Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և գյուղացիության դաշինքի, պրոլեւոարիա– աի դիկտատուրայի, կուլտուրական հե–ղափոխության, ժողովուրդների միջև իրա–վահավասարության և եղբայրական բա–րեկամության, պրոլետարական ինտեր–նացիոնալիզմի, արտաքին և ներքին թշնամիներից սոցիալիզմի նվաճումները պաշտպանելու ևն ընդևանուր օրինաչա–փությունները։ Զարգացած սոցիալիստա–կան հասարակության պայմաններում նախորդ էտապի մի շարք օրինաչափու–թյուններ, հարստանալով և ձևափոխվելով պատմական նոր պայմաններում, շարու–նակում են գործել, մյուսները դադարում են գործելուց, սկիզբ են առնում նորերը։ Սոցիալիզմի համաշխարհային համակար–գի առաջացմամբ ևս ձևավորվում են նոր օրինաչափություններ։ Կոմունիստական ֆորմացիային հատակ օրենքներից են հասարակական կյանքի և սոցիալական պրոցեսնևրի անշեղ, պլանային, համա– չափ ու ներդաշնակ զարգացումը, հասարա–կական պրոցեսների գիտակցական վե–րափոխումը և գիտական կառավարումը, հասարակության սոցիալական միատար–րության հաստատումը, մարքս–լևնինյան կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դերի աճը, սո–ցիալիստական պետության վերաճումը կոմունիստական հասարակական ինքնա–վարության են։ Գ․ կ–ի առավել ընդհանուր կատեգորիաներն են՝ կոմունիստական ֆորմացիան, կապիտալիզմից կոմունիզ–մի անցման դարաշրջանը, սոցիալիստա–կան հեղափոխությունը, պրոլետարիատի դիկտատուրան, կապիտալիզմից սոցիա–լիզմի անցման պատմական շրջանը, սո– ցիալիզմը, կոմունիզմը նն։ Արդի էտապում շատ կարևոր են մարդ–կանց պատմական նոր հանրության՝ սո–վետական ժողովրդի, գիտատեխնիկա–կան հեղափոխության նվաճումները սո–ցիալիզմի առավելությունների հետ միաց–նելու, սոցիալիզմի համաշխարհային հա–մակարգի զարգացման օրինաչափություն–ների, սոցիալիստական ինտեգրացման, հակակոմունիզմի դեմ անհաշտ պայքարի և այլ պրոբլեմների հետազոտությունը։ Գ․կ․ ստեղծագործաբար զարգացող գիտու–թյուն է։ Այև ունի ինտերնացիոնալ բնույթ։ Գ․ կ․ մարքս–լենինյան կուսակցություն–ների տեսական, գաղափարական զենքն է՝ նրանց քաղաքական ստրատեգիայի և տակտիկայի մշակման հիմքը։

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ, շնորհվում է գիտա–կան աշխատողներին, ըստ նրանց կա–տարած մանկավարժական կամ գի–տահետազոտական աշխատանքների։ ՍՍՏՄ–ում սահմանված Գ․ կ–ներն են․ բարձրագույն ուսումնական հաստատու–թյուններում՝ ասիստենտ, դոցենա և պրո–ֆեսոր, ԳՏԻ–ներում՝ կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող, պրոֆեսոր։ ժամանակակից արտասահ–մանյան երկրներում տարածված են պրո–ֆեսոր, ադյունկտ–պրոֆեսոր, ասիստենտ– պրոֆեսոր, դասատու Գ․ կ–ները։ Միջնադարյան Տայաստանում Գ․ կ․ էր վարդապետը, որ ստանում էին հոգե– վոր դպրոցներում։ Վանական բարձր դըպ– րոցները տալիս էին նաև մասնագիտական Գ․ կ–ներ, որոնք կապված էին տվյալ դըպ– րոցի