Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րաններում, Թեհրանի պոլիտեխնիկական, գյուղատնտ. (Քարաջում) ինստ–ներում են: խոշորագույն գրադարաններն են Ազ գայինը (հիմնադրվել է 1935-ին, 80 հզ, կտոր գիրք), Փահլավիի (հիմնադրվել է 1965-ին, 450 հզ. կտոր ձեռագիր), Թեհրա նի համալսարանական գրադարանները են: Թեհրանում են Հնագիտության (1936), Ազգագրության (1938) և այլ թանգարան ներ:


X. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 1972-ին Ի–ում լույս է տեսել մոտ 120 թերթ, ավելի քան 80 հանդես (համարյա բոլորը Թեհրանում): Պարսկ. կարեոր օրաթերթերն են՝ «էթելաաթ» (1925-ից), «Քեյհան» (1942-ից), «Քեյհան ինտեր– նեյշընըլ» («Keyhan International»), անգլ. «Այանդեգան» (1967-ից), «Փեյղամե էմ բոլդ» (1960-ից), «Նեդայե Իրանե նովին» (1964-ից), «Մեհրե Իրան» (1942-ից), Մար– դոմ կուսակցության օրգան, «Բուրս» (1961-ից), «ժուռնալ դը Թեհրան» («Le Journal de Tehran», 1935-ից), ֆրանս., «Թեհրան ջորնալ» («Tehran Journal»), անգլ.: Պարսկ. խոշորագույն հանդեսներն են՝ «Խանդանիհա» (1939-ից), «Թեհրանե մոսավար» (1929-ից), «Սեպիդ վա սիյախ» (1953-ից): Իրանի ՓԱՐՍ (PARS) ինֆոր մացիոն գործակալությունն ստեղծվել է 1936-ին: Առաջին ռադիոհաղորդումներն սկսվել են 1940-ին, հեռուստահաղորդում ները՝ 1950-ական թթ. վերջերին:


XI. Փիլիսոփայությունը Ի–ի փիլ. մտքի հնագույն հուշարձանը «Ավեսաան» է, որ նաև արտացոլում է հնդ–իրանական ցեղերի կոսմոլոգիական պատկերացումները: Կեցությունն ըմբռըն– վել է որպես երկու նախահիմքերի՝ Ահու– րամւսզդայի և Ահրիւհսնի պայքարի ար տահայտություն: Սասանյանների տիրա պետության ընթացքում (III –VII դդ.) լայ նորեն տարածվել են հին հունական ուս մունքները, մասնավորապես նեոպլատո– նականությունը, որ զարգացրել են Բյու զանդիայից արտաքսված հեթանոս գիտ նականները: Մեծ նշանակություն են ունե ցել մանիքեությունը և մազդեականությու– նը: Արաբ, տիրապետության շրջանում Ի–ի փիլ. միտքը զարգացել է մահմեդա կան Արեելքի ժողովուրդներին բնորոշ գաղափարների ազդեցությամբ: Փիլ. պատ կերացումների մեջ կարեոր է հավերժ ժա մանակի (գրվան, դահր)՝ կեցության բո– լորաշրջան փոփոխությունների նախահիմ քի մասին ուսմունքը: Ազատամտական հակումները բնորոշ են ար–Ռազիի հա յացքներին (IX դ. վերջ – X դ. սկիզբ): Լայն տարածում է ստացել արիստոտելա– կանությունը (Աբու Ափ իբն–Աինա): Ի–ի փիլ. մտքի նվաճումն էր Սուհրավերդիի (XII դ. 2-րդ կես) «հայտնության փիլի սոփայությունը»: Փիլ. մտքի նոր աշխու ժացում է սկսվել XVI–XVII դդ., այսպես կոչված, Սպա հան յան վերածննդի շրջա նում: XVIII – XIX դդ. կրոնա՜փիլիսոփա յական հոսանքների պայքարում ծագել է «շեյխերի» դպրոցը (Ա. Ախասյի, XIX դ. սկիզբ), որը հարատեում է ցայսօր: XIX դ. ծագել են բաբիզմը և բեհայիղմը: Արև մուտքի ազդեցությամբ, կապիտալիստա կան հարաբերությունների զարգացման ընթացքում, հանդես են եկել լիբերալ– բուրժուական լուսավորչական մտքի տար բեր հոսանքներ, որոնք հակադրվել են իդեալիստական մետաֆիզիկական ավան դական դպրոցներին: XX դ. Ի–ում տարած վում են մարքսիզմի գաղափարները, որի աչքի ընկնող պրոպագանդիստներից էր ԻԿԿ–ի ղեկավարներից Թաղի էրանին: Ի–ի արդի վփլ. մտքին բնորոշ է արեմտա– եվրոպական փիլ. տարբեր ուղղություն ների համակցումը մահմեդական կրոնա կան աշխարհայացքին, օրինակ, էկզիս տենցիալիզմը՝ սուֆիզմին (Ա. Հեկմաթ, Խ. Նասրը և ուրիշներ): Հարատևում են մահմեդական սխոլաստիկայի հետևորդ ները: Տարածվում են արևմտաեվրոպա– կան ուսմունքներ: Զարգանում է սոցիո լոգիան (Մ. Մադհավի, Ա. Թուրաբի), մաս նավորապես էմպիրիստական սոցիոլո գիական ուսումնասիրությունները (Ջ. Բեհ– նամ, Շ. Ռասեխ, Դ. Նարոքի): Փիլ. գիտու թյունների հիմնական կենտրոնը Թեհրանի համալսարանն է, ուր բանասիրական ֆա կուլտետին կից գործում է փիլիսոփայու թյան և հումանիտար գիտությունների իրանական ընկերությունը:


