Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժ. չաւիելու պրոբլեմով զբաղվում են գիտության և տեխնիկայի տարբեր բա– ժիններ: Այն չափելու տեխնիկական մի– ջոցներն են ժ–ի հաշվիչները (ժամացույց– ներ և այլ սարքեր): Երկնային լուսատու– ների հատուկ դիտումներով կարգավորում են ժ–ի հաշվիչների աշխատանքը: Դեռևս հին դարերում ժ. չափելու համար օգտը– վում էին աստղագիտական երևույթներից, որոնք պայմանավորված են երկնային լուսատուների, առաջին հերթին Երկրի և Լուսնի շարժումներով: ժ–ի մեծ հատված– ների չափման միավորը աարին է, որը որոշվում է Արեգակի շուրջ Երկրի պտըտ– ման պարբերությամբ: ժ–ի մյուս միավորը աւէիսն է, որի հիմքում ընկած է Լուսնի փուլերի կրկնման պարբերությունը: Հա– ջորդ միավորը՝ օրը, որոշվում է Երկրի՝ իր առանցքի շուրջ պտտման պարբերու– թյամբ: Մեկ օրը բաժանված է 24 ժամի, ժամը՝ 60 /ւ–ի, րոպեն՝ 60 վրկ–ի: Առանցքի շուրջը Երկրի պտտվելու հետևանքով աստղերի տեսանելի դիրքի փոփոխմամբ որոշվում է աստղային ժամանակը: Աստ– ղային օրը միևնույն աստղի՝ միջօրեակա– նով երկու հաջորդական անցումների (վե– րին կուլմինացիաների) միջև ընկած ժա– մանակամիջոցն է: Այն հավասար է Երկրի առանցքային պտտման պարբերությանը: Սովորաբար, աստղի փոխարեն վերցնում են գարնանային գիշերահավասարի կետի անցումները: Աստղային օրվա սկիզբ հա– մարվում է գարնանային գիշերահավա– սարի կետը վերին կուլմինացիայում գտնը– վելու պահը: Աստղային ժ. հավասար է այդ կետի ժամային անկյանը (արտահայտ– ված ժ–ի միավորներով): Իրական արեգակնային ժա– մանակը որոշվում է Արեգակի տեսա– նելի օրական շարժմամբ: իրական արե– գակնային օրը Արեգակի սկավառակի կենտրոնի երկու հաջորդական վերին կուլմինացիաների միջև ընկած ժամա– նակամիջոցն է: իրական արեգակնա– յին ժ. հավասար է արեգակի կենտրո– նի ժամային անկյանը (արտահայտված ժ–ի միավորներով): Արեգակի շուրջ Երկ– րի՝ անհավասարաչափ շարժման հետե– վանքով տարվա ընթացքում արեգակնա– յին օրերի տևողությունը փոփոխվում է: Դրանց միջին թվաբանականը (ամբողջ տարվա համար) կոչվում է միջին արե– գակնային օր: Այն երևակայական կետը, որն իրական Արեգակի հետ ելնում է գար– նանային գիշերահավասարի կետից, հավասարաչափ շարժվում երկնային հա– սարակածով ու իրական Արեգակի հետ վերադառնում այդ նույն կետը, կոչվում է միջին Արեգակ: Միջին Արեգակի վերին կուլմինացիայի պահը կոչվում է միջին կեսօր, ստորին կուլմինացիայի պահը՝ միջին կեսգիշեր, որը և համարվում է քաղաքացիական օրվա սկիզբը՞– Այսպիսով, քաղաքացիական ժամանակը հավասար է միջին Արե– գակի ժամային անկյանն ավելացրած 12 ժ: Միջին և իրական արեգակնային ժ–ները տարվա ընթացքում միայն չորս անգամ են իրար հավասարվում: Դրանց տարբերությունը կոչվում է ժամանա– կի հավասար ու մ: 