խաւոություննհր թարգմանվել և տպա–գրվել են Բուլղարիայում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ–ում, ճապոնիայում։ Սովետական տնտեսությունն զբաղ–վում է ծխախոտի և թեյի մշակությամբ, այ–գեգործությամբ , բանջարաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց։ Գյուղը հիմնել են Սամսունի շրջանից գաղթած հայերը, 1919-ին։
ԶՈՒԲՐ,սնամեջ եղջերա–վորների ընտանիքի, զուբրերի սեռի, եվ–րոպական անտառային վայրի ցուլ։ Արու–ների մարմնի երկարությունը մոտ 3,5 г/ է, մնդավի բարձրությունը՝ 1,6–1,9 մ, կենդանի քաշը՝ 700–900 կգ։ Էգերն ավե– լի փոքր են (400–600 կգ)։ Գույնը՝ գորշ, տարբեր երանգներով։ Էգերը սեռահա–սուն են դառնում 3–4 տարեկանում, իսկ արուները՝ մի փոքր ավելի վաղ։ Ապրում են հոտերով, սեռահասուն արուները հո–տին միանում են միայն բեղմնավորման շրջանում։ Սնվում են որոշ ծառատեսակ–ների կեղևով, շվերով, խոտով և թփերով։ XX դ․ Զ․ գրեթե անհևտացել Էր։ Այժմ բուծում են մոտ 25 երկրներում։ Զուբր
ԶՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ քերականական միջոց, որի դեպքում որևէ բառի քերակա–նական ձևերը կազմվում են թեև նույն–իմաստ, սակայն տարբեր արմատներով։ Օրինակ՝ հայերեն ուտել բայի անորոշի հիմքը կազմվում է ուա (ուտել, ուտում), անցյալ կատարյալը՝ կեր (կերա, կերեք) արմատներով։ Զ–ները առկա են նաև հայերենի դերանունների հոլովման մեջ՝ ես–իմ–ինձ, մենք–մեր–մեզ, դու–քո–քեզ։ Տնդեվրոպական լեզուներում նույն–պես նկատևլի են զուգաբանական ձևեր։ 2․ Զուգաբանական ձևերի գոյությունը և նրանց ամբողջությունը որևէ լեզվում։
ԶՈՒԳԱՀԵՌ ԱԻԱՏՈՒՄ Էլեկտրա– տեխնիկայում, երկբևեռների (սո–վորաբար սպառիչների կամ էլեկտրա–էներգիայի աղբյուրների) միացում, երբ նրանց սեղմակների միջև գործում է միև–նույն լարումը։ Զ․ մ․ էլեկտրաէներգիայի սպառիչների միացման հիմնական եղա–նակն է։ Զ․ մ–ման դեպքում առանձին սպառիչների միացումը կամ անջատումը գործնականում չի ազդում մյուսների աշ–խատանքի վրա (աղբյուրի բավարար հզո–րության դեպքում)։ Զուգահեռ միացված բեռնվածքներում (որոնք էլշուի աղբյուր–ներ չունեն) հոսանքները հակադարձ հա–մեմատական են իրենց դիմադրություննե–րին։ Ընդևանուր հոսանքը Զ․ մ–ման դեպ–քում հավասար է բոլոր ճյուղերի հոսանք–ների հանրահաշվական (հաստատուն հո– Զուգահեո միացման սխեմա սանքի դեպքում) կաս վեկտորական (փո–փոխական ևոսանքի դեպքում) գումարին։ էլեկտրաէներգիայի աղբյուրների, օրի–նակ, էլեկտրակայանի գեներատորների Զ․ մ․ կատարվում է այն դեպքում, երբ մեկ աղբյուրի հզորությունը չի բավարա–րում բոլոր բեռնվածքները սնելու համար (տես նաև Էչեկւորական շդթւս)ւ
ԶՈՒԳԱՀԵՌ ՈՒԺԵՐԻ 4ԵՆՏՐՈՆ, տես Ուժային համակարգեր։
