Բանկային կապիտալն արդյունաբերականի հետ սերտաճելու հիմքի վրա առաջանում է ֆինանսական կապիտալը, որի ծագման պատմությունն ու բովանդակությունը Լենինը բնորոշել է որպես «արտադրության համակենտրոնացում, սրանից umui- շացող մոնոպոլիաներ, բանկերի ձուլում կամ սերտաճում արդյունաբերության հետ․..» (Երկ․, հ․ 22, էջ 197)։ Այսպիսով, Լենինը ցույց է տվել, թե ինչպես կապիտալիստական մոնոպոլիաների տնօ– րինությունը անխուսափելիորեն վերածվում է ֆինանսական օլիգարխիայի տիրապետության։ Ֆինանսական կապիտալի և ֆինանսական օլիգարխիայի տիրապետության պայմաններում կապիտալ– ֆունկցիան կապիտալ–սեփականությու– նից անջատվում է՝ մերկացնելով կապի– տալիզմի պարազիտային էությունը։ Կապիտալի արտահանումը իմպերիալիզմի փուլում դառնում է երկրների միջև տնտ․ կապերի կարևորագույն ձևերից մեկը։ Այն խոր փոփոխություններ է առաջացնում համաշխարհային էկոնոմիկայում, ինչպես նաև առանձին երկրների փոխհա– րաբերություններում։ «Կապիտալ արտահանող երկրներն աշխարհը բաժանել էին իրենց միջև՝ բառիս վւոխաբերական իմաստով։ Բայց ֆինանսական կապիտալը հաս– ցըրեց նաև աշխարհի ու ղ դ ա կ ի բաժանման» (նույն տեղում, էջ 325)։ Կապիտալի արտահանման հիման վրա ձևավորվում և զարգանում են համաշխարհային տիրապետության համար մոնոպոլիաների պայքարի նոր ձևեր՝ աշխարհի տնտ․ բաժանում կապիտալիստների միությունների և աշխարհի տերիտորիալ բաժանում մեծ տերությունների միջև։ Աշխարհի բաժանումը կապիտալիստների միությունների միջև տեղի է ունենում միջազգային մոնոպոլիաների ձևավորմամբ, որոնք շուկաների, հումքի աղբյուրների համար մղված պայքարում հակասությունների սրման արդյունք են և, իրենց հերթին, էլ ավելի են սրում դրանք։ Լենինը ցույց է տվել, որ կապիտալիզմի զարգացման նոր աստիճանին բնորոշ է գաղութային քաղաքականության ուժեղացումը, գաղութների համար պայքարի սրումը, որն անմիջականորեն կապված է գերիշխանության համար մոնոպոլիաների մղած պայքարի հետ։ Լենինն աշխատության մեջ տվել է իմպերիալիզմի բնորոշումը, որը ներառում է տնտ․ հինգ հիմնական հատկանիշ․ «Իմպերիալիզմը կապիտալիզմն է զարգացման այն աստիճանում, երբ գոյացել է մոնոպոլիաների ու ֆինանսական կապիտալի տիրապետություն, աչքի ընկնող նշանակություն է ստացել կապիտալի արտահանումը, սկսվել է աշխարհի բաժանումը միջազգային տրեստների ձեռքով և ավարտվել է աշխարհի ամբողջ տերի– տորիայի բաժանումը խոշորագույն կապիտալիստական երկրների կողմից» (նույն տեղում, էջ 354)։ Այս բնորոշման մեջ Լենինը, ինչպես ինքն է գրել, սահ– մանափակվել է միայն զուտ տնտ․ հիմնական հասկացություններով՝ ժամանա– կավորապես մի կողմ թողնելով նրա քաղ․ կողմը, պատմական տեղը ու «…իմպե– րիալիզմի և բանվորական շարժման միջև եղած երկու հիմնական ուղղությունների հարաբերությունը*. …վերոհիշյալ իմաստով հասկանալով իմպերիալիզմը կապի– տալիզմի զարգացման հատուկ ստադիան է անկասկած» (նույն տեղում, էջ 355)։ Վերլուծելով իմպերիալիզմին բնորոշ հակասությունները՝ Լենինը ցույց է տվել, որ դրանց հիմքը մոնոպոլիան է, որն իր բնույթով անխուսափելիորեն ծնում է լճացման և նեխման տենդենց։ Կապիտալի արտահանումը հանգեցնում է ռանտյեների շերտի (տես Ռանտյե) աճման և «…պարա– զիտիզմի դրոշմ է դնում ամբողջ երկրի վրա, որ ապրում է մի քանի անդրօվկիանյան երկրների ու գաղութների աշխատանքի շահագործումով» (նույն տեղում, էջ 369)։ Լենինը լուսաբանել է պարազիտիզմի և նեխման պրոցեսի ինտենսիվությունն ու նրա ազդեցությունը բանվոր դասակարգի և բանվորական շարժման վրա։ Վերջում Լենինը հանգել է գլխավոր եզրակացությանը՝ իմպերիալիզմի պատմական տեղի բնորոշմանը։ Հրատարակության լեգալ բնույթը թույլ չի տվել նրան եզրակացությունն ուղղակի ձևակերպել, որ իմպերիալիզմը