366,2422 աստ– դային օրը հավասար է 365,2422 մի– ջին արեգակնային օրվա, որտեղից՝ աստ– ղային օրը հավասար է 0,99727 միջին արեգակնային օրվա, կամ միջին արեգակ– նային օրը՝ 1,002738 աստղային օրվա: Այսպիսով, աստղային ժ. յուրաքանչյուր օր գրեթե 4 71-ով առաջ է ընկնում քա– ղաքացիական ժ–ից: Դրանք համընկ– նում են սեպտեմբերի 22-ի կեսգիշերին: Միջօրեականի տարբեր դիրք, այսինքն՝ տարբեր աշխարհագրական երկայնու– թյուն ունեցող վայրերն ունեն իրենց տ ե– ղական ժամանակը: Երկու տար– բեր վայրերի տեղական ժ–ների տարբե– րությունը հավասար է դրանց աշխարհա– գրական երկայնությունների տարբերու– թյանը (արտահայտված ժ–ի միավորնե– րով): Գրինվիչի աստղադիտարանի վրա– յով անցնող միջօրեականը համարվում է զրոյական միջօրեական, իսկ տեղական ժ.՝ համաշխարհային ժամանակ: 1884-ից կիրառվում է գոտիական ժամանակը: Երկրագունդը միջօրեականներով բաժանված է 24 գո– տու. յուրաքանչյուր գոտու համար ընդուն– ված է միևնույն՝ տվյալ գոտու միջին միջօ– րեականի տեղական ժ.: Մի գոտուց հա– րևան գոտուն անցնելիս ժ. թռիչքով ավե– լանում կամ պակասում է 1 ժ–ով: Գոտի– ների եզրագծերը տանելիս հաշվի են առնված նաև որոշ աշխարհագրական, տնտ. և քաղ. պայմաններ: ՍՍՀՄ գոտիա– կան ժ. ընդունվել է 1919-ի հուլիսին (տես ժամագոա]ւներ): Աշխատան– քի ընթացքում և կենցաղում բնա– կան լույսն առավել օգտագործելու և էլեկտրաէներգիան խնայելու նպատակով որոշ երկրներում ժամացույցների ցուց– մունքը (կախված տարվա եղանակից) մեկ ժ–ով առաջ կամ ետ է գցվում: Այդպիսի ժ. կոչվում էդեկրետային ժամա– նակ: ՍՍՀՄ–ում 1930-ի հունիսի 16-ից ժամացույցները մեկ ժ–ով առաջ են գցվել: Գրկ. Թումանյան Բ. Ե., Միրզո– յ ա ն Լ. Վ., Աստղագիտություն, Ե., 1977: 3aB ejibCKHH Փ. C., BpeMfl h ero H3- MepeHHe, 4 nepepa6oT., M., 1977. Ր. Թուման յան

ԺԱՄԱՆԱԿ», գրական, քաղաքական և հասարակական օրաթերթ: Լույս է տես– նում 1908-ից (ընդմիջումներով), Ստամ– բուլում: Հիմնադիրն ու առաջին խմբա– գիրն էր Մ. Գոչունյանը (Քասիմ): Թերթի նյութերը հիմնականում արևմտյան եր– կըրների և թուրք, մամուլի քաղ. հաղոր– դագրությունների արտատպություններն են, որով էլ պայմանավորված է «ժ.»-ի դիրքորոշումը միջազգային հարցերում: Լուսաբանում է սփյուռքահայ կյանքը, եկեղեցու, դպրոցի, մամուլի գործունեու– թյունը: Վերջին տարիներին տպագրում է նաև լուրեր ՀՍՍՀ տնտեսության և մշակույթի մասին: «Համայնապատկեր տնտեսական և ճարտարվեստական», «Եր– կըրներ և ժողովուրդներ» բաժիններում ծանոթացնում է աշխարհի տարբեր եր– կըրներին: Գրական բաժինը տպագրում է արևմտահայ և արևելահայ դասական ու ժամանակակից գրողների գործերը, եվրոպական հեղինակների՝ բնագրերից թարգմանություններ: Ն. Միքայեչյան