ԶՈՒԳԱՀԵՌ ՈՒՂԻՂՆԵՐ, 1․ է վ կ լ ի– դեսյան երկրաչափությու– ն ու մ, ուղիղներ, որոնք գտնվում են նույն հարթության մեջ և չեն հատվում։ Տրված ուղղի վրա չգտնվող կետով անց–նում է տրվածին զուգահեռ միայն մեկ ուղիղ։ Այս ևամարժեք է Էվկլիդեսի պոս–տուլատին (զուգաևեռների մասին)։ 2․ Լոբաչևսկու երկրաչափու– թ յ ու ն ու մ, հարթության մեջ АВ ուղղի վրա չգտնվող С կետով (նկ․) անցնում են AB-ն չհատող անթիվ ուղիղներ, որոնցից միայն երկուսն են զուգահեռ ևամարվում AB-ին։ СЕ ուղիղը կոչվում է զուգահեռ AB-ին А–В ուղղությամբ, եթե В, Е կե–տերը գտնվում են AC-ի նույն կողմում, А В ^ CE-ն չի հատում АВ ուղիղը, U АСЕ անկ–յան միջով անցնող յուրաքանչյուր ճառա–գայթ հատում է АВ ճառագայթը։ Տան– գունորեն սահմանվում է СЕ ուղղի զու–գահեռությունը AB-ին В–А ուղղությամբ։
ԶՈՒԳԱՀԵՌԱԳԻԾ, զույգ առ զույգ զու–գահեռ կողմերով քառանկյուն (նկ․ ա, բ, գ, դ)։ Զ․ է նաև այն ուռուցիկ քառանկյու–նը, որի հանդիպակաց կողմերը հավասար են, կամ մի զույգ հանդիպակաց կողմեր հավասար են և զուգահեռ, կամ հաևդի– պակաց անկյուննևրը հավասար են, կամ անկյունագծևրը հատման կետում կիս–վում են։ Զ․ կոչվում է ուղղանկյուն (բ), եթե անկյուններն ուղիղ են, շեղանկյունի), եթե կողմերը հավասար են, և քառակուսի
ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, հասարակածին զուգահեռ, երկրի մակե–րևույթը հարթությամբ հատող գիծ։ Զ․ ա–ի վրա գտնվող բոլոր կետերն ունեն աշխար–հագրական միևնույն լայնությունը։ Տես նաև Կոորդինատներ աշխարհագրական։
ԶՈՒԳԱՀԵՌԱՆԻՍՏ, վեցանիստ, որի հան–դիպակաց նիստերը զուգահեռ են (նկ․)։ Ունի 8 գագաթ, 12 կող։ Տանդիպակաց նիստերը հավասար զուգահեռագծեր են։ Զ․ կոչվում է ու ղ ի ղ, եթե եզրային կողե– րըն ուղղաևայաց են հիմքի հարթությանը, և խորանարդ, եթե նիստերը քառակուսիներ են։ Ուղղանկյուն հիմքով ուղիղ Զ․ կոչվում է ուղղանկյուն զուգահեռանիստ։ Զի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրու–թյան արտադրյալին։
ԶՈՒԳԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, մայրիշխանա–կան տոհմի շրջանակներում առաջացած միամուսնական հարաբերությունների ձև։ Առավել տարածված տեսության համաձայն հաջորդել է խմբամուսնությանը։ Զ–յան սկզբնական շրջանում ամուսինները մնում էին իրենց տոհմերի կազմում, հետագայում ամուսինը վւոխադրվում էր կնոջ տոհմը, թեև յուրաքանչյուրի գույքը, մնում էր առանձին։ Երեխաները պատկանում էին մայրական տոհմին։ Տայրիշխանու թյան շրջանում Զ․ աստիճանաբար իր տե–ղը զիջեց հայրիշխանական ընտանիքին, այնուհետև՝ մենամուսնությանը։ Զ–յան դեպքում ամուսնական կապերը հեշտու–թյամբ կարող էին լուծարքվել։ Արտադրո–ղական ուժերի զարգացման ցածր մա–կարդակի պայմաններում նման ընտանիքս չէր կտրող դառնալ ինքնուրույն բջիջ (այդպիսին շարունակում էր մնալ տոհմը)։ Պատմական զարգացման համապատասխան փուլում Զ․ ընդունված է եղել բոլոր ժողովուրդների մոտ։ Որոշ ժողովուրդ– ների մոտ Զ–յան վերապրուկներ են պահպանվել նաև զարգացած հասարակական հարաբերությունների ժամանակ։
ԶՈՒԳԱՆՎԱԳ, 1․ երաժշտական պիես (նաև ստեղծագործության հատված) գործիքային երկյակի համար՝ նվագակցությամբ կամ առանց նվագակցության։ 2․Եր–կու կատարողների միատեղ, անսամբլային նվագ։ Տես Անսամբու: