ֆունկցիաների վրա: Թ–ի բաղադրության փոփոխությունը հաճախ ատամի քարերի առաջացման պատճառ է դառնում:
ԹՓԵՐ, բազմամյա ծառանման բույսեր, որոնց ճյուղավորությունն (ի տարբերություն ծառերի) սկսվում է համարյա հողի մակերևույթից և սովորաբար լավ արտահայտված գլխավոր բուն չունեն: Բուսական կենսաձևերից է: Բարձրությունը 0,8–6 մ է, կյանքի տևողությունը՝ 10–20, հազվադեպ՝ 40–50 տարի: Տարածված են բուսական բոլոր գոտիներում, բայց առավել բազմազան են չոր, ցամաքային պայմաններում, մերձարևադարձային և ենթալպյան լեռնային շրջաններում: Բարեխառն գոտու անտառներում կազմում են մանրանտառ (անտառաթփուտ): Տափաստաններում և լեռներում առաջացնում են ինքնուրույն մացառուտներ: ՀՍՍՀ բուսական ծածկույթում կա մոտ 200 թփատեսակ: Նրա բնական անտառներում հանդիպում են փռվող (ակնաթուփ, կազակական գիհի), կանգուն (արոսենի, պիստակենի), սողացող–մագլցող (վայրի խաղող, հոտոտ բաղեղ), մշտադալար (լեռնավարդ, գայլահատ), մակաբույծ (մղամուճ) տեսակներ: Թ. պահպանում են լեռներն ու թեք լանջերը էրոզիայից, կանխում հեղեղները: Ունեն սննդային (զկեռ, թուզ, կոկռոշ, հաղարջ, հոն, տխիլ, ջոնջոլ), դեղորայքային (մասրենի, կտտկենի, հապալասենի, մոռենի), դեկորատիվ (եղրևանի, հասմիկ, դրախտածառ, կարմրան), տեխ, նշանակություն: Օգտագործվում են դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման համար:
ԹՔԱԳԵՂՁԵՐ, թուք արտադրող արտազատիչ գեղձերի համակարգ: Դասավորված են բերանի խոռոչի շուրջը, ուր բացվում են նրանց ծորանները: Մանր Թ. գտնվում են շուրթերի, քիմքի, լեզվի և այտերի լորձաթաղանթում, իսկ 3 զույգ խոշորները՝ հարականջային, ենթածնոտային և ենթալեզվային, գտնվում են բերանի խոռոչից դուրս, սակայն ծորանները բացվում են բերանի նախադռան և բուն խոռոչի մեջ: