Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳԻՇԵՐԱՎԱՐ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 30-րդ օրվա անունը։

ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑ, ՍՍՏՄ–ում հանրա–կրթական դպրոց, որ համատեղում է դպրոցի, ընտանիքի և արտադասարա–նային դաստիարակության ու կրթության պարտականությունները․ Ստեղծվել են 1956-ին։ Գ․ դ–ներն ունեն ուսումնա–փորձ– նական կաբինետներ, լաբորատորիաներ, արտադրական արհեստանոցներ, մարմ–նամարզական դահլիճներ։ Դաստիարա–կությունն ու կրթությունը իրագործվում է ուսման և աշխատանքի սերտ կապի հիման վրա։ Կան երաժշտական, ֆիզի– կա–մաթեմատիկական, տարբեր թե–քումներով, առողջարանային տիպի, նյար–դային հիվանդություններով, ռևմատիզ–մով, սկոլիոզով տառապող երեխանևրի Գ․ դ–ներ։ Լինում են 8-ամյա կամ միջնա–կարգ։ 1972–73 ուս․ տարում ՏՍՍՏ–ում կար 22 Գ․ դ․՝ 7500 սաներով։ Գիշերօթիկ պայմաններ են ունեցել դեռևս միջևադարում գործող Տաթևի, Սա– նահինի և Ամրդոլու վանքերի դպրոցները։ Գիշերօթիկ բաժիններ են եղել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներ– սիսյան դպրոցում, Կ․ Պոլսի Կեդրոնա–կան և Կարինի Սանասարյան վարժա–րաններում, Խարբերդի Եփրաւո կոլեջում ևն։ Գ․ դ–ներ կան նաև սփյուռքահայ գաղ–թավայրերում։

ԳԻՇՆԻԳԱՆ, գյուղ Իրանի Չհարմահալ գավառում։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և արհեստագործու–թյամբ։ Բնակիչները 1946–47-ին ներգաղ–թել են Սովետական Տայաստան։

