Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ե–ում, աշխուժացել են նոմերի անջատա–կան ձգտումները, թուլացել է կենտրոնա–կան իշխանությունը։ VI դինաստիայի փարավոնները վարել են զիջողական քա–ղաքականություն․ մի շարք քաղաքներ ազատվել են հարկերից ու պարտույթնե–րից, փարավոնի նվիրաբերումներով բա–վականաչափ ևարստացել են քրմական տաճարները։ Ե–ի առաջին կազմալուծու– մ ը սկսվել է մ․ թ․ ա․ XXIII դարից, երբ երկիրը տրոհվել է մի քանի թշնամական պետությունների։ VIII դինաստիան, որի գահանիստն էր Մեմփիսը, չի կարողացել գլխավորել երկրի վերամիավորման հա–մար պայքարը։ Այնուհետև հզորացել են հս–ում՝ Տերակլեպոլիս (IX ն X դինաս–տիաներ), հվ–ում՝ Թեբայիս կամ Թեբե (XI դինաստիա) քաղաքները։ Միջին թագավոր ու թյ ու նն ընդգրկում է XI–XIII դիևաստիաները։ Մ․ թ․ ա․ մոտ 2050-ին XI դինաստիա–յի փարավոն Մենտուհոտեպ I Ե․ վերա–միավորել է Թեբեի գերիշխանության ներ–քո։ Վերականգնվել է ոռոգման համա–կարգը, ընդարձակվել են մշակովի դաշ–տերը, զարգացել արհեստները, կատա–րելագործվել արտադրական միջոցները, աշխուժացել է ներքին ն արտաքին առև–տուրը։ Արժեքի հիմնական չափին՝ հա–ցահատիկին, փոխարինել է ոսկին։ Ար–տադրողական ուժերի զարգացումը հան–գեցրել է ևասարակական նոր շերտավո–րումների․ գոյացել են կրտսևր ու միջին նաջեսևերի խավերը՝ ինքնուրույն տըն– տեսություն վարող հողատերերն ու ար–հեստավորները։ Միջին թագավորության փարավոնները պևտ․ գործերում ներ–գրավել են նաջեսևերին և վայելել նրանց աջակցությունը։ Միջին թագավորությունն առավելապես հզորացել է XII դինաստիա–յի օրոք (մ․ թ․ ա․ մոտ 2000–1888), որի հիմնադիրն է Ամենհոտեպ կամ Ամենեմ– հետ I փարավոնը։ Ե–ի երկրորդ կազմալուծու– մ ը ն սկսվել է XIII դինաստիայի փարա–վոնների օրոք (մ․ թ․ ա․ XVIII դ․ կես), երբ կրկին սրվել են ընդհանուր դժգոհու– թյունևերն ու ապստամբական շարժում–ները։ Մ․ թ․ ա․ մոտ 1700-ին, օգտվելով Ե–ի ներքին թուլությունից, հ յ ու կ ս ո ս– ն և ր ի ցեղերը գրավել են այն։ Զանգ–վածաբար հաստատվելով Նեղոսի դել–տայի հս–արլ․ մասում՝ հյուկսոսները Ե–ում հիմնել են XV–XVI դինաստիանե–րը՝ Ավարիս մայրաքաղաքով։ Նրանք տիրել են շուրջ 110 տարի։ Թեբեում իրենց վասալական գոյությունը պահպանած եգիպտական XVII–XVIII դինաստիանե–րի փարավոնները, հյուկսոսների դեմ կռվելով, ազատագրել են Ե․։ Յահմոս I (Ամասիս) փարավոնը մ․ թ․ ա․ մոտ 1580-ին գրավել է Ավարիս քաղաքը, Ե–ից արտաք–սել հյուկսոսներին։ Նոր թագավոր ու թյան (XVIII– XX դինաստիաներ) ժամանակաշրջանը բնութագրվում է Ե–ի տնտ․, քաղ․ ն մշակութային վերելքով։ Իշխող դասա–կարգի պահանջները (նոր շահույթներ, ստրուկներ) բավարարելու, նորանոր ար–շավանքներ ձեռնարկելու համար փարա–վոններն ընդարձակել ն վերակառուցել են բանակը, որը համալրվել է հիմնակա–նում