Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էլեկտրոդ: է. հետևանք է անշարժ պինդ ֆազի և շարժվող հեղուկի (գազի) շփման մակերևույթին առաջացող կրկնակի էլեկ– տրական շերտի, որի պատճառով շարժվող և անշարժ ֆազերը լիցքավորվում են տար– բեր նշանով: է. կիրառում են դիսպերս համակարգերը բաժանելու, գլիցերինը, դոնդողանյութը, ջուրը և այլ նյութեր մաքրելու նպատակով, նաև՝ բժշկության, կենսաբանության մեջ և կաշվի դաբաղ– ման գործում:

ԷԼԵԿՏՐԱՖԻձԻԿԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՔԻ–

ՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ, մե– քենաշինության մեջ օգտագործվող մշակ– ման եղանակների համախումբ, որի հիմ– քում ընկած է մշակման գոտում էլեկտրա– կան էներգիայի անմիջական կամ նրա հետ կապված ֆիզիկական երևույթների օգտագործումը: է. և է. մ. ե. բաժանում են չորս խմբի, առաջին խմբի մեջ մտնում են էւեկւռրւսէրոզիոն մշակման տեսակ– ները, երկրորդի մեջ՝ ճառագայթային մշակման եղանակները: Այս դեպքում Նկ. 1. էլեկ– տրաֆիզիկա– կան եէլեկ– ա ր ա ք ի մ ի ա– կա ն մշակման բնորոշ սխե– մաները. ա. տուրբինի թիակի մշակում, p. ձևա– վոր խոռոչների և անցքերի մշակում, գ. շրշատաշ մշա– կում, դ. ծլեփների հեռացում, ե. էլեկտրաքիմիա– կան ֆրեզում, գ. գործիք–կաթոդ, ղ. դետալ, է. էլեկ– տրոլիտ, ժ. ծլեփ, մ. մատուցման ուղղություն, հ. հաղորդակ որպես «գործիք» օգտագործում են դե– տալի վրա կիզակետված էներգետիկ բար– ձը ր խտություն ունեցող լուսային, էլեկ– տրոնային և իոնային ճառագայթները: Ըստ ճառագայթների բնույթի, այս եղա– նակները կոչվում են՝ լուսա–, էլեկտրոնա– և իոնա–ճառագայթային, որոնց համար համապատասխանաբար էներգիայի աղ– բյուրներ են օպտիկական քվանտային գեներատորը (լազեր), էլեկտրոնային թնդանոթը, իոնիզատորը: ճառագայթնե– րը կիզակետվում են օպտիկական և էլեկ– Նկ. 2. 4412 մակնիշի էլեկտրաքիմիական շըր– ջատաշ մշակման հաստոց տրամագնիսական ոսպնյակներով: էլեկ– տրոնաճառագայթային մշակումը կա– տարվում է խոր վակուումի միջավայրում: Կիրառում են փոքր տրամաչափի (մինչև 0,005 մմ) անցքեր մշակելու, կտրելու, զոդելու և այլ դեպքերում: Երրորդ խմբի մեջ մտնում են էլեկտրահիդրավլիկական, մագնիսա–իմպուլսային և ուլտրաձայ– նային մշակման եղանակները: էլեկտրա– հիդրավլիկական մշակման դեպքում օգ– տագործվում է հեղուկ միջավայրում էլեկ– տրական պարպումներից առաջացած հարվածային ս!լիքի էներգիան, որը դե– տալին տալիս է պահանջվող ձևը: Մագ– նիսա–իմպուլսային մշակման դեպքում օգտագործվում է հզոր իմպուլսային մագ– նիսական դաշտի ազդեցությունը էլեկ– տրահաղորդիչ դետալի վրա, որի մեջ ինդուկցվելով ուժեղ իմպուլսային հոսանք, ստեղծվում է ներքին լարվածություն և պահանջվող դեֆորմացիա: Կիրառում են ձևավոր մամլման, կաիման, ծռման, խո– ղովակների ապագրտնակման և այլ դեպ– քերում: Չորրորդ խումբը միավորում է էլեկտրաքիմիական չավւային մշակման եղանակները (նկ. 1), որոնց հիմքում ըն– կած է անոդային լարման երևույթը (էլեկ– տրոլիտի միջավայրում գտնվող և հոսան– քի աղբյուրի դրական բևեռին միացված անոդ–դետալի ատոմները, անցնելով իոնային վիճակի, միանում են էլեկտրո– լիտի համապատասխան իոնների հետ և մշակման գոտուց հեռանում հոսող էլեկ– տրոլիտի միջոցով): Այս մշակումն առա– ջարկել են 1928-ին, սովետական գիտնա– կաններ Վ. Ն. Դուսեը և է. Պ. Ռ–ոժկովը: Կիրառվում է տուրբինների թիակների, բարդ ձևավոր խոռոչների կտրման, տաշ– ման, հղկման, չափաբերման և այլ դեպ– քերում: Օգտագործում են 25 վ լարման հաստատուն կամ միաբևեռ իմպուլսային հոսանք, որի խտությունը 10–200 ա է: ՍՍՀՄ–ում թողարկվում են տարբեր մակնիշների ունիվերսալ և հատուկ նպա– տակների էլեկտրաքիմիական հաստոց– ներ՝ պատճենահան–փոսատող, շրջատաշ, տուրբինների թիակներ մշակող ևն: Մի շարք մակնիշների հաստոցների ստեղ– ծումը, էլեկտրաքիմիական չավւային մշակ– ման եղանակները հետազոտվում են մե– տաղահատ հաստոցների գիտահետազո– տական փորձարարական ինստ–ի Երե– վանի մասնաճյուղում, որտեղ նախագըծ– վել և պատրաստվել են 20 տարբեր մակ– նիշների էլեկտրաքիմիական մշակման հաստոցներ (նկ. 2): 1976-ին ստեղծվեց և ԴԴՀ առաքվեց էլեկտրաքիմիական մշակման «Արարսոռ–1» մակնիշի ավտո– մատ հաստոցը (նկ. 3), որն օգտագործ– վում է ատամնանիվներ թողարկող ավ– տոմատ գծերում՝ ատամների և անցքերի ծլեպները հեռացնելու և սուր եզրերը բթացնելու համար: 9–. Գնոբգյան

ԷԼԵԿՏՐԱՖԻ&ԻՈԼՈԳԻԱ, ֆիզիոչոգիայի բաժին, ուսումնասիրում է էլեկտրական երևույթները կենդանի հյուսվածքներում և բջիջներում: Կ են սաէ չեկ տրական պո– տենցիալների ուսումնասիրությունը լայն հնարավորություն ստեղծեց բացահայտե– լու օրգանիզմի ֆիզիոլոգիական պրոցես– ների բնույթը: XVIII դ. վերջերին Լ. Գաչ– վանիի կատարած փորձերով սկիզբ դըր– վեց կենսահոսանքների մասին գիտու– թյանը: XIX դ. 20-ական թթ. հետո, երբ հայտնի դարձան լարային գալվանոմետ– րերը, ֆիզիոլոգները սկսեցին հետազո– տել կենդանի հյուսվածքում առաջացող էլեկտրակյսն հոսանքների ֆիզիոլո– գիական ազդեցությունը, մեծությունն ու բնույթը: Կենսահոսանքների առաջաց– ման առաջին տեսական բացատրությու– նը տվել է Դյուբուա–Ռեյմոնը: էլեկտրա– ֆիզիոլոգիական հետազոտությունների բուռն զարգացումը հետագայում հնարա– վոր դարձավ շնորհիվ էլեկտրոնային սար– քավորումների, հատկապես էլեկտրոնա– ճառագայթային օսցիլոսկոպի և ռադիո– ուժեղացուցիչ տեխնիկայի կիրառման: Միկրոէլեկտրաֆիզիոլոգիական ուսում– նասիրություններով պարզվեցին ընդու– նիչներում գրգռի առաջացման, ինչպես նաե գրգռման ու արգելակման ժամանակ ետսինապտիկ թաղանթի էլեկտրական բևեռացման փոփոխության մեխանիզմ– ները: էլեկտրական պոտենցիալների գրանցման եղանակով ստացվել են նոր տվյալներ կենտրոնական նյարդային Նկ. 3. «Արարատ – > մակնիշի էլեկտրա– քիմիական մշակման ավտոմատ հաստոց