մարմնավորվել են Վերածննդի արվեստին բնորոշ իրակա–նության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական միջոց–ների որոնումները։ 1420-ական թթ․ զար–գացնելով Ֆ․ Բրունելեսկիի գաղափար–ները՝ Դ․ մշակել է․ այսպես կոչված՝ «գե–ղանկարչական» հարթաքանդակի տիպ, որը գծային հեռանկարչության մի–ջոցով ստեղծում է տարածականության պատրանք («Տերովդեսի խնջույքը», 1423–27, Սիենայի մկրտարան)։ Անտիկ ձների ռենեսանսյան վւոխարկումներից է նան 1430-ական թթ․ ստևղծված «Դավիթ» (Ազգային թանգարան, Ֆլորենցիա) բրոնզ–յա արձանը՝ մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումը Վերածննդի արձա–նային քանդակագործության մեջ։ Նուրբ, ընդհանրացված պլաստիկայի կատարե–լությունը արձանում զուգորդված է ան–տիկ արվեստին ոչ բնորոշ կերպարի ներ–քին բարդությանն ու բազմապլանայնու– թյանը։ 1434–43-ին Դ․ ձնավորել է Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու Տին ավանդատան ինտերիերը, Բրունելես– կիի հետ իրականացրել արվեստների համադրման այն նոր տիպը, որին հատուկ է ճարտ․ ն քանդակագործական ձների համազորությունը։ Ստեղծագործության ծաղկուն շրջանում, Պադուայում, Դ․ ստեղ–ծել է Վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ հեծյալ կոնդո– տիեր Գաթամելատի հուշարձանը (բրոնզ, մարմար, կրաքար, 1447–53)։ Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու քանդակազարդ խորանը (1446–50) Վերածննդի նման–օրինակ առավել խոշոր գործերից է* Դ–ի ուշ շրջանի աշխատանքներին ևատուկ է հոգնոր ընկճվածությունը (Մարիամ Մագ– թաղինացու արձանը, երանգավորված փայտ, 1450-ական թթ․, մկրտարան, Ֆլո– րենցիա)։ Դ–ի ստեղծագործական ժառան–գությունը մեծապես ազդել է իտալ․ Վերածննդի արվեստի վրա։ Այն ուսում–նասիրել են Միքելանջելոն ն Ռաֆայելը։ Դ–ի «Տիրամայրը մանկան հետ» (մար–մար) հարթաքանդակը գտնվում է Տայաս–տանի պետ․ պատկերասրահում։ Գրկ» Либман М․Я․, Донателло, М․, 1962; Castel franco G․, Donatello, Milano, 1963․

ԴՈՆԴՈՂԱՑՈՒՄ, ժե լ ա տ ի ն ա ց ու մ, դյուրաշարժ կամ մածուցիկ հեղուկի փո– խարկումը առաձգականություն, պլաստի–կություն, փխրունություն ունեցող թանձր զանգվածի։

ԴՈՆԴՈՒԿՈՎ–ԿՈՐՍԱԿՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ (1820–1893), ռուսական պե–տական ն ռազմական գործիչ, իշխան, գե– ներալ–ադյուտանտ (1869), հեծելազորի գեներալ (1878)։ Ավարտել է Պետերբուր– գի համալսարանի իրավաբանական ֆա–կուլտետը և անցել զինվորական ծառա–յության։ Մասնակցել է Շամիլի դեմ կռիվներին (1845–51)։ Ղրիմի պատե–րազմում աչքի է ընկել Քյուրուկ–Դարայի ճակատամարտում (1854) և Կարսի գրավ–ման (1855) ժամանակ։ 1877–78-ի ռուս– թուրք․ պատերազմին մասնակցել է որ–պես կորպուսի հրամանատար։ 1878– 1879-ին եղել է ռուս, գերագույն կոմիսար և օկուպացիոն զորքերի ևրամանատար Բուլղարիայում։ Նրա մասնակցությամբ մշակված կանոնադրությունը հիմք է ծա–ռայել բուլղ․ առաջին, այսպես կոչված, Տիռնովյան սահմանադրության համար։ 1882–90-ին Դ․ Կովկասի քաղաքացիա–կան մասի կառավարչապետը և զորա–հրամանատարն էր։ Նա եղել է ցարիզմի հակաժողովրդական քաղաքականության ջատագովը։ Պայքար է ծավայել երկրա–մասի ժողովուրդների ազգային–ազատա– գրական շարժումների դեմ, խստացրել վարչական հսկողությունը մշակութային կազմակերպությունների նկատմամբ։ 1885-ին փակվեցին հայկ․ դպրոցները, որոնք, 1886-ին վերաբացվելուց հետո, ենթարկվեցին խիստ սահմանափակում–ների։ Դ․ միաժամանակ ջանում էր Էջ–միածնի կաթողիկոսությունը վերածել ցա–րիզմի քաղաքականության հնազանդ գոր–ծիքի։ 1890-ից Պետական խորհրդի ան–դամ էր։ Վ■ Երկան յան

