Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի համար)՝ 3600–5200 կխչոբար։ Նյութի մածուցիկությունը Ե–ի ընդերքում, տիրա–պետող բարձր ճնշման պայմաններում, հասնում է զգալի մեծության, կեղևի սահ–մանում՝ 1024–1025 ւկզ, ասթենոսֆերա– յում՝ 1019–1021 гцц, մեզոսֆեըայում և ենթակեղնային շերտում՝ 1023–1024 ւցզ, արտաքին միջուկում՝ 109ւցզ։ Քանի որ երկրաշարժերի օջախներն ըստ խորու–թյան հասնում են մինչև 720 կմ, ենթա–դրվում է, որ արտաքին պատյանը (բացա–ռությամբ ասթենոսֆերայի) մինչև այդ հորիզոնը օժտված է զգալի ամրությամբ։ Երկրակեղևի զանգվածները չոր վիճակում դիտվում են իբրև էլեկտրամեկուսիչներ։ Էլեկտրահաղորդականությունը ենթա–կեղևային պերիդոտիտային զանգվածնե–րում կազմում է մոտավորապես 0,01 օհմ՜1 մ՜±, Գոլիցինի սահմանում՝ 100 օհմ՜1 մ՜ ստորին պատյանում՝ հավա–նաբար 1000 օհմ՜1 մ՜*, իսկ միջուկում՝ 106 օհմ՜1 մ՜1։ Երկրադինամիկական պրոցեսներ․ Ե–ի կեղևի զանգվածներն անընդմեջ ենթարկ–վում են անդարձելի փոփոխությունների, որոնք միավորվում են երկրադինամիկա– կան պրոցեսներ ընդհանուր անվան տակ և բաժանվում ներքին (էնդոգեն) ն ար–տաքին (էքսոգեն) պրոցեսների։ Առաջին–ները կապված են Ե–ի կծկման, գրավիտա– ցիոն և մետալուրգիական դիֆերենցիաց– ման, ռադիոգեն ջերմության և նյութի ֆազային փոփոխությունների հետ, իսկ երկրորդները՝ Արեգակի ջերմության, Լուսնի և Արեգակի հարուցած մակընթա–ցային ուժերի, մետեորիտների հարված–ների, քիմ․ ռեակցիաների և օրգ․ կյանքի գործունեության հետ։ Երկրադինամիկա– կան պրոցեսները դրսևորվում են լիթո–սֆերայի բեկորների ուղղաձիգ և ևորի– զոնական դանդաղ տեղաշարժերի, երկ–րաշարժերի, կեղևի ծալքավորման, խըզ– ման ն այլ դիսլոկացիաների ձևով։ Այդ պրոցեսների հետ են կապված նաև մագ–մատիկ երևույթները, ապարների վերա–բյուրեղացումն ու միներալային կազմի փոփոխությունները, վերահալումը բարձր ճնշման, ջերմաստիճանի ու ֆլյուիդների ազդեցության պայմաններում (մետամոր–ֆիզմ)։ Արևի ջերմության ազդեցությամբ շարժման մեջ են մտնում օդային զանգ–վածները, գոլորշիանում օվկիանոսների, ծովերի ու լճերի ջրերը, ձևավորվում գե–տային հոսքը, գրունտային ջրերն ու սառ– ցադաշտերը, որոնք, քայքայելով երկ–րակեղևը, տեղափոխում ու նստեցնում են քայքայման արդյունքները ջրային ավա–զաններում և ցամաքային ռելիեֆի ցած–րադիր մասերում։ Արտաքին պրոցեսների մեջ անընդհատ աճում է մարդու դերը, որը պայմանավորված է շրջապատող բնու–թյունն իր նպատակին հարմարեցնելու նրա ամենօրյա գործունեությամբ։ Երկրակեղևի կառուցվածքի հիմնական գծերը․ Երկրակեղևի մորֆոլոգիական գլխավոր բաղադրիչներն են՝ ցամաքա–զանգվածները (միջին բարձրությունը՝ 850 մ) և ենթաօվկիաևոսային տափարակ–ները (միջին խորությունը՝ 4000 մ)։ Ցամաքազանգվածների գլխավոր ստրուկտուրաներն են՝ պւաւոֆորմնեյւը և գեոսինկւքւնաւները։ Պլատֆորմները քա– ռանկյանը մոտ եզրագծով և տափակ, ալիքավոր մակերևույթով սալաբեկորներ են (մինչև մի քանի հզ․ կմ լայնքով), որոնք գրավում են մայր ցամաքների 2/3-ը։ Դրանց կտրվածքի վերին մասը չծալքա–վորված նստվածքային շերտախմբեր են, որոնց տակ գտնվում է ծալքավորված, գրանիտացված և ինտրուզիվներով հատ–ված հիմքը։ Պլատֆորմների ներքին գլխավոր ստրուկտուրաներ են՝ ա ն - տեկլիզները, սինեկլիզնե– րը, ավլակոգենները, ռիֆ– տային գոտիները, վահաննե–րը և եզրային իջվածքները։ Գեոսինկլինալները նեղ, գալարուն գո–տիների ձևով դասավորված են պլատֆորմ–ների միջև կամ նրանց եզրերում և, ի տար–բերություն պլատֆորմների, դրսևորվում են որպես երկրակեղեի խոշոր դեֆորմա– ցիաների ու ծալքավոր լեռնակազմության, ակտիվ հրաբխականության ու խորքային մագմատիզմի, մետամորֆիզմի, բարձր սեյսմիկության, գրավիտացիոն մեծ անո–մալիաների, ուժգին դենուդացման, ակու– մուլյացման և հանքագոյացման մարզեր։ Գեոսինկլինալային մարզերի գլխավոր ստրուկտուրաներն են՝ մ և գ ա ն տ ի– կլինորիումները, ներքին զանգվածները, միջլեռնա–յին ու նախալեռնային իջ–վածքները։ Օվկիանոսային մարզերի գլխավոր ստրուկտուրաներն են՝ օվկիանոսային պլատֆորմները (թալասոկրատոնները), ներօվկիանոսային լեռնաշղթաները (գեո– ռիֆտոգենալները), ռիֆտային իջվածք–ների սկզբնավորման զոնաները՝ Ներատ– լանտյան, Արևելախաղաղօվկիանոսյան, Արևելահնդօվկիանոսյան և շուրջօվկիա– նոսային անդունդները (տեկտոգեններ), որոնք հայտնի են նաև որպես Վենինգ– Մեյնեցի բացասական գրավիտացիոն անո–մալիաների գոտիներ, Տեսսի տեկտո–գեններ կամ Բենյոֆի զոնաներ՝ 7– 11 կմ խորությամբ (ճավայի, Մարիանյան, Տոն գայի, Ֆիլիպինյան, Մինդանաոյի, ճապոնական, Կուրիլյան, Ալեաթյան, Գվատեմալայի)։ Ըստ նորագույն գլոբալ տեկտոնիկայի հիպոթեզի, երկրակեղեը ներօվկիանոսային լեռնաշղթաների եր–կարությամբ ռիֆտային զոնաներով խըզ– վում Է, և նրա հանդիպակաց սալաբե–կորները, միմյանցից հեռանալով, խորա–սուզվում են պատյանի մեջ, հալվում և առաջացնում են լիթոգեն մագմա։ Երկրա–կեղևի կառուցվածքի ու դինամիկայի մեջ կարևոր դեր են խաղում նաև խորքային խզման զոնաները, որոնք, հավանաբար, թափանցում են պատյանի մեջ մինչև 700–750 կմ խորությունները։ Կենսոլորտ․ Ե․ այն ոլորտն Է, որի կազմությունը, կառուցվածքը և էներգիա–յի ու նյութի փոխանակությունը պայմա–նավորված են օրգանիզմների գործունեու–թյամբ։ Ընդգրկում է կենդանի օրգանիզմ–ների անցյալ և ներկա ապրելու ողջ ոլոր–տը։ Կենսոլորտում գոյություն ունի ատոմ– ների կենսածին միգրացիա։ Կենդանի նյութը այստեղ հանդես է գալիս առանձին (դիսկրետ) օրգանիզմների ձևով։ (Ե–ի վրա կա կենդանիների և բույսերի 1,2-ից մինչև 2 մլն տեսակ, որից 