կհբը, երկրում սաեղծված քաղաքական իրավիճակը և ապա այդ հենքի վրա շա–րադրում պատմական իրադարձություն–ները՝ շեշտելով ոչ միայն կրոնական, այլև հասարակական–քաղաքական հանգա–մանքները։ Պատմիչը ազատագրական շարժմանը տալիս է համաժողովրդական դյուրըմբռնելի բացատրություն՝ պայքար հայրենիքի, եկևղեցու պահպանման հա–մար։ Եվ քանի որ ուժևրն անհավասար էին, հայերի մղած պայքարն ունենալու էր նահատակության բնույթ, բայց «հաս–կացված մահն անմահություն է»։ Պատ–միչը բացահայտում է պատերազմի համա–ժողովրդական բնույթը, Վարդան Մամի– կոնյանի ն կողմնակիցների հայրենասի– րական–հերոսական դիմագիծը, պատմում շարժումից Վասակ Սյունու հեռանալու ծանր հետեանքների մասին։ Ե․ ունի իր ուրույն պատմելաոճը, ուր փաստական–գիտականը զուգակցվում է գեղարվեստական հնարների հետ։ Ե–ի երկի հիման վրա ստեղծվել են գեղարվես–տական երկեր, որոնցից նշանավոր է Դ․ Դեմիրճյանի «Վարդանանք» պատ–մավեպը։ Ե․ հեղինակել է ևաև Աստվածաշնչի որոշ գրքերի մեկնություններ, որոնցից կարնորագույնը «Ծննդոց գրքին» նվիր–ված «Արարածոց մեկնությունն» է (պահ–պանվել են հատվածներ), ինչպես նաև դավանաբանական գրվածքներ («Բան խրատու յաղագս միանձանց», «Ի չար– չարանս Քրիստոսի» ևն)։ Ե–ի սոցիալական իմաստ ա– սիրության հիմքում ընկած է երե–վույթների վերլուծության կառուցվածքա–յին մեթոդը։ Նրա կարծիքով յուրաքան–չյուր օբյեկտ տարբեր, նույնիսկ իրարա–մերժ բաղադրամասերի ու հատկություն–ների ամբողջություն է։ Տամակարգի, կա–ռուցվածքի գոյությունը պայմանավորված է բաղադրամասերի համաչափությամբ ու միասնությամբ․ «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնունդը»։ Միաբանության ըմ–բռնումը դարձնելով ազատագրական պայ–քարի գաղափարախոսության հիմնական դրույթներից մեկը՝ Ե․ գտնում է․ թե «․․․ ամեն մի տուն և թագավորություն, որ բաժանվում է ինքն իր մեջ, հաստա–տուն մնալ չի կարող»։ Ե․ հաստատում է, որ ինչպես մարդկա–յին մարմինը տարբերակված է ֆունկ–ցիոնալ օրգանների, այնպես և հասարա–կությունը բաժանված է ֆունկցիոնալ խըմ– բերի։ Սակայն նա նաև նկատում է հասա–րակության շերտավորվածությունը, ան–տագոնիզմը։ Չարիքը, դժբախտությունը, ըստ նրա, ունեն ոչ միայն ֆիզիկական, այլն սոցիալական ակունքներ։ Դրանք հարկահավաքների, օտար բռնակալների, ներքին կեղեքիչնևրի գործունեության ար–դյունք են։ Աղքատությունը, ըստ Ե–ի, ոչ միայն մարդու անհատական ունա–կությունների բացակայության արդյունք է, այլն իշխողների հարուցած զրկանքների ու նրանց անբարյացակամության։ Սոցիա–լական այսպիսի երևույթները (դժվարու–թյունները) Ե․ անապատական շարժման պատճառ է համարում և մարդկանց ևամար ցանկալի դարձնում վերադարձը վաղ քրիս– տոնեական համայնքային կյանքին։ Տա– մաշխարհային քրիստոնեական գրակա–նության մեջ Ե․ առաջիններից էր, որ մշա– կեց երկրային ու երկնային իշխանության (պետության) մասին ուսմունքը։ Երկնա–յինը կոնվենցիոնալ բնույթ ունի, խարըսխ– ված է մարդկայինի վրա, նրա օրենքները միջնորդավորված են, հարաբերական, փոփոխման ենթակա։ Նրա իրավասու–թյան տակ են աշխարհիկ, նյութական և տնտեսական երեույթների ղեկավարումը, մարդու մարմինը, բայց ոչ հոգին։ Երկնա–յինի հիմքերը երկնայինի մեջ են, բացար–ձակ են, արարչագործությունից սերած։ Նրա օրենքներն անմիջապես բխում են գևրագույնից, անփոփոխ են և ղեկավա–րում են եկեղեցական, հոգևոր–իմացական բնույթի երևույթները։ Իշխանության եր– կատվածությունից բխում է օրենքների երկ–վությունը՝ հոգու և մարմնի օրենքները։ Օրենքների երկվությունը հիմք է դատա–վարության երկտեսակության (մարդ–կային, աստվածային) համար։ Դատավա–րությունը Ե․ կապում է օրևնսդրության, դաստիարակության, վարձահատուցման, ազատ կամքի և մարդու պրակտիկ գոր–ծունեության արժեքավորման ևետ։ Օրի–նազանցության պատժելիությունը նա կա–պում է հանցանքի բնույթի, կատարման գիտակցականության, գործադրի անհա–տական յուրահատկությունների հետ։ Երկ․ Գիրք պատմութեան սրբոց Վարդա–նանց զորավարացն հայոց, ԿՊ, 1764։ Վասն Վարդանայ և հայոց պատերազմին, ի լոյս ածեալ բաղդատ․ ձեոագրաց աշխ in․ Ե․ Տեր– Մինսայան, Ե․, 1957։ Վարդանի և Տայոց պա–տերազմի մասին, Ե․, 1971։ Գրկ․ Սոփերբ հայկականք, ԺԱ, Վնտ․, 1854։ Տ և ր–Պ ո ղ ո ս յ ա ն Գ․, Նկատողություն–ներ Եղիշեի Պատմության վերաբերյալ, «ՏԱ», 1906։ Տ և ր–Մ ինասյան Ե․ Գ․, Պատմա– բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971։ Аревшатян С․ С․, Формирова–ние философской науки в древней Армении (V–VI вв․)․ Е․, 1973․ Գ․Իրոպյան
ԵՂԻՇԵ Ա ՌՇՏՈԻՆԵՑԻ, Եղիշե Ա Ռ շ տ ու ն ի (ծն․ թ․ անհտ․, Ռշտունիք – 946, Աղթամար), Տայոց կաթողիկոս՝ 941-ից։ Եղել է Ռշտունիքի եպիսկոպոսը, ունեցել հասարակ ծագում։ «Ռշտունի» անվանումը տվել է Մ․ Օրմանյանը, թե–պետ առնչություն չի ունեցել Ռշտունինե– րի իշխանական տոհմի հետ։ Տաջորդել է եղբորը՝ Թեոդորոս Ա Ռշտունեցուն ն վայելել Վասպուրականի թագավոր Աշոտ– Դերենիկի հովանավորությունը։ Գահա–կալել է Աղթամաբում, քաղ․ համեմատա–բար խաղաղ պայմաններում։ Տովանավո– րել է Բյուգանդական կայսրության փոքր–ասիական գավառներից գաղթած հայ այն հոգնորականներին, որոնց հալածել է կայսր Ռոմանոս I Լեկաբենոսը՝ քաղկե–դոնականություն չընդունելու համար։ Զ․ Հարությունյան
ԵՂԻՇԵ ՆԿԱՐԻՉ (ծն․ ն մահ․ թթ․ անհտ․), X դարի հայ նկարիչ։ Անունը հիշատակված է ՍաևՓանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ, Գնդեվանքի շինարարության կապակցու–թյամբ և վանքի տաճարի հարավային պատի արմ․ անկյունի արձանագրությու–նում։ Կառույցի հովանավոր իշխանուհի Սոփիան 936-ին հրավիրել է Ե․ Ն–ին շի–նարարությունը ղեկավարելու։ Ենթա– դրվում է, որ Գնդեվանքի բարձրաքանդակ–ների և որմնանկարների հեղինակը Ե․ Ն․ է։ Որմնանկարները գրեթե չեն պահպան–վել։ Արլ․ աբսիդում աղոտ նշմարելի են Քրիստոսի լուսապսակի հետքերը։ Ուշ շրջանում են ստեղծվել Գնդեվանքի ավան–դատների մուտքերի վերնում պատկերված ֆիգուրները, որոնցից լավ է պահպանվել Աստվածամոր պատկերը։ Գրկ․ Մնացականյան Ս․ Ւ»․, Տայ– կական ճարտարապետության Սյունիքի դըպ– րոցը, Ե․, 1960։ Լ․ Զաքարյան
ԵՂԻՍԱԲԵՌՅԱՆ ԻԳԱԿԱՆ ԴՊՐՈՑ, հիմ– նըվել է 1870-ին, Ախալցխայում, Ս․ Պարզ– յանցի ջանքերով։ Պաևպանվել է եկեղեցու եկամուտներով և ժողովրդի օժանդակու–թյամբ։ Առաջին տարին ունեցել է միայն նախապատրաստական դասարան, 1871– 1872 ուս․ տարում՝ 3 դասարան, 5 ուսուցիչ, 65 աշակերտ, 1877–78-ին՝ 10 ուսուցիչ, 117 աշակերտ, 1881–82-ին՝ 16 ուսուցիչ, 216 աշակևրտ։ Ցարական կառավարու–թյան հրամանագրով 1885-ին հայկ․ մյուս դպրոցների թվում փակվել է և բացվել 1888-ին (391 աշակերտ)։ 1894–95-ին ունեցել է 7 դասարան (Ա–հիմնական, Ա–զուգընթաց, Բ–հիմնական, Բ–զուգ–ընթաց և Գ, Դ, Ե)։ 1896-ին նորից է փակ–վել և բացվել է 1905-ին։ 1907–08-ին ունև– ցել է 500 աշակերտ։ 1911 –12-ին գործել է որպես հնգամյա դպրոց։ Դասավանդվել են հայերեն, ռուսերևն, թվաբանություն, հայոց պատմություն, Ռուսաստանի պատ–մություն, աշխարհագրություն, բնագիտու–թյուն, երգեցողություն, գեղագիտություն, կար ու ձև ևն։ Գոյատևել է մինչև 1921-ը։
ԵՂԻՍԱԲԵԹՈԻՊՈԼԻՍ, Տայ աք ա– ղ ա ք (այժմ՝ Դումբրըվեն), քաղաք Ռու– մինիայում, Սիբիու գավառում։ Նախա–պես կոչվել է Բաշդբալով, 1773-ից՝ Ե․ [U․ Եղիսաբևթի (XIII դ․) անունով]։ 9,2 հզ․ բնակիչ (1971)։ Գյուղատնտեսական կենտ–րոն Է։ Տայերը Ե–ում հաստատվել են Մոլդո– վայից՝ 1658-ից, զանգվածաբար՝ 1672-ից։ 1696-ին դատական, առևտրական, կրո–նական արտոնություններ են ստացել Տրանսիլվանիայի իշխան Միքայել II Ապա– ֆիից (տես Ապւսֆի ՄխքայեԼ Բ)։ 1712-ին Տրանսիլվանիայի հայերի հոգևոր առաջ–նորդ Օքսենտ Վրզարյանի՝ Ե–ի հայերին Գեռլա տեղափոխելու միջոցով կաթոլիկ դարձնելու ձգտումը չիրականացավ։ 1731-ին երկրից վտարելու սպառնալիքով կայսրին ու լատին հոգևորականությանը հաջողվել է կաթոլիկացնել հայերին։ Եղիսաբեթուպոլսի (Դումբրըվենի) ընդհանուր տեսարանը