աավորնհբի կյանքը պատկերող կտավ–ներ), Ահմեդ Սաբրին (ռեալիստական դիմանկարներ)։ 1952-ի հեղափոխությու–նը, 50–60-ական թթ․ վերափոխություն–ները նպաստեցին պլակատի, ծաղրա–նկարչության, հաստոցային գրաֆիկայի զարգացմանը։ Ձնավորվել է գեղանկար–չության Ալեքսանդրիայի ինքնուրույն դպրոցը (Սեյֆ Ուանլի, Էդհեմ Ուանլի ն ուրիշներ)։ Ստեղծագործական վերելք է ապրել քանդակագործ Գամալ աս–Սա– գինին («Ազատություն», 1956)։ Առաջին պլան է մղվել ազատության և աևկախու– թյաև թեման։ Արվեստի ազգայիև ավանդ–ները ն ժամանակակից եվրոպական ուղ–ղությունները ելակևտ եև հանդիսացևլ Մուհամմեդ Օվեյսի, Ինժե Էֆլատունի, Սաիդ Աբդել Ռասսուլի, Իսմսփլ Թահաի, քանդակագործներ Ահմեդ Օսմանի, Գիա աս–Սակաֆի ն ուրիշների համար։ Երի–տասարդ նկարիչների որոշ ներկայացու–ցիչներ դիմում են աբստրակցիոնիզմի ն այլ մոդեռնիստական ուղղությունների ար–տահայտչամիջոցներին։ Շարունակում ևն զարգանալ կիրառական արվեստի ավան–դական տեսակները։ XV․ Երաժշտությունը ժամանակակից եգիպտական երաժըշ– տությունը Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդևերի երաժշտակաև մշակույթի փոխազդեցության արդյուևք է։ Արաբևերի ևվաճումից հետո տարածվել եև մեղեդի– ևեր, որոևցում օգտագործվում եև հնչյուն–ների քառորդ–տոն հարաբերություններ, հատկապես՝ մակամները (վոկալ–գործի– քային սյուիտներ)։ Միջնադարի նշանա–վոր տեսաբաններից և կատարողներից էին Իբն ալ–Տայթանը (XI դ․), Իբն Սանա ալ–Մուլքը (XIV դ․), ալ–Մահրազին (XV դ․) ն ուրիշներ։ XVI դարից օտարերկրյա երկարատն տիրապետության պատճառով դադարել է երաժշտության զարգացումը։ XVIII դ․ վերջին ն XIX դ․ սկզբին եվրոպա–կան երաժշտության ազդեցությամբ կազ–մակերպվել են երաժշտ․ դպրոցներ, զին–վորական նվագախմբեր։ 1869-ին Կահի– րեում բացվել է Օպերայի թատրոնը (գոր–ծում էր օտարերկրյա խմբերի ուժերով)։ 1920-ական թթ․ ճանաչում են գտել եգիպ–տական նոր երաժշտության հիմնադիր Սեյիդ Դերվիշի ստեղծագործությունները։ 1927-ին հիմնադրվել է երաժշտ․ ընկերու–թյուն, 1929-ին բացվել է Արաբական երաժշտ․ ինստ․, 1935-ին՝ Երաժշտ․ իգա–կան ինստ․։ 1952-ի հեղափոխությունից ևետո ազգային մշակույթի զարգացման պայմաններ են ստեղծվել։ ՍՍՏՄ ն մյուս սոցիալիստական երկրների արվես–տի վարպետների օգնությամբ պատ–րաստվել են ազգային կադրեր։ Նշանա–վոր կոմպոզիտորներից են Աբդ ալ–Վահ– հաբը, Ֆարիդ ալ–Ատրաշը, Աևմեդ Սաադ– ադ–դինը, Աբու Բաքր Տայրաթը, Աբդ ալ–Տաքիմ Տաֆիզը, Տասան Ռաշիդը և ուրիշներ։ Կահիրեում գործում են Երա– ժըշտական բարձրագույն կոմիտե, Պրո–ֆեսիոնալ երաժիշտների միություն (հիմն․ 1955), ժող․ արվեստի անսամբլ (հիմն․ 1962), Պարի պետ․ անսամբլ, Ազ–գագրական պարի անսամբլ, Երաժշտ․ ակադեմիա (կոնսերվատորիա, հիմն․ 1959), Բալետի բարձրագույն ինստ․ (հիմն․ 31, ձՍձ III ^ատոր 