ԴՈՆԵԼԱՅՏԻՍ Քրիսաիոնաս (1714–1780), լիտվացի բանաստեղծ, լիտվական գրա–կանության հիմնադիրը։ Ստեղծագործու–թյունները կենդանության օրոք տարած–վել են ձեռագրերով։ Պահպանվել են 6 առակ (հրտ․ 1824) և «Տարվա եղաևակ– ները» (հրտ․ 1818) պոեմը։ Առակներում մերկացրել է իշխանավորների անօրինա–կանությունները, «Տարվա եղանակները» պոեմում ռեալիստորեն պատկերել է XVIII դ․ կեսերի ճորտատիրական գյու–ղի կենցաղը, սոցիալական հակասություն–ներն ու գյուղացիության դժգոհությունը գերմ․ կալվածատերերի կամայականու–թյուններից։ Խաղաղության համաշխար–հային խորհրդի որոշմամբ 1964-ին նշվել է Դ–ի ծննդյան 250-ամյակը։

ԴՈՆԵՑԿ (մինչև 1924-ը՝ Ցուզովկա, 1924– 1961-իև՝ Ստալինո), քաղաք Ուկրաինա–կան ՍՍՏ–ում, Դոնեցկի մարզի կենտրոնը։ Գտնվում է Դոնբասի կենտրոնական մա–սում, Կալմիուս գետի ափին։ 967 հզ․ բն․ (1976)։ ՍՍՏՄ ծանր արդյունաբերության կենտրոններից է․ երկաթուղային և ավտո–տրանսպորտային հանգույց։ Մակենկա– յի, Խարցիզսկի, Ցասինովատայայի, Ավ– դենկայի ն մերձակա այլ քաղաքևերի ու ավանների հետ Դ․ կազմում է Դոնեցկ– Մակենկայի արդ․ ևանգույցը ն քաղա–քային ագլոմերացիան։

ԴՈՆԵՑԿԻ ԱԾԻԱՏԻՆ ԱՎԱձԱՆ, ԱՍՏՄ Եվրոպական մասի ամենանշանավոր ած–խային ավազանը և ինդուստրիալ խոշոր կենտրոնը։ Գտնվում է Ուկրաինական ՍՍՏ Դոնեցկի, Վորոշիլովգրադի, Խար– կովի, Դնեպրոպետրովսկի, Սումայի, Չեռ– նիգովի ն ՌՍՖՍՏ Ռոստովի մարզերի տարածքում։ Զբաղեցնում է մոտ 60 հզ․ կմ2 տարածություն։ Բնակչության խտու–թյունը 1 կւէ2 վրա 144 մարդ է (1970)։ Խո–շոր քաղաքներն են՝ Դոնեցկ, Վորոշի– լովգրադ, Մակենկա, Գոռլովկա, Կրա– մատորսկ, Կադինկա, Կոնստանտինովկա, Շախտի նն։ Դ․ ա․ ա–ի ընդերքը հարուստ է նաև ուրիշ օգտակար հանածոներով (սըն– դիկ, ծարիր, բնական այրվող գազ, քար–աղ, գիպս, կավիճ, ցեմենտի հումք, հրա– կայուև կավեր ևն), որոնց բազայի ն բեր–վող երկաթահանքի հիման վրա զարգա–ցել են արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր (մետալուրգիական, մեքենաշինա–կան, լեռնային, քիմ․, շինանյութերի նն)։

ԴՈՆԵՑԿԻ Բ ԼՐԱՇԱՐ, բարձրություն Արե– վելա–եվրոպական հարթավայրի հարա–վում, Ուկրաինական ՍՍՏ–ի և ՌՍՖՍՏ–ի սահմանագծում։ Տարածվում է հս–արմ–ից հվ–արլ․։ Երկարությունը մոտ 370 կւէ է․ լայնությունը՝ 50–120 կւէ։ Զառիթափ իջ–նում է դեպի Սևերսկի Դոևեցի հովիտը։