ԺԱՄԱՆԱԿ», երկշարաթական հանդես: Լույս է տեսել 1863–69-ին, Կ.Պոլսում: Տնօրեն–խմբագիր՝ Ս. Փափազյանց: Լու– սաբանել է Կ.Պոլսի և այլ վայրերի հայկ. կրթական հաստատությունների գործու– նեությունը, տպագրել թերթերի տեսու– թյուն, բարոյագիտական հոդվածներ, ար– ժեքավորել թատերական արվեստը՝ որ– պես լուսավորության և առաջընթացի գործոն, ընթերցողին ծանոթացրել 1836-ի Կանոնադրությանը («Պոլոժենիե»): Անդ– րադարձել է ընտանիքում կնոջ դերին, տպագրել մայրերին ուղղված խորհուրդ– ների հոդվածաշար: Հանդեսում տեղ են գտել Մ. խրիմյանի, Մ. Պեշիկթաշլյանի բանաստեղծությունները, մանրապատում– ներ:

ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐ, կարճ ժամանակահատ– վածների չափման և որևէ իրադարձու– թյան ընթացքը ժամացույցի օգնությամբ ճշգրիտ գրառելու սարք: ժ–ում ժամա– ցույցից ստացվող տվյալների, ինչպես նաև այլ ազդանշանների գրանցումը, սո– վորաբար, կատարվում է հավասարա– չափ շարժվող թղթե ժապավենի Վրա ազ– դանշանների աղբյուրի հետ էլեկտրական միևնույն շղթային միացված էլեկտրա– մագնիսական հարմարանքներով:

ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐ, որոշակի ժամանակա– շրջանի պատմական դեպքերն ու իրա– դարձությունները արձանագրող–հիշա– տակող հեղինակ: Ի տարբերություն պատ– միչների, ժ–ները բավարարվել են կարե– վոր համարված դեպքերի, իրադարձու– թյունների սոսկ պարզունակ թվարկու– մով՝ պահպանելով հիշատակված դեպ– քերի ժամանակագրական հաջորդակա– նությունը՝ առանց պատմական փաստերի վերլուծության, էության բացահայտման և ընդհանրացման: Ըստ պատմական նյու– թի ընտրության և մշակման եղանակների՝ ժ–ներին կարելի է բաժանել երկու խմբի՝ պատմագետ կամ գիտնական ժ–ների և ւոարեգիր ժ–ների կամ ժ.-պատմիչնե– րի: Առաջին խմբի ժ–ներն ունեցել են առավել լայն ընդգրկում, աշխատել են ճշգրտել դեպքերի և իրադարձությունների ստույգ ժամանակները, կազմել ժամանա– կագրական բազմաշարք համակարգեր, բացահայտել ու նշել տարբեր երկրներում կատարված եղելությունների ժամանա– կագրական կապերը ևն: Այս կարգի ժ–ներից են Հուլիանոս Ափրիկանոսը (III դ.), Եվսեբիոս Կեսարացին (V դ.), հայերից՝ Սամուել Անեցին (XII դ.), մա– սամբ նաև՝ Մատթեոս Ուռհայեցին (XI– XII դդ.) ևՄխիթար Այրիվանեցին (XIII դ.): Երկրորդ խմբի ժ–ներն ունեցել են նեղ ու սահմանափակ ընդգրկում, արձանագրել են իրենց ժամանակի կամ մերձավոր ժամանակների եղելությունները, որոնք տեղի են ունեցել լոկ տվյալ երկրի, ան– գամ՝ նահանգի, գավառի, քաղաքի, գյու– ղի կամ վանքի տարածքում: Հայ իրակա– նության մեջ այս կարգի ժ–ներ հանդես են եկել XIV–XVII դդ., երբ ժողովրդի համար մղձավանջային ժամանակներ էին: Երկրի քաղ. ու տնտ. աննպաստ պայմանների պատճառով ժ–ները հնարա– վորություն են ունեցել գրի առնելու հիմ– նականում միայն աչքով տեսածը կամ