անվան հետ և ավանդաբար պահպան–վել են դարեր։ Սյունյաց դպրոցն ավարտած աշակերտները ստացել են քերթող, Արա– գւսծոտնինը՝ իմաստասեր, Կիլիկիայի Քե– սան գավառի Կարմիր վանքի դպրոցինը՝ շնորհալի տիտղոսները։ Գլաձորի դպրո–ցի աշակերտները իրենց անվանի մարդ–կանց «անհաղթ փիլիսոփա» են կոչել։ Այդ անվանումները ևիմնականում կապ–ված էին դպրոցներում դասավանդող նշա–նավոր ուսուցիչների անվան կամ նրանց ստացած տիտղոսների հետ։

ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ», գիտական ամ–սագիր։ Լույս է տեսել 1885–87-ին, Կ․ Պոլսում։ Տնօրեն–խմբագրապետ՝ Ն․ Տա– ղավարյան։ Տանդեսը ծանոթացրել է ըն–թերցողներին բժշկության, օդերևութաբա–նության, կենդանաբանության, բուսաբա–նության, տնտեսագիտության, ֆիզիկա–յի, աշխարհագրության և գիտության մյուս բնագավառների նվաճումներին, շարա–դրել առանձին գիտնականների կենսա–գրությունը։ Տպագրել է Ն․ Տաղավարյա– նի «Բնական պատմության» I հատորի նյութերը և Վ․ Փափազյանի «Գեղարվես–տից ժողովին առաքյալները» գիտական վեպը։

ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ», ամսաթերթ։ Լույս է տեսել 1923-ին, Տալեպում։ Խմբագիր՝ Վ․ Կարանֆիլյան։ Տպագրել է հոդված–ներ և ուսումնասիրությունևեր սոցիոլո–գիայի, գրականության, բժշկության, գյու–ղատնտեսության մասիև, անդրադարձել դպրոցի և մանկավարժության խնդիրնե–րին։

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հոգեկանի բարձրա–գույն ձևը, որը հատուկ է մարդուն, այն Է՝ արտաքին աշխարհի (իրականության) իդեալական վերարտադրությունն ու իմաս–տավորումը և սեփական կեցության ըմ– բըռևումը։ Առաջացել է մարդու աշխատան–քային գործունեության ձևավորմանն ու զարգացմանը զուգընթաց՝ կազմելով նրա իդեալական կողմը, այդ ընթացքում Է, որ զանազանվել են առարկան, որին ուղղված է գործունեությունը, և այն մղում–ները, նպատակներն ու խնդիրները, որոնց համար կատարվում է առարկայի վերա–փոխումը և որոնց կրողն այդպիսով իրեն գիտակցում է որպես սուբյեկտ։ Ինչպես նշել է Ֆ․ Էնգելսը, մարդկային գիտակցու–թյան, մտածողության, բանականության էական և մերձավորագույն հիմքը ոչ թե սոսկ բնությունն է որպես այդպիսին, այլ բնության վերափոխումը մարդու կողմից։ Մարդն իբրև առարկայական աշխարհից զատված և նրան հակադրվող սուբյեկտ, ձեռք է բերում ազատ ընտրության ու կամային գործունեության ունակություն–ներ։ Գ․ հանդեււ է գալիս որպես մարդու այդպիսի կենսավարքի կարգավորման եղանակ, որի կարևոր առանձնահատկու–թյունը նրա նպատակադիր բնույթն է, երբ գործունեության սխեման և արդյունքը նախապես գոյություն ունեն Գ–յան մեջ իդեալական ձևով, և Գ–յամբ օժտված մարդը ոչ թե պարզապես օգտագործում, վերափոխում, արտացոլում է շրջապատող իրականության (բնության և սոցիալա–կան միջավայրի) առարկաներն ու երե–վույթները, այլ նաև նրանց մեջ ու նրանց միջոցով իրականացնում