Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

սվաղման և շարվածքային աշխատանքնե– րի ևամար: Կաղապարման և բարձրամուր գիպսերը ստա– նում են նույն եղանակով, ինչ շինարարա– կանը, սակայն ավելի մաքուր հումքից: Ունեն բարձր ամրություն, օգտագործ– վում են խեցեգործության մեջ և արտա– դրություններում' կաղապարների ու մո– դելների պատրաստման համար ևն: Գիպսացևմենտ ա պոզոլսւնա– յին կապակցանյութերը (սւռսւ– ջարկել է սովետական գիտնական Ա. Վ. Վոլժեևսկին) ստանում են շինարարական գիպսը կամ գիպսային այլ կապակցա– նյութերը պորտլանդցեմենտի և հիդրսւվ– լիկական թթու հավելանյութևրի հետ խառ– նելով: Գրանցից պատրաստված շինվածք– ներն ունեն համեմատաբար ավելի փոքր պլաստիկ ձևափոխություններ: Ա ն հ ի դ– րիտային ցեմենտը պատրաս– տում են շինարարական գիպսը 600–700°C ջերմաստիճաևում թրծելով, հետագայում մանրացնելով պնդացնող կատալիզա– տոր–հավելանյութերի (օրինակ, կրի) հետ մեկտեղ: Օգտագործվում է շինսւրարա– կան շաղախներ, բետոններ, արհեստա– կան մարմար ևն պատրաստելու համար: Էստրիխգիպսը ստանում են բնա– կան գիպսը 800–1000°C ջերմաստիճա– նում թրծելով' հետագա նուրբ մսւնրաց– մամբ: Օգտագործվում է նույն նպատակ– ներով, ինչ անհիդրիտային ցեմենտը: Գյւկ. Будников П.П., Гипс, его ис– следование и применение, 3 изд., М.–Л., 1943; Волженский А. В., Буров Ю.С., Колокольников B.C., Ми– неральные вяжущие вещества (технология и свойства), М., 1966. Գ. Սյւվւսնձայան

ԳԻՏԱԿ, հ ի ջ ա կ, լարային աղեղնւսվոր երաժշտական գործիք: Նվագում են ուզ– բեկները, տաջիկները, թուրքմենները, ույղուրնե– րը: Տամատիպ է քաման– չային: Իրանը մավրիտա– կան գմբեթի ձևի է' պատ– րաստված սնամեջ դդու– մից, կոկոսի ընկույզից կամ փայտից, առջևի բացված– քը ծածկված է կաշվե թա– ղանթով: Ունի 2 կամ 3 լար, կատարելագործված– ները' 4 լար: XX դարի 30– 40-ական թթ. Ա. Պետրոս– յանի, Վ. Բունու և Ս. Դի– դենկոյի ջանքերով ստեղծ– վել են եվրոպական լարա– յին կվարտետներին հա– մանման Գ–ների կվարտետ– ներ:

ԳԻՍԱՆԵ, հայկական հեթանոսական աստ– ված, որին վերագրվում է հնդկական ծա– գում: Անունը ավանդաբար բացատրվել է գես (ծամ, մազ) բառով' իբր ինքը և իր տաճարի սպասավորներն ունեցել են եր– կար մազեր: Գ–ի պաշտամունքի մասին հստակ տեղեկություններ չկան: Ըստ Զե– նոբ Գլակի, Գ. և իր ևղբայր Գեմետրը Տնդկաստանից Տայաստան փախած ու Տարոնում հաստատված արքայորդիներ են: Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճարներ են կառուցվել: Պալունյաց գավառում եղել է Գ–ի անունով ավան: Գ–ի պղնձաձույլ արձանը, ըստ վկայության' 12 կանգուն (մոտ 6,20 մ) բարձրությամբ, կանգնեց– ված է եղել Տարոնի գավառի Իննակնյան կոչվող վայրում' Աշւոիշատի սրբատեղիի մոտ: Գ–ի ե Դեմետրի պաշտամունքը արդյունք է այն կրոնական հարաբերու– թյունների, որ առաջացել են բուդդայա– կանության և հելլենիզմի փոխհարաբե– րության ընթացքում: Գբկ. Զենոբ Գ լ ա կ, Պասւմութիւն Տա– րօնոյ, Վնւո., 1832: Տովհան Մամի– կ ո ե յ ա ն, Պասւմութիւն Տաըօնոյ, Ե., 1941: Դ ու բ յ ա ն Ե., Տայոց հին կրոնը կամ հայ– կական դիցաբանություն, Երուսաղեմ, 1933:

