Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վանումը ավել է ավստրիացի երկրաբան է․ Զյուսը, 1883-ին։

ԵՎՐԱՏՈՄ (Ա ա ո մ ա յ ի ն Էներ–գիայի եվրոպական համա–գո ր ծ ա կ ց ու թ յ ու ն), միջազգային պետական–մոնոպոլիաոական կազմա–կերպություն։ Սաեղծել են Եվրոպական տնտեսական համագործակցության ինն եՐԿԻՐ՝ Ֆրանսիա, ԳՖՏ, Իտալիա, Բել–գիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իռլանդիա; Ե–ի հիմ–նադիր պայմանագիրը կնքվել է 1957-ին, ուժի մեջ մտել 1958-ի հունվ․ 1–ից։ Ըստ այդ պայմանագրի, Ե–ի խնդիրը ատոմա–յին արդյունաբևրության զարգացումն է, ընդ որում անդամ երկրների համատեղ հետազոտական աշխատանքները, տեխ–նիկական ինֆորմացիայի փոխանակու–մը, հումքի ընդհանուր բազայի ստեղծու–մը, ճեղքվող նյութերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։ 1975-ին Ե–ի երկրներում գործում էր շուրջ 300 օբյեկտ, այդ թվում ուրանի 20 հանք և միջուկային վառելանյութի արտադրու–թյան 5 գործարան, ջերմանջատիչ տար–րերի 14 ձեռնարկություն, մոտ 150 ռեակ–տոր։ 1975-ին ատոմային էլեկտրակայան–ների էներգետիկ հզորությունը կազմել է մոտ 17 մլն կվւո։ ԱՄՆ–ի հետ «տեխնոլո–գիական» խզումը հաղթահարելու ուղի–ների, նոր սարքավորում, մասնավորա–պես՝ռեակտորներ ձեռք բերելու և ընդ–հանրապես Ե–ի ծրագիրն իրագործելու հարցում նրա մասնակիցների, ինչպես նաև Ե–ի անդամ չհանդիսացող երկրների միջև առկա են լուրջ հակասություններ։ Տամաշխարհային առաջադեմ հասարա– կայնությանը խիստ մտահոգում է Ե–ի ասամային պոտևնցիալը ռազմ, նպատակ–ներով օգտագործելու միտումը։ Ե–ի բարձ–րագույն մարմինը խորհուրդն է, գործա–դիրը՝ հանձնաժողովը, որին առընթեր գործում են գիտատեխնիկական կոմիտեն և գործակալությունը։ Ե․ ունի դատարան, տնտ․ և սոցիալական կոմիտե՝ օժտված կոնսուլտատիվ ֆունկցիաներով։ Ե–ի հիմ–նական մարմինները գտնվում ևն Բրյուսե– լում։ Վ, Մւսրուխյւսն

ԵՎՐԻՊԻԴԵՍ (EupUJtlSng, մոտ 480 մ․ թ․ ա․, Աթենք –406, մ․ թ․ ա․, Մակեդոնիա), հույն դրամատուրգ։ Տարել է սոփեստնե–րի փիլ․ դպրոցին։ Աշակերտել է Անաք– սագորասին, Պրոդիկոսին և Պրոտա– գորասին։ Ե–ից մևզ ևն հասել 17 ողբեր–գություն (92-ից) և մի երգիծական դրամա («Կիկլոպ»)։ Ստեղծագործությունների սյուժեն վերցրել է հունական առասպել–ներից։ Ե–ի վաղ շրջանի գործերից է «Ալ– կեստիս» (բեմ․ մ․ թ․ ա․ 438) պիեսը, որի մեջ ողբերգականն ու կոմիկականը հան–դես են եկել միաժամանակ; «Անդրոմա– քե», «Մեդեա» (մ․ թ․ ա․ 431), «Տիպպոլի– տոս» (մ․ թ․ ա․ 428), «Տրոյուհիներ» (մ․ թ․ ա․ 415), «Տելլենե» (մ․ թ․ ա․ 412), «Օրես– ւոես» (մ․ թ․ ա․ 408), «Բաքոսուհիներ» (մ․ թ․ ա․ 405), «Իփիգենիան Ավլիսում», «Իփիգենիան Տավրիսում» և այլ դրամա–ներում նկարագրել է մարդու ներքնաշ–խարհը, պատկերել մարդկանց «այնպես, ինչպես նրանք կան իրականում» (Սոֆոկ* լես)։ Իբրև փիլիսոփա բացահայտել է մարդու հոգեկան ապրումների բազմա– զանությունը, իր քաղ․ մտքերն ու գաղա– վւարները արտահայտել թատրոնում։ Կողմնակից է եղել չափավոր ու խելացի կազմակերպված դեմոկրատական կար–գերին և քննադատել անսանձ ամբոխա–վարությունը։ Պլուտարքոսը վկայում է, որ մ․ թ․ ա․ 53-ին Արտաշատում բեմա–դրվել է Ե–ի «Բաքոսուհիներ» դրաման։ Մասնագետները դա համարում են հայ թատրոնի սկզբնավորման տարեթիվը։ «Մե– դեա»–ն հայերեն տպագրվել է 1895-ին, Թիֆլիսում։ 1974-ին Երևաևում բեմադըր– վևլ է Ե–ի «Իփիգենիան Ավլիսում»; Երկ․ Մեդեա։ Իպպոլիա պսակազարդ, տես Տույն ողբերգակներ, Ե․, 1955։ Բաքոսուհի–ներ, «Գարուն», 1971, № 8։

ԵՎՐՈՊԱ (հուն․ Еирсол^ <ասոր․ էրեբ՝ արևմուտք։ Տիև Տունասաանոլմ այդ–պես է կոչվել Եգեյան ծովից արևմուտք ընկած տերիտորիան), աշխարհամաս, Եվրասիա մայր ցամաքի արևմտյան մա–սը։ Ողողվում է Տյուսիսային սառուցյալ և Ատլաևտյաև օվկիանոսներով ու նրանց ծովերով։ Ասիայի հետ սահմանը պայմա–նական է․ անցնում է Ուրալյան լեռների արլ․ ստորոտներով, էմբա գետով, Կաս–պից ծովով, Կումա և Մաևիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը։ Ե–ի մայրցամա–քային ծայրակետևրն են՝ հս–ում Նորդկին (հս․ լայնության 71°08՚), հվ–ում՝ Մառոքի (հս․ լայնության 36°), արմ–ում՝ Ռոկա (արմ․ երկայնության 9°34՝) հրվանդան–ները, արլ–ում՝ Բայդարայի խորշի մոտ Բնեռային Ուրալի արլ․ ստորոտը (արլ․ երկայնության 67°20՝)։ Ե–ին են պատկա–նում Նոր երկիր, Ֆրանց–Յոսիֆի ևր– կիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտա–նական, Զելանդիա, Բալեարյան, Կոր– սիկա, Սարդինիա, Աիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզիախմբերը։ Տարածու–թյունը մոտ 10 մլն կւէ2 է, որից 730 հզ․ կմ2 կղզիներ են։ Աշխարհագրական և տնտե– սա–վիճակագրական որոշ աշխատություն–ներում հաճախ Կովկասը մտցնում են Ե–ի մեջ (ներառյալ Նսփւակովկսան ու Անդրկովկասը մինչև ՍՍՏՄ պետ․ սահ–մանը)։ Ընդունված է Ե․ բաժանել 2 մասի՝ Արևելյաև Եվրոպայի (ՍՍՏՄ եվրոպա–կան տերիտորիայի մեծ մասը) և Արևմըտ– յաև Եվրոպայի (հիմևականում՝ արտա–սահմանյան)։ Երկրաբանական կառ ու ց– վածքը և օգտակար հանա–ծոները։ Ե–ի երկրաբանական կա–ռուցվածքը շատ բարդ է և լավ ուսումնա–սիրված։ Նրա զգալի մասը (Մեծ Բրիտա–նիա–Ցուտլանդիա–Դանուբի գետաբե–րան գծից մինչև Ուրալյան լեռները) մինչքեմբրյան պլատֆորմ է, որտեղ առանձին տեղամասերում (Բալթիական, Ուկրաինական վահաններ) երկրի մակե–րևույթ են դուրս գալիս մինչքեմբրյան մե– տամորֆային ապարները, իսկ մնացած տարածություններում այդ ապարները ծածկված են մի քանի հարյուր մետրից մինչև 10 կմ հզորության ֆաներոզոյի նստվածքային ապարների շերտերով; Ե–ի ծայր հս–արլ–ում՝ Ֆրանց–Յոսիֆի եր–կիր կղզիներից մինչև Պեչորայի դաշ–տավայրը, երկրակեղևը ևույնպես ունի կոնսոլիդացված բնույթ (Բարենցի