Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հին Եգիպտոսի մշակույթը Լուսավորությունը։ Հին թագավորու–թյան շրջանում փարավոնի արքունիքում հիմնվել են դպրոցներ, որտեղ սովորել են ապագա գրիչները։ Ավևլի ուշ երնան են եկել տաճարներին, իսկ նոր թագավո–րության շրջանում՝ խոշոր պետ․ հիմնարկ–ներին կից դպրոցներ։ Դպրոցներում սո–վորել ևն 5–16 տարեկան տղաները։ Աշակերտները 12 տարեկանից գրագրի աշխատանք են կատարել գրասենյակնե–րում։ Դասերը սկսվել են վաղ առավոտից, տնել մինչև ուշ երեկո։ Դպրոցներում եղել է խիստ կարգապահություն, կիրառ–վել են մարմնական պատիժներ։ Տիմնա– կան առարկաներն են եղել ընթերցանու–թյունը, գրությունը ն համրանքը։ Գրա–գիտության ուսուցումը հիերոգլիֆները սերտելն Էր, բնագիրը արտասանելը (սո–վորաբար խմբով երգելովյ և գրավոր վար–ժությունները։ Գրում էին եղեգնյա բա–րակ փայտիկով, սն ներկով, կարմրով սկսել են նոր պարբերությունը։ Սկզբում գրում էին խեցաբեկորների, կրաքարի կտորների վրա։ Գրելուն վարժվևլուց հե–տո թույլատրում էին գրել երկար, նեղ (16 սմ) պապիրուսի վրա։ Մեծ ուշադրու–թյուն էր դարձվում համրելուն։ Գտնվել են դպրոցական «տետրեր»՝ գործնական բնույթի խնդիրների լուծումով։ «Տետրե–րում» գրանցվում էին խնդրի լուծումն ու պատասխանը։ Ուս․ առարկանևրից բացի դպրոցներում սովորեցնում էին մարմնա–մարզական վարժություններ, լող, կիրթ շարժուձև։ Տաճարներին կից դպրոցնե–րում, ընդհանուր առարկաներից բացի, ուսուցանում էին կրոն, ինչպես ևան աստ–ղագիտություն ու բժշկություն։ Բարձր դասի երեխաները սովորում էին զինվո–րական դպրոցներում և դառնում զորա–պետներ։ Տեխնիկան U գիտությունը։ Մարդու գիտակցական գործունեության առավել վաղ ևետքերը, որ հայտնաբերվել են Նէդոսի հովտում, պալեոլիթյան կայծքա–րե ու դաշտաքարե հատիչևերև եև։ Նեո–լիթի դարաշրջանում (մ․ թ․ ա․ V հազա–րամյակ) հայտնվում են ավելի մասնագի–տացված, հղկված գործիքներ, մ․ թ․ ա․ IV հազարամյակից օգտագործվում է օբսի^ դիանը։ Որսորդությունից անասնապա– ևության, ապա հողագործության անց–նելով, օգտագործվում ևն առաջին գյու– ղատևտ․ գործիքները՝ բրիչներ, ման–գաղներ նն, որոնք պատրաստվում Էին քարից, փայտից, ոսկրից։ Երևան են գալիս ձնով ավելի բարդ, բայց դեռևս ձեռքով ծեփված ամաններ։ IV հազարամ–յակից սկսվում է պղնձի մշակումը։ Տայտ– նըվում է բրուտագործական բոլորակը, զարգանում են խեցեգործությունն ու ջուլ–հակությունը, արտադրվում է հախճա–պակի, իսկ III հազարամյակից՝ նաև ապա–կի։ Ամենուրեք տարածվում է պղինձը։ II հազարամյակից կիրառվում է բրոնզը։ Ե–ում հայտնաբերված առաջին երկաթե իրերը պատկանում են մ․ թ․ ա․ II հազար–ամյակի կեսերին։ Եգիպտացիների պատ–րաստած ոսկև և արծաթե իրերը արվես–տի իսկական գլուխ՜գործոցներ են։ Քանի որ Եգիպտոսում հողագործու–թյունը հնարավոր էր միայն արհեստա– կան ոռոգման դեպքում, ապա դեռևս մինչդինաստիական շրջանում սկսում են կառուցել ջրանցքներ և ամբարտակներ։ Երկրի հաղորդակցության հիմնական ուղիներն անցնում էին Նեղոսով։ Տարբեր ձևևրի ու ևշաևակությաև մեծ մակույկևեր կառուցվել են դեռևս մինչդինաստիական շրջանում։ Այլ երկրների հետ հաղորդակց–վելու համար օգտագործել են ծովային նավեր, որոնց չափերը ժամանակի ըն–թացքում մեծացվել են։ Ցամաքով բեռ–ները փոխադրվևլ են գրաստներով ու ձեռնասաևնակներով։ Անվավոր տրանս–պորտը գործածության մեջ մտավ միայն մ․ թ․ ա․ XVIII դ․։ Հին Ե–ի ամբողջ պատմության ընթաց–քում շինանյութ ծառայել են կավն ու եղե–գը։ Փարավոնների պալատների և ամրոց–ների կառուցման համար օգտագործվել է հում աղյուս։ Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգե–րը։ Քարի մշակման գործում եգիպտացի–ները ապշեցուցիչ կատարելության են հա–սել։ Քարաբեկորները ժայռերից պոկել են փայտե սևպերով։ Սալերի հղկումն ու ամենայն ճշտությամբ չափաբերումը կատարվել է ավագով և պղնձե շաղափնե–րով։ Ծանրության բարձրացման համար կիրառվել են լծակևեր, կռունկներ։ Որ–պես քարշիչ ուժ ծառայել են մարդիկ, մասամբ՝ եզները։ Ոռոգման շիևարարության և հարկե–րը հաշվարկելու ու հողը բաժանելու բարդ համակարգ ունեցող պետ․ կառա–վարման պահանջներով էր պայմանավոր–ված մաթեմատիկայի և աստղագիտության զարգացումը, որոնք լոկ Էմպիրիկ, կի–րառական բնույթ ունեին և երբեք չբարձ–րացան տևսական ընդհանրացումնևրի մակարդակին, ինչպես, օրինակ, Տունաս– տանում։ Նեղոսի ամենամյա վարարում–ները, որոնց սկիզբը համընկնում Էր Սիրիուս աստղի ծագմանը, ստիպեցին հևտևել երկնային մարմինների շարժմա–նը։ Դա հանգեցրեց աստղագիտության սաղմնավորմանը և օրացույցի ստեղծմա–նը (հնարավոր է դեռնս մ․ թ․ ա․ IV հա–զարամյակում)։ Եգիպտացիները տարին բաժանում էին երեք եղանակի (վարա–րում, հունձ, երաշտ) և 12 ամսի՝ 30-ական օրով։ Ամիսը լրանալուց հետո գումարում Էին ևս 5 օր, առանց ժամերն ու րոպեները հաշվելու, որի հետևանքով աստղային ն օրացուցային տարիների տարբերու–թյունը 4 տարում կազմում էր մեկ օր։ Քրմերը և գրագիրևերը, օգտագործելով հարյուրամյակների ընթացքում կուտակ–ված հարուստ փորձն ու գիտելիքները, շատ հասարակ գործիքներով ([ուղղալար, քանոն նն) որոշում էին մոլորակների և աստղերի դիրքը՝ վերջիններս խմբավո–րելով համաստեղությունների մեջ։ ժա–մանակը չափելու համար օգտագործում Էին արեգակնային և ջրային ժամացույց–ներ։ Կազմում էին պարզունակ, սխեմատիկ քարտեզներ և քաղաքների հատակագծեր։ Պահպանված մաթ․ պապիրուսներն ապացուցում են, որ եգիպտացիներն առա–ջինն են օգտագործել ոչ միայն հաշվարկ–ման տասական համակարգը, այլև կո–տորակները (բայց այնպիսիք, որոնց հա– մարիչը 1 Է)։ Տայտնի էին թվաբանական ն երկրաչափական պրոգրեսիաները։ Դեռևս Միջին թագավորության շրջանում առաջանում են հանրահաշվական տար–րական պատկերացումներ, լուծվում են երկու անհայտով հավասարումներ։ Խորն են եղել եգիպտացիների գիտելիքները նան հարթաչափության, ևատկապես տա–րածաչափության բնագավառում, հաշվում Էին ուղղանկյան, եռանկյան, շրջանի մա–կերեսները (л=3,16 դեպքում, այսինքն՝ սխալը 0,02 Է), բուրգի և հատած բուրգի մակերեսև ու ծավալը։ Մեռածևերին զմռսելը, որը կապված է դիահերձման հետ, նպաստել է կազմա–խոսությանը ծանոթանալուն և վիրաբու–ժական փորձի կուտակմանը։ Ուսումնա–սիրվել է սրտի գործունեությունը, հայտ–նագործվել է արյան շրջանառության օրեն–քը, որոշ պատկերացում է եղել ուղեղի գործունեության մասին։ Տին թագավորու–թյան ժամանակաշրջանից նկատվում է հիվանդություններ և մարմնի վնասված մասեր բուժող բժիշկների մասնագիտա–ցում։ Նրանք շաղափել են գանգոսկրը, պլոմբել ատամները, դրել վիրաբուժա–կան բեկակալ։ Ե․ իրավամբ համարվում է քիմիայի բնօրրանը։ Քիմիա անունը, հավանա–բար, ծագել է եգիպտերեն «քամ» կամ «քեմի» (սն) բառից։ Եգիպտացիները հմուտ մետաղագործ են եղել, ոսկին և մյուս ազնիվ մետաղները մշակելու, հալ–ման վառարաններում հանքաքարից մե–տաղը վերականգնելու, համաձուլվածք (բրոնզ, արույր ևն) պատրաստելու նրանց մշակած տեխնոլոգիան հետագայում, ան–նշան փոփոխությամբ, կիրառվել է այլ երկրներում։ Ապակեգործության զար–գացմանը նպաստել է սոդայի հանքերի գոյությունը։ Ապակե գեղարվեստական իրերի պատրաստման կենտրոնը եղել է Թեբեն (այժմ՝ Լուքսոր)։ Ե–ում զարգացած է ևղել նաև դեղագոր–ծությունն։ Դեղորայք պատրաստելու հա–մար, բույսերից բացի, օգտագործել են ծծումբ, սնդիկ, պղնձարջասպ, պաղլեղ–ներ նն։ Գիտությամբ զբաղվելը Ե–ում համարվել է սուրբ գործ և եղել արտոնյալ դասի մենաշնորհը։ Եգիպտական գիտու–թյունը մեծ նվաճումների հասավ մ․ թ․ I դ․։ Այդ շրջանում սկսվեց գիտության մասնատումն առանձին, իևքնուրույն բնագավառների՝ աստղագիտություն, մա–թեմատիկա, ստատիկա ևն։ Ալեքսանդ– րիան, իր հայտնի մուսեյոնով, դարձավ եգիպտա–հելլևնական մշակույթի կենտ–րոն (տես Աւեքսանդրխայխ Աուսեյոն)։ Այս դարաշրջանի խոշորագույն գիտնա–կաններն էին Էվկլիդեսը, Դիոֆանտոսը, աստղագետ Պտղոմեոսը և այլք։ Դիցաբանությունը և կրոնը։ Եգիպտա–կան առասպելների մեջ կենտրոնական տեղ են գրավել հետևյալ հիմնական ցիկ–լերը՝ աշխարևի ստեղծումը, մեղքերի հա–մար մարդկանց պատժելը, արևի աստված Ռայի պայքարը Ապոպ օձի կերպարով հանդես եկող խավարի ուժերի դեմ, Օսիրիսի մահն ու հարությունը ևն։ Հին եգիպտացիևերի կրոնը սկզբնա–վորվել է նախնադարյան տոհմական հա–մայնքներում և անցել զարգացման եր–կարատև ուղի՝ վերածվելով արլ․ բռնա–