1/4-ը կամ 1/3-ը բույսեր են։ Կենդանիների մեջ շատ են միջատները՝ մոտ 750000 տե–սակ, ապա փափկամորթները՝ 40000– 100000 և ողնաշարավորները՝ 60000– 70000 տեսակ։ Բույսերի մեջ գերակշռում են ծածկասերմերը՝ 150000–300000, ապա սնկերը՝ 70000–100000 տեսակ։ Կենդանիների և բույսերի համատեղ բնութագրման համար օգտագործվում է կենսազանգված կամ կենսաբանական արդյունավետություն հասկացողությունը։ Օրգանիզմների տարաբնակեցումը ըստ կենսազանգվածի այլ է, քան ըստ տեսակ–ների։ Օրինակ, բույսերի կենսազանգվածը ցամաքում ավելի շատ է, քան կենդանի– ներինը։ Կենսոլորտը Ե–ի վրա նյութի պայմանների և վիճակի առավել փոփո–խությունների մարզն Է, որն ունի մոզաիկ կառուցվածք և անընդհատ ընդգրկում է նյութի կոշտ, հեղուկ և գազային վիճակ–ները։ Կենսաթաղանթի տարածական տե–ղաբաշխման հիմքում ընկած են կենսա– ցենոզները՝ կենդանի օրգանիզմների ն անօրգանական նյութերի տարրերի հա–մալիրները, որոնք զուգորդված են նյութի և էներգիայի փոխանակությամբ։ Դա միաս–նական, կազմակերպված համակարգ է՝ ընդունակ ինքնազարգացման և ինքնա–կարգավորման։ Կենսաթաղանթում նյու–թը միատարր չէ, այն բաժանվում է օրգ․, կենսածինի և քարածինի։ Կենդանի նյու–թը հանդես է բերում մի շարք կենսա–երկ– րաքիմիական ֆունկցիաներ, որոնցից ամենակարևորի՝ ֆոտոսինթեզի միջոցով արեգակնային էներգիան ներկալվում է երկրակեղևում տեղի ունեցող ֆիզիկա– քիմիական պրոցեսների մեջ, ապա՝ վերա–բաշխվում սննդի, շնչառության և օրգա–նիզմների բազմացման միջոցով։ Նյութի շրջանառության այդ պրոցեսը ընդգրկում է անօրգանական նյութի հսկայական զանգվածներ։ Աշխարհագրական թաղանթ․ Ե–ի ամե–նաբարդ և յուրօրինակ թաղանթը աշխար–հագրական (լանդշաֆաային) թաղան– թըն Է, որը ձևավորվել է բոլոր ոլորւոների շփման ասպարեզում՝ էներգիայի և նյու–թի փոխանակության պրոցեսում։ Աշխար–հագրական թաղանթի հզորությունը մեծ չէ, նա ընդգրկում է մթնոլորտի ստորին շերտը (մինչև 18 կմ), ջրային թաղանթը ամբողջապես՝ մինչև օվկիանոսի ամենա–խոր անդունդները և կարծր կեղևի նըստ– վածքային ևատվածը։ Այստեղ նյութը գտնվում է ագրեգատային երեք վիճա–կում։ Աշխարհագրական թաղանթը ընդ–գրկում է նաև կեևսաթաղանթը՝ իր բոլոր դրսևորումներով։ Աշխարհագրական թա–ղանթը կլանում է Ե–ի վրա ընկնող արե–գակնային էներգիայի հիմնական մասը և կոսմիկական այլ ազդեցություններ։ Այդ թաղանթը ձևավորվել է Ե–ի ներքին (ներ–ծին) և Արեգակի (արտածին) էներգիանե–րի Փոխներգործության պրոցեսում։ Աշխարհագրական թաղանթում էներ–գիան տարբեր ձևափոխությունների է են–թարկվում՝ վերածվելով ջերմային, մո– լեկուլյար, քիմ․, կինետիկ, պոտենցիալ, էլեկտրական էներգիաների, որի հետևան–քով այդտեղ կենտրոնացվող արեգակնա–յին էներգիան կյանքի գոյության պայման–ներ է ստեղծում։