Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մերձավոր ժամանակակիցների պատմա– ծը: Լ. Շահին յան

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտություն պատմական ժամանակը որոշելու մասին: Տարբերակվում է աստղագիտականի (մա– թեմատիկական) և պատմականի (տեխնի– կական): Աստղագիտական ժ. ուսումնասիրում է երկնային տարբեր երևույթների պարբերաբար կրկնվող օրի– նաչափությունները և հաշվումների մի– ջոցով սահմանում ճշգրիտ ժամանակը: Պատմական ժ. սկզբնաղբյուրների տվյալների ուսումնասիրման ու համադըր– ման միջոցով որոշում է դեպքերի և եղե– լությունների կատարման ժամանակը՝ որոշակի դարձնելով կատարված դեպքի և առկա ժամանակի հեռավորությունը: Լինելով պատմության օժանդակ գիտու– թյուն՝ ժ. միաժամանակ գիտելիքների բարդ համակարգ է: ժամանակագրական հետազոտությունները պատմական փաս– տերից զատ հենվում են աստղագիտական, մաթ. հաշվարկումների, բնության առան– ձին երևույթների օրինաչափությունների, տարբեր երկրներում գործածված օրա– ցույցների, թվականությունների վերծան– ման և համադրման վրա: Այս առումով ժ. նաև ժամանակագիտություն կամ ժամա– նակաբանություն է: Առավել գործածական իմաստով ժ. պատմագրության ձև է, տե– սակ և ստորաբաժանվում է գիտական ժ–յան և տարեգրության: ժ. ծագել է Հին Արևելքի երկրներում (Բաբելոն, Եգիպ– տոս ևն), ապա տարածվել Հին Հունաս– տանում և Հռոմում: Առանձնապես զար– գացել է միջնադարում՝ եվրոպական եր– կըրներում և Ռուսաստանում: Հայ իրականության մեջ տարբեր ընդ– գրկումներով զուտ ժամանակագրական երկեր ստեղծվել են XII–XIX դդ. (տես նաև ժամանակագիր, Տարեգիր): Գրկ. Բ ա դ ա լ յ ա ն Հ. Ս., Օրացույցի պատմություն, Ե., 1970: Ck>3iomob M. 51., XpoHo;iorHH Bceo6ma«, CBepfljiOBCK, 1971. Լ. Շահին յան

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԺԻՆ, հ ո լ ո ց և ն, Երկրի երկրաբանական պատմության անթրուկոգենի (չորրորդական) ժամա– նակաշրջանի վերջին, տակավին չավարտ– ված հատվածը: ժ. բ–ի սկիզբը (ստորին սահմանը 10 հզ. տարի առաջ) համընկ– նում է վերջին մայրցամաքային սառցա– պատման ավարտին Եվրոպայի հս–ում: Ի տարբերություն մյուս երկրաբանական ժամանակաշրջանների, ժ. բ. ընդգրկում է երկրաբանական շատ կարճ ժամանա– կամիջոց, նստվածքները լայնորեն տա– րածված են, մերկանում են Երկրի մակե– րևույթին և անմիջականորեն կապված են մարդու գործունեության հետ: ժ. բ–ի ընթացքում ծովերն ու ցամաքներն ըն– դունել են իրենց արդի ուրվագծերը, ձևա– վորվել են ժամանակակից աշխարհագրա– կան զոնաները, առաջացել գետերի ողող– վող դարավանդները: ՀՍՍՀ–ում ժ. բ. նույնպես մեծ տարածում ունի և ներկա– յացված է, հիմնականում, հրաբխային ապարներով (բազալտներ, լավաներ, տու– ֆեր) ու սառցադաշտային, լճային, գե– տային նստվածքներով:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ

ՄԻԱՎՈՐՈՒՄ, հիմնադրվել է 1925-ին, Մոսկվայում: Գլխավորել են Վ. Ա. և Ա. Ա. Վեսնինները և Մ. 8ա. Գինզբուրգը: Միա– վորել է կոնստրուկտիվիզմին և ֆունկ– ցիոնալիզմին հարող ճարտարապետնե– րին, պրոպագանդել շինարարության տի– պայնացումն ու ինդուստրացումը, առաջ– նային նշանակություն տվել շենքերի ֆունկցիոնալ լուծումներին, նոր կոնստ– րուկցիաների և շինանյութերի (երկաթ– բետոն, մետաղ, ապակի) օգտագործմա– նը: Կազմակերպությունը թերագնահատել է ճարտարապետության գաղափարա–գե– ղարվեստական մի շարք խնդիրներ: Հրա– տարակել է «Սովրեմեննայա արխիտեկ– տուրա» (<CoBpeMeHHan apxHTeKTypa») ամսագիրը (1926–30): Գոյատևել է մինչև 1931-ը: Լ. Զորյան

ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, 1. ժամանակահատ– ված, որի ընթացքում կատարվում է որևէ պրոցես: 2. Մարդկային հասարակական զարգացման, հասարակական շարժում– ների փուլ: Տես նաև Դարաշրջան:

ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (երկրաբանական), ժամանակահատված, որի ընթացքում առաջացել են տվյալ երկրաբանական հա– մակարգը կազմող ապարները: ժ–ների բացարձակ տևողությունը հաշվվում է մի քանի տասնյակ մլն տարի, բացառությամբ անթրոպոգենի ժամանակաշրջանի: ժ–ները բնութագրվում են երկրակեղևի տատա– նողական շարժումներով, որոնց հետ կապված են ծովային ավազանների և մայր ցամաքների տարածման սահման– ների, ինչպես նաև ֆաունայի և ֆլորայի մեծ փոփոխություններ: Հաճախ այդ խո– շոր շարժումները ուղեկցվում են ավելի թույլ տատանողական շարժումներով և ծալքառաջացման պրոցեսներով:

ԺԱՄԱՆԱԿԱՉԱՓ, ճշգրիտ ժամացույց, որի կառուցվածքում կան ջերմաստիճանի տատանումների ազդեցությունը Փոքրաց– նող և լարման սկզբից մինչև վերջը լար– ման զսպանակի ձգման ուժը հավասա– րակշռող սարքեր: ժ–երը լինում են մե– խանիկական, էլեկտրական և էլեկտրո– նային: Ամենատարածվածը այն ժ. է, ժամանակաչափ որի ցուցումները հնարավոր է գրառել ժամանակագրի ժապավենի վրա:

ԺԱՄԱՆԱԿԱՎԱՐՁ, տես Աշխատավարձ:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒ–

ԹՅՈՒՆ, տես Նպաստ պետական:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ռ ու ս ա ս տ ա ն ու մ, պետական իշխա– նության կենտրոնական մարմին, կազմվել է Փետրվարյան բուրժուա–դեմոկրատա– կան հեղափոխությունից (1917) հետո և գոյատևել 1917-ի մարտի 2(15)-ից մինչև հոկտ. 25 (նոյեմբ. 7)-ը: Բարձրագույն գործադիր–կարգադրիչ մարմին լինելով՝ ժ. կ. կատարել է նաև օրենսդրական ֆունկցիա: ժ. կ–յան իշխանության տեղա– կան մարմիններն էին նահանգային և գավառային կոմիսարները, Անդրկովկա– սում՝ Ան՜դրկովկաս յան հատուկ կոմիտեն (Օզակոմ): ժ. կ. ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտեի և բան– վորների ու զինվորների դեպուտատների Պետրոգրադի սովետի գործկոմի մենշևի– կա–էսեռական ղեկավարների համաձայ– նությամբ: ժ. կ. իմպերիալիստական բուրժուազիայի և կալվածատերերի կա– ռավարություն էր. այն չլուծեց և չէր կարող լուծել հեղափոխության գլխավոր խնդիր– ներից և ոչ մեկը (հողային հարց, ազգա– յին հարց, 8-ժամյա բանվորական օր ևն): Իմպերիալիստական պատերազմը շարու– նակելու և հեղափոխական շարժումը ճըն– շելու նրա քաղաքականությունը հանգեց– րեց հակակառավարական զանգվածա– յին ելույթների, որոնք իրենց հերթին պայմանավորեցին ժ. կ–յան հարատև ճգնաժամերը (տես Ապրիչյան ճգնաժամ 1917, Հունիսյան ճգնաժամ 1917, Հուփս– յան օրեր 1917, Կոոնիչովշչինա) և կազմի հաճախակի փոփոխությունները: Մայիսի 5(18)-ին կազմվեց 1-ին կոալիցիոն կա– ռավարությունը (նախագահ՝ Գ. Լվով), հուլիսի 24 (օգոստ. 6)-ին՝ 2-րդը (նա– խագահ՝ Ա. Կերենսկի), սեպտ. 25 (հոկտ. 8)-ին՝ 3-րդը (մինիստր–նախագահ՝ Ա. Կե– րենսկի): 1917-ի աշնանը երկրում ուժե– ղացավ տնտ. քայքայումը, կառավարու– թյունը շարունակում էր անսահման քա– նակությամբ թղթադրամ թողարկել (մար– տի սկզբին շրջանառության մեջ կար 9,9 մլրդ ռ., իսկ սեպտեմբերի սկզբին՝ 1:5,4 մլրդ ռ.): Պետ. պարտքը 1917-ի հոկտեմ– բերին հասավ 50 մլրդ ռ.: Կառավարող կուսակցություններում (կադետներ, էսեռ– ներ, մենշևիկներ) սրվեցին տարաձայ– նություններն ու երկպառակությունները: Հեղափոխական ճգնաժամը երկրում հա– սունանում էր: Բոլշևիկյան կուսակցու– թյունը Վ. Ի. Լենինի ղեկավարությամբ, աշխատավոր մասսաներին հանեց սո– ցիալիստական հեղափոխության: Հոկ– տեմբերյան զինված ապստամբության ժամանակ, հոկտ. 26 (նոյեմբ. 8)-ի գիշեր– վա ժամը 210-ին, Ձմեռային պալատում, ժ. կ. ձերբակալվեց (բացառությամբ Կե– րենսկու, որը մայրաքաղաքից վւախել էր հոկտ. 25-ի առավոտյան): Հոկտ. 25 (նո– յեմբ. 7)-ին Սովետների համառուսաս– տանյան II համագումարը (տես Սովետ՜ ների համաոուսաստանյան համագումար– ներ) հռչակեց ամբողջ իշխանության ան– ցումը Սովետներին և ստեղծեց առաջին սովետական կառավարությունը վ. Ի.