Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շարունակում են բանաստեղծներ Ֆարա– հանին (1778–1835), Իսֆահանին (1758– 1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808–54) և Իսֆահանին (մահ. 1865): XIX դ. երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը: Դարավեր ջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսա կան վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879–1956) սկզբնավորումը Ի–ի գրականության մեշ: 1905–11-ի իրա նական հեղափոխության և 1918–21-ի ազգային–ազատագրական պայքարի շըր– շանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախո սության հետ սերտորեն կապված երգի ծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861 –1917, Բահար, 1886–1951, Իրաջ– Միրզա, 1874–1926, Ղազվինի, մոտ 1882– 1933): Հակաֆեոդալական և հակագաղու– թատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և էշղիի (1894–1924) ստեղ ծագործությունը: Սոցիալիստական գա ղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887–1957) պոեզիայում: Այս ժամանակին է վերաբերում պատմա վեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զա– մալզադե, ծն. 1890): 1920-ական թթ. սկըզ– բին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորե ցին առաշին սոցիալական վեպերի հոռե տեսական տրամադրությունը (Քազեմի, ծն. 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծն. 1896, խոդադադե): 1930-ական թթ. երկրում տիրող ռեակցիայի պայմաննե րում պոեզիայում աշխուժացավ ներբողա գրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյան քի նկարագրությամբ: Ռեգա–շահի վար չակարգի անկումից (1941) հետո Ի–ի գրա– , Տ ս *Ա VU վոր TXIUJ till արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903–51, Ալավի, ծն. 1904): Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծն. 1914, Նուշին, 1910–1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վի պակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանա կան գրականության բնագավառում: 1940-ական թթ. վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրու թյունները (Թավալոլի, ծն. 1917, Սայե, ծն. 1927, Սոլթանի, ծն. 1922, Զալի, ծն. 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերե նոու» (նոր բանաստեղծություն) ուղղու թյունը (Աֆրաշթե, 1908–59 ևն): Ի–ի պոե զիայի դասական ուղղությունը շարունա կում են զարգացնել Շահրիարը (ծն. 1906), Սոայերին (ծն. 1909), Համիդին (ծն. 1914), Խանլարին (ծն. 1913) և ուրիշներ: 1950-ական թթ. 2-րդ կեսից Ի–ի պոեզիա յում ճանաչում գտած «նոր բանաստեղծու թյան» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիա յին բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յու րացումը, հումանիստական հնչեղությունը: Դրականագիտությունը Ի–ում եղել է դեռևս վաղ միշնադարում: XII դա րից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե: Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամե արուզ»): Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է XX դ. 20-ական թթ.: 1950–60-ական թթ. Ի–ի. գրականագի տության մեջ դրսևորվում է գրական պրո ցեսը տեսականորեն իմաստավորելու մի տում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ): Լ. Շեխոյան