է իր գիտակցա– կան նպատակը։ Իբրև ինքնորոշվող սուբ–յեկտ, նա ազատ կերպով՝ կամովի (տես Կամք) որոշում է իր վարքագիծը և հաշիվ տալիս դրա համար։ Աշխատանքի հասա–րակական բնույթի բերումով Գ․ հասարա–կական մարդու Գ․ է։ Բնության նկատմամբ մարդու գիտակցական վերաբերմունքը միջնորդավորված է այն հարաբերություն–ներով, որոնց մեջ նա մտնում է աշխատան–քային գործունեության ընթացքում և որոնց միջոցով հաղորդակցվում է հանրորեն մշակվող ու պատմականորեն ժառանգ–վող փորձին, հմտություններին, գիտև– փքներին։ Ուստի և բուն անհատի կողմից սեփական եսի հստակ առանձնացումը, իր հույզերի, շահերի, մղումների, մտքե–րի ու գործողությունների գնահատումը, իր եսին ուղղված ռեֆլեքսիան, այսինքն անհատի ինքնագիտակցությունը (որ առ–հասարակ Գ–յան էական կողմն է) որո–շակիորեն դրսևորվում են միայն այն ժա–մանակ, երբ տեսական Գ․ պրակտիկ գործունեության նկատմամբ ստանում է հարաբերական ինքնուրույնություն, սո– ցիալ–տնտեսական առումով առանձնանում է անհատը, որը հավաստում է ճշմարիտի, գեղեցիկի և բարու իր աշխարհը՝ իր ուրույն ինքնությունը։ Անհատի Գ․ և ինքնագիտակցությունը, կազմելով սուբ–յեկտի ներքնաշխարհը՝ իր առանձնակի իրադարձություններով, նրա բուն եսը, այնուամենայնիվ հնարավոր են միայն արտաքին միջավայրի առադրությամբ։ Նույն հասարակական կեցությունից է ծնունդ առնում նաև Գ–յան անմիջական իրողությունը՝ Լեզուն, որը միաժամանակ հնարավոր է դարձնում մարդու գիտակցա–կան գործունեության արդյունքների ամ–բարումը, պահպանումը, հաղորդումն ու պատմական ժառանգորդումը։ Գ–յան էա–կան բաղադրամասը գիւոեւիքն է՝ որպես աշխարհի իմացություն, «այն եղանակը, որով գոյություն ունի գիտակցությունը, գիտելիքն է, և ամեն բան, ինչ գոյություն ունի գիտակցության համար, գոյություն ունի գիտելիքի ձևով», նշել է Մարքսը՝ մեկնաբանելով Տեգելին (М а р к с К․ и Энгельс Ф․, Из ранних произведений, 1956, с․ 633)։ Տոգեբանական առումով, սակայն, գիտելիքը սերտորեն միահյուս–ված է ճանաչող սուբյեկտի (անհատի) ապրումների կոևտեքստի մեջ, ուստի և իրական անհատի%Գ․ ներկայանում է որ–պես գիտելիքի և ապրումների միասնու–թյուն և միայն գիտական իմացության մեջ, նրա պատմական զարգացման ընթաց–քում, վերացարկում են հոգեբանական (սուբյեկտիվ) գործոններից ու մոտենում օբյեկտիվացված գիտության իդեալին, սակայն, լայն առումով, նույնիսկ այս դեպքում նրանում կարելի է հայտնաբե–րել ժամաևակի հույզերի, ցանկություն–ների, շահերի, արժեքների և ինքնագնա–հատման կնիքը։ Եվ առհասարակ, Գ․ ներառում է ոչ միայն բուն ինտելեկտը (տես Բանականություն), այլև իր վերա–բերմունքը, առադրումը իր իսկ գործու–նեության իդեալական և առարկայական արդյունքների հետ՝ դրանց ընկայումն ու գնաևատումը և դրանց վերապրումը։ Տասարակական կեցության հիմքի վրա, անհատական Գ–յան հետ մեկտեղ, առանձ–