իշխող դասերի ներկայացուցիչնե–րով։ Թութմոս I, Թութմոս III ն Ամենհո– տեպ II փարավոնները Ե–ին միացրել են Պաղեստինն ու Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը՝ մինչև Նեղոսի 4-րդ սա–հանքը։ Առևտրական և դիվանագիտա–կան աշխույժ հարաբերություններ են հաստատվել Միտանիի, Բաբևլոնի ն Խե– թակաև թագավորություևևերի ևետ։ Ե․ հզորությաև բարձրակետին է հասել Ամեն–հոտեպ III փարավոնի ժամանակ (մ․ թ․ ա․ 1455–24)։ Տզոր նոմարքոսներին և քըր– մությաևը թուլացնելու, կրոնական վերա–փոխումներ կատարելու նպատակով Ամենհոտեպ IV փարավոնը նեցուկ է դարձ–րել մանր ու միջին ևողատերերին։ Տին բազմաթիվ կուռքերի պաշտամունքները նա Փոխարինել է Թեբե մայրաքաղաքի հովանի, արնի միասնական աստծո՝ Աթո– նի պաշտամունքով։ Նա գահանիստը փո–խադրել է նորակերտ Ախևտաթոն (Աթոնի հորիզոն, այժմ՝ Թել–Էլ–Ամառնա քաղա–քատեղին)՝ ընդունելով էխնաթոն (Աթո– նին հաճո) մականունը։ Սակայն Ամեն–հոտեպ IV-ի վերափոխությունները համ–ընդհանուր ընդունելություն չեն գտել, և ևրա հաջորդը՝ Թութաևհամոևը, հարկա– դըրաբար վերակաևգնել է նոմարքոսների ու քրմության հին իրավունքները։ Սեթի I և Ռամզես II վարավոնները նոր արշա–վանքներ են ձեռնարկևլ հարևաև երկրնե–րի դեմ՝ փորձելով վերականգնել Ե–ի խարխլվող դիրքերը։ Սակայն մ․ թ․ ա․ 1312-ին Կադեշի ճակատամարտում պարտվելով խևթական զորքերից՝ Ռամ– զես II այնուհետև չափավորել է իր ռազմ, գործողություևևերը։ Խեթական իյաթու– շիլ III թագավորի հետ Ռամզես II-ի կըև– քած պայմաևագրով (մ․ թ․ ա․ 1296) Ե–իև մնացել են Պաղեստինը, Փյունիկեն և Տարավայիև Ասորիքը։ Ռամզես II-ի հա– ջորդևերը պաշտպանական պատերազմ–ներ են մղել լիբիացիների ն «ծովի ժողո– վուրդների» (այդ թվում՝ աքքայացիների) դեմ։ XX դինաստիայի վւարավոննևրի օրոք (մ․ թ․ ա․ XII–XI դդ․) Ե․ կորցրել է տիրապետությունն Ասորիքում և Քա–շում։ Մ․ թ․ ա․ XI դ․ փարավոնների իշ–խանությունն այնքան է թուլացել, որ Թե–բեի իշխանությունն անցել է քրմության ձեռքը։ Ու շ (Լ ի բ ի ա–Ս ա յ ի ս յ ա ն ն Պարսից) ժամանակաշրջա– ն ի սկզբում աշխուժանում են նոմար–քոսների անջատական միտումները։ Բա–նակում մեծանում է լիբիացի վարձկան զինվորների ազդեցությունը։ Մ․ թ․ ա․ X դ․ կեսին նրանց հրամանատար Շեշենո– կը գրավել է իշխանությունը և Բուբսատիս քաղաքում սկիզբ դրել Լիբիակաև (XXII) դիևաստիայիև։ Ե–ի միասևականությունը վերականգնելու այս փարավոնների փոր–ձերն ավարտվել են անհաջողությամբ։ Ե․ աստիճանաբար մասնատվել է, գրեթե բոլոր նոմարքոսները դարձել են անկախ արքայիկներ։ Տարածվել է պարտային ստրկությունը, հատկապես ազատ հա–մայնական գյուղացիների ստրկացումը։ Այդ երևույթը, ի վերջո, այնպիսի չափերի է հասել, որ Բոկխորիս փարավոնը (մ․ թ․ ա․ VIII դ․) հատուկ օրենքով արգելել է պարտքի դիմաց ազատ մարդկանց