Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միավորները դադարում են իրավական անձ լինելուց։ Գ․ մ–ներ կարող են ստեղծվել նաև գյուղատնտեսության, շի–նարարության, տրանսպորտի, կապի և ժողտնտեսության մյուս ճյուղերում։

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԻԱՏՈՂ, գիտահետազոտա–կան հիմնարկի աշխատող, որը գիտական խնդիրներ է մշակում ինքնուրույն կամ մասնակցում է կոլեկտիվ մշակմանը։ ՍՍՏՄ–ում սահմանված են կրտսեր Գ․ ա․ և ավագ Գ․ ա․ կոչումները։ 1973-ին ՏՍՍՏ–ում կար 917 ավագ և 1359 կրտսեր Գ․ ա․։

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, գիտության որո–շակի ճյուղի մասնագետի որակավորման աստիճան։ Առաջին անգամ մտցվել է միջնադարյան համալսարաններում։ ՍՍՏՄ–ում գոյություն ունեն գիտություն–ների թեկնածուի և գիտությունների դոկ–տորի Գ․ ա–ներ, որոնք շնորհվում են բու–հի կամ գիտ․ հիմնարկի խորհրդում հրա–պարակայնորեն դիսերտացիա պաշտպա–հած անձանց։ Գ․ ա․ շնորհում են որոշ բարձրագույն ուս․ հաստատությունների և ԳՏԻ–ների խորհուրդները, հաստատում է Բարձրագույն ատեստացիոն հանձնա–ժողովը։ Արտասահմանյան ժամանակա–կից ուսումնական և գիտահետազոտական հիմնարկներում գոյություն ունեն բակա– ւավրի, մագիստրոսի, գիտությունների դոկտորի Գ․ ա–ներ։

ԳԻՏԱԿԱՆ ՒՈՐՀՈհՐԴ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ գի–տահետազոտական հիմնարկի խորհուրդ։ ՍՍՏՄ–ում Գ․ խ․ ստեղծվում է ռեկտորին (դիրեկտորին) առընթեր և գործում է նրա նախագահությամբ։ Գ․ խ–ի խնդիրն է քննարկել գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների պլաննե– րըն ու հաշվետվությունները, ուսում– նա–մեթոդական հարցերը, գիտական խըն– դիրները, աշխատությունները, կազմա–կերպել գիտամանկավարժական կադ–րերի պատրաստումը և որակավորման բարձրացումը, ընդհանրացնել տվյալ հիմ–նակության աշխատանքի փորձը, անց–կացնել գիտական բանավեճեր։ Գ․ խ․ մրցույթով ընտրում է ամբիոնի վարիչ–ներ և պրոֆեսորա՜դասախոսական կազմ։ Մի շարք բուհերի և գիտահետազոտական հիմնարկների Գ․ խ–ներ շնորհում են գիտական աստիճաններ, հաստատման են ներկայացնում գիտական կոչոււէներ։

