տակագծով, խիտ կուտակված կառուցա– պատումը կատարվում էր կենտրոնական հրապարակի (սովորաբար կաթողիկեի) շուրջը: Ռոմանական քանդակը հատկա– պես զարգացել է էմիլիայում և Լոմբար– ղիայում, XII դ. վերջից տարածվել է կրո– նական թեմաներով հաստոցային նկար– չությունը, XIII դ. զարգացել է սրբանկար– չությունը, որը բյուգանդականի համեմա– տությամբ ավելի կենդանի է, պատկեր– մամբ՝ մարդկային (Չիմաբուեի ստեղ– ծած կերպարները): XIII դ. կեսին Ի–ի, հատկապես Տոսկանայի արվեստում սկզբնավորվել է սքրոաոռենեսանսի շար– ժումը, որի նախահայրը քանդակագործու– թյան մեջ Նիկկոլո Պիզանոն էր և նրա հե– տնորդներ Առնոլֆո դի Կամբիոն, Ջովան– նի Պիզանոն, գեղանկարչության մեջ՝ հռոմեացի Պ. Կավալինին, Դուչչոն և իտալ. արվեստի մեծ հեղաշրջողը՝ ֆլո– րենտացի Ջուռաոն: XIII դ. վերջին, XIV դ. սկզբին տարածվում է գոթիկոն, որը սակայն Ի–ում չդարձավ հետևողական ճարտ. ոճ: Դոթիկոյի առանձին դեկորա– տիվ տարրերը (լուսամուտների նախշա– զարդ, սլաքային ավարտը, աշտարակների մաշիկուլները, շենքերի ատամնավոր պսակները ևն), կիրառվելով ռոմանական ոգով կառույցներում, նրանց դարձնում էին ավելի նրբագեղ և դինամիկ: XV– XVI դդ. մեծապես ծաղկում է Վերածննդի արվեստը, որը Եվրոպայում ամենից վաղ կազմավորվեց Ի–ում, հասավ հզոր վերել– քի և դասական ավարտվածության: Ուսում– նասիրելով և ստեղծագործաբար վերաի– մաստավորելով անտիկ ավանդույթները՝ Վերածննդի վարպետները ստեղծեցին գեղ. արտահայտչամիջոցների ներդաշ– նակ համակարգ, նորովի կիրառեցին ան– տիկ օրդերը, մշակեցին քաղաքաշինության նոր սկզբունքներ և կառուցվածքների ու համաչափությունների մաթեմատիկական հաշվարկ: Ֆ. Բրունելլեսկին, Լ. Բ. Ալբեր– տին, Զ. դա Սանգալլոն, Լ. Լաուրանան և ուրիշներ ստեղծեցին քաղաքի կյանքի նոր պայմաններին համապատասխան պա– ւատ–մենատան (պալացցո), հասարակա– կան և պաշտամունքային շենքերի հստակ ձևերի ներդաշնակ կոմպոզիցիայով տի– պեր: Վաղ Վերածննդի քանդակագործ– ները (Լ. Գիբերտին, Դոնաթելլոն, Յա. դելլա Քվերչան, Դ. դա Սետտինյանոն, Ա. դել Վեռոկքիոն, դելլա Ռոբբիա ընտա– նիքը), տիրապետելով ծավալա–տարա– ծական ձևաստեղծմանը և մարդու մարմնի պլաստիկ կառուցվածքի օրինաչափու– թյուններին, առանձին կանգնած արձան– ներում, հեծյալների մոնումենտներում, մոնումենտալ–դեկորատիվ քանդակներում մարմնավորեցին կատարյալ, ներդաշնա– կորեն զարգացած մարդու ռենեսանսյան իդեալը: Վաղ Վերածննդի գեղանկարչու– թյանը, որ զարգանում էր բազմաթիվ գեղ. դպրոցներում (ֆլորենտական, վենետիկ– յան, ումբրիական ևն), բնորոշ էր աշ– խարհընկալման պոետիկ ամբողջականու– թյունը: Մագաչչոն, Դ. Գիռլանդայոն, Ս. Բոտտիչելլին, Պ. դելլա Ֆրանչեսկան, Ա. Մանտենիան, Ջ. Բելլինին իրենց ստեղ– ծագործությամբ փառաբանում էին մար– դու և նրան շրջապատող բնաշխարհի գե– ղեցկությունը: Բարձր Վերածնունդը (XV դ. Ռ ա ֆ ա յ և լ. «Երեք գեղուհիներ» (1506– 1507, Կոնդե թանգարան, Շանտիյի) Տ ի ց ի ա ն. «Բաքոսը և Արիաննան*> (1523, Ազգային թանգարան, Լոնդոն) Կարավաջո. «հանգիստ Եգիպտոսի ճա– նապարհին» (1593, Դորիա Պամֆիլի թանգա– րան, Տռոմ) վերջ, XVI դ. 1-ին քառորդ), որի ազդեցու– թյունը կրեց ողջ Եվրոպայի մշակույթը, հասավ գեղ. մեծ ընդհանրացումների, դա– սական հստակության, խորը