ստըր– կացումը։ Մ․ թ․ ա․ VIII–VII դդ․ անկախա– ցած Քուշի թագավորները հաճախ են ար–շավել Ե․՝ հավակնելով իշխել Նեղոսի հովտում։ Եթովպական Նապատա պետու–թյան (մայրաքաղաքի անունով, 4-րդ սա–հանքում) թագավոր Պիանխին մ․ թ․ ա․ մոտ 740-ին արշավելով Ե․՝ ծանր կորուստ–ներ է պատճառել նրա արքայիկներին։ Նրա հաջորդը՝ Շաբական, մ․ թ․ ա․ մոտ 720-ին նվաճել է Ե․ և Թեբեում հիմնել Եթովպական (XXV) դինաստիան։ Եթով–պական թագավորները գրել են եգիպ–տերեն, երկրպագել Ամոնին և եգիպտա–կան մյուս կուռքերին՝ ամեն կերպ ընդ–գծելով իրենց «տեղացի լինելը»։ Մ․ թ․ ա․ 671-ին Ե–ին տիրել է Ասորեստանը։ Մ․ թ․ ա․ VII դ․ վերելք է ապրել Սայիս քաղաքը (Նեղոսի դելտայի արմ․ մասում), որի կառավարիչ Պսամետիկոսը մ․ թ ա․ VII դ․ կեսին անկախացել է, ամրա՜ պնդել տիրապետությունը Ստորին Ե–ում, Թեբեից դուրս մղել եթովպացիներին և միավորել երկիրը՝ հիմնելով Սայիսյան (XXVI) դինաստիան։ Պսամետիկոս I և ևրա հաջորդները սերտ առևտրական հա–րաբերություններ են հաստատել հույնե–րի, փյունիկեցիների, հրեաների և այլ ժողովուրդների հետ։ Սայիսյան փարա–վոնների օրոք Նեղոսը ջրանցքով միաց–վել է Կարմիր ծովին, հիմնվել է հուն, գաղութ Նավրատիս քաղաքը։ Ե–ի նոր հզորացումը կանխել է Աքեմենյան Կամ– բյուսես թագավորը, որը մ․ թ․ ա․ 525-ին գրավել է Ե․ և միացրել Աքեմենյան պետու–թյանը։ Մ․ թ․ ա․ 404-ից Ե․ ժամանակավո–րապես անկախացել է, բայց մ․ թ․ ա․ 341-ից կրկին ենթարկվել է Աքեմենյաններին, իսկ մ․ թ․ ա․ 331-ից՝ Աչեքսանդր Մակեդո–նացուն։ Տ ու ն ա–հ ռոմեական ժամա–նակաշրջան ու մ Ե–ում տարածվել է հելլենիստական քաղաքակրթությունը։ Միջերկրականի ափին Ալեքսանդր Մա–կեդոնացու հիմնած Ալեքսանդրիա քա– ղաքը դարձել է հելլենիստական մշակույ–թի և առևտրի խոշոր կեևտրոև։ Պտղո– մեոսների օրոք (մ․ թ․ ա․ 305 – մ․ թ․ ա․ 30) Ե–ում ստեղծվել են արհեստների ու սանտրի նոր կենտրոններ, հուն, և եգիպ– տակաև մշակույթների միաձուլումից առա–ջացել է նոր և ավելի զարգացած մշակույթ։ Պտղոմեոսյան թագավորևերը փարավոն–ների օրինակով իրենց հռչակել են հողի գերագույն սեվւականատեր, ծանր հար–կեր ու պարտավորություններ դրել տեղի բնակչության վրա։ Մ․ թ․ ա․ III դ․ սկզբին Ե․ վերստին տիրել է արլ․ Միջերկրականի առափնյա երկրներին ու կղզիներին։ Սա–կայն մ․ թ․ ա․ II դ․ սկզբին Սելևկյանների և Մակեդոևիայի դեմ պատերազմևերում Ե․ կորցրել է ևվաճած երկրևերը։ Մ․ թ․ ա․ 30-ին Տռոմը նվաճել է թուլացած Ե․ և դարձրել կայսրությաև պրովիևցիա։ Տռոմ․ կայսրության բաժանումից (385) հետո Ե․ մնացել է Արևելյաև Տռոմեակաև կայս– րությաև (Բյուզանդիա) կազմում։ 619-ին Պարսից Ւ>ոսրով II թագավորը Ե․ նվաճել է թուլացած Բյուզանդիայից, 639–642-ին Ե․ նվաճել են արաբները։ (Ե–ի հետագա պատմությունը տես Եգիպտոսի, Արաբա–կան Հանրապետություն հոդվածում)։