Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարով ավելի է ցերեկային համակարգից։ Պարապմունքները տարվում են շաբաթը 4 օր, 4-ական ժամով։ Ծրագրերն ու դասա– գբքերը նույնն են, ինչ ցերեկային ուս․ հաստատություններում։ Ուսուցումն ավարտվում է դիպլոմային նախագծի (դիպլոմային աշխատանքի) պաշտպանու–թյամբ կամ պետ․ քննության հանձնումով։ ՏՍՍՏ–ում բուհերին կից գործում է 11 երեկոյան ֆակուլտետ, որտևղ 1973– 1974 ուս․ տարում ընդունվել է 1081 մարդ։ 1974–75-ին կար 1 ինքնուրույն երեկոյան տեխնիկում (256 սովորող) և ստացիոևար ուսումնարաններին ու տեխնիկումներին կից՝ 79 բաժանմունք (8295 սովորող)։ (Տես նաև Բարձրագույն կրթություն, Միջ–նակարգ կրթություն)։ Սովորողներին տրվում են արտոնություններ, աշխատա–վարձի վճարումով լրացուցիչ արձակուրդ–ներ, կրճատված աշխատանքային օր կամ մեկ օրով պակաս աշխատանքային շա–բաթ՝ աշխատավարձի 50% –ի պահպան– մամբ նն։ Շրջանավարտներն ստանում են կրթության վկայական՝ ատեստատ, կամ դիպլոմ՝ համամիութենական միասնական օրինակով։

ԵՐԵԿՈՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ, տես Երեկոյան կրթություն։

ԵՐԵՍԻՍ (մ․ թ․ ա․ VII դ․ 10-ական թթ․, Անաթովտ, Տուդայի թագավորություն – մ․ թ․ ա․ 586-ից հետո, Եգիպտոս), «մեծ մարգարեներից» (տես Մարգարե) երկ–րորդը հուդայականության մեջ։ Ե–ի մար–գարեությունը նվիրված է Տուդայի թա–գավորության քաղաքական դրությանը։ Տաշվի առնելով Բաբելոնի հզորությունը՝ խաղաղություն է քարոզել այդ պետության հետ, որի ևամար հալածվել է, իսկ Տուդա– յի թագավորության անկումից հետո, մ․ թ․ ա․ 586-ին բռնությամբ տարվել է Եգիպ–տոս։ Ե․ նվիրվածություն է քարոզել Եհո– վային։ Գուշակել է Տուդայի ազատա–գրումը և ժողովրդի վերադարձը հայրե–նիք։ Ե․ Տին կտակարանի գրքի հեղինակ է, որ կրում է «Ե–ի մարգարեություն» անու–նը։ Վերջինս կարևոր սկզբևաղբյուր է մ․ թ․ ա․ VII–VI դդ․ Մերձավոր Արևելքի պատմության ուսումնասիրության հա–մար։ «Ե–ի մարգարեությունում» հիշա–տակվում են նաև «Արարատի» և «Ասքա– նազի» թագավորությունները, որոնց հե–ղինակը պատերազմի է կոչում ընդդեմ Բաբելոնի։ Տամարվում է Տին կտակա–րանի պոեմներից մեկի՝ «Ողբ Երեմիայի» հեղինակը։

ԵՐԵՍԻՍ ՍԵՂՐԵՑԻ, Երեմիա Վար–դապետ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի հայ բանասեր, բառարանա–գիր, հրատարակիչ։ Եղել է Էջմիածնի միաբանության անդամ։ XVII դ․ 60-ական թթ․ կազմել է Աստվածաշնչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարանը (համաբարբառ), որ ձեռագրերում նշվում է «Տամառօտ գումարումն և լուծումն բա–ռից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երե– միայ բանասիրէ» խորագրով (Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N»N« 451, 3468, 7012 ևն)։ 1698-ին Ալիկոռնիայում (Իտալիա) նախորդ բա–ռարանների, ինչպես նաև Աստվածաշնչի բառերի ևիման վրա կազմել, հրատարա– կել է մի այլ համաևավաք բառարան՝ «Բառ– գիրք հայոց» (առաջին հրտ․ 1698)։ Լինե–լով առաջին ևայերևն ընդարձակ (ավելի քան 8500 բառ–հոդված) տպագիր բառա–րանը՝ զգալի դեր է կատարել ժամանակի մշակութային կյանքում։ Ե․ Մ, հրատարա– կել է «Աղուէսագիրք․․․»-ը (Էջմիածին, 1698)։ Երկ․ Բառգիրք հայոց, քննական բնագիրը, առաջաբ․ ն ծնթգր․ Տ․Մ․ Ամալյանի, Ե․, 1975։ Գրկ․ Զար բհանալյան Գ․, Պատ–մություն հայերեն դպրությանց, գիրք 2* Վնա․, 1878։ Ամալյան Տ․ Մ․, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձան–ներ (XVI–XVII դդ․), Ե․, 1971։ Տ․ ԱմաԱան

