Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանակ էւոիեն Մարսելի ղեկավարու– թյամբ թագավորի դեմ էին ապստամբել փարիզցիները, որոնց հեա դաշնակցեց Գ. Կալը: Նավարայի թագավոր Կարլոսը բանակցություններ վարելու պատրվա– կով իր մոտ հրավիրեց Գ. Կալին, ուխտա– դրժորեն գերեց և մահապատժի ենթար– կեց: Ազնվականները դաժանորեն ճնշեցին ապստամբությունը: Գրկ. Hctophh OpamjHH, t. 1, M., 1972, c. 126–37; Luce S., Histoire de la Jacquerie, P 1859

ԺԱԿՄՈՏ ժոզեֆ (1883–1936), բելգիա– կան բանվորական և կոմունիստական շարժման գործիչ: Ղեկավարել է ՐԲԿ ձախ թեը՝ «Շահագործվողի բարեկամներ» խումբը, որը 1921-ին, հեղափոխական այլ խմբերի հետ, կազմավորել է Բեչգիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ): 1921-ին ընտրվել է ԲԿԿ ԿԿ–ի, 1931-ին՝ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ, 1934-ին՝ գըլ– խավոր քարտուղար: Մասնակցել է Կոմին– տերնի III–VII կոնգրեսներին:

ԺԱԿՔԱՐԴ1* ՄԵՔԵՆԱ, խոշոր նախշերով գործվածքների մշակման համար ջուլ– հակահաստոցի հարմարանք: Կոչվում է ֆրանսիացի ջուլհակ և գյուտարար ժակ– քարդի անունով: ժ. մ. հնարավորություն է տալիս երախի առաջացման դեպքում՝ ջուլհակահաստոցի վրա առանձին կառա– վարել հենքի յուրաքանչյուր թելի կամ մի խումբ թելերի տեղաշարժը և մշակել այն– պիսի գործվածքներ, որոնց զարդանախշը ժակքարդի մեքենա. 1. դանակ– ներ, 2. շրջանակի տախտակ, 3. շրջանակի քուղեր, 4. արկատային քուղեր, 5. բաժանա– րար տախտակ, 6. կտորի երեսի կողմը, 7. բեռիկներ, 8. ասեղներ, 9. ծակատված պրիզ– մա, /0. զսպանակ, //. տախտակ, 12. հե– լուններ կազմված է մեծ թվով թելերից: Այդ մեքե– նայով կարելի է պատրաստել զգեստի նախշավոր U դեկորատիվ գործվածքներ, գորգեր, սփռոցներ: Ունի դանակներ, հե– լուններ, ասեղներ, շրջանակի տախտակ և քուղեր, ծակատված պրիզմա (նկ.): ժ. մ–ի աշխատանքի սկզբունքը կիրառվում է ոչ միայն տեքստիլագործության մեջ, այլն տեխնիկայի այն բնագավառներում, որտեղ պահանջվում է տարրերի բարդ և բազմազան համակցությունների հաջորդա– կան վերարտադրություն: ԺԱՄ, ժամանակի չափման արտահամա– կարգային միավոր: Նշանակվում է ժ: 1 ժ=3600 վայրկյան:

ԺԱՄԱԳԻՐՔ, Աղոթամատույց, եկեղեցա–ծիսական գիրք՝ նախատեսված քրիստոնեական եկեղեցիներում ամենօր– յա ժամերգությունների համար: Հայ եկե– ղեցում օգտագործվում է ժ–ի երկու տար– բերակ՝ ժ. և Ատենի կամ Մայր ժ.: Հայոց ժ. բովանդակում է սաղմոսներ, ալելուիա– ներ, մեսեդիներ, թագավորներ, փոխեր, կանոններ, կանոնագլուխներ, ժամամուտ– ներ, մաղթանքներ, քարոզներ, աղոթքներ, ընթերցվածներ ավետարաններից, առա– վոտերգեր, կցուրդներ, Արևագալի երգեր, երբեմն նաև՝ պատարագամատույց–խոր– հըրդատետր: Երբեմն հավելվածաբար ունենում է տոմարական աղյուսակ՝ եկե– ղեցական տոների օրերը ճշտելու համար «խրատներ»՝ ժ–ի օգտագործման մասին, կաթողիկոսների աթոռակալության հա– ջորդականության ցուցակ: ժ. բաժանվում է ենթամասերի՝ ըստ օրվա տարբեր ժա– մերի մատուցվող ժամերգության: Ատենի կամ Մայր ժ. հավելյալ ընդգրկում է Սաղ– մոսարան և Տոնացույց: Հայոց ժ. բաղկա– ցուցիչ նյութերով ու ենթամասերով նը– ման է քրիստոնեական արլ. եկեղեցիների, հատկապես հույն եկեղեցու ժ–ին, սակայն ուրույն է նյութերի ընտրությամբ, դասա– վորությամբ, ծավալով, մանավանդ հայ հեղինակների կատարած բնագրային ւրացումներով: Կազմվելով V դ., ժ. աս– տիճանաբար լրացվել է VII, XI–XII, XIV–XV և XVII դդ., թեև հետագայում էլ որոշ փոփոխություններ է կրել: ժ–երի կազմությանն ու լրացմանը մասնակցել են Գրիգոր Լուսավորիչը (ըստ ավանդու– թյան), Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշ– տոցը, Գյուտ Արահեզացին, Հովհան Ման– դակունին, Ստեփանոս Սյունեցին, Հով– հաննես Սարկավագը, Ներսես Շնորհա– լին, Գրիգոր Տաթևացին, Թովմա Մեծոփե– ցին և ուրիշներ: Պահաանվել են ժ–ի բազ– մաթիվ ձեռագիր ընդօրինակություններ, հաճախ՝ Սաղմոսարանի ու Տոնացույցի հետ մեկտեղ: Առաջին անգամ ժ. հրա– տարակել է Աբգար Դպիրը, 1568-ին, Կ.Պոլսում, իսկ Ատենի կամ Մայր ժ.՝ Խաչատուր Կեսարացին, 1642-ին, Նոր Ջուղայում: Գրկ. Հ ա ց ու ն ի Վ., Պատմություն հայոց Աղոթամատույցին, Վնտ., 1965:

