Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կոթողներից։ Թուխ Մանուկը միանավ, պայտաձև աբսիդով կղմինդրե ծածկով IV դ․ հայ արվեստին բնորոշ քիվերով և որմնամույթերի խոյակներով կառույց Է։ Մ․ Վարդանը միանավ եկեղեցի է․ հվ–ից կից դամբարանով։ Ենթադրվում Է, որ 451-ին այսաեղ է թաղվել ՎարդանՄամի– կոնյանի գինակից Տաճաա Գնթունին։ Տայ ճարա–յան համար բացառիկ արժեք ունե–ցող Պողոս–Պեարոս եկեղեցին հատակա–գծում 9,06 UX 14,33 մ չափերի ուղղանկ– Զովունու Պողոս–ՊետըոԱ եկեղեցին (У– VI դդ․) հարավ–արևելքից յան դահլիճ է, որի երկայնական պատե–րի երկու զույգ որմնամույթերը կրում են գմբեթը։ Տուշարձանը հայ ճարտ․ «գմբե–թավոր դահլիճ» տիպի առաջին օրինակնե–րից Է, որն սաացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից (VI դ․ սկիզբ)։ Այս հորինվածքն իր զարգացումն ունեցավ Պւոդսիի վանքում (VI ղ․),Դդմա~ շենում (VII դ․), Արուճխ տաճարում (668– 672)։ Գրկ․ Սահինյան Ա․, Զովանիի ճար–տարապետական խումբը, ԼՏԳ, 1968, Jsfe 1։ Մ․ Հասրաթյան &Ո4ՈԻՆԻ, գյուղ Տայկական ՍՍՏ Նաի– րիի շրջանում, Տրագդան գետի աջ ավւին, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևելք։ Ivui- ղողապտղաբածական սովետական տըն– տեսությունն զբաղվում է նաև անասնա–պահությամբ։ Զ–ում կա տեքստիլ–գա– լանտերիայի իրերի ֆաբրիկա։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, մանկապարտևգ, բուժկայան։ Տիմնադրել են Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղի բնակիչները, 1965-ին։ &ՈՐԱհ*ԱՂԵՐ, մարտականին մոապայման–ներում անցկացվող զորքերի (ռազմածո–վային, ռագմաօդային ուժերի) խոշոր երկ–կողմանի զինավարժությունների, զոր–քերի, զորամիավորումների հրամանա–տարների ու շտաբների մարտավարական (տակտիկական) ու օպերատիվ պատրաս–տականության կատարելագործման բարձ–րագույն ձևը։ Զ․ ունենում են ղեկավար, ղեկավարության շտաբ և միջնորդներ։ Զ․ ավարտվում են մասնակիցների գործո–ղությունների վերլուծությամբ։ &ՈՐԱ4ՈՁ, ՍՍՏՄ–ում խաղաղ ժամանակ քաղաքացիներին իսկական զինվորական ծառայության անցնելու կոչ։ Իրականաց–վում է տարեկան երկու անգամ (գարնանը և աշնանը) ՍՍՏՄ Սահմանադրության 132-րդ հոդվածի և 1967-ի ընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա։ Տարածվում է 18 տարին բոլորած ՍՍՏՄ քաղաքացի բոլոր տղամարդկանց վրա։

ԶՈՐԱՀԱՆԴԵՍ, ցամաքային, օդային և ծովային զինված ուժերի հանդիսավոր զորատես պաշտոնական տոնակատարու–թյունների և այլ տոնական առիթներով։ Զ–ի նախատիպ են հռոմեական լեգեոն–ների հաղթահանդեսները։ Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում Զ–ները լայն տարածում գտան XVIII դ․։ Մովետական Միությունում Զ–ներ անց–կացվում են Տոկտեմբերյան սոցիալիս–տական մեծ հեղափոխության տարեդար–ձի օրը (նոյեմբ․ 7, Մոսկվայի Կարմիր հրապարակում, միութենական հանրա–պետությունների մայրաքաղաքներում և հերոս քաղաքներումյ, ինչպես նաև մեծ զորախաղերից հետո։ Զ–ի համար ավագ հրամանատարը արձակում է հատուկ հրա–ման՝ նշելով զորքերի շարման վայրը, ժամանակն ու զինվորական համազգես–տը, նշանակում Զ–ի հրամանատարին ու ընդունողին։ Տին Տայաստանում Զ․ անցկացնում էին թագավորն ու սպարապետը՝ ստուգե–լու հայկ․ բանակի մարտունակությունն ու հանդերձավորումը։ Նույն նպատակով Զ․ Էին անցկացնում նան առանձին բդեշխներ և նախարարներ։ «Վասակը արագ մի տեղ է հավաքում զորքը, հայոց ամբողջ զոր–քին զորահանդես է կատարում» (Փավստոս Բազանդ, Պատմություն Տայոց, Երևան, 1968, Էջ 187)։ Ավելի ուշ հայկ․ Զ–ևերը, պահպանելով հիմնական նպատակը, դառնում են ավելի տոնական և ևանդիսավոր։ Տ– Գրիգորյան

ԶՈՐԱՀԱՎԱՔ, պետության զինված ուժերի փոխադրումը պատերազմական ժամանա–կի պաևանջի։ Զ–ի ընթացքում զենքի են կոչվում պահեստային զինապարտները, կազմակերպվում են նոր զորամասեր ու զորամիավորումներ։ Բանակի կարիքների համար նախապատրաստվում են զենք, ռազմ, տեխնիկա, ինչպես նաև ժողովրդա– տնտ․ Փոխադրական միջոցներ։ Զ․ կա–րող է լինել ընդհանուր և մասնակի։ Մո–վետական Միությունում զորահավաք կա–րող է հայտարարել ՍՍՏՄ Գերագույն սովետի Նախագաևությունը։ Տին Տայաստանում Զ–ներ ը հայտա–րարել են թագավորներն ու նախարարնե–րը՝ երկիրը պատերազմի նախապատրաս–տելիս։ Արքունական և իշխանական մըշ– տական զորքերին օգնելու համար զենքի են կոչվել նաև շինական–աշխարհազորա– յինները և անկանոն զորքեր (գուգազ)։ Տակտիկական զորախաղեր ձՈՐԱՅԱՆ Նիկողայոս Մկրտչի (1821, Կ․ Պոլիս–– 30․11․1859, Կ․ Պոլիս), հայ տնտեսագետ, հրապարակախոս, մանկա–վարժ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1834-ից, ուսումը թողնե–լով անավարտ, զբաղվել է ինքնակրթու–թյամբ։ 17 տարեկանից թարգմանչի պաշ–տոն է վարել Կ․ Պոլսում, ապա Մանչեստ– րում (1843) և Փարիզում (1844–48)։ Ուսումնասիրել է պատմություն, վփլիսո– Փայություն, տնտեսագիտություն։ Թղթակ–ցել է «Բազմավեպ», «Մասիս», «Տայաս–տան» պարբերականներին։ 1848-ին վե–րադարձել է Կ․ Պոլիս։ Գրել է տնտեսա–գիտական և մանկավարժական աշխա–տություններ որոնցում զարգացրել է նաև մի շարք Փիլ․ դրույթներ, քննադատել է բնածին գաղափարների իդեալիստական տեսությունը, նշել զգայության և բանա–կանության կապը։ Տակադրվել է կրոնին, ընդգծել բանականության դերը, որի հա–մար, ըստ նրա, սահման և արգելք չկա։ Տետևելով ֆրանս․ լուսավորիչների հա–յացքներին՝ Զ․ նշել Է, որ մարդիկ ի ծնե հավասար են, ուստի հասարակությունը պետք է հոգա բոլորի մասին հավասա–րապես։ Քաղաքատնտ․ մի շարք կատեգորիա–ների ու պրոբլեմների ուսումնասիրու–թյանն է նվիրված նրա «Քաղաքական տնտեսութեան վրայ տեղեկութիւններ» (1849) երկը, որը նոր երնույթ էր արևմը– տահայ տնտեսագիտական մտքի պատ–մության մեջ։ Նա քաղաքատնտեսությունը բնութագրում է որպես հարստության, ար–տադրության, բաշխման և սպառման օրենքներն ուսումնասիրող գիտություն։ Ապրանքային արտադրությունն ու նրա բնորոշ կատեգորիաները վերլուծելիս՝ Զ․ հիմնականում առաջնորդվել է արժեքի աշխատանքային տեսությամբ և ձգտել տնտ․ տարբեր երևույթները բացատրել մեկ ընդհանուր օրենքով՝ արժեքի օրեն–քով։ Արժեքի սուբստանցը նա, ինչպես Ա․ Մմիթը և Դ․ Ռիկարդոն, համարել է աշխատանքն ընդհանրապես՝ հասարա–կական հարաբերություններից մեկուսի։ Ապրանքի արտադրության համար ծախս–ված աշխատանքը դիտել է միայն քանա–կական տեսակետից։ Որպես արժեքի անհրաժեշտ տարրեր, առաջ է քաշել իրի о գտ ակ արութ յ ունը, հա գվա գյ ուտ ությ ու– նը, փոխադրելիությունը ևն։ Տասարա– կական վերընթացը կապելով նյութական արտադրության, հատկապես մեքենական խոշոր արտադրության հետ՝ Զ․ երագել է Արևմտյան Տայաստանը դուրս բերել դարավոր խավարի ու հետամնացության վիճակից, հասցնել եվրոպական զարգա–ցած երկրների մակարդակին։ Իբ ապրած