ԵՐԵՍՅԱՆ Արամ Գարեգինի [12․3․1898, Մարզվան (Արևմտյաև Տայաստաև)– 1972, Բենդեր–Փեհլնի (Իրան)], հայ գրող, գրականագետ, արվեստաբան։ Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1915-ից Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում աշխա–տել է որպես ուսուցիչ։ 1925-ին եկել է Սովետական Տայաստան, խմբագրել (1926–27) «Արվեստ» հանդեսը, 1929– 1933-ին եղել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթի ոճաբան–խմբագիրը։ Վերադարձել է Իրան, զբաղվել մանկավարժությամբ, բանասիրությամբ, գրել գեղարվեստական ստեղծագործություններ։ Աշխատակցել է «Մշակ», «Տորիզոն», «Լրաբեր», «Սիոն» և այլ պարբերակաևների։ Լույս է ընծայել «Իդեալիստը» (1920), «Կասանդրա» (1949, «Մարմարա»), «Պատանի արտիստը» (1959, «Մարմարա») գեղարվեստական գործերը։ Ե․ ուսումնասիրել է աշուղական պոեզիան, հրատարակել «Աշուղ Տարթուն օղլի» (1920), «Պարսկահայ աշուղներ» (երեք գիրք՝ 1920, 1921, 1925), «Աշուղ Ղուլ Տովհաննես» (1929), «Աշուղ Գրիգոր Տալյան» (1930), «Մի անհայտ ձեռագիր տաղարան» (1947) գրքերը։ Տայ արվեստի պատմությանն են նվիրված «Նկարիչ Ստե–փան Աղաջանյան» (1927), «Նոր Ջուղայի Ժէ դարու որմնանկարչական հուշարձա–նը» (1942), «Քանդակագործուհի Այծեմ–նիկ Ուրարտու» (1948), «Մանրանկարիչ Սարգիս Պիծակ» (1952) աշխատություննե–րը։ Խմբագրել ու հրատարակել է հայ նո–րագույն կոմպոզիտորների «Սևան» (1926) երաժշտական ալմանախը, «Տայաստանի նկարիչների ալմանախ»–ը (1926)։ Երկ․ Սպահանի Փերիա գավառը (Տ․ Աճաո–յանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919։ Չահարմահալի հայ ժողովրդական բանա–հյուսությունը, Վնն․, 1923։ Ռուսահայ թատրո–նի պատմությունը, Վնտ․, 1933։ Ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս–Այբես, 1956։ Հայ ժողովրդի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թու– մանյան, Ֆրեզնո, 1957։ Ս․ Շւոիկյան․