ԳԻՍԱՎՈՐՆԵՐ, Արեգակնային համակար– գի երկնային մարմիններ: ճնշող մեծա– մասնությունը Արեգակի շուրջը պտտվում 1957-ին երևացած Մրկոս գիսավորի լուսանկարը Է ձգված էլիպսաձև ուղեծրով: Գ–ի շարժ– ման օրինաչափություններով առաջինը զբաղվել է անգլիացի գիտնական Է. Հաչ– Լեյը: Նա ցույց է տվել, որ Գ–ից մեկի (Տալլեյի գիսավոր) ուղեծիրը էլիպսաձև Է և պտույտը Արեգակի շուրջը' պարբերա– կան: Տետագայում ապացուցվեց, որ նրա պտտման պարբերությունը մոտավորա– պես 76 տարի Է: Գ–ի մեծ մասի պարբե– րությունը հայտնի չէ, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դրանք հասնում են մի– լիոնավոր տարինևրի: Արեգակից 2–4 աստղագիտական միա– վոր (ա. մ.) հեռավորության դեպքում Գ. երևում են որպես գնդաձև միգամածու– թյուններ: Դրանք Գ–ի գլուխներն են: Պայծառ Գ. բացի գլխից ունեն նաև մեկ կամ մի քանի գեսեր, որոնք սկիզբ են առնում գլխից: Գիսավորի գլուխը բաղ– կացած է թաղանթից' կոմա և աստղա– ձև միջուկից, որը նրա ամենապայծառ մասն է: Գլուխներն ունեն մեծ չափեր' մի քանի տասնյակից մինչև հարյուր հա– զար, իսկ որոշ դեպքերում' նույնիսկ մլս կիլոմետրից ավելի: Թաղանթը շատ նոսր գազային մթնոլորտ է, այն շրջա– փակում է գիսավորի գործնականորեն չերևացող միջուկը, որը պինդ մարմին Է և ունի 1-ից 30 կմ տրամագիծ: Միջուկը հիմնականում կազմված է կարծր վիճա– կում («սառցաբեկոր») գտնվող ցնդող նյութերից (CH4, NH3, N02, CO2): Երբ Գ. մոտևնում են Արեգակին, տեղի է ունե– նում սառցաբեկորների սուբլիմացիա, որի հետևանքով գոյանում են գազանման նյու– թեր, որոնցից և կազմավորվում են Գ–ի գեսերը: Գեսերը միշտ ուղղված են Արե– գակի հակառակ կողմը: Արեգակից մեծ հեռավորությունների դեպքում գեսերը հա– մարյա չեն երևում: Երբ հեռավորությունը դառնում է շուրջ մեկ ա. մ., գեսի չափերը սկսում են աճել մեծ արագությամբ (մեկ օրում 106 կմ) և հասնում են 108 կմ: Գ–ի գեսերն առաջանում են Արեգակի լույսի ճնշման և միկրոմասնիկային հոսքի վա– նող ուժի ազդևցության ևետևանքով: Որոշ դեպքերում վանող ուժերը 1000 անգամ գերազանցում են Արեգակի ձգողության ուժի մեծությունը: Ընդհանուր առմամբ այդ ուժերի տարբերությունն այնքան tl մեծ չէ: Վանող ուժերի մեծությունից կախ– ված Գ–ի գեսերը, համաձայև Ֆ. Ա. Բրե– դիխինի, բաժանվում են երեք խմբի: I խմբի գեսերն առաջանում են, երբ վա– նող ուժերի մեծությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է Արեգակի ձգողու– թյան ուժը (18–100 անգամ), II խմբի գե– սերն առաջանում են, երբ վանող ուժերը կազմվում են ձգողության ուժի 0,5-ից մին– չև 2,5 մասը, իսկ III խմբի գեսերը դիտ– վում են այն դեպքում, երբ վանող ուժերը զգալիորեն փոքր են ձգողության ուժից: I խմբի գեսերը գրեթե ուղիղ են, II խմբի– նը' խիստ կորացած, իսկ Ill-ինը' ուղ– ղահայաց Արեգակ–Գիսավոր ուղղու– թյանը: I և II խմբի գեսերը կոչվում են սինդինամաներ, իսկ 111-ինը' սինքրոններ: Գ–ի ճշգրիտ զանգ– վածները հայտնի չեն: Նրանց վերին սահ– մանը մասնավորապես կազմում է երկ– րագնդի զանգվածի 10~~4 մասը:

ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ, կոմ– բինատ, ՍՍՏՄ–ում գիտության և արտադրության համագործակցության ձև, նպատակն է գիտության և տեխնիկա– յի նորագույն նվաճումների օգտսւգործ– մամբ արագացնևլ գիտատեխնիկական առաջընթացը, ստևղծել և ժողտնտեսու– թյան մեջ ներդնել նոր մեքենաներ, սար– քեր, նյութեր, տեխնոլոգիական պրոցես– ներ: Գ. մ–ման կանոնադրությունը հաս– տատել է ՍՍՏՄ Մինիստրների սովետը' 1976-ի հունվարին: Միավորման կազմա– կերպման գործում հաշվի են առնվում ձեռնարկությունների ու կազմակերպու– թյունների աշխատանքի մասնագիտացու– մը, գիտատեխնիկական կապերը, տե– րիտորիալ սկզբունքը, ֆունկցիաների կենտրոնացումը, այն հաշվով, որ բարձ– րացվի յուրաքանչյուրի գործունեության արդյունավետությունը: Գ. մ–ում ստեղծվում են միավորման զարգացման, նյութական խրախուսման, սոցիալ–կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության, ամոր– տիզացիոն հատկացումների, նոր տեխ– նիկայի ստեղծման, ներդրման, խթանման և այլ ֆոնդեր: Գ. մ. գիտաարտսւդրսւ– կան և տնտ. միասնական համալիր է, որի կազմի մեջ են մտնում գիտա– հետազոտական, կոնստրուկտորական, նախագծային–կոնստրուկտորական ու տեխնոլոգիական կազմակերպություններ, գործարաններ (ֆաբրիկաներ) և այլ ձեռ– նարկություններ' կախված միավորման առջև դրված խնդիրներից: Նրա կազմում ընդգրկված առանձին կառուցվածքային