XIII. ճարտարապետությունը և կերպ արվեստը Նեոլիթի ժամանակաշրջանից պահպան վել են հողագործական բնակավայրերի մնացորդներ՝ կավե և հում աղյուսե տնե րով (կան որմնանկարների հետքեր): Ի–ի հվ–արմ–ում, մ. թ. ա. Ill–II հազարամ յակում, Ելամ պետությունում զարգացել է Միջագետքի մշակույթին մոտ արվեստ (տես Բաբեւա–ասուրական մշակույթ): Մե դական թագավորության ժամանակա շրջանում (մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կես) կառուցվել են մայրաքաղաք էկբա– տանի (ժամանակակից՝ Համադան) հզոր ամրությունները, երկսյունազտրդ ճակա տային խորշով վիմափոր դամբարաններ: Աքեմենյան ժամանակաշրջանում մեծ թափ է ստացել պալատային ճարտ.: Պալատ ների բաղկացուցիչ մասերից էր ապա– դանը: Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը, դեկորում կիրառվել է գունավոր սվաղ, ոսկեզօծում, կենդանիների քանդակներով պարակալ ներ ևն: Պաշտամունքային կառույցներն էին քառամույթ, քառակուսի հատակա գծով զրադաշտական սրբարանները, քա րե աշտարակները՝ սրբազան կրակը պա հելու համար: Աքեմենյանների թագավո րական գերեզմանատները վիմափոր դամ բարաններ էին: Ձևով առանձնանում է Բյուրոս արքայի դամբարանը Փասարղա– դում: Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում են հելլենիստական նմուշ ները (տաճար Կենգավերում, մ. թ. ա. II դ.): Պարթևական ժամանակաշրջանում կազմավորվել է դեպի ներքին բակը բաց վող այվանով պալատի տիպը (Քուհե–խո– ջա սարի պալատը Համուն լճի մոտ): Սասանյան ժամանակաշրջանում ինտեն սիվ զարգացել է քաղաքաշինությունը: Քա ղաքները կառուցապատվել են բոլորաձև Ֆանտաստիկ կենդանու հախճաղյուսն հար թաքանդակ Շոշից (Լուվր, Փարիգ) Աքեմենյսկ. պտյակ, արծաթ (Բրիտանական թանգարան, Լոն դոն) (Դուր, այժմ՝ Փիրուզաբադ) կամ ուղղան կյուն պարագծով պարիսպների ներքո, հաճախ կանոնավոր հատակագծով (Նի– շապուրը շախմատաձև է): Շինությունները քարից էին, թրծված կամ հում աղյուսից, պարաբոլաձև թաղերով, կիրառվել է նաև արոմպային փոխանցմամբ գմբեթ: Հսկա յական չափերի պալատներին բնորոշ էր մեծ թաղածածկ այվան՝ ընդունելու թյան դահլիճը, լրացված գմբեթավոր կա– ռույցույ, և բոլորաձև կտրվածքի, հզոր սյուն–կոնտրֆորսները (Փիրուզաբադում, III դ., Սարվեստանում, V դ.): Պաշտա մունքային կառույցներն էին՝ «չոբտակ» զրադաշտական տաճարները (քառակուսի հատակագծով, քառակամար գմբեթավոր տաղավար) և քարե զոհասեղանները բաց երկնքի տակ: Արաբ, նվաճումները (VII դ.) և մահմեդականության տարածումը սկըզբ– նավորել են նոր տիպի կառույցներ՝ մի նարեթներով մզկիթ, մեդրեսե, դամբա րան, ծածկված շուկա, քարվանսարա («խան»), բաղնիք («համմամ») ևն: Ծավալ վել Լ միջնադարյան ամրոց–քաղաքների շինարարությունը, քաղաքի երկու գլխա վոր փողոցները կապելով չորս դարպաս ներ, փոխհատվում էին կենտրոնում՝ կազ մելով հրապարակ (մեյդան), որտեղ գտնը– վում էին պալատը, շուկան, գլխավոր մզկիթը, երբեմն՝ միջնաբերդը («արկ»): Քաղաքի պարսպից դուրս արհեստավորա կան արվարձաններն էին: Կամարներն ու թաղերը հետզհետե դարձել են սլաքային, առաջացել են ջլաղեղնավոր թաղերի ու տրոմպային փոխանցմամբ գմբեթների բազմաթիվ տարբերակներ: XII դ. կազ մավորվել է իրանական մզկիթի տիպը, սրահներով շրջապատված ուղղանկյուն բակ, առանցքադիր, դեմ հանդիման չորս այվանով, որոնցից մեկի ետևում գմբե թավոր դահլիճն էր (Զավարի մզկիթը, էրդասաանի մոտակայքում, 1135, Սպա հանի գլխ. մզկիթը): Մզկիթին կից մինա րեթն էր, սկզբում՝ քառակուսի հատա կագծով, ութնիստ բնով, XI դարից՝ բոլո րաձև, դեպի վեր նվազող տրամագծով, ձևավոր շարվածքի գոտիներով, շթաքարե պսակով և փոքր գմբեթավոր աշտարակի ավարտով (Բաստամի մինարեթը, 1120): Դամբարանները աշտարակաձև էին (բո լորակ կամ աստղաձև հատակագծով, կո նաձև ծածկով) և գմբեթավոր խորանար դաձև: XIII–XIV դդ., Հուլավյան իշխա նության ժամանակաշրջանում, ճարտ. կրել է մի շարք փոփոխություններ, կոմպոզի ցիոն (այվանների պատերին արվում են կամարակապ բացվածքներ, խորշեր, իսկ շքամուտքի այվանը ավարԱւվում է գմբե–