ԵՐԵՍՅԱՆ Աիմոն (30․10․1871, Տրապի– զոն – 1936, Միլան), հայ բնագետ, գրող, բանասեր։ Ուսանել է ծննդավայրում, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1895-ին դարձել միաբանության անդամ։ 1899– 1905-ին խմբագրել Է«Բազմավեպ»-ը, 1901-ից՝ նաև«Գեղուևի» հանդեսը։ 1896-ին Վենետիկում հրատարակել է «Նոր կեն–դանաբանություն և մարդաբաևություն պատմական և նկարագրական», 1898-ին «Տարվինականություն կամ ւոեսակաց և մարդուս ծագման խնդիրը», 1901-ին՝«Տայ բժշկարանք» աշխատությունները։ Ուշա–գրավ է «Պատկերազարդ բառգիրք գործ– նական գիտությանց» (1900) աշխատու– թյուն–հանրագիտարանը։ Տրատարակել է գեղարվեստական ստեղծագործություն–ներ՝ «Տուրկին» (1903), «Տագնապը» (1904) վիպակները, «Անեծք» (1903), «Սաթենիկ» (1904), «Ուխտը» (1905) ողբերգություն–ները, արձակ բանաստեղծություններ, հուշեր։ Լույս է ընծայել գրականագիտա–կան ուսումնասիրություններ՝ «Կենսա–գրություն հ․ Ալիշանի» (1902), «Գրական պատմություն և գեղեցիկը» (1915), «Գրա–գետ հայեր» 10 հատորանոց աշխատու–թյունը (1913–33), որտևղ տրված են հայ մշակութային գործիչների (Ղ․ Ալիշան, Ղ․ Աղայան, Մ․ Մամուրյան, Տ․ Պարոն– յան, Տ․ Կամսարական նն) դիմանկար– բնութագրականները։ Երկ․ Մխիթարյան վեհը, կենսագրական ստվերագիր տեառն գեր․ Իգնատիոս վարդ–ի Կյուրեղյան․,․, Վնտ․, 1904։ Տայ միտքը, Վնտ․, 1906։ Պատկերներ, արձակ քնարական բանաստեղծություններ, Վնտ․, 1913։ Ս․ Շւոիկյան

ԵՐԵՍՅԱՆ Մուրեն Տիգրանի (ծն․ 10․4․ 1908, Թիֆլիս), հայ սովետական պատ–մաբան, հայագետ–կովկասագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1953), ՏՍՍՏ ԳԱ թղթ–անդամ (1954), գիտ․ վաստ․ գործիչ (1961), ՏՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1963)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1931-ին ավար–տել է Երևանի պետական համալսարանի պատմա–տնտեսագիտական ֆակուլտետը։ 1935–41-ին աշխատել է ՍՍՏՄ ԳԱ արե– վելագիտության ինստ–ի Լենինգրադի բա–ժանմունքում։ 1941-ին տեղավւոխվել է Երնան և աշխատաևքի անցել ՍՍՏՄ ԳԱ հայկական ֆիլիալի նյութական մշակույթի պատմության ինստ–ում։ 1953–58-ին եղել է ՏՍՍՏ ԳԱ պատմության ինստ–ի դիրեկտոր, 1971-ից նույն ինստ–ի հին պատմության բաժնի վարիչն է։ Անդամ է «Վեստնիկ դրևնեյ իստորիի» («Вестник древней истории», «ВДИ») և «ՊԲՏ» պարբերականների խմբագրական կոլե–գիաների, ՏԱՏ գլխավոր խմբագրու–թյան։ Արժեքավոր են Ե–ի ուսումնասիրու–թյունները հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ («Տայ ժողովրդի պատմու–թյուն», հ․ 1, 1971)։ 1939-ին Ե․ առաջա– դրել և հետագայում հիմևավորել է ստըր– կատիրական կացութաձևի գոյությունը հին Տայաստանում։ Նորովի լուսաբանել է Տայաստանի պատմությունը հին քաղաքակրթություն–ների ու պետական կազմավորումների ոլորտում, քաղաքների դերը հելլենիս–տական դարաշրջանում, առևտրի ու տա–րանցիկ ճանապարհների նշանակությու–նը։ Անդրադարձել է ավատատիրական Տայաստանի պատմության պարբերաց– մանը, Արշակունիների ու Բագրատունի– ների դարաշրջանների քաղ․ ու սոցիալա–կան պատմության խնդիրներին, առանձին ուսումնասիրություն նվիրել XI–XIII դդ․ Տայաստանում իշխանական նոր տների պատմությանը (Լիպարիտյաններ, Զաքա– րյաններ, Մահկանաբերդի Արծրունիեեր)։ Տետազոտել է մարզպանական շրջանի Քարթլիի (Վիրքի) և Աղվան ք ի ավատա–տիրական կազմավորումները (1935)։ Զբաղվել է Կովկասի լեռնականների