Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մորթ, սևահեր ու սևաչ։ Եգիպտական նկարիչները կանանց պատկերևլ են հա–մեմատաբար բաց գույնի (հավանաբար կանայք խուսափևլ են արեգակի թխաց–նող ճառագայթներից)։ Ե–ի հիմնական էթնիկական զանգվածին հվ–ից խառնվել են քուշերը կամ նուբիացիները, որոնց հույներն անվանում էին եթովպացի (չշփո–թել այժմյան եթովպացիների հետ)։ Եգիպ–տացիներին ցեղակից քուշերը հետագա–յում խառնվելով նեգրերին՝ վերցրին նրանց մարդաբանական հատկանիշնե–րը։ Արմ–ից եգիպտացիներին խառնվել են լիբիացիները (սեմա–քամյան խմբի բերբևրյան ճյուղ), որոնք ունեին բաց գույնի մորթ և կապույտ աչքեր։ Տս–արլ–ից հաճախ Ե․ են թափանցել ասիական ցե–ղեր ու ժողովուրդներ, որոնք էական ազ–դեցություն չեն ունեցել նրանց վրա։ Նեղոսի հովտում բնակվել են հին քարի (պալեոլիթ) դարաշրջանում։ Մ․ թ․ ա․ X–VI հազարամյակներում տոհմերն ու ցեղերն ապրել են թափառական կենցա–ղով, զբաղվել հավաքչությամբ, որսոր–դությամբ, ձկնորսությամբ։ Նոր քարի (նեոլիթ) և պղնձաքարի (էնեոլիթ) դա–րաշրջաններում (մ․ թ․ ա․ V–IV հազար–ամյակներ) Ե–ի բնակիչներն անցել ևն նստակեցության, զբաղվել գլխավորա–պես երկրագործությամբ և անասնապա–հությամբ։ Արտադրողական ուժերի զար–գացման հետևանքով աստիճանաբար քայ–քայվել են տոհմատիրական կարգերը և ձևավորվել վաղ դասակարգային հարա–բերություններ։ Անազատ աշխատանքի օգ–տագործումը նպաստել է համայնքի հա–սարակական շերտավորմանը և տոհմա– կան ավագանու առանձնացմանը։ Տոհ– մա–ցեղային առաջնորդները հետզհետե վերածվել են արքայիկների։ Ե–ում գո–յացել են բազմաթիվ մանր պևտական միա–վորումներ, որոնք միասնական պետու–թյան ստեղծումից հետո վերածվել են նահանգների (եգիպտերեն՝ սեպատներ, հուն․՝ նոմեր)։ Նրանց միջև համառ պայ–քար է ընթացել հարստություն, իսկ ավե–լի ուշ՝ նաև Ե–ում գերիշխանություն ձեռք բերելու համար։ Մ․ թ․ ա․ IV հազարամ–յակի մոտ կեսին Ե–ում կազմավորվել է եր–կու թագավորություն, հս–ում՝ Ստորին Ե․՝ Բուտո կենտրոնով, հվ–ում՝ Վերին Ե․՝ Տերակոնպոլիս կենտրոնով։ Մ․ թ․ ա․ մոտ 3000-ին հարավի թագավոր Մենեսը գրավել է Ստորին Ե․ և հիմնել առաջին միասնական դինաստիան՝ Աբիդոս մայ–րաքաղաքով։ Նա կառուցել է «Սպիտակ պարիսպ» (հունարևն՝ Մեմփիս) բերդը, որը մ․ թ․ ա․ XXVIII ղ․ դարձել է Ե–ի մայ–րաքաղաքը։ Ե–ի առաջին միավորումով սկսվում է դինաստիաների դարաշրջանը։ Այնուհետև եգիպտացի տարեգիրներն ու պատմիչները ժամանակը հաշվել են ըստ փարավոնների գահակալման տարի–ների։ Եգիպտացի քուրմ պատմիչ Մանե– թոնի (մ․ թ․ ա․ IV դ․ վերջ – III դ․ սկիզբ) վկայությամբ, մինչև Ե–ի Աքեմենյան երկ–րորդ նվաճումը (մ․ թ․ ա․ 341), իշխել է 30 