ԺԱՄԱԳՈՏԻՆԵՐ, Երկրի մակերևույթը բաժանող 24 գոտի՝ ժամանակի գոտիա– կան հաշվարկման համար: ժ–ից յու– րաքանչյուրի բոլոր կետերում գոտիական ժամանակը միևնույնն է, իսկ հարևան գոտիներում այն տարբերվում է ուղիղ մեկ ժ–ով: Գոտիական ժամանակի հա– մակարգի 24 միջօրեականները, որոնց երկայնությունները տարբերվում են 15°-ով, ընդունված են որպես ժ–ի միջին միջօրեականներ: Ծովերում, օվկիանոս– ներում և նոսր բնակեցված վայրերում ժ–ի սահմանները տարվում են այն միջօ– րեականներով, որոնք միջին միջօրեա– կաններից հեռացված են դեպի արլ. և արմ. 7,5°-ով: Երկրի մնացած վայրերում ժ–ի սահմանները, հարմարության հա– մար, տարված են այդ միջօրեականներին մոտ պետ. և վարչական սահմաններով, երկաթուղիներով, գետերով, լեռնաշղթա– ներով ևն (տես ժամագոտիների քարտե– զը): Միջազգային համաձայնությամբ որ– պես սկզբնական միջօրեական ընդունված է 0° երկայնության (Գրինվիչի) միջօրեա– կանը, իսկ դրան համապատասխան ժա– մագոտին՝ զրոյական: Այդ գոտու ժամա– նակը կոչվում է համաշխարհային: Մյուս գոտիներին, զրոյականից արլ., վերագըր– ված են 1–23 համարները: ՀՍՍՀ գտըն– վում է 3-րդ գոտում: Քարտեզը տես 408-րդ էջից հետո՝ ներ– դիրում:

ԺԱՄԱՆԱԿ, քերականական կարգ, որը հատուկ է բայի դիմավոր ձևերին և ցույց է տալիս խոսելու պահի կամ սրա նկատ– մամբ վերցված որևէ անցյալ կամ ապառ– նի ժամանակակետի հարաբերումը գոր– ծողությանը կամ եղելությանը: ժամանա– կակից հայերենի բայն աչքի է ընկնում ժամանակային ձևերի հարստությամբ: Հիմնական երեք ժ–ները՝ ներկա, անցյալ, ապառնի, ցույց են տալիս խոսելու պահին կատարվող, նախորդած կամ հաջորդող գործողություններ և ունեն իրենց տարա– տեսակները: Դրանք բաշխվում են ըստ եղանակների, սահմանական եղանակն ունի 9 ժ.՝ ներկա, անցյալ անկատար, ապառնի, անցյալ ապառնի, վաղակատար, անցյալ վաղակատար, անցյալ կատարյալ, կրավորական վիճակ ցույց տվող չեզոք բայերի համար՝ նաև հարակատար և ան– ցյալ հարակատար: Ըղձական, ենթադրա– կան և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժ.՝ ապառնի և անցյալ: Հրա– մայականն ունի միայն մեկ ժ.՝ ապառնի: Որոշ լեզուներում բացակայում են ապառ– նի ժ–ի հատուկ ձևերը: ժամանակակից հայերենի բայի ժ–ները ըստ կազմության բաժանվում են երկու խմբի՝ համադրական և վերլուծական: Համադրական ժ–ները կազմվում են բա– յահիմքերից՝ վերջավորությունների հա– վելումով, իսկ վերլուծական ժ–ները՝ դեր– բայներով (անկատար, ապառնի, վաղա– կատար, մասամբ նաև՝ հարակատար) և օժանդակ բայի ներկա ու անցյալ ժ–ներով: ժամանակակից հայերենում գործածվում են նաև երկրորդական վերլուծական ժ–ներ, որոնք կազմվում են զուգընթա– ցական, հարակատար ու ապառնի դեր– բայներով և լինել բայի խոնարհված ձևերով: Գրաբարում ևս բայի ժ–ները ըստ կազմության բաժանվում են երկու խմբի՝ համադրական և վերլուծական, որոնք բաշխված են ըստ եղանակների հետևյալ կերպ, սահմանական եղանակ՝ ներկա, անցյալ անկատար, անցյալ կատարյալ, վաղակատար–հարակատար ներկա, անց– յալ, բաղադրյալ ապառնի և անցյալ ապառնի. ստորադասական եղանակ՝ առաջին ապառնի, երկրորդ ապառնի, բա– ղադրյալ երկու ապառնիներ, հրամայական եղանակ՝ ներկա (բուն հրամայական), ապառնի (հորդորական և արգելական հրամայականներ): Ն, Պառնասյան

ԺԱՄԱՆԱԿ, մատերիայի գոյության հիմ– նական ձևերից (տարածության հեա): Այն օբյեկտիվորեն գոյություն ունի և ան– խզելիորեն կապված է շարժվող մատե– րիայի հետ (տես Տարածություն և ժա– մանակ):