Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ստեղծվել են ագրարային–արդյունաբերա– կան համալիրներ, կոոպերատիվ և ակ ցիոներական տնտեսություններ, մեքենա յացվել է գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը ոռոգովի հողագործությունն է (տալիս է գյուղատնտ. արտադրանքի արժեքի մոտ 60%-ը): Ցանքատարածությունների 60% –ը զբաղեցնում է ցորենը, որի բերքի մոտ 1 /2-ը տալիս են հս–արլ. և հս–արմ. շըր– ջանները, բրնձի բերքի մուռ 80%–ը՝ մերձ– կասպյան շրջանները: Գյուղատնտեսու թյան մեջ կարևոր դեր ունի էքստենսիվ քոչվոր անասնապահությունը: 1974-ին երկրում կար 30,2 մլն մանր, 5,8 մլն խո շոր եղջերավոր անասուն: Գիլյան և Մա– զանդարան օստաններում զբաղվում են շերամապահությամբ: Կասպից ծովի ե Պարսից ծոցի ափերին զարգացած է ձըկ– նորսությունը և մարգարտի արդյունա հանումը: Արդյունաբերությունը: Նավթի հա նույթի արագ աճին զուգընթաց 1950-ական թթ. սկսվել է ազգային արդյունաբերու թյան զարգացումը: Նավթարդյունաբերու թյան ազգայնացման համար սկսված պայ քարն ավարտվեց 1973-ին: Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր (մետա– լուրգիական, մեքենաշինական, քիմ., նավ թաքիմիական): Ի. դարձավ նավթ արտահանող երկրնե– րի կազմակերպության անդամ: Նավթար դյունաբերության մեջ կարևոր դեր ունի նավթի միջազգային միավորումը, որին բաժին է ընկնում Ի–ում արդյունահանվող նավթի ավելի քան 90%–ը: 1975-ին ար դյունահանվել է 268,7 մլն ա նավթ: Իրա նական ազգային նավթային ընկերու թյունն արդյունահանում է երկրի նավթի ընդհանուր հանույթի 0,2–0,3%-ը: Կա րևոր նշանակություն ունի նավթավերա մշակման արդյունաբերությունը: Խոշոր ձեռնարկությունները գտնվում են Աբա– դանում, Թեհրանում և Քերմանշահում: ւ գազի թազայի վրա առաջացեչ և մեծ զարգացում են ստացել նավթաքիմիական և քիմ. արդյունաբերու թյունը: Ամերիկյան կապիտալի մասնակ ցությամբ կառուցվեց նավթաքիմիական 3 խոշոր համալիր Աբադանում, 1սարք կղզում և Բանդար Շահփուրում (ամենա խոշորը Միջին Արևելքում): Շարք մտավ ՍՄտՄ–ի հետ տնտ. և տեխ. համագործակ ցությամբ կառուցվող Սպահանի մետա– լուրգիական առաջին խոշոր գործարանը: ՍՍՏՄ–ի օգնությամբ կառուցվել է Անդրի– րանական գազամուղը, հիդրոտեխնիկա կան կառույցների համալիր՝ Արաքս գե տի վրա: ԱՄՆ–ի և ԳՖՀ–ի կապիտալների մասնակցությամբ Ահվազում կառուցվել է պողպատի գլանվածքի 2 գործարան, 1972-ին Արաքում, պակիստանյան ֆիր մաների օգնությամբ, ավարտվել է ալյու մինի առաջին գործարանի շինարարու թյունը: Առավել զարգացած ճյուղերից է ավտոհավաքման արդյունաբերությունը (ձեռնարկությունները գտնվում են Թեհ– րանում և նրա շրջակայքում): Թավրիզում Ռումինիայի օգնությամբ կառուցվել է տրակտորաշինական