Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վադարձային անապատների լայն տարածումը Հյուսիսային Աֆրիկայում, Արաբիայում և Ավաորալիայում ու այդպիսիների սահմանափակ տարածությունը Հյուսիսային Ամերիկայի կամ Հարավային Աֆրիկայի արևադարձային գոտիներում։
Զ․ բ․ առաջացման վրա ազդում է նաև ռելիեֆի խոշոր ձևերի բնույթը։ Կորդիլիերայի և Անդերի միջօրեական ուղղությամբ ձգվող բարձր լեռնաշղթաները նպաստում են ցամաքայնությանը և պատճառ դառնում մերձարևադարձային գոտիների ներքին սարահարթերում համապատասխան կիսաանապատային և անապատային զոնաների առաջացման։ Տեղական գործոնների ազդեցությունը ուժեղացնում կամ թուլացնում է ընդհանուր զոնայական օրինաչափությունները։ Հայկական ՍՍՀ գտնվում է բարեխառն գոտում։ Լինելով լեռնային երկիր՝ այն հիմնականում ենթարկվում է ուղղաձիգ գոտիականության (տես Ուղղաձիգ գոտիականություն
Գրկ․ Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե․, 1971։ Докучаев В․ В․, Учение о зонах природы, М․, 1948; Физико-географический атлас мира, М․, 1964; Калесник С, В․, Общие географические закономерности Земли, М․, 1970; Будыко М․ И․, Климат и жизнь, Л․, 1971․

ԶՈՆԱՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Գոտիների տեսություն։

ԶՈՆԳՈՒԼԴԱԿ (Zonguldak), քաղաք Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի ափին, Զոնգուլդակ վիլայեթի վարչական կենտրոնը։ 73 հզ․ բն․ (1970)։ Ածխարդյունաբերության կենտրոն է։ Կա սննդի, քիմ․, փայտամշակման արդյունաբերություն, Զ–ի շրջանում՝ մանգանի հանույթ։ Երկաթուղով կապված է Անկարայի հետ։ Ածխի արտահանության հիմնական նավահանգիստ է։

«ԶՈՆԴ», սովետական ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանում։ «Զ․»-երը արձակվել են 1964-ից և նախատեսված էին տիեզերական տարածության ուսումնասիրման և հեռավոր տիեզերական թռիչքների տեխնիկայի մշակման համար։ Արձակվել են «Զոնդ–1» (2 ապրիլի, 1964), «Զոնդ–2» (3 նոյեմբ․, 1964), «Զոնդ–3» (18 հուլիսի, 1965), «Զոնդ–4» (2 մարտի, 1968), «Զոնդ–5» (15 սեպտ․, 1968), «Զոնդ–6» (10 նոյեմբ․, 1968), «Զոնդ–7» (8 օգոստ․, 1969), «Զոնդ–8» (20 հոկտ․, 1970) կայանները։

ԶՈՆԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Ճավա կղզու արևմուտքի զունդա կամ սունդա ցեղի անունից), կղզիների խումբ, Մալայան արշիպելագի հիմնական մասը։ Բաժանվում է Մեծ Զոնդյան և Փոքր Զոնդյան կղզիների։ Տարածությունը մոտ 1,4 մլն կմ² է։ Բացի Կալիմանտան կղզու հս․ և Թիմոր կղզու արլ․ մասերի մտնում է Ինդոնեզիայի կազմի մեջ։ Կղզիներն ունեն լեռնային, խիստ մասնատված ռելիեֆ։ Գործում են հրաբուխներ։ Ունի հասարակածային և մերձհասարակածային կլիմա։ Կան նավթի, անագի, վոլֆրամի և մանգանի հանքավայրեր։

ԶՈՆԴՅԱՆ ՆԵՂՈՒՑ, գտնվում է Ինդոնեզիայում, Սումատրա և Ճավա կղզիների միջև։ Ճավայի ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին։ Երկարությունը 120 կմ է, նվազագույն լայնությունը՝ 22 կմ։ Նավարկուղում խորությունը մոտ 50 մ է։ Զ․ ն–ում է Կրակատաու հրաբուխը:

ԶՈՇՉԵՆԿՈ Միխայիլ Միխայլովիչ [29․7(10․8),1895, Պետերբուրգ — 22․7.1958, Լենինգրադ], ռուս սովետական գրող-երգիծաբան։ Սկսել է տպագրվել 1922-ից։ Եղել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի անդամ։ Զ–ի առաջին գիրքը՝ «Նազար Իլյիչի, պարոն Սինեբրյուխովի պատմածները» (1922), և դրան հաջորդած պատմվածքները լայն ճանաչում բերեցին հեղինակին։ Այստեղ ներկայացվում են նոր պայմաններին հարմարվել ջանացող քաղքենիները, որոնք համոզված են, թե հեղափոխությունը կատարվել է իրենց անդորր գոյությունն ապահովելու համար։ «Վերթերի տառապանքները» (1933), «Մեծ քաղաքի կրակները» (1936) և այլ պատմվածքներում գրողը իր «հերոսների» բացասական հատկությունները հաճախ հակադրում է բարեկամական ազնիվ զգացմունքներին, որոնք ապագայում դրսևորվելու են մարդկանց հարաբերություններում։ Զ–ի ստեղծագործությունների մեջ զգալի տեղ ունեն ֆելիետոնները, որոնք արձագանքում են օրվա հրատապ հարցերին։ Գրել է նաև վիպակներ՝ «Երկնագույն գիրք» (1934), «Կերենսկի» (1937), «Տարաս Շևչենկո» (1939) ևն, երգիծական պիեսներ՝ «Պարուսինե պայուսակ» (1939), «Թող ձախորդը լաց լինի» (1946)։ Զ–ի ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով։
Երկ․ Избр․ произведения, т․ 1–2, Л․, 1968․ Рассказы, М․, 1974․ Պատմվածքներ Լենինի մասին, Ե․, 1940։ Խելացի կենդանիները, Ե․, 1944։
Գրկ. Федин К․, Михаил Зощенко, в его кн. Писатель, искусство и время, 1961; Старков А․Н․, Юмор Зощенко, М․, 1974․