սոցիալիստական հեղափոխության նախօրյակն է։ Հիմնվելով իմպերիալիզմի, որպես մոնոպոլիստական կապիտալիզմի, տնտ․ էության վեր– լուծության վրա՝ Լենինն այն բնորոշում է որպես անցումային կամ, ավելի ճիշտ, մեռնող կապիտալիզմ։ Իմպերիալիզմի լենինյան տեսության կարևորագույն դրույթները հեղափոխության մարքսիստական տեսության հիմքն են։ Կապիտալիզմի անհամաչափ զարգացման Լենինի ձևակերպած օրենքը բացահայտում է հեղափոխության հաղթանակի հնարավորությունը սկզբում մի քանի, կամ նույնիսկ մեկ առանձին երկրում։ Այս ուսմունքը ամբողջ աշխարհի բանվոր դասակարգին հնարավորություն տվեց մշակելու սոցիալիստական հեղափոխության համար մղվող պայքարի հստակ ծրագիր, հեռանկարներ բացեց գաղութային և կախյալ երկրների ժողովուրդների ազա– տագրական պայքարի համար։ Աշխատությունն առաջին անգամ հայերեն հրա– տարակվել է 1920-ին Մոսկվայում, այնուհետև, մինչև 1977-ի մարտը, առանձին գրքով լույս է տեսել յոթ անգամ։
ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱ ԿԱՐԳ, իմպերիալիստական տերությունների կողմից երկրագնդի բնակչության ստվար զանգվածի ազգային–գաղութային շահագործման համաշխարհային համակարգ։ Ձևավորվել է կապիտալիզմից իմպերիալիզմի անցման և մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման պրոցեսում։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի հետ սկսվեց նաև Ի․ գ․ հ–ի ճգնաժամը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո այն փլուզվեց։ Տես նաև Գաղութ, Գաղութատիրություն, Նեոգաղութատիրություն։
ԻՄՊԻՁՄԵՆՏ (անգլ․ impeachment, < in– peach – մեղադրել), դատավարության կարգ, ըստ որի անգլո–սաքսոնական որոշ երկրներում պատասխանատվության են ենթարկվում հանցագործություն կամ զանցանք կատարած պրեզիդենտը կամ բարձ– րաստիճան պաշտոնյան։ Ի–ի համաձայն անձին մեղադրանք է ներկայացնում պառ– լամենտի ստորին, դատի տալիս՝ վերին պալատը։ ԱՄՆ–ի սահմանադրությամբ Ի–ով պրեզիդենտին կարող է պաշտոնա– զրկել կամ դատի տալ Սենատը՝ ձայների 2/3-ի մեծամասնությամբ։
ԻՄՊԼԻԿԱՑԻԱ (լատ․ implicatio – միա– հյուսում), տրամաբանական գործողություն․ բնական լեզվի «եթե․.., ապա․..» շաղկապի ձևայնացված արտահայտությունը, որի միջոցով A և B ասույթներից կազմվում է նոր, պայմանական ասույթ՝ A–»B կամ Az>B («եթե A, ապա B»): A-ն կոչվում է անտեցեդենտ, B-ն՝ կոնսեքվենտ։ Հաճախ Ի․ է կոչվում նաև ստացված պայմանական ասույթը կամ նրա ձևայնացված նմանակը։
ԻՄՊՐԵՍԻՈՆԻԶՄ (ֆրանս․ Impression- nisme,< impression – տպավորություն), ուղղություն արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թթ․ վերջին – 1870-ական թթ․ սկզբին (Է․Մանե, է․ Դեգա, Կ․ Մոնե, Կ․ Պիսառո, Ա․ Սիսլեյ, Օ․Ռենուար և ուրիշներ)։ Կ․ Մ ո ն ե․ «Բել–Իլի ժայռերը» (1886, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա) «Ի․» որպես տերմին սկսեց օգտագործվել 1874-ի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կ․ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» («Impression Soleil levant», 1872, այժմ՝ Մարմոտան թանգարան, Փարիզ) նկարը։ Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։ Ի․ նոր հայեցվածքի և արժե– վորման հաստատումն էր, ակադեմիզմի, սալոնային արվեստի, էպիգոնության արմատական բացասումը։ Շարժման ու փոփոխությունների, իրականության գունագեղության աննախադեպ, հավաստի ու ճշմարտացի պատկերը իմպրեսիոնիստները ստեղծում էին հաճախ ներկայաց– նելով միևնույն տեղը, համանման դրություններն ու օբյեկտները՝ տարբեր պահերի ու տարբեր կետերից։ Անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հա– րըստության արտացոլումը Ի–ում ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին։ Ի․ պլենէրի հետևողական կիրառումով