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՍՈՒՆԻ&Մ, մարքսիզմ– լենինիզմի բաղկացուցիչ մաս, որն ուսում–նասիրում է կապիտալիզմի հեղափոխա–կան խորտակման և կոմունիստական հա–սարակության ծագման ու զարգացման օրինաչափությունները, ուղիներն ու ձևե–րը։ «Գ․ կ․» (նույնն է՝ գիտական սոցիա–լիզմ) տերմինը գործածվում է ևաև լայն իմաստով՝ արտաևայտելով մարքսիզմ– լենինիզմը ամբողջությամբ։ Այն միա–հյուսված է մարքսիզմ–լենինիզմի մյուս բաղկացուցիչ մասերի՝ փիլիսոփայության և քաղաքատնտեսության հետ։ Ինչպես նշել է Ֆ․ Էնգելսը, սոցիալիզմը ուտոպիա–յից գիտության վերածվեց երկու մեծ հայտ–նագործությունների՝ պատմության մա–տերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ։ «Միայն Մարքսի փիլիսոփայական մատերիալիզ– մը ցույց տվեց պրոլետարիատին եւքը հոգևոր ստրկությունից․․․ Միայն Մարք–սի տնտեսական թեորիան պարզաբանեց պրոլետարիատի իսկական դրությունը կապիտալիզմի ընդհանուր հասարակա–կարգում» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 19, էջ 10)։ Գ․ կ–ի տեսությունը ստեղծել են Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը, պատմական նոր պայմաններում զարգացրել Վ․ Ի․ Լենինը, այլ մարքսիստ մտածողներ, ՍՄԿԿ–ն ու մարքս–լենինյան մյուս կու–սակցությունները։ Գ․ կ–ի ընդհանուր ուր–վագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս 1843–44-ին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրու–թյունը Անգլիայում», «Գերմանական գա– ղավւարախոսություն», «Փիլիսոփայու–թյան աղքատությունը» և այլ աշխատու–թյուններում։ Գ․ կ–ի առաջին ծրագրային փաստաթուղթը «Կոմունիստական կու–սակցության մանիֆեստը» է (1848)։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ապացուցևցին կապիտալիզմի կործան–ման, սոցիալիստական հեղափոխության ն պրոլետարիատի քաղ․ իշխանության հաստատման, սոցիալիստական հասա–րակարգի կառուցման օբյեկտիվ օրինա–չափությունը, հիմնավորեցին պրոլետա– րիատի ինքնուրույն հեղափոխական կու–սակցություն ստեղծելու անհրաժեշտու–թյունը և նրա խնդիրները։ Տետագայում, 1848–49-ի հեղափոխությունների և Փա–րիզի կոմունայի (1871) փորձի ընդհան– րացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին Գ․ կ–ի տեսությունը («Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-ից մինչև 1850 թվականը», «Կենտրոնական կոմի–տեի դիմումը կոմունիստների միությա–նը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տաս–նութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի–Դյու– րհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտո–պիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետու–թյան ծագումը» են), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիա–յի, բանվոր դասակարգի և աշխատավո–րական մյուս խավերի հևտ նրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիս–տական հեղափոխության, պրոլետարիա– տի դիկտատուրայի, կապիտալիզմից սո–ցիալիզմի անցման մասին, ավելի կոնկ–րետացրին կոմունիստական ֆորմացիա հասկացությունը, ցույց տվեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու վւուլ՝ սոցիալիզմ և կոմունիզմ, սաևմանեցին դրանց հիմնական սկզբունք–ները, ընդհանուր և տարբերիչ գծերը։ Գ․ կ–ի զարգացման նոր էտապը կապ–ված է Վ․ Ի․ Լենինի անվան հետ։ Նա ստեղծագործորեն հարստացրեց սոցիա–լիստական և կոմունիստական հասարա–կարգի կառուցման տեսությունը, միջազ–գային հեղափոխական շարժումը զինեց գիտականորեն հիմնավորված ստրատե–գիայով և տակտիկայով, ղեկավարեց Գ․ կ–ի գաղափարների գործնական իրակա–նացումը։ Բացահայտելով իմպերիալիզ–մի, որպես սոցիալիստական հեղափոխու–թյան նախօրյակի, բնորոշ գծերը և զար– գացման օրինաչափությունները՝ Լենինը եզրակացրևց, որ սոցիալիստական հեղա–փոխության հաղթանակը հնարավոր է սկզբում մի քանի կամ նույնիսկ մեկ առան–ձին կապիտալիստական երկրում, զար–գացրեց պրոլետարիատի հեգեմոնիայի, նրա դիկտատուրայի մասին ուսմունքը, հանձինս սովետների տեսավ պրոլետա– րիատի իշխանության նոր ձևը, բացա– հայտևց ազգային–գաղութային հարցի ու սոցիալիստական հեղափոխության կապն ու փոխազդեցությունը։ Լենինը Գ․ կ–ի տեսությունը հարստացրեց սոցիա–լիստական ինդուստրացման, գյուղացիա–կան տնտեսությունների կոլեկտիվաց–ման, ազգային հարցի լուծման, կուլտու–րական հևղափոխության, ՍՍՏՄ բազ–մազգ սոցիալիստական պետության ստեղծման մասին ուսմունքով, բացա– հայտեց սոցիալիզմի կառուցման ընդհա–նուր օրինաչափությունները։ Գ․ կ–ի զարգացման և տեսության իրա–կանացման բնագավառում պատմական շրջադարձային երևույթ էր Տոկտեմբեր– յան սոցիալիստական մեծ հեղափոխու–թյունը Ռուսաստանում, ապա սոցիալիս–տական հեղափոխություններն այլ եր– կըրներում և սոցիալիզմի համաշխարհա–յին համակարգի առաջացումը։ Կոմու–նիստական ֆորմացիայի առաջացմամբ Գ․ կ․ դարձավ փորձով ստուգված գի–տություն սոցիալիզմի կառուցման մա–սին, ստացավ նոր օբյեկտ տեսական ուսումնասիրության համար։ Կոմունիս–տական մյուս կուսակցությունների հետ ՍՄԿԿ մշակեց Գ․ կ–ի կարևոր նոր պրոբ–լեմներ․ կապիտալիզմից սոցիալիզմին տարբեր ևրկրների աևցման ընդհաևուր օրինաչափությունների և բազմազան ձևերի միասնությունը, ժող․ դեմոկրա–տիայի՝ որպես պրոլետարիատի դիկտա–տուրայի պատմականորեն նոր ձևը, և այն համաժողովրդական պետության վերա–ճելը, զարգացած սոցիալիզմի՝ որպես սոցիալիստական հասարակարգի որա–կական նոր էտապի բնորոշումը։ Տետա– գա հիմնավորում ստացան սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու, մասնավորապես կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, նոր մարդու դաստիարակու–թյան օրինաչափությունները, բացահայտ– վեցին սոցիալիզմի համաշխարհային հա–մակարգի զարգացման յուրահատկություն–ները, տարբեր սոցիալիստական կարգ ունեցող պևտությունների խաղաղ գոյակ–ցության լենինյան սկզբունքը, արվեցին կարևոր եզրակացություններ արդի դա–րաշրջանում իմպերիալիստական ագրե–սիվ պատերազմները կանխելու հնարա–վորության մասին ևն։ Գ․ կ․ կոմունիստական ֆորմացիան ուսումնասիրող գիտություններից ամենից ավելի ընդհանուրն ու ամբողջականն է։ Կոմունիզմի օրենքները գործում են հա–սարակական կյանքի բազում բնագա–վառներում՝ կոմունիստական ֆորմա–ցիայի զարգացման ողջ ընթացքում կամ որոշակի էտապներում, յուրօրինակ ձևե–րով դրսևորվում են սոցիալիզմ և կոմու–նիզմ կառուցող բոլոր երկրներում։ Տաղ– թանակած սոցիալիզմի ու նրա կառուցման ժամանակ գործում են բանվոր դասակարգի