սփկայի ժամանակակից պրոբլեմները՝ կապված ՍՍՀՄ–ում կոմունիստական շի– նարարության և միշազգային կյանքի կարևորագույն իրադարձությունների հետ: Հրատարակվել է՝ «Կրասնի ժուռնալիստ» («KpacHHH jicypHa jihct> , 1920), «Կրաս– նայա պեչատ» («KpacHan nenaTb», 1921), -«ժուռնալիստ» («)KypHajiHCT», 1922–33), «Բոլշևիստսկայա պեչատ» («BojibineBHCT- CKaa nenaTb», 1933–41), «Սովետսկայա պեչատ» («CoBeTCKaa neqaTb», 1955–66) անուններով, «ժուռնալիստ»՝ 1967-ից:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ (<ֆրանս. journal – օրաթերթ), զանգվածային հաղորդակցու– թյան միջոցներով (մամուլ, ռադիո, հե– ռուստատեսություն, կինո ևն) հրատապ ինֆորմացիա հավաքող, մշակող և պար– բերաբար տարածող հասարակական գոր– ծունեության տեսակ, պրոպագանդայի և ագիտացիայի ձև: Պատկերում է իրակա– նությունը, նրա օրինաչափություններն ու զարգացման ընթացքը, ունի սոցիալ–կողմ– նորոշող նշանակություն: ժ–ի դասակար– գային բնույթը համապատասխանում է տվյալ դասակարգի քաղաքականությանն ու գաղափարախոսությանը: «ժ.» տերմի– նով սահմանագծվում է ժուռնալիստական գործունեության բազմատարր արտա– դրանքը, նրա ընդգրկած մասնագիտու– թյունների հանրագումարը և համապա– տասխան առարկայի ուսումնասիրությունն ու դասավանդումը: Տպագիր ժ. սկզբնա– վորվել է XVII դ., բուրժուազիայի՝ ֆեոդա– լիզմի դեմ քաղ., տնտ. և գաղափարական պայքարի դարաշրջանում: Լուսանկար– չության և կինեմատոգրաֆիայի հայտնա– գործումը նպաստեց ֆոտո–և կինոժուռնա– լիստիկայի, իսկ ռադիոտեխնիկայի նվա– ճումները՝ ռադիո– և հեռուստաժուռնա– լիստիկայի բուռն զարգացմանը: ժ–ի խնդիրը, ըստ Կ. Մարքսի և Ֆ. էն– գելսի, ընթացիկ պատմության համակող– մանի արտացոլումն է: Միաժամանակ իրականության այս կամ այն կողմը ժ–ի համակարգի յուրաքանչյուր տարրի քննու– թյան առարկան է, որով և պայմանավոր– վում է ժ–ի ձևերի բազմազանությունը (հրապարակախոսական, գեղարվեստա– կան, գիտական ևն): ժ–ի մարքս–լենինյան տեսությունը պարտավորեցնում է ներկա– յացնել իրականությունը՝ զանգվածների ճշմարիտ սոցիալական կողմնորոշման, կոմունիստական կուսակցության, պրո– լետարական ինտերնացիոնալիզմի, սո– ցիալիստական հայրենասիրության և հու– մանիզմի սկզբունքներից: Սոցիալիստա– կան ժ–ին է վերաբերում Վ. Ի. Լենինի՝ մամուլը սենսացիաներ և քաղ. պարզ նորություններ հաղորդող օրգանից մարդ– կանց դաստիարակության միջոցի վերա– ծելու պահանջը: Սովետական իշխանու– թյան առաջին տարիներին Լենինը կոչ էր անում. «Ավելի քիչ քաղաքական ճոռո– մաբանություն: Ավելի քիչ ինտելիգեն– տական դատողություններ: Ավելի մոտ կյանքին: Ավելի շատ ուշադրություն այն բանին, թե ինչպես բանվորական և գյու՝ ղացիական մասսան իրական ու մ կա– ռուցում է մի նոր բան իր առօրյա աշխատանքում: Ավելի շատ ստուգում այն բանի, թե