ԳԻՈՐԳԻ ՄԵՐՁՈՒԼԵ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), X դ․ վրացի գրող, Տաո–Կլարջեթի գրական դպրոցի ևերկայացուցիչ։ Ապրել և սաեղծագործել է Խանձթիի վանքում։ Ուսումնասիրել է եկեղեցական գրակա–նությունն ու քրիստոնեական աստվածա– ^սՆույծյււՆը; 951-ին գրևլ Հ «Գրիգոլ խաեձթելիի վարքը», որը VIII–IX դդ․ Վրաստանի պատմության սկզբնաղբյուր է։ Գրողը հիմնվում է քրիստոնեական գաղափարախոսության վրա, սակայն ստեղծագործության մեջ ևանդիպում ևն նաև աշխարհիկ տարրեր։ 1845-ին Երուսաղեմի գրադարանում Ն․ Չուբինաշվիլին գտել է «Վարք»-ի XII դ․ ձեռագիրը, որը միակն է։ 1902-ին Ն․ Մառը նկարագրել է այն, 1911-ին հրատարակել բնագիրն ու ռուսերեն թարգ–մանությունը։ Ստեղծագործությունը թարգ–մանված է նաև լատիներեն (Պ․ Պեետերս, 1923) և անգլերեն (Դ․ Լանգ, 1956)։ Գրկ․ Кекелидзе К․, Конспективный курс истории древнегрузинской литературы, Тб․, 1939․ ԳԻՊՍ, գիպսաքար (<հուն․ 7О- փօ£ – կավիճ, կիր), միներալ, կալցիու–մի սուլֆատի բյուրեղահիդրատ՝ CaS04- •2H20։ Մաքուր վիճակում պարունակում է 32,56% CaO, 46,51% ՏՕ3 և 20,93% H20։ Բյարեղագիտական համակարգը մո– նոկլինային Է, առաջացնում է հոծ հատի–կային (ալեբաստր) զանգվածներ, թիթեղաձն և սյունաձև թելային բյուրեղ–ներ, հաճախ նաև «ծիծեռնակի պոչ» կոչ– վող կրկնաբյուրեղներ։ Մաքուր Գ․ ան–գույն և թափանցիկ է, խառնուրդների առ–կայությամբ՝ սպիտակ, դեղին, վարդա–գույն ևն։ Կարծրությունը՝ 1,5, խտությու–նը՝ 2300 կգ/tl3։ Անջատվում է սալֆատա– յին աղերով հարուստ ջրային լուծույթ–ներից՝ ծովալճակներում և աղի լճերում։ Աղիության մեծացման դեպքում սկսվում է անջատվել անհիդրիտ, ապա՝ աղեր։ Լայնորեն տարածված է տարբևր հասակի նստվածքներում անհիդրիտի, հազվա–դեպ՝ հալիտի և այլ աղերի հետ։ ՍՍՏՄ–ում խոշոր հանքավայրեր կան Դոնբէսսում, Կովկասում և Միջին Ասիայում։ Կիրառ–վում է գիպսային կապակցանյութեր, գիպ– սաբեւոոն, գիպսե իրեր ստանալու հա–մար, բժշկության մեջ, շենքերի երես– պատման սալիկներ, ներկեր, արծն, ջնա–րակ պատրաստելու համար։ Գ․ որպես շաղախանյութ օգտագործվում է քանդակ–ներից և ճարտ․ հարդարանքներից սնա–մեջ կաղապարներ հանելու և նրանց մեջ բնօրինակին հարազատ բրոնզե, ճենա–պակյա, գիպսե են պատճեններ ձուլե–լու նպատակով։ Այն լավ ներկվում և ևրանգավորվում է։ Որպես մոդել գիպ–սե պատճենները կիրառվում են գեղար–վեստական ուսուցման ժամանակ։ ԳԻՊ ՍԱ ԲԵՏՈՆ, բետոն, որի հիմքը գիպ–սային կապակցանյութերն են (գլխավո–րապես շինարարական գիպսը)։ Գ–ի պատ–րաստման համար օգտագործվում են քա– րամիներալային (հիմնականում ծակոտ– կեն ու խորդուբորդ մակերևույթով) և օրգ․ (փայտի թեփ, դարման) լցաևյու– թեր։ Գ–ի մեջ ավելացվում են կապակցու– մը դանդաղեցնող, ինչպես նաև ջրա– և մթնոլորտակայունաթյունը բարձրացնող հավելանյութեր։ Ամրությունը կախված է նույն գործոններից, ինչ սովորական ցե–մենտային բետոևինը (տես Բետոն)։ Կի–րառվում է գիպսաբետոնային շինվածքնե–րի արտադրության մեջ (տես Գիպսային և գիպսաբետոնային շինվածքներ)։

ԳԻՊՍԱԿԱՊ, արագ կարծրացող վիրա–կապ, օգտագործվում է հենաշարժական ապարատի վնասվածքների և հիվանդու–թյունների ժամանակ՝ անշարժացման ու բուժման նպատակով։ Գ․ դնելու համար օգտագործում են գիպսով ներծծված բին–տի կամ մառլայի վիրակապեր, որոնք ընկղմելով ջրի մեջ, քամում են և դնում կամ անմիջապես հիվանդի մարմնի հա–մապատասխան հատվածին, կամ էլ մեկ շերտ գորշ բամբակի փռոցքի վրա։ Օգ–տագործվում է շրջանաձև վիրակապերի, գիպսային բեկակալների (շինա, լոնգետ) ձևով, ոսկրերի փակ և բաց կոտրվածքնե–րի, հոդերի վնասումների, ոսկրա–հոդա– յին տուբերկուլոզի, ծայրանդամների ձևա–խախտումների բուժման ժամանակ, հե–նաշարժական ապարատի զանազան վի–րահատ ությունների, ծայրանդամների տա–րածուն վերքերի, խոցերի դեպքերում և այլն։ Գ–ից երբեմն խախտվում է ծայր–անդամի արյան շրջանառությունը, որի դեպքում գիպսակապը անմիջապես կըտ– րում, հանում են։ Սահմանափակ ճնշում–ների դեպքում, պառկելահարուկներից խուսափելու համար, Գ–ի ճնշող մասերում բացում են պատուհաններ։

