Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թաբդով, պաշտամունքային կառույցնե րում առանձին կանգնած մինարեթը փո խարինվում է շքամուտքի գլխին կառուց ված երկու գեղակազմ աշտարակներով, ճակատների U ինտերիերի բոլոր աարրերը դառնում են նեղ, խիսա վերձիգ են), կառուցվածքային (մշակվում են թաղակիր կամարների համակարգի տարբերակներ, բարձրասլաք բջջային գմբեթ են): Դեկո րին բնորոշ է հագեցված բազմագունու– թյունը, օրնամենտալ որմնանկարչությու նը, փորագրված, ներկված արհեստա կան մարմարը, ջնարակած խեցին, շթա– քարեկազմ (ստալակտիտային) քիվերը, թաղերը են: Հիմնական շինանյութը հում և թրծված աղյուսն է: Այս շրջանում կազ մավորվել են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մըզ– կիթ, մինարե, խանակա կամ մեդրեսե (Նեթենզի համալիրը, 1304–25), կառուց վել են քարավանատներ, կամուրջներ, բաղնիքներ, նաև Ի–ի ողջ պատմության երեք խոշորագույն կառույցները՝ Ղազան խանի (1295–1305) և Օլջայթու–1սոդա– բընդեի (1305–13, ճարտ. Ալի–Շահ) դամ բարանները, ՍԼլի–Շահի մզկիթը Թավրի– զում: Թեմուրյանների պետության կազ մում Ի–ի (XIV– XV դդ.) պաշտամունքա յին կառույցները պսակվում են թմբուկա– վոր խեցե, երկնագույն երեսպատ գմբեթով, շքամուտքը կողահարվում է մինարեներով, ճակատներն ամբողջովին երեսպատվում են ջնարակած խեցե գորգով (Դոհար–շադ մզկիթը Մաշհադում, 1405–18, ճարտ՝. Ղավամ ադ–Դին Շիրազի): XVI դարից Սեֆյան Ի–ի ճարտ. աչքի է ընկնում չա փազանց մեծ մասշտաբով, պերճաշուքու– թյամբ, ծավալների զանգվածեղությամբ, բազմազան նրբագեղ մանրամասներով, գունեղ, բարդ դեկորով: Վերջնականապես կազմավորվել է քարվանսարայի տիպը: Հատկապես ծավալվել է քաղաքաշինու թյունը. սկզբնավորվել է քաղաքային վիթ խարի անսամբլի գաղափարը (Նոր Սպա հանը՝ հսկայական Մեյդանե–Շահ հրա պարակով և Չհար–Րաղ բուլվար–մայրու ղիով): XVIII – XIX դդ., Ի–ի տնտեսության անկման հետ շինարարությունը կտրուկ կրճատվել է: XX դ. կառուցվել են նոր տիպի շենքեր (Թեհրանի համալսարանը, 1930-ական թթ., ճարտ.՝ Ա. Դոդար), կի րառվում են երկաթբետոն, մետաղ, ապա կի: 1950-ական թթ–ից կառուցվել են կա ռավարական, մեմորիալ շինություններ, հյուրանոցներ, հիվանդանոցներ, դպրոց ներ (սենատը Թեհրանում, 1959, ճարտ.՝ Ֆոռուղի, 1ս. Դիայի, Հիլտոն հյուրանոցը Թեհրանի մոտակայքում, 1962, նույն ճարտ., Ռըզա–շահի հիվանդանոցը Մաշ– հադում, 1965, ճարտ.՝ Խ. Դիայի և ուրիշ ներ): Ի–ի ճարտ–ները համադրում են ժամանակակից սկզբունքները ազգային ճարտ. ավանդներին. Իբն Սինայի (1952, Համադան), Նադիր շահի (1961, Մաշհադ) դամբարանները, Օմար Ի»այյամի գերեզ մանը (1963, Նիշափուր, հեղինակ՝ Ի*. Սեյ– հուն): Ի–ի քաղաքաշինությանը մասնակ ցում են սովետական ճարտ–ները. մետա– լուրգիական գործարանը և Արիաշահր նոր քաղաքը Սպահանից 40 կՎ վրա (նա խագիծը՝ 1969–70, ճարտ. Ա. Ի. Մելիք– Փաշայան և ուրիշներ): Որսի պատկերով գորգ, հատված (1522, Պոլդի Պեցոլի թանգարան, Միլան) Ի–ում վերջին շրջանում մեծ թափ է ըս– տացել քաղաքաշինությունը, մայրաքաղաք Թեհրանը հարստացել է բազմաթիվ կա ռույցներով, նրա բնակչության թիվը 1977-ին հասավ 4 մլն: Ի–ի տարածքում հայտնաբերված ար վեստի հուշարձանները հնագույն ժամա նակներից են (մ. թ. ա. V–IV հազարամ յակների խեցեղեն, գլիպտիկա են): Մ. թ. ա. Ill–II հազարամյակներում Ի–ի հվ–արմ. զարգացել է Ելամի արվեստը: Մ. թ. ա. XII–VII դդ. Ի–ի կենտրոնական մասի արլ–ում հայտնաբերված նրբագեղ բրոնզյա իրերը հայտնի են «Լուրիստանի բրոնզ» անվամբ: Հետագայում առաջա տար է դարձել Միդիայի մշակույթը: Աքե մենյան շրջանի Ի–ի արվեստին բնորոշ Է շենքերը գարդարող բարձրաքանդակը (Պերսեպոլիս, Շոշ): Բարձր զարգացման է հասել մետաղի գեղարվեստական մշա կումը (դրվագված և փորագրված արծաթ յա անոթներ, ոսկերչական