մարդկայ– նության: Այս շրջանի ճարտ–յանը բնորոշ են կենտրոնակազմ կառույցի այնպիսի տիպերի որոնումներ, որոնք առավելա– պես համապատասխանեին աշխարհի ներ– դաշնակ կազմության մասին ունեցած պատկերացումներին: Միջավայրին, բնու– թյանը ակտիվորեն ներդաշնակված կա– ռույցներին բնորոշ էին տարածական լու– ծումների մեծ բազմազանությունը, հստակ համաչափությունները, վեհությունը, ճարտ. տարրերի հյութեղ պլաստիկու– թյունը (Բրամանտեի, Ռաֆայելի, Ա. դա Մանգալլո Ավագի, Յա. Աանսովինոյի Ֆլո– րենցիայում, Հռոմում, Վենետիկում ևն կառուցած պալատներն ու եկեղեցիները): Ներքին լարվածությամբ էր լեցուն Միքե– լանջելոյի կառույցների արխիտեկտոնի– կան: Կերպարվեստը ձգտում էր ստեղծել դասականորեն կատարյալ, իդեալական մարդու կերպար, որն ըստ հումանիստա– կան պատկերացումների, տիեզերքի կենտրոնն է: Նախորդ շրջանի ռեալիս– տական նվաճումները վերածվում են ավարտուն գեղ. համակարգի: Բարձր Վե– րածննդի հիմնական ներկայացուցիչներն էին Լեոնարդո դա Հինչին, Միքեււսնշե– չոն, Ռաֆայեւը, վենետիկյան գեղանկար– չության վարպետներ Ջորշոնեն, Տիցիա– նը, Պ. Վերոնեզեն, 0ա. Տինւռորեւռաոն և Հռոմի (Ս. դել Պիոմբո), Ֆլորենցիայի (Ա. դել Աարտո), Պարմայի (Կոռեջո), Բրեշիայի (Զ. Բ. Մորոնի) մի շարք նկա– րիչներ: Գեղ. բարձր մակարդակի հասան գծանկարը, փորագրությունը, դեկորա– տիվ–կիրառական (կահույք, մայոլիկա, ապակի), մեդալափորագրման, թատերա– դեկորացիոն արվեստները: XVI դ. 20– 80-ական թթ. տնտ. անկումը, ավատատի– րական ռեակցիան հանգեցրին հումանիս– տական իդեալների կորստին: Սկսում է զարգանալ մանիերիզմի սուբյեկտիվորեն նրբին արվեստը (նկարիչներ՝ Պոնտորմո, Պարմիջանինո, Բրոնզինո, քանդակագործ– ներ՝ Բ. Չելլինի, Ջամբոլոնյա և ուրիշներ): Ուշ Վերածննդի շրջանում (XVI դ. 2-րդ կես) ժամանակի դրամատիկ, թաքնված հակասությունները հումանիստորեն են իմաստավորել Տիցիանը, Միքելանջելոն, Վերոնեզեն, Տինտորեւուոոն: Այս շրջանի ճարտ–յան մեջ ռենեսանսյան իդեալները արտացոլել են Անդրեա ՊւսԱւսղիոյի կա– ռույցները: ճարտարապետներ Ջ. Ռոմա– նոյի, Զ. Վազարիի, Բ. Ամմանատիի և ու– րիշների կառույցները ձևերի սուր հակա– դրությամբ և ալոգիզմով, ֆակտուրայի պաճուճվածությամբ արտահայտեցին մա– նիերիզմի միտումները: Ուշ Վերածննդի ճարտարապետների հետաքրքրությունը հետագայում զարգացավ բարոկկոյի ճարտ–յան մեջ: Զ. Վինիոլայի ստեղծած եկեղեցու տիպը, Արևմտյան և կենտրո– նական Եվրոպայի բարոկկո ոճով եկե– ղեցական բազմաթիվ կառույցների նախա– տիպը հանդիսացավ: XVI–XVII դդ. սահ– մանագլխին կազմավորվել, իսկ XVII դ. 70-ական թվականներից ծաղկում է ապ– րել քարոկկո ոճը: ՞<;ռոմի, Վենետիկի, Թուրինի եկեղեցական կառույցներին բնո– րոշ էին հատակագծերի և շենքը պսակող գմբեթի տեսողական և գեղանկարչական հնարքներով լրացված բարդ երկրաչա– փական կառուցումները, բեկյալ, կորա– գիծ ճակատները և սյունաշարերը, ընդ– հատվող անտաբլեմենտները և քիվերը, որոնք ամբողջությամբ առաջացնում էին ձևերի դինամիկ փոփոխականության տպավորություն: ճարտարապետներն էին՝ Լ. Բեռնինին, Ֆ. Բոռոմինին, Զ. դել– լա Պորտան, Կ. Մադեռնան, Պ. դա Կոր– տոնան, Բ. Լոնգենան, Գ. Գուարինին):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/437
Արտաքին տեսք