XII. Գրականությունը Ի–ի հին և մասնավորապես միջնադար յան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների (պար սիկ, տաջիկ, աֆղան, քուրդ են), մի շարք թուրքալեզու Ժողովուրդների (ուզբեկ, թուրքմեն, ադրբեջանցի, թուրք) և Հին դուստանի որոշ ժողովուրդների սեփակա նությունն է: Դասական շրջանի Ի–ի գրա կանությունը (IX–XV դդ.) հաճախ կո չում են պարսկա–տաջիկական: Հին պարս կերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր ար ձանագրություններ) առկա են չափածո խոսքի, .հերոսական էպոսի և թագավորա կան ժամանակագրությունների տարրեր: Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «խվաթայ նամակ» («Գիրք թագա վորացա) դինաստիական ժամանակագրու թյունը, «Ասորական ծառ», «Զարերի որ դու հիշատակարանը», «Արտաշիր Փափա– քանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովա ծուն և այլ հուշարձաններ: Երբ արաբները նվաճեցին Ի. և այն մտավ խալիֆայու թյան կազմի մեջ (VII դ.), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրա կանության որոշ երկեր: IX դ. Միջին Ասիայում և խորասանում արաբալեզու գրականության կողքին զար գացել է ֆարսի լեզվով պոեզիան Հան– զալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուր գանի): Դրական պարսկերենը և Ի–ի դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քի– թա) վերջնականապես ձևավորվել են Ռու– դաքիի (մահ. 941) ու նրա սերնդի՝ X դ. 1-ին կեսի բանաստեղծների գործերում: Ֆիրդուսու (մոտ 940–1020) «Շահնամե»-ով ամբողջացել են X դ. կեսից սկսած չափա ծո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը: X դ. 2-րդ կեսից ֆարսին գրա կան լեզու է դարձել նաև Ի–ի արմ–ում: XI դ. Ի–ի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահ. 1038, Ունսուրի, մահ. 1039, Մանու– չահրի, մահ. 1041): Պարսկալեզու հումա նիստական գրականության գագաթնա կետը Օմար Խայյամի (մոտ 1048–1121-ից հետո) պոեզիան է: XII դ. Ի–ի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահ. 1127), Ռունիի (մահ. 1130), Բուխա– րիի (մահ. 1148), Ռ. Վաթվաթի (մահ. 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահ. մոտ 1170) և խաքանիի (1120–1199) ստեղծագործությունը: Այդ ոճը ոչ պակաս բնորոշ է XII դ. արձակի համար՝ Աբու–լ–Մաալի, Զահիրի, Հ. Բալ– խի: XII դ. Ի–ի գրականության մեջ նշա նակալի երևույթ էր 1189-ին գրի առնված ժող. «Մամաքե այյար» ժողովածուն: Մոն ղոլական նվաճման (1220–56) հետևան քով անկում ապրած Ի–ի դասական գրա կանությունը վերստին ծաղկեց XIII դ. 2-րդ կեսին – XIV դ. (Ի. Քերմանի, վահ. 1277, Հ. Թաբրիզի, մահ. 1314, Մ. Սավեջի, մոտ 1300–75): Հնդկաստանի պարսկա լեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253– 1325) և 1ս. Քերմանին (1281 – մոտ 1352), շարունակելով Նիզամի Դյանջևիի ավան դույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան: Թուրքաբնակ սուֆի բանաս տեղծ և փիլիսոփա Ջ. Ռումին (1207–73) աստվածացրեց մարդուն: Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահ. 1366-ի և 1370-ի միջև, սարբեդարների ժող. շարժման երգիչ է. Ցամին, մահ. 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ): XV դ. պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթյան գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414–92) պոեզիայում: XVI դ. սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները: Լայնորեն տարածվում են բանահյուսա կան ավանդույթների վրա հիմնված ժան րերը, ինքնուրույն գրական ժանր է դառ նում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան: XVII–XVIII դդ. առաջին ան գամ գրի են առնվում վերջինիս հետ կապ ված ողբերգական միստերիաները (թա– վիե): Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրակա նության շրջանակներում (Ա. Շիրազի, մահ. 1536, Վ. Բաֆեղի, մահ. 1583, Զ. խոն– սարի, մահ. 1615): Իրանական շատ բա նաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, Թուրքիա և, հատկապես, Հնդկաս տան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղ կում է ապրում Մեծ Մողոլների օրոք (XVII դ. 2-րդ կես – XVIII դ. 1-ին կես, Զեբուննիսա, 1639–1702, Բեդիլ՝ 1644– 1721, Շեյխ խազին, 1692–1766): XVII դ. Հնդկաստանի պարսկալեզու գրականու թյան ազդեցությամբ իրանական պոե զիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշ տական դպրոցներ: Դրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին XVIII դ., «Բազգաշթ» («վերա դարձ») գրական ուղղության կողմնակից ները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դա սականների պարզ ոճը: Այս ուղղությունը