1966), երաժշտ․ և պարարվեստի դպրոց– ևեր, Երաժշտ․ բարձրագույն դպրոց (ազ–գայիև երաժշտ․ ուսումնասիրմաև կեևտ– րոնը)։ XVI* Թատրոնը 1870-ական թթ․ Կահիրեի Օպերայի շենքը տրամադրվել է նաև հյուրախաղերի եկած դրամատիկ դերասաններին։ Այդ տարիներին էլ սկզբնավորվել է պրոֆե–սիոնալ թատրոնը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբիև պրոֆեսիոնալ թատերախմբերը ղեկավարել են Ցակուբ Սաննուն, Սելիմ Նաքաշը, Սուլեյման ալ–Կարդահին, Իս– կանդեր Ֆարահը, Ադիբ Իսհակը, Մու– ևամևդ Օսման Դալալը, որոնք միաժամա–նակ դրամատուրգ Էին, ռեժիսոր, դերա–սան և խմբի տեր։ 1912-ին Ֆրանսիայում թատերական կրթություն ստացած ժորժ Աբյադը կազմել է թատերախումբ ն ներ–կայացրել «Օթելլո»-ն։ Մտեղծվել են նոր թատերախմբեր Ալի Կասսարի, Ազիզ Իդի, Նագիբ ար–Ռիհանի և ուրիշևերի ղեկավարությամբ։ Բեմադրվել են ազգա–յին ինքնագիտակցությունը արթնացնող պատմական դրամաներ։ 1919–21-ի ազ– գային–ազատագրական շարժումը նպաս–տել է թատրոնի հետագա զարգացմանը։ Թաուֆիկ ալ–Տաքիմի «Անկոչ հյուրը» պիեսը (1918) ուղղված էր անգլ․ գաղութա–րարների դեմ։ 1919-ին նա ստեղծել Է 1960-ական թթ․ արդեն հանրաճանաչ խումբը։ 1920-ին հիմնադրվել է Սաիդ Դերվիշի և Մուևիր Մահդիի երաժշտա– դրամատիկակաև թատրոևը, իսկ 1924-ին՝ «Ռամսես» դրամատիկ թատրոնը։ 1930- ական թթ․ կազմակերպվել է Արաբական թատերարվեստի զարգացման բարձրա–գույն կոմիտեն, 1935-ին՝ առաջին պետ․ Ազգային թատերախումբը, 1944-ին՝ թատ–րոնի արաբական ինստիտուտը։ 1952-ի հեղափոխությունից հետո կազ–մավորվել է ազգային դրամատուրգիան, ստեղծվել են թատերախմբերի ցանց (պետ․ և մասնավոր), մշտական թատրոններ։ 1958-ից Կահիրեում գործում է տիկնի–կային թատրոն, 1961-ին կառուցվել է արդի տեխնիկայով օժտված «Ալ–Գում– հուրիա» թատրոնը։ Կարնոր թատերա–կան կոլեկտիվներ են՝ «Ազգային թատ– րոն»-ը, «Տամաշխարհային»-ը, «Մաս– րահալ–Գեյբ»-ը, «Թաուֆիկ ալ–Տաքիմ»-ը, «Կոմեդիաներ»-ը։ Նշանավոր գոր–ծիչներից են՝ Ահմեդ Ալյամը, Տուսեյն Ռիադը, Աբբաս Ֆարիսը, Ֆուադ Շաֆիկը, Ամինա Ռիզկը, Ալվիա Գամիլը, Նելլի Գալֆայանը և ուրիշևեր։ Թատերական 2-րդ կենտրոնը Ալեքսանդրիան Է։ Թատ–րոններ կան նան Դամանհուրում, Տան– տայում, Պորտ–Սաիդում ն այլուր։ Կա– հիրեում գործում է թատերական արվես–տի ինստ․ (ստեղծվել է 1952-ին՝ Թատրոնի արաբական ինստ–ի հիման վրա)։ 1970-ից գործում է Ազգային կրկեսը։ XVII․ կինոն 1925-ին Կահիրեում կառուցվել է առա–ջին՝ «Միսր» կինոստուդիան, այնուհետև գործել եև ևաև «Ալ–Ահրամ», «Նասիբյաև» և այլ կիևոստուդիաևեր։ 1930-ական թթ․ թողարկվել եև երաժշտ․ ֆիլմեր։ 1940- ական թթ․ ռեժիսորներ Աևմեդ Բադրխա– նը, Սալահ Աբու Սեյֆը, Տուսեյն Սիդ– կին և ուրիշևեր ստեղծել են հայրենա– սիրական կինոնկարներ՝ Էկրանավորե–լով գրական երկեր, ազգային լեգենդներ։ 1950-ական թվականներից նկարահանվել են սոցիալական և մշակութային վերափո–խումներին նվիրված ֆիլմեր՝ «Պայքար հովտում» (1954), «Զամիլիա» (1959), «Մեր հայրերի հողը» (1968), «Նեղոսի մարդիկ» (1970, բոլորն Էլ՝ ռեժ․ Յուսեֆ Շահին, վերջինը՝ ՍՍՏՄ–ի հետ համատեղ), «Մումիա» (1971, ռեժ․ Ազիզ Ֆահմի), «Ստախոսը» (1975, ռեժ․ Սալահ Աբու Սեյֆ) նն։ Միաժամանակ թողարկվում են ավանդույթ դարձած ժանրերով կինո–նկարներ՝ մելոդրամներ, կատակերգու–թյուններ, զվարճալի երաժշտ․ ժապավեն–ներ։ Կինոյում նկարահանվում են դերա–սաններ Մուհամեդ Աբդել Ուաևաբը, Ամադ Տամդին, Ֆարիդ Շաուքին, դերա–սանուհիներ՝ Ֆաթեն Տամաման, Շա– դիան, Մադիհա Ցուսրին, հայուհի Նելլի Գալֆայանը (գլխավոր դերերով հանդես է եկել «Դրախտի թռչնակներ», 1955, «Աղ–ջիկների մենաստանը», 1968, «Ազնիվ խոսք», 1972, «Երիտասարդությունը փո–թորկի մեջ», 1974, «Իմ չքնաղ լեդին» 1975) և ուրիշևեր։ XVIII․ Տայերը Եգիպտոսում Եգիպտահայ գաղութի վերաբերյալ հնա– գույն տեղեկությունները վերաբերում են մ․ թ․ ա․ IV դ․։ Բյուզանդիայի կայսր Տուս– տինիանոս I-ի (VI դ․) հայ զորավարներից Նևրսես Բասեևցին, Ներսես Կամսարա– կանը, Տովհաննես և Արաավաև Արշակու– նիները, ինչպես և «պարսից հպատակ հայերից» կազմված մի գունդ ծառայել են Տս․ Աֆրիկայում և Ե–ում։ V–VI դդ․, երբ Ալեքսաևդրիաև դառևում է քրիաոո– ևեակաև կենտրոն, հայ երիտասարդները մեկնում էին այնտեղ ուսումնառության։ Արաբ, տիրապետության սկզբնական շըր– ջանում (640–969) ծագումով հայ մի շարք գործիչներ՝ Վարդան ալ–Ռումին, Տասան ալ–Արմանին ն ուրիշներ, պետ․ և զինվորական բարձր պաշտոններ Էին վարում Ե–ում։ Ֆաթիմյանների օրոք (969–1171) քրիստոնյաների նկատմամբ ցուցաբերվող հանդուրժողականության շնորհիվ հայերի հոսք է սկսվում Ե․։ X դ․, ըստ Մատթեոս Ռւռհայեցու, «բազումք ժողովեցան յԵգիպտոս, իբրեւ երեսուն հազար», ն հայ գաղութը սկսում է բարգա–վաճել։ XI–XII դդ․ հայերը ակնառու դեր Էին կատարում Ե–ի պետ․, ռազմ․, քաղ․, տնտ․ և մշակութայիև կյանքում։ Տայտ–նի են հայազգի վեզիրներ Բադր ալ–Զա– մալին (1074–94), Ալ–Աֆդալը (1094- 1121), Ալի Ահմադը (1130–31), Բեհրամ ալ–Արմանին (Վահրամ Պահլավունին, 1135–37), Թալայ բին Ռուզզիքը (1154– 1161) և ուրիշևեր։ XIII –XIV դդ․ մամլուք– ները, պատերազմելով Կիլիկիայի հայկ․ պետության դեմ, Ե․ են գերեվարել հա–զարավոր հայերի, որոնց օգտագործել են հիմնականում գյուղատնտեսության մեջ։ Օսմանյան ռազմա–ֆեոդալական բռնա–կալության ներքո եգիպտահայ գաղութը թուլանում Է։ Ըստ Սիմեոն Լեհացու, 1615-ին Կահիրեում կար 200 տուն հայ։ Եգիպտահայ գաղութը վերստին աշխու–ժանում է XVIII դ․, երբ միջազգային առն–տրական հարաբերություններում բարձ–րանում է եգիպտական քաղաքների նշա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/481
Արտաքին տեսք