գործարան: Արդյու նաբերության կարևոր ճյուղերից է լեռ նահանքային արդյունաբերությունը, որ ւոեղ առաջնակարգ դեր ունի նավթի հա նույթը (3-րդը կապիտալիստական աշ խարհում, ԱՄՆ–ից U Սաուդյան Ար արիա յից հետո): Կարևոր նշանակություն ունի բնական գազի արդյունահանումը: Գեչսա– րան–Աստարա գազամուղով (կառուցված ՍՍՀՄ–ի համագործակցությամբ) Ի. գազ է արտահանում ՍՍՀՄ: Արդյունահանում են նաև քարածուխ, քրոմիտներ, ցինկի, պղնձի, մանգանի, երկաթի հանքաքար: 1974-ին շարք են մտել զսպանակների, էլեկտրալամպերի, սոդայի, կարի ձեռ նարկություններ : Տրանսպորտը: Երկաթուղիների ընդ հանուր երկարությունը 5,2 հզ. կմ է, ավ– տոճանապարհներինը՝ 43,3 հզ. կմ (1974): Ամենաերկար երկաթուղին Անդրիրանա– կանն է (1440 կմ)՝. Կարևոր դեր ունի ծո վային տրանսպորտը: Արտաքին առևտրի բեռնաշրջանառության 85%–ը կատարվում է Խորամշահր և Բանդար–Շահփուր նա վահանգիստների միջոցով: Մյուս գլխա վոր նավահանգիստներն են Բուշիրը և Բանդար–Աբասը (հվ–ում), Փահլավին և Նոուշահրը (հս–ում): Օդային փոխադրում ներն իրականացնում է «Իրան էյր» պետ. ավիաընկերությունը: Միջազգային օդա նավակայաններ կան Թեհրանում, Ա բա դանում, Բանդար–Աբասում և Շիրազում: Արդյունաբերական արտա դրանքի կարևոր տեսակների արտադրությունը Արտադրանքի տեսակը |l 973/741 1974/75 էլեկտրաէներգիա, մլրդ կվա՚ժ 12,1 14,0 Ավտոմոբիլ, հզ. հատ 77,0 108,0 Ռադիոընդունիչ, հզ. հատ 281 367 Հեռուստացույց, հզ. հատ 242 325 Սառնարան, հզ. հատ 257 309 Ցեմենտ, մլն ա 3,4 3,6 Ներկ, հզ. ա 25,0 33,0 Շաքար, հզ. in 697 761 Գործվածքեղեն (բամբակյա և սիՆթնւաիկ թելերից) Ա՜Լէւ Ա 320 600 Գործվածքեղեն (բրդյա) մլն մ 14,5 16,0 Արտաքին առևտրական կա պերը: 1960–70-ական թթ. տնտեսու թյան բուռն աճը փոփոխություն է մտցրել արտաքին առևտրի բնագավառում: Թե պետ արտաքին առևտրի հաշվեկշիռը բա ցասական է, բայց արտահանությունը շա րունակ աճում է: Արտահանում է նավթ, նավթամթերքներ, գազ, բամբակ, գորգ, չոր միրգ, ձկնկիթ, բուսական յուղ, կաշվի հումք, գործվածքեղեն, մետաղի հանքա քար ևն: Ներմուծում է մեքենաներ, սար քավորումներ, սև մետաղներ և դրանցից պատրաստված շինվածքներ, քիմիկատ ներ, դեղամիջոցներ ևն: Արտաքին առև տրական հիմնական գործընկերներն են ԳՖՏ, ԱՄՆ, ճապոնիան, Մեծ Բրիտանիան, վերջին տարիներին՝ նաև սոցիալիստա կան երկրները, հատկապես ՍՍՀՍ: Դրա մական միավորը ռիալն է: 100 ռիալը= = 1,09 ռ. (1977, մարտ): VIII. Բժշ կա–սանիտար ական վիճակը և առողջապահությունը 1968-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին 38,9, ընդհանուր մահացությունը՝ (1969) 6,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 55,4: Կյանքի միջին տևողությունը՝ 40 տարի: Ի–ի առողջապա հության հիմնական խնդիրը վարակիչ հիվանդությունների (հատկապես մալա րիա) դեմ պայքարն է: Մահացության հիմ նական պատճառները ստամոքս՜աղիքա յին համակարգի վարակիչ հիվանդություն ներն են և տուբերկուլոզը: Առավել տա րածված են տրախոման, որովայնային տիֆը, պարատիֆերը, դիզենտերիան, տուբերկուլոզը, սիֆիլիսը, տզային սպի– րոխետոզը, մլակային տենդը և մանկա կան վարակիչ հիվանդությունները, հա մաճարակներից՝ մալարիան, մաշկային և ընդերային լեյշմանիոզը, ասկարիդոզը: Գրանցվել են սիբիրյան խոցի դեպքեր, Քրդստանում հանդիպել են ժանտախտի բնական օջախներ: 1969-ին աշխատել են 9,9 հզ. բժիշկ (1 բժիշկ 3,5 հզ. բնակչին), 1,5 հզ. ատամնաբույժ, 2,7 հզ. դեղագործ, 1 հզ. մանկաբարձ, 2,2 հզ. բուժքույր: Զգալի դեր են կատարում մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները: Բժշկական կադրեր են պատրաստում հա մալսարանները և միջնակարգ բժշկական •ուսումնական հաստատությունները: Գյու ղական բնակչության բժշկական օգնու թյունը կազմակերպելու նպատակով 1963-ին ստեղծվել է «առողջապահական կորպուս», ուր 1970-ին աշխատում էին 2 հզ. բժիշկ, 4,5 հզ. բուժակ:


IX. Լուսավորությունը Մինչև XX դ. սկիզբը Ի–ում տիրել է կրթության միջնադարյան կրոնական հա մակարգը: ՝՝տեղափոխության շրջանում (1905–11) օրենքներ են ընդունվել կրթու թյան աշխարհիկ համակարգի և պարտա դիր տարրական ուսուցման մասին: 1927-ին օրենքով նախատեսվել է համընդ հանուր ձրի տարրական կրթություն և հանրակրթական դպրոցների միասնա կան պետ. համակարգ: 1943-ին ընդունվել է նոր օրենք, որի համաձայն 10 տարվա ընթացքում պետք է իրականացվեր համ ընդհանուր տարրական կրթությունը, չնա յած դրան 1966-ին անգրագետ էր տղա մարդկանց 67% –ը, կանանց՝ 88% –ը: 1968-ից ժողկրթության համակարգի մեջ են մտել 5-ամյա պարտադիր տարրական և միջնակարգ (վճարովի, ոչ պարտադիր, երկու աստիճանով՝ յուրաքանչյուրում ուս. տևողությունը 3 տարի) դպրոցները: Ուսուցման 11-րդ տարին բուհի նախա պատրաստական դասընթացն է: Ի–ում մասնագիտական ուս. հաստատություն ները գործում են միջնակարգ դպրոցի 1-ին աստիճանի հիմքի վրա (ուս. տևողու թյունը 2–3 տարի): ՍՍՀՄ–ը օժանդակում է Ի–ում տեխ. կադրեր պատրաստող ուս. կենտրոնների ստեղծման գործին: Տար րական դպրոցի ուսուցիչներ են պատրաս տում 2-ամյա մանկավարժական ուսում նարանները, միջնակարգ դպրոցի ուսու ցիչներ՝ Թեհրանի համալսարանին կից մանկավարժական ինստ–ը: Բարձրագույն կրթություն են ստանում պետ. (հիմնադըր– վել է 1934-ին), Իրանի ազգային (1960-ին), «Արիյամեհրի» արդ. (1966-ին) համալսա րաններում՝ Թեհրանում, Փահլավիի անվ. Շիրազի (1945-ին), Մաշհադի (1955-ին), Մպահանի (60-ական թթ.), Թավրիզք (1946-ին), Ահվազի (1955-ին) համալսա–