իրեր): Սասան յան թագավորության շրջանում հիմնա կան տեղ է տրվել քանդակագործությանը՝ բոլորաքանդակ, ժայռակոփ բարձրաքան դակներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկ արւոահայւոչականությամբ: Համաշխար հային հռչակ են վայելել դեկորատիվ– կիրառական արվեստի գործերից բրդյա և մետաքսյա գործվածքները, մետաղյա իրերը (արծաթյա սկահակներ, թասեր՝ դրվագված, ձուլածո կամ Փորագրված): VII–XIII դդ. պահպանվել են որմնանկար ների մնացորդներ, արհեստական մար մարի բարձրաքանդակներ, մանրանկար չության նմուշներ: Սելջուկյան շրջանի (XI–XII դդ,) բրոնզյա իրերը ծանրա նիստ են, ճոխ զարդարված: IX–XIII դդ. խեցեղենը աչքի է ընկնում տեխնոլոգիա կան և գեղարվեստական հատկանիշների բազմազանությամբ: Զարգացել է ապակե գործությունը: Մոնղոլական արշավանք ները (XIII դ. 1-ին կես) դանդաղեցրել են մշակույթի առաջընթացը, սակայն XIII դ. 2-րդ կեսից վերածնվել են արվեստի բո լոր տեսակները: XIV–XV դդ. առաջին պլան է մղվել մանրանկարչությունը: XIV դ. 1-ին կեսից գործել է Թավրիզի մանրա նկարչության դպրոցը, XIV–XV դդ.՝ Շի– րագի մանրանկարչության դպրոցը, որին բնորոշ էին կոմպոզիցիայի մոնումենտա լություն, հստակ ու նրբագեղ գծանկար, գունային հնչեղ համադրություն, կերպար ների ազատ շարժում («Էսքանդարի ան թոլոգիա», 1410, Կյուլպենկյանի հավա քածու, Էիսաբոն): XV դ. կարեոր նշանա կություն է ստացել Հերաթի մանրանկար չության դպրոցը: Մտեղծվել են մանրա նկարներից կազմված ալբոմներ, զարգա ցել են դիմանկարչական մանրանկարչու թյունը, թեթե գունազարդված գծանկար չությունը: XVI–XVII դդ. անվանի նկա րիչներից առանձնանում են Աղա Ռզան, Ռգա Աբասին, Մոհամադ Զտմանը: Հա մաշխարհային շուկայում լայն համարում են ստանում գեղանկարչորեն հարուստ գործվածքները, գորգերը, խեցեգործա կան և մետաղյա իրերը, լաքը, ոսկերչա կան առարկաները: XVIII դ. վերջից Ի–ի արվեստում զգալիէ դարձել եվրոպական ազդեցությունը, սկզբնավորվել է ջրաներ կով և յուղաներկով գեղանկարչությունը (Սանի–օլ–Մոլք, Մահմուդ Մալեք աշ–Շոար), շարունակվել են մանրանկարչության ա– վանդույթները (Լոթֆ Ալի): XX դ. սկզբից զարգացել են եվրոպական տիպի քանդա կագործությունը, գեղանկարչությունը և գրաֆիկան (հատկապես գրքի նկարա զարդումը և ռեկլամային պլակատը): Ռեա լիստական արվեստի ուղիով են ընթանում Քեմալ օլ–Մոլքը (1920-ին Թեհրանում հիմ նել է գեղանկարչության և քանդակագոր ծության դպրոց), Հասան Ալի Վազիրին (գեղանկարիչ և քանդակագործ), Մոհսեն Մողադդամը (գեղանկարիչ), Աբուլքասիմ Սադեղին (քանդակագործ) և ուրիշներ: Աշխատավոր ժողովրդի կյանքին են նվիր ված Աբդուլլա Ամերիի, Լեյլի Մատին Դավթարիի երփնագրերը, Հուշանգ Փե– գեշք–Նիյայի Փորագրությունները: Ման րանկարիչները (Հոսեյն Բեհզադ և ուրիշ ներ) ձգտում են վերականգնել հին վար պետների ավանդույթները: Մոդեռնիստա կան հոսանքների հետնորդներ են Բեհ– ջադ Մադրը, Աշոա Մինասյանը, Ահմադ Իսֆանդիարին և ուրիշներ: 1959-ին Թեհ– րանում հիմնադրվել է Դեկորատիվ ար վեստների բարձրագույն դպրոց: Ի–ում ստեղծվել է հայկական արվեստի մի ամբողշ դպրոց: Այնտեղ է սաեղծագոր– ծել խոշոր մանրանկարիչ Հակոբ Ջուղա– յեցին: Հայկ. արվեստի տարբեր նմուշներ են պահպանվել Նոր Ջուղայում, Թավրի– զում, Շիրագում և այլուր, որոնք կարեոր են XVII–XVIII դդ. հայ արվեստի պատ մության համար: Նշանակալից են հատ կապես Մինասի և Հովհաննես Մրքուզի ստեղծագործությունները: XIX դ. 70-ական թթ. Թեհրանում պալատական նկարիչ էր Հակոբ Հովնաթանյանը: ժամանակակից իրանահայ նկարիչների արվեստում նկա տելի են դեռես XVII դ. սկզբնավորված Փոխազդեցությունների ավանդույթները:


XIV. Երաժշտությունը Ի–ի բազմադարյա ավանդույթ ունեցող պրոֆեսիոնալ (դասական) և ժող. երա– ժըշտությունը մոնոդիկ է: Հիմքում ունի