կան հասկացություն է. ավտոմատիկա– յում, օրինակ, գործ են ունենում 0,01 – 1 վրկ կարգի, իմպուլսային ռադիոկապում՝ 10~6 վրկ կարգի, արագ մասնիկների ֆի– գիկայում՝ 10~9 վրկ կարգի տևողությամբ իմպուլսների հեա: Ի. տ–ում զգացվում է իմպուլսների տեոդության փոքրացման և միմյանց հաջորդեւու հաճախականու– թյան մեծացման միտում, որը պայմանա– վորված է էլեկտրոնային սարքավորում– ների չոէծ ունակ ութ յան (օրինակ, ռադիո– լոկատորի) կամ արագագործության (էլեկտրոնային հաշվողական մեքենայի) բարձրացման ձգտումով: Երբեմն ավելի կարևոր է միջիմպուլսային տևողության և իմպուլսի տևողության հարաբերությու– նը, որը թվանշանային ավտոմատիկայում սովորաբար 10-ից չի անցնում, ռադիո– կապում՝ 10–100 է, ռադիոլոկացիայում՝ տատանվում է 100-ից մինչև 10 000: էներ– գիա կուտակելու հատկություն ունեցող շդթայի վրա էլեկտրական հոսանքի կամ լարման իմպուլսով ազդելու դեպքում առա– ջանում են անցումային պրոցեսներ, որոնք Ի. տ–ում բավական մեծ նշանակու– թյուն ունեն: Անցումային պրոցեսների հետ կապված երևույթները հաճախ են օգտագործվում իմպուլսային սարքավո– րումների աշխատանքում, սակայն որոշ դեպքերում դրանք վնասակար են և բար– դացնում են սարքերի սխեման ու կառուց– վածքը: Տարբեր ձևի իմպուլսներ ստանա– լու, իմպուլսային ազդանշանների ֆունկ– ցիոնալ ձևափոխության, իմպուլսներն ըստ այս կամ այն հայտանիշի ընտրելու կամ ղրանց նկատմամբ տրամաբանական գործողություններ կատարելու համար օգ– տագործում էն տիպային իմպուլսային տրամաբանական սխեմաներ և սարքա– վորումներ: Գրկ. M h ji ji m a h 51., Tay 6 T., Hm- nyjibCHhie h u,H(£>poBbie ycTponcTBa, nep. c airoi., M. – JI., 1960; MopyrnH JI.A., TaedoBHq T. B., HaHoceicyHflHaH hm- nyjibCHaa TCXHHKa, M.. 1964: XapjiH P. E.. Jlormecme cxeMbi Ha xpaH3HCTOpax, nep. c amvi., M.t 1965; MarHHTHbie reHepaTopbi hm- nyjibcoB, M., 1968; CnpaBOHHmc no HMnyjib- choh TexHince, ոօ« peA. B.H. HicoBJieBa, K., 1970.
ԻՄՈՒՆԻՏԵՏ (< լատ. immunitas – ազատվել, փրկվել ինչ–որ բանից), օրգա– նիզմի անընկալությունը վարակիչ գոր– ծոնների և հակածինային բնույթի օտար նյութերի հանդեպ: Լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին Ի. (ոչ սպեցի– ֆիկ, կոնստիտուցիոնալ, տեսակային) պայմանավորված է օրգանիզմի բնածին կենսաբանական առանձնահատկություն– ներով (օրինակ, մարդու Ի. շան և եղջերա– վոր անասունների ժանտախտի կամ կեն– դանիների Ի. գոնոռեայի և բորի հանդեպ): Բնածին Ի. պայմանավորված է նաև ան– հատական առանձնահատկություններով (նույն տեսակի տարբեր անհատներ կա– րող են ունենալ ոչ միատեսակ կայունու– թյուն այս կամ այն հիվանդության նկատ– մամբ): Ձեռքբերովի Ի. (սպեցի– ֆիկ) օրգանիզմի կյանքի ընթացքում առա– ջացած անընկալությունն է վարակիչ հի– վանդությունների հանդեպ: Գոյություն ունի բնական և արհեստական Ի., որոնք, իրենց հերթին, բաժանվում են ակտիվ (օրգանիզմն ինքն է մշակում հակամար– միններ՝ կրած հիվանդությունից հետո կամ ակտիվ իմունացման ճանապարհով) և պ ա ս ս ի վ՝ պատրաստի հակամար– մինների արհեստական ներմուծման շնոր– հիվ (օրինակ, հակադիֆթերիային շիճու– կի ներարկումը–, ընկերքի միջոցով հակա– մարմինների անցումը մորից պտուղ կամ մոր կաթով՝ երեխայի օրգանիզմ): Ակտիվ Ի. ավելի կայուն է, երկարատև, որոշ հի– վանդությունների դեպքում (բնական ծա– ղիկ) պահպանվում է ամբողջ կյանքի ըն– թացքում, երբեմն (կարմրուկ, քութեշ)՝ երկար տարիներ, սակայն ժառանգա– բար չի փոխանցվում: ՊասսիվԻ. առաջա– նում է հակամարմինների ներարկումից մի քանի ժամ անց և պահպանվում է 2–3 շաբաթից մինչև մի քանի ամիս: Տարբե– րում են Ի–ի հետևյալ ձևերը՝ հակաբակ– տերիային (հիվանդությունների հարու– ցիչների դեմ), հակաթունային (մանրէների արտադրած թույների դեմ), ստերիլ (օր– գանիզմից մանրէների հեռացումից հետո), ոչ ստերիլ (զարգանում է վարակիչ հի– վանդության հենց սկզբից, օրինակ, տու– ոերկուլոզի դեպքում): Ձեռքբերովի Ի–ի բուոր ձևերը հարաբերական են. վարա– կիչ հիվանդությունների մասսայական բռնկումների ժամանակ դրա տևողությու– նը հնարավոր է երկարացնել: Առանձին հյուսվածքների և օրգանների իմունոլո– գիական ռեակտիվության ուսումնասի– րությունները հիմք դարձան տեղային Ի–ի հասկացության հիմնավորման համար: Գոյություն ունի նաև ոչ վարակիչ Ի., որի շարքին է դասվում հյուսվածքների պատ– վաստումից առաջացած Ի.:
ԻՄՈՒՆ ՈԼՈԳԻՍ (իմունի ւոեւո և ..ղոգիա), գիտություն օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների մասին, որոնք առաջանում են օրգանիզմի կառուցվածքային և ֆունկ– ցիոնալ ամբողջականությունն ու կենսա– բանական անհատականությունը պահպա– նելու համար: Ի. կենսաբանական պրո– ֆիլի արագ զարգացող գիտություն է, բժշկական* մանրէաբանության մի ճյուղը: Ի–ի տեսական ուղղությունը հակամար– մինների առաջացման մեխանիզմների ուսումնասիրությունն է՝ բջջային և մո– լեկուլային մակարդակով: Վաղուց նկատ– վել էր, որ վարակիչ հիվանդությամբ հի– վանդացածներն առանց վարակման վը– տանգի կարող են տվյալ հիվանդության համաճարակների ժամանակ խնամել հի– վանդներին: 1796-ին անգլիացի բժիշկ է. Ջենները մշակեց ծաղկի պատվաստ– ման եղանակը՝ վարակելով մարդուն կովի ծաղկի հարուցիչներով: Ֆրանսիացի ման– րէաբան Լ. Պաստյորր 1880-ին հայտնա– բերեց հավերի խոլերայի, հետագայում* սիբիրյան խոցի և կատաղության դեմ վակ– ցինաներ, առաջարկեց վերջիններիս ստաց– ման հիմնական սկզբունքները: 1887-ին Ի. Մեչնիկովը բացահայտեց ֆագոցիաոզը և ստեղծեց իմունիտետի բջջային տեսու– թյունը: 1890-ին գերմանացի բակտերիա– լոգ է. Բերինգն իր աշխատակիցների հետ ապացուցեց, որ մանրէների և նրանց տոք– սինների դեմ օրգանիզմում առաջանում են պաշտպանական նյութեր՝ հակամար– միններ: 1898, 1900-ին գերմանացի քի– միկոս Պ. էռլիխը առաջ քաշեց իմունի– տետի հումորալ տեսությունը: 1898– 1899-ին բեւգիացի գիտնական ժ. Բորղեն և ռուս գիտնական Ն. Չիստովիչը հայտնա– բերեցին հակամարմիններ՝ օրգանիզմ ներմուծված օտար էրիթրոցիտների և շի– ճուկային սպիտակուցների նկատմամբ և դրանով հիմք դրեցին ոչ ինֆեկցիոն Ի–ին: 1900-ին ավստրիացի իմունոլոգ Կ. Լանդշտեյները հայտնաբերեց մարդու արյան խմբերը և հիմք դրեց հյուսվածքա– յին իզոանտիգենների ուսմունքին: Տար– բերում են Ի–ի մի շարք ուղղություններ, իմունոմորֆոլոգիա, ուսումնա– սիրում է օրգանիզմի իմուն–համակարգի անատոմիան, հյուսվածաբանությունը, բջջաբանությունը: Շնորհիվ իմունոմոր– ֆոլոգիայի հնարավոր եղավ ավշային բջիջներում տեղի ունեցող առաջնային իմունռեակցիայի ամբողջ պրոցեսն ըս– տանալ փորձանոթում (in vitro) և պարզել, որ յուրահատուկ իմուն ռեակցիան և մասամբ օրգանիզմի բնական անընկա լությունը պայմանավորված է ավշային հյուսվածքով և ամբողջ օրգանիզմում տա– րածված ֆագոցիտային բջիջներով: Ան տիգեն կլանելու հատկությամբ օժտված են արյան նեյտրոֆիլային և էոզինոֆիլա– յին գրանուլոցիտները, մոնոցիտները, թրոմբոցիտները, շարակցական հյուս– վածքի հիստիոցիտները, լյարդի, փայ– ծաղի, ավշային հանգույցների, ոսկրա– ծուծի, ուրցագեղձի ռեթիկուլային բջիջ– ները: Օրգանիզմ ներմուծված անտիգենի հիմնական մասը կլանվում, քայքայվում և հեռացվում է վերոհիշյալ բջիջներով և միայն մի փոքր մասն է պահպանվում ու առաջացնում իմուն ռեակցիա: համե– մատական Ի. ուսումնասիրում է իմուն ռեակցիաները տարբեր տեսակի և հասակի կենդանիների օրգանիզմում: Ավ– շային համակարգը և յուրահատուկ հակա– մարմիններ առաջացնելու հատկությունն առաջինը ի հայտ են գալիս միայն ողնա– շարավորների մոտ: Իմուն ռեակցիաները հիմնականում զարգանում են ծնվելուց հետո և -ծերության հասակում նվազում են: Իմուն ռեակցիաների ֆի– զիոլոգիա, ուսումնասիրում է այն մեխանիզմները, որոնց օգնությամբ օրգա– նիզմը հայտնաբերում է «օտար» նյութերը և սինթեզում նրանց նկատմամբ հակա– մարմիններ, ինչպես նաև այն գործոնները (նյարդային համակարգ, հորմոններ, հա– սակ, սնունդ, արտաքին միջավայր), որոնք կարգավորում են իմուն ռեակցիա– յի քանակական կողմը: Ի մ ու ն ո ա խ– տ ա բ ա ն ու թ յ ու ն, ուսումնասիրում է օրգանիզմին վնասող աուտոիմուն ռեակ– ցիաները և այն հիվանդությունները, որոնք ուղեկցվում են իմուն համակարգի արատով (ժառանգական և ձեռքբերովի ագամմագլոբուլինեմիա և իմունոգլոբու– լինոպաթիա): Իմունոախտաբանության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում իմուն ռեակցիաների խթանման և արգե– լակման մեթոդներին: Վերջիններս հնա– րավորություն են տվել ոչ սպեցիֆիկ խթա– նիչներով (ադյուվանտներով) ուժեղաց– նելու իմուն պատասխանը, որն արդյու– նավետ է վարակիչ հիվանդությունների, իմուն համակարգի արատների ժամանակ և, ընդհակառակը, ճառագայթահարման,