ԳԻՊՍԱՅԻՆ ԵՎ ԳԻՊՍԱԲԵՏՈՆԱՅԻՆ

ՇԻՆՎԱԾՔՆԵՐ, գիպսային կապակցա–նյութերից (գլխավորապես շինարարա–կան գիպսից) և գիպսաբետոնից պատ–րաստվող շինվածքներ։ Դրանցից են միջ–նորմի պանելներն (նկ․) ու սալերը, հա– Միջնորմի գիպսաբեաոնային պանել․ /․ կար–կաս, 2․ դռան որմնանցք, 3․ մոնտաժման ծխնի տակի հիմքի պանելները, սանիտարա–տեխնիկական խցիկները, օդափոխիչ բլոկ–ները, երեսպատման թերթերը (գիպսի չոր սվաղ)։ Այդ շինվածքների առավելու–թյուններն են՝ համեմատաբար փոքր ծա–վալային զանգվածը, հրակայունությունը, լավ ձայնամեկուսացումը, թերություննե–րը՝ անբավարար ջրակայունությունը, հա–մեմատաբար ցածր ամրությունը, սողքը՝ բեռնվածքի ազդեցությամբ (առանձնա–պես բարձր խոնավության դեպքում), ուս–տի և կիրառվում են, հիմնականում, չկրող և քիչ բեռնված, խոնավությունից պաշտ–պանված կառուցվածքներում։ Գ․ և գ․ շ–ի ժամանակակից արտադրությունը լայ–նորեն մեքենայացված Է․ օրինակ, միջ–նորմի պանելները պատրաստվում են գլոցահաստոններով՝ անընդհատ կաղա–պարման մեթոդով, երեսպատման թեր–թերը՝ կաղապարման կոնվեյերներով, իսկ օդափոխիչ բլոկները կաղապարում են շարժական վագոնիկ–կաղապարներով։ Գրկ․ Мак И․ Л․, Ратинов В․ Б․, Силенок С․ Г․, Производство гипса и гипсовых изделий, М․, 1961․

ԳԻՊՍԱՅԻՆ ԿԱՊԱԿՑԱՆՅՈՒԹԵՐ, օդա–յին կապակցանյութեր, որոնց հիմքը կալ–ցիումի կես մոլեկուլ բյուրեղաջուր պա– րունակող սուլֆատն է կամ կալցիումի անջուր սուլֆատը (անհիդրիդային կա–պակցանյութեր)։ Ըստ ջերմային մշակ–ման պայմանների, ինչպես նաև կապակց– ման ու պնդացման արագության բաժան–վում են 2 խմբի, ցածրաթրծման (արագ կապակցվող ու պնդացող)՝ շինարարական ու կաղապարման գիպս, բարձրամուր գիպս, գիպսացեմենտապոզոլանային կա–պակցանյութեր, և բարձրաթրծման (դան–դաղ կապակցվող ու պնդացող)՝ անհիդ– րիտային ցեմենտ, բարձրաթրծման գիպս՝ Էստրիխգիպս։ Շինարարա–կան գիպսը ստանում են մանրաց–րած կամ նախապես փոշիացրած բնական գիպսը (գիպսաքարը) եփման կաթսա–ներում, պտտվող վառարաններում և այլ տեխնոլոգիական տեղակայանքներում՝ 140–190°Cջերմաստիճանում ջերմային մշակման ենթարկելով։ Օգտագործվում է գիպսային շինվածքների արտադրման,