պլատ–ֆորմ) ն Ռուսական պլատֆորմից բա– ժանվում է Տիման–բայկալյան ծալքավոր կառուցվածքով։ Նման պլատֆորմի մի փոքր կտոր էլ (էրիա) գտնվում է Բրիտա–նական կղզիների հս–ում՝ մայրցամաքա–յին ծանծաղուտի սահմաններում։ Արե– վելա–Եվրոպական պլատֆորմը բոլոր կողմերից շրջաՓակված է ծալքավոր լեռ–նային կառուցվածքներով։ Նրա հս–արմ– ում ձգվում են կալեդոնիտները (Շպից–բերգեն, Սկանդինավյան, Քեմբրյան լեռներ, Կոռնուել թերակղզի), արմ–ից, հվ արմ–ից, հվ–ից և արլ–ից միակցված եև հերցինյան ծալքավոր կառուցվածքներն ու ճկվածքները (Պիրենեյան թերակղզի, Կենտրոնական Ֆրանսիական և Արմո– րիկյան զանգվածներ, Տարավային Ուելս, Արդեններ, Վոգեզներ, Շվարցվալդ, Տարց, Տանքային լեռներ, Բոհեմական զանգված, Սուդետներ, Սիլեզիա, Սվեն– տոկշիյան լեռներ, Տափաստանային Ղրիմ, Դոնեցկի ճկվածք, Նախակովկաս, Ուրալ, Նոր երկիր)։ Ե–ի հվ–ում զգալի տարա–ծում ունեն ալպիական կառուցվածքները (Անդալուզյան լեռներ, Ապենիններ, Ալ–պեր, Կարպատներ, Բալկանյան թերա– կղզու լեռներ, լեռնային Ղրիմ, Կովկաս), որոնք Ալպ–Տիմալայան գեոսինկլինալի մի մասն են։ Ե․ հարուստ է օգտակար հանածոներով։ Նավթի և գազի խոշոր հանքավայրեր կան ՍՍՏՄ–ում, Լեհաստանում, Գերմանիա– յում, Նիդևրլանդներում, Մեծ Բրիտանիա– յում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Տա– րավսլավիայում, Տունգարիայում, Բուլ– ղարիայում, Իաալիայում նն։ Խոշոր նավ–թագազաբեր մարզ է Տյուսիսային ծովը։ Ածուխների մեծ կուտակումներ կան ՍՍՏՄ–ում, Գերմանիայում, Բելգիայում, Մեծ Բրիւոանիայում» երկաթահանքի պա–շարն եր՝ ՍՍՏՄ–ում, Շվեդիայում, Ֆրան– սիայում և Լյուքսեմբուրգում։ Բոքսիտնե– րով հարուստ եև ՍՍՏՄ–ը, Տունգարիան, Ֆրանսիան, Տարավսլավիան, Իտալիան, ՝Հունաստանը։ Ե–ում են գտնվում սնդիկի աշխարհի խոշորագույն հանքավայրե–րը՝ Ալմադենը (Իսպանիա), Իդրիան (Տա– րավսլավիա), Մոնդեամիաւոան (Իտա–լիա), Նիկիտովկան (Ուկրաինա)։ Ե–ում հայտնի են սև, գունավոր, հազվագյուտ՝ ռադիոակտիվ, ցրված և ազևիվ մետաղնե–րի բազմաթիվ հանքավայրեր, կալիու–մական և քարաղի խոշոր կուտակումներ, ապատիտնեֆելիևային ևարուստ հանքա–նյութեր; Կլիման հիմնականում բարեխառն է, արմ–ում՝ օվկիանոսային, արլ–ում՝ ցամաքային; Տս–ում տիրապետում է մերձարկտիկական (Տյուսիսային սա–ռուցյալ օվկիանոսի կղզիներ) և արկտի–կական, իսկ հվ–ում (Տարավային Ե–ի թերակղզիներն ու կղզիները)՝ մերձարևա–դարձային, միջերկրածովյան կլիման։ Ռա– դիացիոն հաշվեկշռի տարեկան միջինը ամենուրեք դրական է և մեծաևում է հս–ից հվ․; Արկտիկական կղզիներում այն կազ–մում է մոտ 10, 50-րդ զուգահեռականի մոտ՝ 40, հվ․ շրջաններում՝ մինչն 250– 290 կշոաւ/սմ2 (60–70 կկաւ/սմ2)։ Ե–ի կլիմայի վրա ազդող կարնոր գործոն–ներից են Իսլանդական դեպրեսիան, Ազոր– յան անտիցիկլոնը և բևեռայիև սառն օդա–յին զանգվածները։ Արևմտյան Ե–ում ձմե–