ԶՈՈ․․․ (հուն․ Zώoν – կենդանի, կենդանի էակ), բարդ բառերի մասնիկ, որը ցույց է տալիս տվյալ բառի վերաբերվելը կենդանական աշխարհին (օրինակ՝ զոոհիգիենա)։

ԶՈՈՀԻԳԻԵՆԱ, կենդանիների հիգիենա, անասնաբուժական գիտություն, ուսումնասիրում է կենդանիների առողջության և մթերատվության վրա ազդող՝ պահելու և խնամելու պայմանները։ Ունի ընդհանուր և մասնավոր բաժիններ։ Ընդհանուր Զ․ ուսումնասիրում է գյուղատնտ․ բոլոր տեսակի կենդանիներին ու թռչուններին վերաբերող օդի, ջրի, հողի, կերի, խնամքի, պահելու, անասնաշենքի հիգիենայի հարցերը, իսկ մասնավորը՝ նույն հարցերը, սակայն առանձին տեսակի, սեռի և տարիքի կենդանիների վերաբերյալ։ Զ․ մշակում է նաև կենդանիների առողջությունն ապահովող, մթերատվությունն ավելացնող, անասնապահական մթերքների հիգիենիկ որակը բարելավող նորմացույցներ և միջոցառումներ։ ՍՍՀՄ–ում Զ–ի հարցերով զբաղվում են համապատասխան ԳՀԻ–ների, բուհերի և գիտական այլ հիմնարկների բաժինները, ամբիոնները և լաբորատորիաները (ՀՍՍՀ–ում Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ․, Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ)։ Սովետական գիտնականները մշակել են անասնաշենքերի միկրոկլիմայի նորմաներ՝ տարբեր տեսակների ու սեռահասակային խմբերի համար, ուսումնասիրել գոմաղբի պահպանման ու վարակազերծման, կերի, ջրի սանիտարական գնահատման, հղի կենդանիների կերակրման, մատղաշի աճեցման, խնամքի, հիգիենայի և այլ հարցեր։ Զ–ի գծով գիտահետազոտական աշխատանքների պլանավորումը և նվաճումների ներդրումն արտադրության մեջ իրագործում է Լենինի անվան ՀամԳԳԱ։

ԶՈՈՍՊՈՐՆԵՐ (զոո․․․ և հուն․ аσπορά — ցանք), զոոգոնիդներ, ջրիմուռների և ստորին սնկերի հատուկ բջիջներ, որոնք ծառայում են անսեռ բազմացմանը։ Զ․ օժտված են մտրակիկներով և ընդունակ են ջրում շարժվելու։ Ի տարբերություն բուսական բնորոշ բջիջների, Զ․ չունեն ամուր թաղանթ։ Շատ ջրիմուռների Զ․, բացի քրոմատոֆորներից, ունեն նաև կարմիր աչք և կծկվող վակուոլ։ Զ․ շարժվում են առաջընթաց և պտուտակաձև, որոշ ժամանակ անց կանգ են առնում, կորցնում մտրակիկները, պատվում ամուր թաղանթով և սկիզբ տալիս սնկի կամ ջրիմուռի նոր օրգանիզմի։ Բջիջները, որոնց մեջ առաջանում են Զ․, կոչվում են զոոսպորանգիումներ։

ԶՈՎԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, տես Լանջազատ։

ԶՈՎԱՇԵՆ (մինչև 1948-ը՝ Դալլաքլու), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից կմ հյուսիս–արևելք։ Զ–ում կա կաթնաանասնապահական սովետական տնտեսություն։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժ–մանկաբարձական կայան։ Զ–ից արլ․ և հվ․ պահպանվել են գյուղատեղիներ։ Հիմնադրել են Թուրքիայից գաղթած հայերը, 1914-ին։

ԶՈՎԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, տես Ուրցալանջ։

ԶՈՎՈԻՆԻ, հայ միջնադարյան ճարտարապետական հուշարձանախումբ Հայկական ՍՍՀ–ում, Ապարանի ջրամբարի ափին։ Կազմված է Թուխ Մանուկ (IV դ․), Ս․ Վարդան (V դ․), Պողոս–Պետրոս (V–VI դդ․) եկեղեցիներից և նրանց շուրջը կանգուն