որքան կոմունիստա– կան է այդ նորը» (Երկ,, հ. 28, էջ 109): Մարքսիստական ժ–ի ժողովրդայնու– թյունը դրսևորվում է դեմոկրատական և սոցիալիստական վերափոխումների հա– մար պայքարի պաշտպանությամբ (ՍՍՀՄ–ում և սոցիալիզմի երկրներում նաև՝ ժ–ի գործունեությանը մասսաների ակտիվ մասնակցությամբ): ժ. օբյեկտիվ է, երբ հանդես է գալիս որպես հասարա– կական զարգացման պահանջները մարմ– նավորող և սոցիալական առաջընթացը ջատագովող ուժերի արտահայտիչ ու պաշտպան և մերժում «վերադասակար– գային» կամ «անկուսակցական» դիրքո– րոշումը: Բուրժ. ժ. կիրառում է ապակողմ– նորոշման և մոլորեցնող տեղեկություն– ներ հաղորդելու քաղաքականություն: Մա– մուլը, ռադիոն, հեռուստատեսությունը շահառության գործիքների վերածված և մոնոպոլիաների ֆինանսա–քաղ. հսկողու– թյան ներքո գտնվող կապիտալիստական խոշոր ձեռնարկություններ են, որոնց վրա զգալի ազդեցություն ունի պետությունը՝ նպատակամղված ինֆորմացիայի մատա– կարարումով: Բուրժ. գաղափարախոսնե– րը փորձում են պառլամենտական և պրե– զիդենտական ընտրությունների շրջա– նում քաղ. ուժերի ներկայացուցիչների ելույթները ներկայացնել որպես խոսքի և մամուլի ազատության դրսևորում: Այս պնդումները ստահոդ են: Բուրժ. ժ. իրա– վական ազատությունները օգտագործում է հակաժողովրդական կարգերի պաշտ– պանության, առաջադեմ ուժերի դեմ պայ– քարի նպատակով և, հետևաբար, կաշ– կանդված է սոցիալ–պատմական առումով: Սոցիալիստական երկրների ժ. արդարև ազատ է, քանի որ օգտվում է հասարակու– թյան առաջադիմությանը նպաստող օրենսդրական իրավունքներից: ՍՍՀՄ Սահմանադրությունով սովետական քա– ղաքացիների խոսքի և մամուլի ազատու– թյունը երաշխավորված է «աշխատավորու– թյան շահերին համապատասխան և սո– ցիալիստական կարգերի ամրապնդման նպատակով» գործելու պայմանով (հոդ– ված 125): Սովետական օրենքով պատըժ– վում է հակասովետական, պատերազմի, ցեղային և ազգային թշնամանք սերմա– նող պրոպագանդան, ազնիվ մարդկանց վարկաբեկումը, պոռնոգրաֆիան ևն, որով իսկ արձանագրվում է ժ–ի պատաս– խանատվությունը սովետական հասարա– կության առջև: ժ. կոլեկտիվ գործունեություն է: Ընդ– գրկում է հրատարակիչ–ժուռնալիստ – լսարան համակարգը և պահանջում կադ– րերի գաղաֆարական և մասնագիտա– կան պատրաստվածություն: Կոմունիստ ժուռնալիստներին յուրահատուկ են խոր գաղափարայնությունն ու սկզբունքայնու– թյունը, անհաշտ վերաբերմունքը գաղա– փարական հակառակորդների նկատմամբ և հասարակական երևույթները մարքսիս– տական մեթոդոլոգիայով վերլուծելու կա– րողությունը, ծավալվող իրադարձություն– ների օպերատիվ քննարկումը, փաստերի ու գործելակերպի պատճառների վերհա– նումը: Կոմունիստ ժուռնալիստների հա– մաստեղության փայլուն ներկայացուցիչն էր Վ. Ի. Լենինը, որը կուսակցության X համագումարի և Մոսսովետի դեպուտատ– ների անձնական գործի «հիմնական զբաղ– մունքը հեղափոխությունից առաջ» հարց– մանը պատասխանել է «ժուռնալիստ»: Խոսքի պարզությունն ու որոշակիությու– նը, պատկերների և մտքերի մատչելիու– թյունը, շարադրանքի համոզչությունը բնո– րոշ են հեղափոխական ժ–ի նշանավոր վարպետներին (Ի. Բաբուշկին, Ն. Բաու– ման, Վ. Վարավսկի, Ա. Լունաչարսկի, Գ.Պետրովսկի, Ե. Ստասով, Ս. Շահում– յան, Ս. Սպանդարյան): Սոցիալական կյանքի բարդացումը, գիտատեխնիկական հեղաՓոխության նվաճումները և գիտա– կան առաջընթացը պարտադրում են ժուռ– նալիստի մասնագիտացում գիտության, տեխնիկայի, մշակույթի բնագավառնե– րում: Սովետական ժուռնալիստական դպրոցի նշանավոր դեմքերից են Մ. Կոլ– ցովը, Ի. էրենբուրգը, Էլ–Ռեգիստանը, Կ. Սիմոնովը, Վ. Զորինը, Գ. Զուբկովը, Ի. Մատվեևը, է. Մնացականովը և ուրիշ– ներ: ժուռնալիստները միավորված են ստեղծագործական միություններում (տես ժուոնաւիստների միություն ՍՍՀՄ): Սոցիալիստական երկրների ժուռ– նալիստների միությունները, կապիտա– լիստական և զարգացող երկրների առա– ջադիմական ժուռնալիստական միավո– րումները անդամակցում են 1964-ից Պրա– գայում գործող ժուռնալիստների միջազ– գային կազմակերպությանը (ԺՄԿ): ԺՄԿ–ի 7-րդ կոնգրեսին (Հավաննա, 1971) մասնակցել են 84 երկրների ներկայա– ցուցիչներ: ԺՄԿ հրատարակում է «Դեմո– կրատական ժուռնալիստ» (4 լեզվով) հան– դեսը: 1958 թ. սեպտ. 8-ը (1943-ին չեխ ժուռնալիստ Ցու. Ֆուչիկին մահապատժի ենթարկելու օրը) նշվում է իբրև ժուռնա– լիստների համերաշխության միջազգային օր: ՍՍՀՄ–ում ժ–ի տեսության ու պրակ– տիկայի հարցերին են նվիրված «ժուռ– նալիստ» («)KypHajiHCT»), «Ռաբոչե–կրես– տյանսկի կորեսպոնդենտ» («Padone-Kpec- TbHHCKHH KoppecnoH^eHT») «Տելեվիդենի– յե ի ռադիովեշչանիյե» («TejieBH^eHHe h paflHOBemamie»), «Սովեասկոյե ֆոտո» («CoBeTCKoe 4>OTO>) հանդեսները: Հայ ժ. սկզբնավորվել է 1794-ին Մադ– րասում («Ազդարար»-ի հրատարակու– թյամբ): Այնուհետև հայերեն պարբերա– կաններ են հրատարակվել Եվրոպայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլուր: XIX դ. 60-ական թթ. հայ ժ. բուռն զարգա– ցում է ապրում Արևմտյան Հայաստանում և Անդրկովկասում: ժամանակի առաջա– դիմական հասարակական մտքի բարձրա– կետն էր «Հյուսիսափայլ»-ը (1858–64): ժ–ի մարզում «Հյուսիսափայլ»-ի ստեղծած ավանդները և Նալբանդյանի հեղափոխա– կան–դեմոկրատական հրապարակախոսու– թյունը շարունակեցին հետագա տարիների մամուլի հայ գործիչները (Ս. Նազարյանց, Դ. Արծրունի, Ս. Ոսկան, Ա. Արփիարյան, Դ. Զոհրապ, Ե. Օտյան և ուրիշներ): XIX դ. վերջերին հայ ժ. արդեն ուներ իր դասա– կարգային դիմագիծը և ներկայացնում էր հայ հասարակական հոսանքները: 1900-ական թթ. հայ իրականության մեջ սկզբնավորվում է բոլշևիկյան ժ., որի աչքի ընկնող ներկայացուցիչներն էին Ս. Շահումյանը, Ս. Սպանդարյանը, Բ. Կնունյանցը: