Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էին հակաֆաշիստ վտարանդի գրողների (Զ. Ջերմանետտո, Ա. Ուգոլինի և ուրիշ– ներ) գործերում: Հակաֆաշիստական տրամադրությունների ուժեղացումը 30-ական թթ. վերջերին արտացոլվեց Չ. Պավեզեի, Ա. Մորավիայի, է. Վիտտո– րինիի արձակում: Ետպատերազմյան առա– ջին տասնամյակի առաջատար ռեալիս– տական ուղղությունը դարձավ նեոռեա– ւիզմը: 60-ական թթ. Ի–ի գրականու– թյունը գաղափարական–գեղարվեստական նոր հատկանիշներ ձեռք բերեց: Խորա– ցավ ժամանակակից մարդու կերպարը, ընդարձակվեց նրա սոցիալական ու հո– գեբանական պատկերման ոլորտը, գրող– ներն սկսեցին արտահայտչական նոր միջոցներ որոնել: Առանձնապես զարգա– ցավ սոցիալ–հոգեբանական վեպը (Մո– րավիա, Կալգինո, Դ. Պարիզե): Ավելի խոր բացահայտվեց պատերազմի ու Դի– մադրության շարժման թեման: Մի շարք ստեղծագործություններ արծարծեցին բանվոր դասակարգի աշխատանքում հաս.- քաղաքական գործունեության մեջ մարդ– կային բնավորության կազմավորման թե– մաները: Նույն թվականներին ձևավորվեց ավանգարդիստական (տես Ավան գար– ղիզմ) ուղղությունը («63-ի խումբ»): 70-ական թթ. սկզբներին, բանվորական ու երիտասարդական շարժման վերելքի իրադրության մեջ սրվեց իտալ. առաջա– դիմական գրականության և բուրժ. «մաս– սայական կուլտուրայի» պայքարը: Ին– ֆորմացիայի արդի միջոցներով պրոպա– գանդվում են քաղքենիական, էժանագին իդեալներ, սեքսի պաշտամունք, հոգեախ– տաբանություն: Հետադիմական գաղա– փարախոսությանը խիստ հակահարված են տալիս իտալական մշակույթի առաջա– վոր գործիչները: ժամանակակից իտալ. գրականության հիմնական միտումը բուրժ. իրականության սուր քննադատությունն է, հասարակության առջե գրողի բարոյա– կան պատասխանատվության ըմբռնումը: Գրականագիաությ ու ն ը; Միջ– Կաղաըի գրականագիտական երկերից է համարվում Դանտեի «ժողովրդական ճար– տասանության մասին» տրակտատի (XIV դ. սկիզբ) 2-րդ մասը: Վերածնության դարաշրջանի (XVI դ.) գրականագիտու– թյունը հենվում է նեոպլատոնական և արիստոտելյան գեղագիտության վրա (Պ. Բեմբոյի, Լ. Կաստելվետրոյի, Ջ. Ջի– րալդի Չինաիոյի, Տ. Տասոյի տրակտատ– ները): XVIII դ. գրականության վերաբեր– յալ նոր գիտության հիմքերը դրեց Ջ. Վի– կոն: XIX դ. խոշորագույն գրականագետը եղել է Ֆ. դե Սանկտիսը, որը գրականու– թյան զարգացումը կապել է դարաշրջանի գաղափարների, ժողովրդի պատմական զարգացման հետ: Նրա գեղագիտության մեջ ուժեղ են մատերիալիստական Ա ռեալիստական միտումները: Իդեալիս– տական դիրքերում է կանգնած եղել քննա– դատ–փիլիսոփա Բ. Կրոչեն (1866–1952): 1918–39-ին իտալ. գրականագիտությու– նը հիմնականում եղել է նրա գաղափար– ների ազդեցության տակ: Իտալական մարքսիստական գեղագիտության և գրա– կանագիտության հիմնադիրն է Ա. Դրամ– շին: Նրա աշխատությունները հսկայական նշանակություն ունեն իտալ. ժամանակա– կից առաջադեմ գրականագիտության զարգացման համար: Ի–ում ստեղծված է Դրամշիի ինստ., որը զբաղվում է գեղա– գիտության, գեղ. մեթոդաբանության, գրականագիտության և քննադատության հարցերով: XIII. ճարտարապետությունը U կերպ– արվեստը Հնագույն գեղարվեստական հուշարձան– ները (ժայռապատկերներ, քարե արձա– նիկներ, խեցեղեն ևն) պատկանում են պալեոլիթի և էնեոլիթի դարաշրջաններին: Բրոնզի դարաշրջանին (մ. թ. ա. II հա– զարամյակի 2-րդ կես) բնորոշ է կրեաե– միկենյան մշակույթի ազդեցությունը: Պ ա ր մ ա. մկըր– տարան (1196– 1307, ճար ա. –քան– դակագործ՝ Բենե– դետտո Անաելա– մի) Սարդինիա կղզում ստեղծվել է մեգալի– թյան կառույցի յուրօրինակ տիպ՝ կեղծ գմբեթածածկ բոլորակ քարե աշտարակ (այսպես կոչված՝ նուրագի): Հս–ում զար– գացել է տեռամար մշակույթը: Մ. թ. ա. IX–V դդ. ստեղծվել է Վիլլանովա (տե– ղանքի անունով) մշակույթը, մ. թ. ա. VIII–II դդ.՝ էարոակների մշակույթը: Մ. թ. ա. VIII –VI դդ. Ի–ի ծովեզրյա տա– րածքում ստեղծված հունական առևտրա– կան բնակավայրերի (Սիրակուզա, Սելի– նունտ, Պոսեյդոնիա) տեղերում պահպան– վել են տաճարների մնացորդներ, քան– Սիմոնե Մարաինի. «Ավետումն» (1333, Ուֆֆիցի թանգարան, Ֆլորենցիա) դակներ, գեղ. իրեր: Հին հունական, էտրուսկյան և այլ տեղական գեղ. ավան– դույթների հիման վրա մ. թ. ա. V դարից մինչև մ. թ. V դ. զարգացել է հին Հռոմի արվեստը (տես Հռոմ հին): Հռոմի ան– կումից և քրիստոնեության ընդունումից հետո սկսել է կազմավորվել Ի–ի միջնա– դարյան արվեստը՝ հենվելով ուշ անտիկ արվեստի ավանդույթներին, դարերի ըն– թացքում կրելով Բյուզանդիայի մշակույթի և բազմաթիվ բարբարոս ժողովուրդների (գոթեր, լանգոբարդներ, ֆրանկներ ևն) գեղ. ճաշակի ազդեցությունը: IV–VI դդ. Հռոմում և այլ քաղաքներում կառուցվել են շքեղ բազիլիկներ (Սան Զովաննի ին Լատերանո, Աան Պաոլո Ֆուորի լե Մուռա, Հռոմ), պաշտամունքային կենտրոնակազմ շենքեր (Սան Վիտալե եկեղեցին, Ռավեն– նա): Տաճարները ներքուստ զարդարվել են բազմագույն խճանկարներով, որոնք սկզբում պահպանելով անտիկ արվեստի կենսուրախությունն ու պատկերման ծա– վալայնությունը (Սանտա–Կոստանցա ե– կեղեցու խճանկարները, IV դ., Հռոմ), հետզհետե դարձել են ավելի պայմանա– կան և ասկետիկ: Լուսաստվերային ձևա– ստեղծումը փոխարինվել է գծայինով և հարթ–մակերեսայինով, գունային նուրբ և հնչեղ համադրումները ձեռք են բերել հանդիսավոր վերացականություն (Ռա– վեննայի Սան Վիտալեի խճանկարները, VI դ., Հռոմի Սանտա–Մարիա Անտիկուայի որմնանկարները, VIII դ.): VIII–X դդ. առաջատարը Լոմբարդիայի ճարտ. էր: Այստեղ է ստեղծվել առանձին կանգնած աշտարականման զանգակատան տիպը (այսպես կոչված կամպանիլան, Սանա Ամբրոջո եկեղեցու հվ. աշտարակը, Մի– լան, IX դ.): XI –XIII դդ. Ի–ի տարածքում կազմավորվել է համաեվրոպական ռոմա– նական ոճը, որը երկրի ֆեոդալական մաս– նատվածության պայմաններում, տարբեր կենտրոններում (Միլան, Վերոնա, Պարմա, Պադուա) ձեռք է բերել մի շարք տեղական առանձնահատկություններ: Րտալ. ռոմա– նական ճարտ–յան ընդհանուր բնորոշ հատ– կանիշներն են հստակ և համաչափ հա– մամասնությունները, հանդիսավոր հար– դարանքը: Ներդաշնակ համամասնություն– ներով, դեկորի նրբագեղությամբ է օժտ– ված Պիզայի կաթողիկեի համալիրը (մը– կըրտարանը սկսված է 1153-ին, կաթողի– կեն կառուցվել է 1063–1160-ին, կամպա– նիլան՝ 1174–1372-ին): Սիցիլիայի կա– ռույցներում յուրահատուկ միահյուսվել են բյուգանդական, արաբ., նորմանդական ճարտ. ձևերը (Չեֆալուի, Մոնրեալեի կա– թողիկեները): Բյուգանդական խաչաձև գմբեթավոր եկեղեցու յուրատիպ տարբե– րակներից է Վենետիկի հնգագմբեթ Սան Մարկո մոնումենտալ կաթողիկեն (IX դ., վերակառուցվել է XI–XV դդ.): Ռոմանա– կան ժամանակաշրջանում է կազմավորվել Ի–ի քաղաքների մեծ մասը, ըստ տեղան– քի՝ պաշտպանական կառույցներով, քարե տուն–աշտարակներով, ռատուշաներով, կամպանիլաներով, նեղլիկ լուսամուտնե– րով, կղմինդրյա երկլանջ տանիքներով, 3–4-հարկանի խոժոռակերպար տներով: Կառուցվածքներում/ կիրառվել են քար, աղյուս, ջլաղեղային խաչային թաղեր, գմբեթ: Կանոնավոր կամ անկանոն հա–