դինաստիա։ Ընդունված է Ե–ի պատմու–թյան հետևյալ պայմանական բաժանու–մը․ Վաղ թագավորություն (մ․ թ․ ա․ մոտ 3000–2800), Տին թագավորություն (մ․ թ․ ա․ մոտ 2800–2250), Ե–ի առաջին կազմալուծում (մ․ թ․ ա․ մոտ 2250–2050), Միջին թագավորություն (մ․ թ․ ա․ մոտ 2050–1700), Ե–ի երկրորդ կազմալուծում (մ․ թ․ ա․ մոտ 1700–1580), Նոր թագա–վորություն (մ․ թ․ ա․ մոտ 1580–1070), Ուշ (Լիբիա–Սայիսյան և Պարսից) ժա–մանակաշրջան (մ․ թ․ ա․ 1070–332), Տունա–հռոմեական ժամանակաշրջան (մ․ թ․ ա․ 332 – մ․ թ․ 395)։ վաղ թագավոր ու թյ ու նն ընդգրկում է առաջին երկու դինաստիա–ների կառավարման ժամանակաշրջանը։ Այև երբեմն կոչում են Թինիթյան ժամա–նակաշրջան (Թինիթ նաևանգի անու–նով, որտեղից սերել էՄենես փարավոնը)։ Այս ժամանակաշրջանում համապետական հսկողություն է սահմանվել հասարակա–կան աշխատանքների վրա, ընդլայնվել և կատարելագործվել է ոռոգման ցանցը, զարգացել են անասնապահությունը, երկ–րագործությունը, այգեգործությունը, ար–հեստները, փոխանակային առևտուրը։ Ձևավորվել է պետ․ արքունիքը, այն սպա–սարկող գրագիր աստիճանավորների են– թախավը։ Պետականորեն հաստատվել են նաևանգները (նոմեր) և նահանգապետ– ները (նոմարքոսներ)։ Փարավոնները պարբերաբար կողոպտչական արշավանք–ներ են ձեռնարկել հարևան երկրների դեմ։ Տին թագավոր ու թյ ու նն ընդ–գրկում է III–VI դինաստիաների կա–ռավարման ժամանակաշրջանը։ III դի–նաստիայի հիմնադիրը համարվում է Ջոսեր փարավոնը, որը Ե–ի մայրաքա– ղաքը դարձրեց Մեմփիսը (վևրին և Ստո–րին Ե–ների միջև)։ Տին թագավորության ժամանակ ավելի են կենտրոնացել երկիրն ու պետ․ իշխանությունը։ Ստեղծվել է արքունի մշտական բանակ։ Աստվածաց–վել է փարավոնը, որին անվանել են Բա–րի աստված, Ռա աստծո (Արևի) որդի։ Փարավոնի անսահմանափակ իշխանու–թյունը ծառայել է տիրող խավերի՝ ստրկատեր ավագանու և քրմության շա–հերին։ Երկրի մշակովի հողերն անվանա–պես համարվել են փարավոնի անձնական սեփականություն, դրանք նա բաժանել է ստրկատեր ավագանուն և իր գերդաստա–նի մարդկանց։ Տանքերը պաւոկանել են փարավոնին։ Բնակչությունից գանձվող ևարկերը ևաճախ ծախսվել են ոչ թե պետ․, այլ փարավոնի անձնական կարիքների վրա։ Դժվար էր նաև սահմանագիծ դնել հասարակական պարտադիր աշխատան–քի, որից կախված էր երկրի բարեկեցու–թյունը (ջրանցք բացելը, ամբարտակ կա–ռուցելը), և այն պարտույթների միջև, որոնց կատարումից օգտվում էր միայն փարավոնն ինքը (պալատների և հատկա–պես թագավորական դամբարանների կա–ռուցումը)։ Ըստ Տերոդոտոսի, Քեոփս փարավոնի բուրգը կառուցվել է 30 տա–րում, աշխատանքներին մասնակցել է 100 հզ․ մարդ։ Այդ ամենը, ի վերջո, համ–ընդհանուր դժգոևություն է առաջացրեյ